|
18/05/12 |
|
Վերջին տասնամյակում Հայաստանում ավելի քան 46 տոկոսով ավելացել են շնչառական օրգանների հիվանդությունները, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս: Մասնագետների բնորոշմամբ՝ շնչառական համակարգի հիվանդությունների աճի հիմնական պատճառներից են օդի աղտոտվածությունն ու ծխախոտի լայնածավալ սպառումը:
Պաշտոնական տվյալներով՝ անտառածածկ տարածքները կազմում են հանրապետության տարածքի 11 տոկոսը, սակայն բնապահպաններն այս ցուցանիշը ուռճացված են համարում` նշելով, որ դրանք ընդամենը 7-8 տոկոս են: Խնդիրը հատկապես արդիական է մայրաքաղաքում:
«Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանի խոսքով` գտնվելով կիսաանապատային գոտում` Երևանը կանաչ տարածքներ չունենալու դեպքում մարդու բնակության համար ոչ պիտանի տարածք է դառնալու:
«Մենք ականատես ենք, թե ինչպես է վերջին տարիներին Երևանում կանաչ գոտիների հաշվին կառուցապատում կատարվում: Բոլոր այգիներում ծառերին փոխարինում են սրճարաններն ու ռեստորանները: Գերհագեցած տրանսպորտով ու արտանետումների բավական մեծ քանակով քաղաքը, փաստորեն, չունի այդ կանաչ կլանիչները, որպեսզի այդ թունավոր գազերը չանցնեն մարդու օրգանիզմ ու չառաջացնեն առաջին հերթին շնչառական հիվանդություններ»,- ասում է Վարդանյանը:
Ըստ առողջապահության նախարարության (ԱՆ) վերջին պաշտոնական տվյալների` շնչառական համակարգի հիվանդությունները 2000 թվականին արձանագրված ավելի քան 169.000 դեպքից 2010-ին աճել են` հասնելով ավելի քան 247.000-ի:
|
|
10/05/12 |
|
Սա պարզել են Գիտությունների ազգային ակադեմիայի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մասնագետները՝ ուսումնասիրելով Կապանի ու Քաջարանի շրջակա միջավայրը:
Սյունիքի մարզի Կապան եւ Քաջարան համայնքների բնակիչների շրջակա միջավայրը մարդու առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «ԷկոլոգանՈՈսֆերային» հետազոտության կենտրոնի գիտնականները 4 տարի է՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մասնագետների հետ մեկտեղ հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ սյունեցիների մտահոգություններն իսկապես լուրջ հիմքեր ունեն: Այս բնակավայրերն իրենց հարակից տարածքների հետ միասին ունենալով բազմազան մետաղների շոշափելի պաշարներ՝ նաեւ իրենց վրա կրում են ընդերքի հարստությունների արդյունահանմանն ուղեկցող անցանկալի հետեւանքներ։ Երկու կառույցների բնապահպանների առօրյա հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ծանր մետաղներ, որոնք օդում, ջրում եւ հողում վտանգահարույց են բոլոր կենդանի օրգանիզմների հանար։ Նշենք, որ ծանր մետաղները նրանք են, որոնք Մեդելեեւի պարբերական աղյուսակում իրենց ատոմական կշռով գերազանցում են երկաթին։ Բայց գիտահանրամատչելի գրականության մեջ ծանր մետաղները դիտվում են առաջին վտանգավորության մետաղներ, դրանք են՝ կապարը, մկնդեղը, սնդիկը, կադմիումը եւ քրոմը։
|
|
29/04/12 |
|
Այսօր տեղի ունեցած միջադեպից հետո, Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցները քիչ առաջ հայտարարություն են տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Արդեն ավելի քան 80 օր է, ինչ մենք` Հայաստանի ինքնորոշված քաղաքացիներս, Մաշտոցի պուրակում պայքարում ենք մեր հանրային տարածքի պաշտպանության, հանրային սեփականության վերանվաճման և մեր սահմանադրական իրավունքները կենսագործելու համար: Այս ընթացքում մենք կիրառել ենք իրավական և քաղաքացիական խաղաղ պայքարի բազմաբնույթ մեխանիզմներ, քաղաքացիական անհնազանդություն և դիմադրություն, հետևողական գործընթաց ենք ծավալել մեր իրավունքները պաշտպանելու և նվաճելու համար:
|
|
27/04/12 |
|
Հայրենասիրական երգեր երգելով, այսօր՝ ապրիլի 27-ին բնապահպանները, սփյուռքից եւ Հայաստանից երիտասարդները, դպրոցականներն ու ուղղակի Ծիծեռնակաբերդ այցելողները մոտ 10 սեղանների մոտ խնամքով առանձնացնում էին հուշահամալիրին նվիրաբերված ոգեշնչման ծաղիկների ցողունները ծաղկաթերթերից, լցնում դույլերի մեջ, ապա տեղափոխում արեւի տակ՝ հետագայում վերամշակելու եւ «նոր կյանք» պարգեւելու համար:
Արդեն երրորդ տարին է, ինչ Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում կազմակերպվում է գունեղ եւ խորհդանշական բնապահպանական միջոցառումներից մեկը՝ ծաղկահավաքը, որը երկրորդ կյանք է պարգեվում ապրիլի 24-ի անմեղ նահատակների համար խոնարհված ծաղիկներին:
|
|
10/04/12 |
|
Երևանյան «Նեմո» դելֆինարիումի կենդանիները, բնապահպանների հավաստմամբ, այժմ լուրջ առողջական խնդիրներ ունեն, որի համար էլ դելֆինարիումի աշխատակիցները «շրջագայության» պատրվակի տակ ուզում են կենդանիներին դուրս բերել երկրի սահմաններից:
Արդեն մի քանի օր է, ինչ հեռուստատեսությամբ գովազդային հոլովակի միջոցով մարդկանց տեղեկացնում են, որ շտապեն, քանի որ դելֆինարիումի ներկայացումները կշարունակվեն մինչև ապրիլի 22-ը: Այն մասին, որ կենդանիները վատառողջ են, բարձրաձայնում են միայն բնապահպանները:
Հիշեցնենք, որ չնայած բնապահպանների բարձրացրած դժգոհության աղմուկին` դելֆինարիումը կառուցվեց 2 ամսում և 2010-ի դեկտեմբերի 24-ին հանձնվեց շահագործման:
Երևանյան դելֆինարիումը պատկանում է ուկրաինական «Ներում» կազմակերպությանը: Կառուցելու ընթացքում պարզ դարձավ, որ կազմակերպությանը արգելել էին Ուկրաինայում գործել:
Այս փաստին Երևանի քաղաքապետարանը կարևորություն չտվեց, և կառուցվեց 16 մ երկարություն և 5 մ բարձրություն ունեցող լողավազան, որն անթույլատրելի է համարվում, բնապահպանների համոզմամբ, օրական 100 կմ լողացող, առնվազն 2,5 մ երկարություն ունեցող դելֆինների ապրելու համար: Դելֆիններից բացի, դելֆինարիում բերվեցին նաև մեկ ծովառյուծ ու երկու ծովային կատու:
|
|
10/04/12 |
|
«Փրկենք կենդանիներին» ՀԿ-ն եւ «Դինգո» կամավորների թիմը բաց նամակով դիմել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` պնդելով, որ պատրաստ են անել հնարավորը թափառող կենդանիների խնդիրը օրենքի սահմաններում լուծելու համար:
Նամակում ասվում է, որ Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի վարչության ներկայացված թափառող կենդանիների դեմ պայքարի ծրագիրն ի սկզբանե պարունակում է անհիմն և իրար հակասող դրույթներ:«Ներկայացված թափառող կենդանիների ամենամյա թիվը չափազանց ուռճացված է: Չեն կատարվել որեւէ հետազոտություններ, և նշված մոտ 46 000 թափառող շներն առհասարակ ֆիզիկապես չեն կարող գոյություն ունենալ Երեւան քաղաքում: Ուստի անհասկանալի է, թե ինչպես է նրանց դեմ պայքարի համար տարեկան ծախսվում 180 000 000 դրամ:
Բացի այդ, քաղաքապետարանի պատվերը կատարող «Յունիգրաֆ իքս»ՍՊԸ-ն իր գործողություններով ոչ միայն աշխատում է անարդյունավետ, այլեւ վտանգի է ենթարկում Երեւան քաղաքի բնակիչների անվտանգությունը՝ խախտելով տարրական սանիտարական նորմերը: Վերջինիս ապացույցն է նրանց տրամադրված Նուբարաշենի խճուղու հարեւանությամբ գտնվող տարածքում առանց որևէ մշակման լցված ահռելի քանակի շների դիակների առկայությունը:
Խնդրում ենք Ձեզ լինել նախաձեռնող սույն խնդիրը իրավապահ մարմիններին հանձնելու գործում:
|
|
06/04/12 |
|
Բնապահպաններն ահազանգում են. Վանաձորի քիմիական գործարանի թափոնակուտակիչի ցանկապատված չլինելը, տեղեկատվական վահանակների բացակայությունն ու վթարային դրենաժային համակարգի անմխիթար վիճակը կարող են աղետալի վիճակ ստեղծել շրջակա միջավայրի համար` առաջ բերելով ջրերի և հողերի աղտոտվածություն: Իրավիճակը կարող է նաև ուղղակիորեն ազդեցություն ունենալ մոտակայքում բնակվողների առողջության վրա:
|
|
05/04/12 |
|
Առողջ ապրելակերպի կողմնակիցներն ու էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց օգտագործող երևանցիներն ապրիլի 7-ից Երևանում կունենան իրենց առաջին հեծանվային կայանատեղին:
Հայաստանում համատարած թանկարժեք մեքենաների մոլուցքին և երկարապոչ խցանումներին որպես այլընտրանք, քաղաքակիրթ աշխարհում ամենահարգի և կիրառվող էկոփոխադրամիջոցի կողմնակիցները մտադրություն ունեն ժամանակի ընթացքում փոխել մարդկանց պատկերացումները:
|
|
04/04/12 |
|
Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը դուրս է եկել Հանրապետական Կուսակցության շարքերից, բայց որպես գյուղապետ շարունակում է պաշտոնավարել:
|
|
02/04/12 |
|
Վանաձորի քիմիական գործարանի թափանակույտիչի տարածքը ցանկապատված չէ, ջրատարն էլ, որը այդ վտանգավոր նյութերի օբյեկտը պաշտպանում է անձրեւաջրերից եւ հալոցքային ջրերից, բարվոք վիճակում չէ: Այս մասին հաղորդում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն:
Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը նշում է, որ տեղի բնակիչները բողոքում են վատ հոտից եւ այդ թափոնակույտիչի պատճառով առաջացրած վնասներից:
|
|
|