Փրկարարները ծննդաբերող կնոջը 3 կմ տարել են պատգարակով

22/02/12

Երեկ` փետրվարի 21-ին ժամը15-ի սահմաններում տեղեկություն էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս-Ալագյազ գյուղերի ճանապարհահատվածին ձնաբքի մեջ է մնացել թրթուրավոր տրակտոր` երեք ուղևորներով, որոնցից մեկը վատառողջ էր: Մեկ ժամ անց փրկարարները հասել էին նշված գյուղերի խաչմերուկ, սակայն ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած մոտ 3 կմ տարածությունը հաղթահարել էին ոտքով: Պարզվել էր, որ 20-ամյա Գյուլնարա Ֆարոյանին անհրաժեշտ էր տեղափոխել ծննդատուն: Նրան պատգարակով հասցրել են խաչմերուկ, որտեղից էլ մասնավոր ավտոմեքենայով տեղափոխել են Ապարան քաղաքի հիվանդանոց:

© Medialab.am

scroll back to top
 

Թողնել մեկնաբանություն


Security code
Թարմացնել

 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner