|
|
|
19/05/12 |
|

«Ժողովուրդ» թերթը տեղեկացնում է, որ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական ապագա խմբակցությունը ղեկավարելու է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
|
|
19/05/12 |
|

«Հրապարակը» գրում է.
«ՀՀԿ-ԲՀԿ հետընտրական հարաբերություններում խնդրո առարկան վարչապետի պաշտոնն է:
Մեր աղբյուրներն ասում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնավորապես սևեռվել է այս պաշտոնի վրա: Կոալիցիա մտնելու համար նա պահանջում է վարչապետի հրաժարականը, սակայն ոչ թե ԲՀԿ թեկնածուի համար, այլ իր խնամի Հովիկ Աբրահամյանի: Թեև նշում են նաև, որ քարոզարշավի շրջանում վարչապետի տևական քննադատությունից հետո իրենց՝ կոալիցիա մտնելն առանց Տ. Սարգսյանին պաշտոնաթող անելու, չի հասկացվի:
Իշխանության վերնախավում կարծում են, որ այս պահանջը չի կատարվելու, մինչև նախագահական ընտրություններ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել, քանի որ Սերժ Սարգսյանը նրան որոշել է ամեն գնով պահել»:
© Medialab.am
|
|
19/05/12 |
|

«Հրապարակը» գրում է.
«Նախագահ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամներին խստորեն զգուշացրել է, որ նրանք բացատրական աշխատանք տանեն պատգամավորների հետ, որ այս անգամ բացակայությունները չեն ներվելու: Բացի այդ, պատգամավորները ոչ միայն պետք է կարգապահ կերպով հաճախեն Աժ նիստերին, այլև քաղաքական ակտիվություն դրսևորեն, հանդես գան նախաձեռնություններով և ելույթներով: Ներքաղաքական կյանքում հիմա բավական անորոշ վիճակ է, և մարդիկ փորձում են զբաղվել գուշակություններով՝ ինֆորմացիայի բացը լրացնելու համար»,- գրում է թերթը և հավելում.
|
|
18/05/12 |
|

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել, հաղորդում է Azatutyun.am-ը և մեջբերում դեսպանի խոսքը.
|
|
18/05/12 |
|

«Առաջին լրատվականը» գրում է.
«ՀՀԿ-ի համար ամեն ինչ պարզ է, և կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ ամեն ինչին տեղյակ է, սակայն քանի դեռ քաղաքական ալեկոծումներ են, նա իրեն թույլ չի տա վարչապետի թեկնածուի անունը տալ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ինքը՝ Գալուստ Սահակյանը:
|
|
18/05/12 |
|

Դառնալով Ֆրանսիայի նոր նախագահ՝ Ֆրանսուա Օլանդը սկսեց ջանասիրաբար իրականացնել իր նախընտրական խոստումները: Նա պահեց խոսքն ու ստեղծեց կաբինետ, որում պորտֆելների ուղիղ կեսը՝ 34-ից 17-ը կանայք են: Արդեն միայն այս քայլով Օլանդն իր տեղը գրավեց Հինգերորդ հանրապետության պատմության մեջ: Մինչ նա Ֆրանսիայի կառավարությունում գեղեցիկ սեռը կաբինետում զբաղեցրել է պորտֆելների մեկ երրորդից ոչ ավելին:
|
|
18/05/12 |
|
Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական համերգ–հավաքի ժամանակ փուչիկների պայթյունից տուժածների մի մասին կվիրահատի Ադրիան Դայգլեր անունով գերմանացի բժիշկը:
|
|
18/05/12 |
Էլեմենտար է, Վաթսոն, դե իհարկե Շերլոկ Հոլմսը: Երկրորդ տեղում է Շեքսպիրի Դանիայի արքայազնը՝ 206 էկրանավորում: Ստորև ներկայացնում ենք ամենահաջողված դերակատարումների փոքրիկ ֆոտոշարք:
|
|
18/05/12 |
|
Այսօր ՀՀ ոստիկանության Police.am կայքը տարածել է հայտարարություն, որը վերաբերում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի լրացումներին: Դրանք ուժի մեջ են մտնելու սույն թվականի հունիսի 2-ից: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
|
|
18/05/12 |
|

Անչափահասների շրջանում սիրված վեպերի հայտնի հերոսներն ուղղակի զազրելի լեքսիկոն ունեն, ինչն էլ կարող է հանգեցնել նրան, որ գրքերը կարդացող երեխաները նույնպես սկսեն այդ բառապաշարն օգտագործել խոսելիս, հաղորդում է Daily Mail-ը:
|
|
|
|
|
Էջ 1 - 116 |