«Նրանք, ովքեր պրոպագանդում են ու խոսում հոմոսեքսուալների մասին, անասունների կերպ են վարվում» . Էդուարդ Շարմազանով

18/05/12

Էդուարդ ՇարմազանովՎերջին շրջանում նույնասեռականների նկատմամբ տածած անհադուրժող վերաբերմունքի մասին ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի բազմակի արձագանքներն ու քննարկումները ՀՀԿ մամլո պատասխանատու Էդուարդ Շարմազանովը համարում է «հակաքրիստոնեկան ու հակաբարոյական երեւույթ»:

«Նրանք, ովքեր պրոպագանդում են ու խոսում հոմոսեքսուալների մասին, անասունների կերպ են վարվում: Ես ցավում եմ, որ մեր հասարակությունում արծարծվում են նման թեմաներ, որոնք հակաքրիստոնենական են ու բարոյական նորմերին դեմ»,- ասում է Շարմազանովը «Մեդիալաբի» հետ հեռախոսազրույցում:

Նա նշում է, որ նույն խորթ վերաբերմունքն է ցուցաբերում եւ աղանդավորական շարժումներին ու պրոպագանդային` համարելով հակաքրիստոնեական:

scroll back to top
 

«Եկեք վառենք, եկեք ծեծենք, նրանք ապրելու իրավունք չունեն». հոմոֆոբիան հայ հասարակության անբաժանելի մասն է

17/05/12

Սեռական փոքրամասնություններին պաշտպանելու ու նրանց հանդեպ ավելի հանդուրժող լինելու փոխարեն Հայաստանում ավելի խտրական են վերաբերվում նրանց, ինչը ակնհայտ ցույց տվեց Երեւանի «DIY» ակումբի հանդեպ կատարված բռնությունը:

Արդեն 3-րդ տարին մայիսի 17-ին նաեւ Հայաստանում է նշվում հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, ու ինչպես եւ ամենուր, այստեղ էլ՝ օդ են բարձրացվում բազմերանգ փուչիկներ՝ ի նշան համերաշխության ու հանդուրժողականության:

Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք ՀԿ-ի սեռականության ու մշակութային հարցերով պատասխանատու Սեւակ Կիրակոսյանը նշում է, որ հոմոֆոբիան պատճառ է մարդկանց գիտելիքի, տեղեկատվության պակասի:

«Մարդիկ չգիտեն, թե գեյերն ու լեսբուհիներն ովքեր են, եւ մտածում են, որ հրեշներ են կամ շատ տարօրինակ մարդիկ: Այդ տեղեկատվության պակասի ազդեցությունն այն է, որ հաճախ ատելության կոչեր են հնչում, թե եկեք վառենք, եկեք ծեծենք, նրանք ապրելու իրավունք չունեն, ինչը հետո վերածվում է բռնի գործողությունների: Դրա վառ ապացույցը DIY ակումբի պայթեցումն է, որ տեղի ունեցավ վերջերս ռասիստական հիքմով»,- ասում է Կիրակոսյանը:

scroll back to top
 

«16 տարեկան էի, երբ պարզեցի, որ հղի եմ». դեռահասների հղիությունը հաճախ ավարտվում է աբորտով

17/05/12

«16 տարեկան էի, երբ պարզեցի, որ հղի եմ: Սկզբում չգիտեի՝ ի´նչ անել, չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ դա ինձ հետ է եղել, չէի կարողանում քնել, գիշեր-ցերեկ մտածում էի: Չէր հետաքրքրում՝ ի´նչ կլինի, երբ մայրս իմանա, երբ բոլորը իմանան, միայն մի բան էր պտտվում գլխումս. ես հիմա չեմ կարող երեխա ունենալ»,- հիշում է արդեն 18-ամյա Մարի Սարգսյանը:

scroll back to top
 

«Կինը լեզու սովորի ու դրսում աշխատի՞». եզդի կանանց իրավունքները լռում են հանուն ավանդույթների

17/05/12

Լուսանկարը`Փիրուզա ԽալափյանիԻնքնատիպ ավանդույթներով առանձնացող եզդի կանայք իրենց խստաբարո ամուսինների հայացքների համաձայն ապրում են վաղ ամուսնանալու, կրթություն չստանալու և չաշխատելու քարացած կարծրատիպերով:

Տան կենցաղային խնդիրներով զբաղվելն ու երեխաներին դաստիարակելը նրանց գլխավոր առաքելությունն է:

27-ամյա Մելինե Ամարյանն ամուսնացել է 16 տարեկանում և ունի մեկ աղջիկ: Ապրում է Արզնիում ամուսնու և սկեսրոջ հետ: Ամուսինը Երևանում շինարարությամբ է զբաղվում և ամեն տարի ամռանը մեկնում է Մոսկվա` խոպան:

«8-րդ դասարանից դուրս եմ եկել դպրոցից, իսկ հետո ցանկություն էլ չունեի սովորելու: Հիմա, որ երկրորդ երեխան ունենամ, մի քիչ մեծանա, վարսավիրություն կսովորեմ ու կաշխատեմ տանը»,- ասում է Մելինեն և հավելում, որ եզդի կանայք աշխատելու համար հիմնականում արհեստ են սովորում:

scroll back to top
 

Թշնամու լեզուն` ակադեմիական մակարդակով. ադրբեջաներեն նոր դասագիրք`Արցախբանկի հովանավորությամբ

14/05/12

Հայաստանում առաջին անգամ հրատարակվել է ադրբեջաներենի դասագիրք: Մտահղացումը Երևանի պետական համալսարանի Թուրքագիտության ամբիոնն է: Նախագիծը հովանավորել է Արցախբանկը:

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը ներկայացնել է գիրքը լրագրողներին: Ադրբեջաներենի ուսուցման այս ձեռնարկը երաշխավորված է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից և ունի ակադեմիական մակարդակ:

scroll back to top
 

Համաշխարհային գրքի մայրաքաղա՞ք. գիրք կարդալու մշակույթը` հայաստանցիների «օրակարգից» դուրս

30/04/12

Մինչ շատ հեռուստաալիքներով փորձում են հավատացնել, որ Հայաստանում 5 մարդուց 4-ը գիրք է կարդում, իրականում, գիրք կարդալու մշակույթը հետզհետե դուրս է մղվում հայաստանցիների «օրակարգից»:

Երեւանի՝ համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակվելը նույնիսկ չի կարող նպաստել, որ գրատպության 500 տարվա պատմություն հայաստանցիներն ավելի շատ կարդան, ու, առավել եւս, գիրք գնեն:

Ընթերցանության սիրահարների մեծ մասն այլեւս նախընտրում է գիրք կարդալ համակարգչի, հեռախոսի ու ժամանակակից այլ կրիչների միջոցով, իսկ նրանք, ովքեր անտարբեր են գրքի հանդեպ, դժվար կլինի հեղափոխել միջազգային գրքի տոնի շրջանակներում իրականացվող միջոցառումներով:

Միջազգային հրատարակիչների ընկերակցությունը, Միջազգային գրավաճառների ֆեդերացիան և Գրադարանների ընկերակցության միջազգային ֆեդերացիան Երեւանն այս տարի հռչակել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային գրքի 12-րդ մայրաքաղաք:

scroll back to top
 

Բռնաբարեցին, սպանեցին, թալանեցին. Թուրքիայում հանցագործությունների աճի մասին պատմող հրապարակումները հետ չեն պահում հանգստանալ ցանկացող հայերին

23/04/12

Թուրքական ԱնթալիանԵթե որոշ հայ զբաոսաշրջիկներ Թուրքիա են գնում արևի, ծովի և մատչելի գների համադրությունը հաշվի առնելով, ապա մյուսներին հարևան երկիր գնալուց hետ են պահում այդ հարևան հանրապետությունում հանցագործությունների աճող վիճակագրությունը:

Հայաստանում քիչ չեն մարդիկ, ովքեր արդարացված չեն համարում հայկական փողերը անցյալ դարասկզբի Հայոց ցեղասպանություն օրրան այդ երկրում վատնելը: Սակայն ամռանը բազմաթիվ զբոսաշրջիկների այս հանգամանքը չի հետաքրքրում:

«Շատ լավ էր: Սպասարկումը լավն էր, պայմանները` շատ լավ, ամեն ինչ հարմար էր»,-«Մեդիալաբին» ասում է Իրինա Շահումյանը, որը 2011-ի ամռան հանգիստն անցկացրել է Թուրքիայում:

scroll back to top
 

Մահացել է «ՏԱՏԻԿԻ ԴԱՋՈՒԱԾՔՆԵՐԸ» ֆիլմի հերոսուհիներից մեկը

21/04/12

Մահացել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետքերի մասին պատմող շվեդահայ կինոռեժիսոր Սյուզան Խարտալյանի «ՏԱՏԻԿԻ ԴԱՋՈՒԱԾՔՆԵՐԸ» ֆիլմի հերոսուհիներից մեկը:

105-ամյա Մարիա Վարդանյանը, ինչպես հաղորդում է ֆիլմի ռեժիսորը, ծնվել էր Արեւմտյան Հայաստանում՝ Մալաթիայիում 1905թ.-ին: 1915-ին թուրքերը որպես սեփականության նշան դաջվածքներ են արել նրա եւ մոտ 300.000 այլ հայուհիների մարմնի` գլխի, դեմքի, ձեռքերի վրա, որի մասին էլ պատմում է Խարտալյանի ֆիլմը:

«Հպարտ հայուհի, ուժեղ կին, որ քաջութիւնն ունեցաւ ըսելու այն ինչ որ կարելի չէր ըսել, պատմել. Պատմեց ու պատգամեց երբեք չմոռանալ, երբեք...»,- գրել է Խարտալյանը Ֆեյսբուքի իր պատին:

Լրագրող և ռեժիսոր Սյուզան Խարտալյանի ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2011-ի սեպտեմբերի 21-ին Ստոկհոլմում, որից անմիջապես հետո թուրքական համայնքը մեծ աղմուկ է բարձրացրել: Մինչ այդ ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ում, Եվրոպայի մի շարք երկրներում, Լիբանանում, Թուրքիայում: Իսկ արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով ֆիլմը ցուցադրվել է մի քանի անգամ փրայմ-թայմերին:

scroll back to top
 

Քաղցկեղը՝ պատերազմի դատավճիռ. Գորիսի նույն թաղամասում ապրող չորս երեխաներին պատերազմից բաժին հասավ նույն ճակատագիրը

20/04/12

Լուսանկարում` ԳորիսըՆրանք Գորիսի Գետափնյա թաղամասի հարևան 4 շենքերից էին:

Արցախյան պատերազմի, հրետակոծության շրջանում ծնված կամ վաղ մանկություն ունեցած չորս ընկերներ էին` Ռոբերտ Մաթևոսյանը, Էդիկ Օհանյանը և համադասարանցիներ Նարե Խաչատրյանն ու Լիլիթ Գրիգորյանը:

scroll back to top
 

«Բմբարեկբա այիդա Թաուսե Մալաք». եզդիները նշում են Սուրբ ծննդյան տոնը

19/04/12

Շիրմաքարերին արևի տակ փռված ծաղիկներ, գույնզգույն և փայլփլուն գլխաշորերով կանայք, ովքեր լալիս են իրենց հանգուցյալների համար, գրկախառնվում, ապա շնորհավորում են միմյանց՝ ասելով. «Բմբարեկբա այիդա Թաուսե Մալաք»:

scroll back to top
 
ՍկիզբՆախորդ12345678910ՀաջորդՎերջ

Էջ 1 - 22
 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner