|
15/05/12 |
|
Չինացի խոհարար Ճըն Կոսյեն չինական նախշազարդերով սպիտակ վերնաշապիկով է, վրան` վանդակավոր գոգնոց, գլխին` մեծ, սպիտակ խոհարարի թասակ, ու այսպես սկսում է պատրաստել օրվա առաջին ուտեստը:
Ճըն Կոսյեն արդեն 4 տարի է, ինչ ապրում է Հայաստանում և աշխատում Երևանի չինական ռեստորաններից մեկում որպես գլխավոր խոհարար:
Խոհանոցում նա իրեն իսկական տիրակալ է զգում, մեծ մետաղե շերեփով խառնում է կրակին դրված կաթսայի միջի բրնձի մակարոնը, նորից ձեթ ավելացնում և հետևում կողքի սալօջախին դրված հավի մսի կտորներին:
Երկու հայ օգնականները կտրատում են կանաչեղենն ու այլ անհրաժեշտ մթերքները, տրամադրում իրեն, և արդեն 10 րոպեից պատրաստ են հայերի ամենասիրելի և շատ պատվիրվող չինական ուտեստներից մեկը՝ հավի միս ՖՆ ՍԵ մակարոնով:
|
|
15/05/12 |
|
85-ամյա Նիկոլայ Խաչատրյանը տարիներ շարունակ գնացքի մեքենավար է աշխատել՝ չմտածելով, որ կյանքի վերջին տարիներին գնացքի՝ 80 տարվա վաղեմության վագոնը կդառնա «Հայաստանի երկաթգծի պատմական թանգարանն» ու միաժամանակ իր բնակարանը:
Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում երկու հին վագոն կա: Սովետական գնացքների տեղ-տեղ ներկը թափված, տեղ-տեղ ժանգոտած վագոնների կողքով անցնելիս քչերի մտքով է անցնում, որ այդ երկաթի կտորների մեջ մի ամբողջ երկաթգծի թանգարան է, իսկ դրա շուրջը ձեռնափայտով հաճախ պտտվող ճերմակած ծերունին` Նիկոլայ Խաչատրյանը, թանգարանի տնօրենն է ու թանգարանի բնակիչը համատեղությամբ:
|
|
15/05/12 |
|
Ղարաբաղյան պատերազմը հիմնովին փոխեց 60-ամյա բժշկուհի Աիդա Բադալովայի կյանքը, ընդ որում` փոխեց մի քանի անգամ:
Սկզբում` Ղարաբաղյան պատերազմի հենց նախաշեմին, նա թողեց ամեն ինչ Բաքվում (որտեղ աշխատում էր լավագույն հիվանդանոցներից մեկում, ապրում էր մեծ բնակարանում և այն տարիների համար շքեղություն համարվող ավտոմեքենա ուներ) և առանց ոչ մի բանի եկավ Ստեփանակերտ:
|
|
10/05/12 |
|
Բժիշկների ընտանիքում մեծացած 21-ամյա հնդիկ Ռոհիթ Չոդրին արդեն 4 տարի է` ապրում է Երևանում, սովորում է բժշկություն, զբաղվում դիջեյությամբ, սիրում է հայկական ավանդական ուտեստներ, գնահատում հայ աղջիկների գեղեցկությունն ու զմայլվում Երևանով երեկոյան զբոսանքներին:
|
|
02/05/12 |
|
Հաշմանդամություն ունեցող Արման Մուշեղյանը, թեև մշտապես բախվում է խոչընդոտների Հայաստանում օրենսդրության անկատարության ու տարրական պայմանների բացակայության պատճառով, երբևէ չի օգտագործել այն բազմաթիվ հնարավորությունները, որ ունեցել է, ու չի մեկնել իր երկրից:
|
|
24/04/12 |
|
104-ամյա Քիշմիշ տատիկն ապրիլի 24-ին իրեն միշտ վատ է զգում: Դողում է, տարբեր բառեր արտասանում, լաց է լինում, տխրում է: Հիշում է՝ այդ օրերն իր համար ամենասեւն էին: «Ամեն ինչ այնքան հանկարծակի եղավ, – ասում է նա, – որ մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչպես ողջ մնացինք»:
Քիշմիշ տատիկը չորս եղբայր է ունեցել: Ինքը մեծ երեխան է եղել ու ինչպես պատմում է՝ բոլորին էլ ինքն է փրկել մահից: Ղարսում են ծնվել, մեծ ու կավից տան մեջ:
«Արշակը, Արամը, Գևորգը, Վարազդատը, – հիշում է Քիշմիշ տատիկը,- բոլորն էլ ժիր երեխաներ էին: Հայրս ու մայրս մեզ լավ էին պահում, երկուսն էլ հողագործ էին: Օրերից մի օր մեր գյուղ մի խումբ թուրքեր եկան, հրամայեցին, որ բոլոր տղամարդիկ հավաքվեն գյուղամիջում: Հայրս էլ էր գնում, լաց էինք լինում նրա հետևից: Տարան ու էլ չբերեցին, նրան այլևս չտեսանք: Մայրս մի կերպ էր մեզ պահում, չէր հասցնում. միշտ սոված էինք»:
Քիշմիշ տատիկը պատմում է,որ գյուղում հետո շշուկներ են տարածվում, թե իբր շուտով բոլորին տանելու են:
«Միանգամից լցվեցին, – դողալով պատմում է նա, – լավ եմ հիշում՝ Վարազդատի հետևից էի վազում, որ բռնեմ, հետո մորս ճչոցը լսեցի, սպանեցին…»:
Հետո էլ ոչինչ չի հիշում, պատճառաբանում է, շատ էր վախեցել.
«Մորս երբ տեսա, աչքերիս դեմը սևացավ, – ասում է նա, – հետո հիշում եմ, որ եղբայրներիս հետ քայլում էի:Դեռ փոքր էին, հերթով գրկում էի: Ինձնից էին հաց ուզում: Ես էլ լաց էի լինում, անընդհատ,որովհետև ես էլ էի սոված: Թույլ չէի տալիս, որ մոտենան եղբայրներիս, հավաքել էի շուրջս ու մի կերպ առաջ էի գնում: Բոլորն իրար հետևից մահանում էին»:
|
|
23/04/12 |
|
Առավոտյան նախաճաշ, ժամը 10:00-ին կենդանաբանական այգու մուտքի դիմաց, այնուհետև եռացող սուրճի թարմ բույր, ջերմ ժպիտներ, հայերեն բարի օրվա մաղթանքներ աշխատակիցներին, և արդեն կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու ժամն է:
24-ամյա պորտուգալուհի Տանյա Լարանժեիրոն այսպես է սկսում շաբաթվա 5 օրը՝ որպես կամավոր աշխատելով Երևանի կենդանաբանական այգում:
|
|
06/04/12 |
|
Բագրատ Օրդյանն ու կինը՝ Սիլվան, ապրում են Գորիս քաղաքի արևմտյան լեռնալանջի բարձրադիր փեշին գտնվող իրենց երբեմնի բնակարանին կից դրված դոմիկում, որտեղ, չնայած վառարանի վրայի թեյնիկի բարալիկ գոլորշուն, ցուրտ է, ոսկորի հետ անհաշտ մարտյան ցուրտ:
|
|
21/03/12 |
|
Ցավը, խղճահարությունը, կարծրատիպերը, ինքնասիրությունը… Արևիկ Պետրոսյանը մտածում էր` երբեք չի կարողանա դուրս գալ ճահիճից, որը կյանքը նախապատրաստել էր իր համար:
|
|
14/03/12 |
|
«Երբեք չէի համարձակվում ասել` ինչ եմ երազում դառնալ, որովհետև մտածում էի՝ մարդիկ կծիծաղեն ու կասեն՝ դու ձեռքեր չունես, չես կարող հասնել երազանքիդ: Բայց ինչքան մեծանում` ավելի եմ համոզվում, որ մոդել դառնալու իմ երազանքը ինձ հետ մեծանում է»,- ասում է 26-ամյա Մերի Մեժլումյանը:
|
|
|