|
03/05/12 |
|
Այսօր «Ժուռնալիստի տանը» մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ «Մամուլի ազատության ժամանակը» անվանակարգում մրցանակ շնորհվեց «Առավոտ» կայքի խմբագիր Աննա Իսրայելյանին՝ նախորդ տարվա ընթացքում ավանդական և նոր մեդիա լրագրության հնարավորությունները համադրելու համար:
Հիշեցնենք, որ երկարամյա պատմություն ունեցող «Առավոտ» օրաթերթը նախորդ տարվանից սկսեց իր գործունեությունը ծավալել նաև օնլայն տիրույթում՝ գործարկելով պարբերաբար թարմացվող «Առավոտ» օնլայնը:
«Շատ կարեվոր մրցանակ էր սա ինձ համար: Կես տարի առաջ փոխվեց իմ աշխատանքի բնույթը լրագրողից անցում կատարելով խմբագրի աշխատանքի: Տարակուսանքներ շատ կային, երբ սկսեցինք ավանդական տպագիր մամուլից անցում կատարել առցանց լրատվամիջոցի, քանի որ արդեն կային բավականին կայացած ու լուրջ կայքեր: Սակայն այս մրցանակը հավաստիքն է նրա, որ մեր փորձերը իզուր չէին»,- «Մեդիալաբին» ասաց Աննա Իսրայելյանը:
|
|
03/05/12 |
|
ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի և ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան համատեղ ուղերձ են հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ, որը ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Խոսքի ազատությունը մեր ամենաթանկ իրավունքներից մեկն է: Այն ամրապնդում է ցանկացած այլ ազատություն և հիմք է հանդիսանում մարդկային արժանապատվության համար: Վերջինիս իրականացման գործում կենսական նշանակություն ունի ազատ, բազմակարծիք և անկախ մամուլի գոյությունը:
Այս ուղերձը նվիրված է Մամուլի ազատության համաշխարհային օրվան: Մամուլի ազատությունը ենթադրում է ազատ արտահայտվելու իրավունք, ինչպես նաև ցանկացած լրատվամիջոցով որոնելու, ստանալու և տարածելու տեղեկատվություն ու մտքեր` անկախ սահմաններից, ինչպես նշված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում: Այս ազատությունը կարևոր է առողջ և կենսունակ հասարակությունների համար:
|
|
02/05/12 |
|
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած 2011-ի «Մամուլի ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցում Հայաստանը դարձյալ ներկայացվում է որպես ոչ ազատ մամուլ ունեցող երկիր։
197 երկրներից 66-ը Freedom House-ը համարել է ազատ, 72-ը` մասամբ ազատ եւ 59-ը` ոչ ազատ:
Հայաստանի ցուցանիշներն այս տարի չեն փոխվել. ինչպես նախորդ տարի` 65 միավորն է բնութագրում երկրում մամուլի ազատությունը, այն դեպքում, երբ վատթարագույնը համարված Հյուսիսային Կորեան ունի 97 միավոր:
Հայաստանը այս տարի տեղ է գրավել Անգոլայի եւ Պակիստանի միջեւ։
Ոչ ազատ երկրների շարքում իրավապաշտպան այս կազմակերպության կողմից Հայաստանը դասվում է սկսած 2002 թվականից, երբ եթերազրկվեց «Ա1+» հեռուստաընկերությունը, իսկ մինչ այդ մասամբ ազատ պետությունների շարքում էր:
Հարավային Կովկասում Հայաստանից ավելի լավ ցուցանիշներ ունի միայն Վրաստանը. այս երկիրը 3 միավորի առաջընթաց է ունեցել նախորդ զեկույցի համեմատությամբ` 55-ից բարելավել է դիրքերը 52-ի, եւ Freedom House-ը տարածաշրջանում ամենանշանակալի առաջընթացը հենց Վրաստանում է արձանագրել։ Այս գնահատականի համար հիմք են հանդիսացել նոր պարբերականների հիմնումը եւ հաճախ կառավարության հասցեին քննադատությամբ հանդես եկող մեդիա ընկերությանը նոր հեռուստաալիքի արտոնագիր տալը:
Հայաստանից ավելի լավ դիրքերում է նաեւ Ուկրաինան, որը թեեւ նախորդ տարվա համեմատությամբ 3 միավորով հետընթաց է արձանագրել, այնուամենայնիվ, շարունակում է մնալ մասամբ ազատ երկրների թվում եւ գրավում է 59-րդ տեղը:
Ադրբեջանը մեկ միավորով հետ է գնացել ու 80 միավորով համարվում է ոչ ազատ մամուլ ունեցող երկիր։ Նույնպիսի արդյունք ունեն նաեւ Ռուսաստանն ու Զիմբաբվեն:
Ռուսաստանում մեդիայի նոր տեսակները փոքր-ինչ առաջընթաց են ապրել եւ մեղմել են կառավարության կողմից մեդիա դաշտի գրեթե ամբողջական գրավումը, սակայն այդ նվաճումները դեռ պետք է կոնսոլիդացվեն, նշում է զեկույցը:
Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում զեկույցը ընդհանուր առմամբ հետընթաց է արձանագրում` վարկանիշային անկում են ապրել Հունգարիան, Մակեդոնիան եւ Ուկրաինան: Տարածաշրջանում նշանակալի բարելավում տեղի է ունեցել միայն Վրաստանում, Կոսովոյում եւ Մոնտենեգրոյում:
Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, ըստ զեկույցի հեղինակների, նշանակալի առաջընթաց է գրանցվել 2011 թվականին, ու չնայած դրան` այս տարածաշրջանը շարունակում է մնալ աշխարհում ամենավատ արդյունքներն ունեցողը: Լիբիան, Թունիսն ու Եգիպտոսը ոչ ազատ երկրների շարքից տեղափոխվել են մասամբ ազատ երկրների ցանկ, մինչդեռ Բահրեյնն ու Սիրիան գրանցել են հետընթաց մամուլի ազատության ոլորտում:
Մամուլի ազատության տեսակետից վատթարագույն երկրներն են Բելառուսը, Կուբան, Հասարակածային Գվինեան, Իրանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Հյուսիսային Կորեան, որտեղ ազատ մամուլ գոյություն չունի, քաղաքացիները հնարավորություն չունեն ազատ եւ անաչառ տեղեկատվություն ստանալ, իսկ այլախոհությունը ճնշվում է ազատազրկմամբ, կտտանքներով եւ այլ եղանակներով:
Freedom House-ը գնահատում է թե՛ տպագիր, թե՛ էլեկտրոնային եւ ինտերնետ մեդիայի ազատությունը մեկ տարվա կտրվածքով: Գնահատումը կատարվում է երեք ոլորտների հիման վրա` ուսումնասիրվում է իրավական դաշտը, որում գործում է մամուլը, քաղաքական ազդեցությունը հրապարակումների վրա ու տեղեկատվության մատչելիությունը:
Լիլիթ Առաքելյան
© Medialab.am
|
|
05/04/12 |
|
Թուրքիայում 103 տարվա ընթացքում 112 լրագրող է սպանվել: Նրանցից 33-ը հայ են: Սրանք Թուրքիայում գործող «Ձերբակալված լրագրողների համերաշխության հարթակ» կազմակերպության հրապարակած տվայլներն են: Փորձագետների կարծիքով հրապարակված այս թվերը վկայում են այն մասին, որ մեր հարևան երկրում լրագրությունն իրոք վտանգավոր մասնագիտություն է:
«Թուրքիայում ընդհանուր լրագրության և խոսքի ազատության վիճակը վատ է: ԵԱՀԿ-ի տվայլներով այսօր Թուրքիայի բանտերում գտնվում է մոտ 95 լրագրող: Չնայած իմ կարծիքով իրականում այս թիվը ավելի մեծ է»,-«Մեդիալաբին» ասում է թուրքագետ Գայանե Չոբանյանը:
«Ձերբակալված լրագրողների համերաշխության հարթակ» կազմակերպությունն իր զեկույցում փաստում է, որ Թուրքիայում հայ լրագրողների մեծ մասին սպանել են Հայոց Ցեղասպանության ժամանակ` 1915 թվականին: Այսօր էլ հայ լրագրողների կյանքի համար գլխավոր վտանգը Հայոց ցեղասպանության հարցն է:
Թուրքագետ Գայանե Չոբանյանը նշում է` հատկապես վտանգի տակ են էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ լրագրողները: Նրանք բարձրացնում են այն խնդիրները, որոնց մասին Թուրքիայի կառավարությունը շատ չի ուզում լսել:
«Լրագրության առումով խտրականություն դրվում է ոչ այդքան լրագրողների ազգային պատականելիության, որքան նրանց ընտրած թեմաների առումով»,-«Մեդիալաբին» ասում է Չոբանյանը:
|
|
19/03/12 |
|
Մարտի 19-ին Բեյրութում Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչության կազմակերպությամբ տեղի ունեցավ լրագրող Թաթուլ Հակոբյանի նոր՝ «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքի շնորհանդեսը: Շուրջ 500 էջանոց աշխատությունը, որի վրա հեղինակն աշխատել է շուրջ ութ տարի, առաջինը հրատարակվել է արևմտահայերենով և դասական ուղղագրությամբ: Ապրիլի առաջին օրերին Գյումրիում և Երևանում կներկայացվի գրքի արևելահայերն տարբերակը, իսկ աշնանը տպագրության պատրաստ կլինի նաև գրքի անգլերեն թարգմանությունը ընդհանուր հինգ հազար օրինակ տպաքանակով:
|
|
10/02/12 |
|
Այսօր կայացած «Նա/Նե» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Մեդիալաբի» լրագրողներն արժանացան միանգամից հինգ մրցանակի` ներառյալ երկու գլխավորը մրցանակը:
Ֆոտոռեպորտաժ անվանակարգում «Մեդիալաբի» ֆոտոլրագրող Փիրուզա Խալափյանն արժանացավ գլխավոր մրցանակի` «Շների դրախտը. Երեւանում` դաշնակահար Նունեի հովանո ներքո» ֆոտոպատմության համար: Երկրորդ մրցանակին արժանացավ Իննա Մխիթարյանը hetq.am-ից, իսկ երրորդին` Ֆոտոլուր գործակալությունը:
|
|
06/02/12 |
Մինչ խոսքի ազատության եւ ժողովրդավարության անհրաժեշտության, եւ իշխանությունների քաղաքական կամքի մասին խոսակցությունները նոր թափ են ստանում ընտրությունների նախաշեմին, վերջին երկու օրերին` հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալությունից հետո, դատախազությունն հայտարարել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է եւ նա ազատ է արձակվել:
|
|
03/02/12 |
|
Այսօր ձերբակալված «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանի տարօրինակ գործի կապակցությամբ հայտարարություն է տարածել «Հայկական ժամանակը»` կապելով տեղի ունեցածը նրա` լրագրողական գործունեության հետ:
Տեղեկացնենք, որ առավոտյան աշխատանքի գալու ճանապարհին հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանին շրջապատել են քաղաքացիական հագուստով անձինք և տարել անհայտ ուղղությամբ։ Ավելի ուշ պարզվել է, որ Գևորգյանը տարվել է Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, իսկ ավելի ուշ ձերբակալվել եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
|
|
09/12/11 |
Այսօր ամփոփվել են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հայտարարած «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման իններորդ մրցույթի արդյունքները, որում «Մեդիալաբն» արժանացել է իր երրորդ մրցանակին:
|
|
03/08/11 |
Շաբաթ`հուլիսի 30-ին «շորթում կատարելու պահին» ձերբակալված լրագրող Էլինա Խաչատուրովայի գործի առնչությամբ թեեւ որեւէ նորություն չի հաղորդվում, իսկ ԱԱԾ-ն հրաժարվում է որեւէ մեկնաբանություն անել այդ կապակցությամբ, այնուամենայնիվ, լրագրողական եւ մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններին գործը տարօրինակ է թվում:
|
|
|