«Նա/Նե». «Մեդիալաբի » լրագրողներն արժանացան միանգամից հինգ մրցանակի` ներառյալ երկու գլխավորը

10/02/12

Այսօր կայացած «Նա/Նե» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Մեդիալաբի» լրագրողներն արժանացան միանգամից հինգ մրցանակի` ներառյալ երկու գլխավորը մրցանակը:

Ֆոտոռեպորտաժ անվանակարգում «Մեդիալաբի» ֆոտոլրագրող Փիրուզա Խալափյանն արժանացավ գլխավոր մրցանակի` «Շների դրախտը. Երեւանում` դաշնակահար Նունեի հովանո ներքո» ֆոտոպատմության համար: Երկրորդ մրցանակին արժանացավ Իննա Մխիթարյանը hetq.am-ից, իսկ երրորդին` Ֆոտոլուր գործակալությունը:

«Մեդիալաբի» խմբագիր Մարիաննա Գրիգորյանը եւս արժանացավ գլխավոր հատուկ մրցանակի, որը սահմանել էր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը` «Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների հարցերը» թեմայով հրապարակման համար:

Նույն անվանակարգում երկրորդ հատուկ մրցանակի արժանացավ «Մեդիալաբի» լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանը` «Դադարեցված կյանքի պատմություններ. սեռով պայմանավորված աբորտները` մտահոգության տեղիք» հոդվածի համար :

Բացի այս մրցանակը, Փառանձեմ Հովհաննիսյանն Առցանց կամ բլոգի հոդված անվանակարգում`«Թաքնված մարմնավաճառություն. Կապանում պաշտոնապես չեն խոսում տարեցտարի ավելացող սեքս աշխատողների մասին» նյութով  երրորդ մրցանակը կիսեց Սառա Խոջոյանի հետ:

Սառա Խոջոյանը մրցանակի արժանացավ «Մեդիալաբում» տպագրված «Երկնագույն էկրանի ուժը. հայկական սերիալները կնոջ դեմ բացասական կարծրատիպեր են ձևավորում» նյութի համար :

Այս անվանակարգում առաջին մրցանակի արժանացավ Երանուհի Սողոյանը / hetq.am/, « Հայրն արգելել է աղջկան դպրոց գնալ. «Ես չեմ ուզե իմ էրեխեն 6 տղու հետ դասի նստի» հոդվածի համար: Երկրորդ մրցանակին արժացավ ankakh.com-ից Լուսինե Ավագյանը`« Քրդուհին ոսկու, երազանքի ու ասեղնագործ գլխաշորերի մեջ» նյութի համար:

«Նա/Նե» չորրորդ ամենամյա մրցույթը նշանավորվեց ոչ միայն նախորդ տարիների համեմատ ներկայացված նյութերի առավելագույն քանակով, այլև մրցանակների բազմազանությամբ:

136 հեղինակի ավելի քան 240 աշխատանքներից 24-ն այս տարի արժանացան մրցանակների ավանդական և հատուկ անվանակարգերում:

Հաղթողներն արժանացան Նա/Նե արծաթե արձանիկի, դրամական պարգևի եւ պատվոգրերի:

Հիշեցնենք, որ «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ:

Լուսանկարում Փիրուզա Խալափյանը մրցանակ է ստանում:

© Medialab.am

scroll back to top
 

Թողնել մեկնաբանություն


Security code
Թարմացնել

 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner