Հրաժեշտ բենզինին. Հայաստանում բենզինի թանկացմանը զուգահեռ աստիճանաբար նվազում է դրա սպառումը

11/04/12

Վերջին 2 շաբաթվա ընթացքում բենզինի գնի բարձրացումները ներկրող ընկերությունները կապում են միջազգային շուկայում բենզինի գնաճի, իսկ որոշ փորձագետներ՝ Հայաստանի բենզինի շուկայի վրա բարձր հարկերի ճնշման հետ:

Ռեգուլյար բենզինի մեկ լիտրի արժեքը դարձել է 500 դրամ, պրեմիումը` 520, սուպերը՝ 550, իսկ դիզելային վառելիքը՝ 460 դրամ: 2011-ի հունվարի համեմատությամբ 1 լիտր բենզինի գինը բարձրացել է միջինը 60-70 դրամով կամ 13-15 տոկոսով:

Արևմտյան Եվրոպայում բենզինի մեծածախ տոննայի գինը հասել է 1230 դոլարի, ինչը, ըստ փորձագետների, ռեկորդային է, իսկ եվրոպական մի շարք երկրներում 1 լիտր բենզինի գինը գերազանցում է 2 եվրոն:

Չնայած այս թվերին` կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը նշում է, որ բենզինի հայաստանյան թանկացումները համաչափ չեն միջազգային թանկացումներին:

«Եթե մեր ներկրողները հետևեին միջազգային գների բարձրացմանը և համաչափորեն բարձրացնեին, ռեգուլյար բենզինի գինը, որ հիմա հասել է 5000 դրամի (10 լիտր), չպետք է անցներ 4000-ը»,- ասում է Մեսրոպյանը:

scroll back to top
 

Օդից կախված վտանգ. «Արմավիա»-ն սպառնում է Հայաստանի բանկային համակարգին

26/03/12

Անցած շաբաթ «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարեց, որ եթե «Զվարթնոց» օդանավակայանի հետ խնդիրները չհանգուցալուծվեն, «Արմավիա»-ն կհայտարարի սնանկության մասին: Այդ սնանկացումը լուրջ խնդիրներ կարող է(ր) ստեղծել այլ ընկերությունների համար. «Արմավիա»-ն ոչ միայն ֆինանսական պարտավորություններ ունի «Զվարթնոց»-ի և ռուսական մի քանի օդանավակայանների առջև, այլև մի քանի տասնյակ միլիոն պարտք է մի քանի հայկական բանկերի։

scroll back to top
 

Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանի անկախությունից 20 տարի անց, քաղաքական դաշտ մուտք գործած օլիգարխները վերահսկում են երկրի տնտեսությունը

09/01/12

PhotolurՀետադարձ հայացք նետելով Հայաստանի անկախության եւ պետականության կառուցման 20 տարիներին`կարելի է հստակ կերպով գիտակցել, որ պետականություն ստեղծելը եւ մեր ինքնիշխանությունն ապահովելը հեշտ չի տրվել: Լինելով փոքր, աղքատիկ բնական պաշարներով եւ դեպի ծով ելք չունեցող երկիր` Հայաստանը դարձել է ինչպես իր աշխարհագրական դիրքի, այնպես էլ ողջ աշխարհաքաղաքական իրադրության պա տանդը:

scroll back to top
 

Լայնամասշտաբ բարեփոխումներ հարկային ոլորտում. եկամուտներն ավելացնելու որոշումը թերահավատություն է առաջացրել

22/11/11

Հայաստանի կառավարության`գալիք տարի բյուջեի եկամուտներն ավելացնելու որոշումը թերահավատություն է առաջացրել ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչների, այլեւ`անկախ փորձագետների ու իշխանական որոշ գործիչների շրջանում:

2012-ին այս տարվա համեմատ 101 մլրդ դրամով (մոտ 270 մլն դոլար) ավելի շատ հարկեր հավաքելու նպատակով կառավարությունն արդեն իսկ հարկային եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ է պատրաստել, որը քննություն է անցնելու թե' Եվրամիության փորձագետների կողմից, թե' Ազգային ժողովում, եւ թե' նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում:

scroll back to top
 

Տնտեսությունը դեռեւս անմրցունակ է. մենաշնորհային տնտեսության պայմաններում` Հայաստանը հույսը դնում է նոր տեխնոլոգիաների վրա

01/11/11

www.gov.amԲարդ հարեւաններով շրջապատված եւ մենաշնորհային տնտեսության պայմաններով սահմանափակված Հայաստանը ստիպված հույսը դնում է նոր տեխնոլոգիաների վրա:

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է բարելավել տնտեսության մրցունակությունը, սակայն փորձագետների կարծիքով`պետության ջանքերը մեծ հաջողություն չեն բերում`արմատավորված գործարար շահերի պատճառով:

scroll back to top
 

«Երիտասարդ գիտնական լինելը շատ բարդ է». պետական պատշաճ վերաբերմունքի բացակայությունից շատերը փոխում են գործունեության ոլորտը

30/08/11

Կիրակի` օգոստոսի 28-ին, Ծաղկաձորում թեեւ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, որ պետք է «ավելի առարկայական մոտեցում ցուցաբերել գիտության ֆինանսավորման հարցին» եւ նշել է, թե իր աջակցությամբ ստեղծվելիք առանձին ֆոնդը կաջակցի երիտասարդ գիտնականներին, սակայն շատերը թերահավատ են, թե մոտ ժամանակներս իրավիճակի փոփոխություն տեղի կունենա:

scroll back to top
 

Արտագաղթը Հայաստանից վերածվում է տնտեսական աղետի

29/07/11

Աղքատության եզրին հասած մարդիկ պարզապես լքում են երկիրը` նոր կյանք սկսելու ակնկալիքով հեռանալով Ռուսաստան:

 

Կարո Կարապետյանը, որն անկախությունից ի վեր 20 տարի շարունակ դեմ է եղել երկրից դուրս գալուն, ասում է, որ այլեւս հնարավոր չէ դիմանալ ստեղծված պայմաններին:

scroll back to top
 

Քիմիական հսկայի ապագան անորոշ է. «Նաիրիտի» մասին ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ

29/06/11

Հայաստանի խոշորագույն քիմիական հսկան` «Նաիրիտ գործարանը», չափազանց ծանր վիճակում է հայտնվել` ստիպելով կառավարությանը մտածել գործարանում լուրջ ներդրումներ կատարելու մասին: Միաժամանակ, փորձագետները կառավարության ու գործարանի ղեկավարության` այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերը իրավիճակին համարժեք չեն համարում:

Կառավարության վերջին երկու նիստերում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել էր արդեն ավելի քան մեկ տարի հարկադիր պարապուրդի մատնված և պաշտոնական տվյալներով 120-130 մլն դոլար պարտք կուտակած «Նաիրիտ գործարանի» շուրջ ստեղծված իրավիճակին:

scroll back to top
 

Նոր բանաձև ԵԽԽՎ-ում, այդ թվում նաև` Հայաստանի վերաբերյալ. ՀՀ-ն դեռ կմնա մոնիթորինգի տակ

28/06/11

Հունիսի 21-24-ը տեղի ունեցած ամառային նստաշրջանում ԵԽԽՎ-ն` մոնիթորինգի հանձնաժողովի նախաձեռնությամբ, ընդունել է 1827 բանաձևը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին: Իր պաշտոնական կայքում ԵԽԽՎ-ն հրապարակել է գործողությունների ծրագիրը, որն առնչվում է անդամ պետություններից 14-ին, այդ թվում` և Հայաստանին` իրենց պարտավորությունները Վեհաժողովի առաջ կատարելու շրջանակներում:

scroll back to top
 

Հարութ Սասունյան. Եվրոպայի խորհուրդը չի խաբվում Էրդողանի երկերեսանիությունից

16/06/11

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ ամիս ամոթալի մի ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)։

Մեվլութ Չավուշօղլուն, ով հանդես էր գալիս ավելի շուտ որպես Թուրքիայի լոբբիստ, քան ԵԽԽՎ-ի նախագահ, շռայլ գովեստի խոսքերից հետո Էրդողանին հրավիրեց ամբիոն։

Չավուշօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) հիմնադիրանդամ է, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի անդամ։

scroll back to top
 
ՍկիզբՆախորդ12345678910ՀաջորդՎերջ

Էջ 1 - 11
 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner