Ֆրանսիան «թաղեց» ցյուրիխյան արձանագրությունները

25/01/12

Հունվարի 23-ին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, հավանություն տվեց Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծին, որը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, ընդունել էր անցած տարվա դեկտեմբերի 22-ին:

scroll back to top
 

Արա Պապյան. Ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին

23/12/11

Իմ երիտասարդության տարիներին մի խոսք կար` դանիական կուտ ուտել, այսինքն կամավորապես ստանձնել ուրիշի համար ձեռնատու դիրքորոշում: Ճիշտն ասած, առ այսօր չգիտեմ ինչո՞ւ էր կոչվում հատկապես դանիական: Բայց, որ այսօր որոշ մարդիկ կերել են թուրքական կուտը դա ակնհայտ է: Իսկ ի՞նչ է թուրքական կուտը` դա ես արդեն գիտեմ, քանի որ Ֆրանսիայի Ազգային ժողովի վերջին քննարկումների առիթով ոմանք, մինչևիսկ հայեր, գրում էին և են, որ ցեղասպանությունների  հանրային ժխտման քրեականացումը սխալ է, քանզի սահմանափակում է ազատ խոսքը, ինքնուրույն կարծիք ունենալու իրավունքը:

Այդ ո՞ր օրվանից հանցագործության պաշտպանությունը դարձավ “խոսքի ազատություն” կամ “կարծիք ունենալ”:  Գնացեք, օրինակ, Կանադա և հանրայնորոեն “կարծիք արտահայտեք” որ, օրինակ, սևամորթները կամ հայերը փնթի են կամ ալարկոտ:

Գիտեք չէ՞ ձեզ ինչ կանեն` “ատելություն հրահրելու” (hate speech) համար` դուք կհայտնվեք բանտում կամ կկրեք այլ պատիժ:

Գերմանիայում ասեք, որ Հիտլերը իր պատճառներն ուներ հրեաներին կոտորելու համար: Մի ժխտեք Հոլոքոստը, այլ պարզապես փորձեք որոշակի արդարացում-հիմնավորում բերել դրա համար: Հետևանքները կարծում եմ ինձանից լավ գիտեք: Բա ու՞ր մնաց “խոսքի ազատությունը”: Թե՞ որոշ  մարդիկ կարծում են, որ հայերս ավելի ժողովրդավոր ենք, քան կանադացիք կամ գերմանացիք:

Ընթացիկ երևույթները հասկանալու համար անհարաժեշտ է ընդգծել  մի շարք կարևոր հանգամանքներ` ցեղասպանությունը, այդ թվում և հատկապես հայերի, զուտ պատմական անցք չէ, անցյալի իրադարձություն: Այն ծանրագույն հանցագործություն է, ինչպես բնութագրում են իրավագետները`  “հանցագործությունների հանացագործությունը” (crime of the crimes), քանզի այն իր մեջ պարունակում է մի շարք ծանրագույն հանցագործություններ` սպանություն, բռնաբարություն, մանկապղծություն, ստրկավաճառություն, մարդուն ապօրինի ազատությունից զրկում, ուրիշի ունեցվածքի յուրացում  կամ փչացում, մշակութային արժեքների ոչնչացում կամ յուրացում և այլն:

Ըստ էության, այս հանցագործությունն իր մեջ ներառում է քրեական ողջ օրենսգիրքը: Հետևաբար, ցեղասպանության հանրայնորեն ժխտումը հանցագործությունն արդարացնելու փորձ է, ըստ էության հանցագործության խրախուսում է, իսկ դա արդեն ոչ միայն հանցակցություն, այլև հանցագործություն: Կրկնում եմ, ցեղասպանությունը պատմական երևույթ չէ, որի մասին լինեն տարբեր կարծիքներ, այն հանցագործություն է, իսկ հանցագործությունն ունի միայն մեկ վերաբերմունք` դա պատիժն է, իսկ պատժի կիրառման անհնարինության դեպքում` դատապարտումը, որոնց նպատակներից է հանցագործության  կանխարգելումը: Ոչինչ չի խրախուսում ոճրագործին և դրում նրան նույն արարքը կրկնելու, որքան անպատիժ մնացած հանցագործությունը:

Ես վերը գրել էի “ցեղասպանությունը, այդ թվում և հատկապես հայերի, զուտ պատմական անցք չէ, անցյալի իրադարձություն:” Ինչո՞ւ “հատկապես հայերի”: Շատ պարզ պատճառով, որովհետև հայերի ցեղասպանությունը միակ ցեղասպանությունն է, որը դեռ շարունակվում է, քանի որ սույն հանցագործության հետևանքներն  ունեն շարունակական բնույթ:

Բացատրեմ միտքս` բոլոր նախորդ ցեղասպանության մեղավորները այս կամ այն կերպ պատժվել են, զոհերը մասնակի կամ ամբողջական հատուցումներ են ստացել և դեռ ստանում են, այսինքն ցեղասպանության հետևանքները որոշակիորեն հաղթահարվել են:

Հայերի ցեղասպանությունը միակն է, երբ ոչ միայն հանցագործները միջազգայնորեն պատժված կամ գոնե դատապարտված չեն (հայերի կողմից իրականացված արդարահատույց գործողությունները չեն կարող դիտարկվել որպես միջազգային), այլև  ցեղասպանությունն ընթացքի մեջ է, քանի որ շարունակվում են ցեղասպանության հետևանքները:

Հայաստանն այսօր  շրջափակելի է դարձել ցեղասպանություն պատճառով, Հայաստանի Հանրապետությունը ցեղասպանության հետևանքով է կորցրել իր տարածքների զգալի մասը` հետևաբար կորցրել է զարգացման համար այդքան անհրաժեշտ ելքը դեպի ծով և կենսատարածքը, ինչպես նաև դարձել է ռազմականապես շատ ավելի խոցելի:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մասն այսօր վատ է ապրում: Դրա համար կան բազում պատճառներ` այդ թվում բազմաթիվ ներքին: Բայց էական են, եթե ոչ վճռորոշ, արտաքին պատճառները: Իսկ արտաքին պատճառներից կարևորագույնը հայոց ցեղասպանության մնայուն հետևանքներն են: Հետևաբար,  քանի դեռ ցեղասպանության հետևանքները վերացված չեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն կարող ունենալ ապահով և բարկեցիկ կյանք:

scroll back to top
 

Արի տուն. Թուրքիայի դեսպանի հետկանչը Փարիզից` ի պատասխան Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի

22/12/11

Ինչպես եւ կանխատեսվում էր, իրադարձությունները սկսել են զարգանալ անմիջապես Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո։

Ենթադրվում է, որ այսօր ավելի ուշ նախատեսված մամլո ասուլիսում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կհաստատի Ֆրանսիայից Թուրքիայի դեսպանի հետկանչը` ի պատասխան այսօր ընդունված օրինագծի:

scroll back to top
 

«Թուրքիայի կողմից կարելի է ակնկալել ագրեսիվ և անհավասարակշիռ քայլեր». Ֆրանսիան ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

22/12/11

Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ  ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Այս օրինագիծը նախատեսում է 1 տարվա ազատազրկում, կամ 45.000 եվրո տուգանք, բոլոր նրանց համար, ովքեր կժխտեն Հայոց Ցեղասպանության փաստը:

Փորձագետների կարծիքով, այս օրինագիծը լուրջ լարվածություն կառաջացնի թուրք-Ֆրանսիական հարաբերություններում:

scroll back to top
 

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ. Թուրքիան պատրաստվում է գրոհի

09/11/11

«Այս աչքերը տեսել են Ցեղասպանությունը» դիմանկարային պլակատը`  «Ֆոտոլուրի»Թուրքիայի ազգային մեծ ժողովում կարող է հակահայկական լոբբիստական խումբ ձևավորվել. այս միտքն առաջարկել է «Ազգայնական շարժում» կուսակցությունից (MHP) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն:

«Թուրքիայի քաղաքական օրակարգում միշտ էլ հակահայկական պայքարը որոշակի ձևով եղել է, սակայն խորհրդարանական ասպարեզում այն նոր է ակտիվանում»,- «Մեդիալաբին» ասում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

scroll back to top
 

«Ցավակցում եմ». Սերժ Սարգսյանը հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին`օգնություն առաջարկելով

23/10/11

Լուսանկարը` usatoday.netՊետական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից շտապ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլահ Գյուլին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:

scroll back to top
 

Թուրքիան նորից խոսում է սպառնալիքների լեզվով. «Զրո խնդիր հարևանների հետ» հայեցակարգը ձախողվեց

20/09/11

Եթե Կիպրոսը ստանձնի Եվրամիության նախագահությունը, Թուրքիան կդադարեցնի Եվրամիության հետ բոլոր հարաբերությունները: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի  փոխվարչապետ Բեշիր Աթալայը: Փորձագետները նկատում են` Թուրքիան սկսել է ավելի հաճախ խոսել սպառնալիքների լեզվով: Սա նշանակում է լուրջ փոփոխություններ երկրի արտաքին քաղաքականության մեջ:

scroll back to top
 

Քուրդիստան-Դաշնակցություն-հայեր. տարածաշրջանի քաղաքական առասպելները շարունակում են արդիական մնալ

07/09/11

Վիքիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերից մեկն անդրադարձել էր Հայաստանի և Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հնարավոր կապին:

Թեմայի շուրջ 1993-95թթ ՀՀ-ում Ամերիկայի դեսպան Հարի Գիլմորի հետ զրուցել է այն ժամանակվա Արտգործնախարար Վահան Փափազյանը:

scroll back to top
 

Հակահայկական հայտարարություններն ավելացել են, Էրդողանի վարկանիշը` բարձրացել. Թուրքիան ներքին խնդիրները լուծում է «հայերի հաշվին»

30/08/11

Վերջերս վարչապետ Թուրքիայի Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախ է հակահայկական հայտարարություններ անում: Դրան զուգահեռ երկրում նրա վարկանիշը աճում է:

«Այո, ճիշտ է, որ հայ համայնքի նկատմամբ իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության վերաբերմունքը փոխվել է»,- «Մեդիալաբին» ասում է պոլսահայ, «Ակօս» թերթի խմբագիր Արիս Նալջին:

scroll back to top
 

Game over. Հայաստանը պետք է Հայ-թուրքական արձանագրություններն ուժը կորցրած հայտարարի

23/08/11

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում անվավեր է ճանաչվել ընդհանուր առմամբ 898 օրինագիծ, որոնց թվում են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունները:

scroll back to top
 
ՍկիզբՆախորդ12345ՀաջորդՎերջ

Էջ 1 - 5
 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner