Մեծ շնորհ փուչիկների պայթյունից տուժածներին. նախագահի հանձնարարությամբ Հայաստանում է գերմանացի պլաստիկ վիրաբույժը

16/05/12

Մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական եզրափակիչ հանրահավաքի ժամանակ տարբեր կարգի այրվածքներ ստացած տուժողների համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան է հրավիրվել Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ԱԺ ընտրություններին ՀՀԿ եզրափակիչ նախընտրական հանրահավաքի ժամանակ, այրվել եւ պայթել են երիտասարդների ձեռքում գտնվող փուչիկները, որոնք լիցքավորված են եղել, ոչ թե հելիումով այլ արգելված այլ գազերով:

Պաշտոնական տվյալների համաձայն, առնվազն 155 մարդ տարբեր այրվածքներով տեղափոխվել է Երեւանի բուժհաստատություններ:

Չնայած հրապարակում ստեղծված իրավիճակին, հանրահավաք-համերգի մասնակիցենրը շարունակել են միջոցառումը, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը նույնիսկ ելույթ է ունեցել, ինչը մատնանշել են ոչ միայն տեղական այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները:

Իշխանություններն իրենց վարքը բացատրել են նրանով, թե միջոցառումը շարունակվել է «խուճապային իրավիճակից խուսափելու համար»:

Տուժողները՝ հիմնականում տարբեր բուհերի ուսանողներ, ըստ մամուլի հրապարակումների հրապարակ են բերվել մեծամասամբ պարտադրաբար:

scroll back to top
 

Անահիտ Բախշյանն իրերն էր հավաքում. Նա ափսոսում էր, որ շատ ծրագրեր կիսատ մնացին

16/05/12

Անահիտ ԲախշյանըԿիրակի օրը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Երեկ «Առավոտն» Ազգային ժողովում էր, որտեղ հետընտրական անդորր էր: Միայն հատուկենտ պատգամավորների կարելի էր հանդիպել միջանցքներում կամ իրենց աշխատասենյակներում: Մենք փորձեցինք փոքրիկ դիտարկում անցկացնել՝ պարզելու համար, թե ընտրություններին այլեւ չմասնակցած եւ կամ դրանց արդյունքում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով առաջադրված նախկին եւ արդեն չընտրված պատգամավորները շարունակո՞ւմ են արդյոք զբաղեցնել իրենց աշխատասենյակները, թե՞ սկսել են կամաց-կամաց հավաքել իրերը: Պատգամավորների, այդ թվում՝ նոր գումարման խորհրդարան չանցած նախկին պատգամավորների աշխատասենյակների դռները կողպած էին: Այդուհանդերձ, նկատեցինք, որ նրանցից մեկ-երկուսի աշխատասենյակի ցուցանակներն արդեն հանվել էին: Իր աշխատասենյակի վրայից հանված էր մասնավորապես ԱԺ նախկին նախագահ եւ ապա անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանի անուն-ազգանունով ցուցանակը, Արա Աբրահամյանի եղբոր՝ Արմեն Աբրահամյանի ցուցանակը:

scroll back to top
 

Ստեփան Սաֆարյան. Հայաստանի ընտրությունները գնալով վեր են ածվում ընտրական թրաֆիկինգի

15/05/12

«Ժառանգություն» կուսակցության առանցքային գործիչ Ստեփան Սաֆարյանը գրառում է կատարել իր անձնական բլոգում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Մայիսի 6-ի ընտրություններից հետ իմ մոտ այլ իմաստ ստացավ «մարդկանց առեւտուր» /trafficking/ հասկացությունը եւ հայեցակարգը: 20-րդ ու 21-րդ դարերի միջազգային հանրությունը ներմուծեց այս տերմինը, որպեսզի խուսափի ստրկություն բառը գործածելուց, թեպետ այն ինչ նկարագրվում է իբրեւ թարֆիքինգ, միանգամայն ստրկություն է: Ու պատահական չէ, որ վերջերս գոնե ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի համարձակությունը հերիքեց` խոսել ժամանակակից ստրկության մասին: Այն ինչ պատմում են Ռուսաստանում կամ անգամ Եվրոպայում ապօրինի հայտնված մեր միգրանտ հայրենակիցներն ու բարեկամները, ոչ միայն մղձավանջ է, այլեւ նորօրյա ստրկության տխուր պատմություն, երբ մեր տխրահռչակ հայրենակիցներից մինչեւ օտարներ օգտագործում-շահագործում են նրանց աշխատուժը` չվճարվելով դրա դիմաց, հաճախ էլ բռնությունների ենթարկելով եւ այլն:

scroll back to top
 

«Մեղադրանք պարտված թիմին` ՀՀԿ-ի շարքերն անցնելու համար». վերլուծաբանները` Աշոտ Զաքարյանի հայտարարության մասին

14/05/12

ՀԱԿ Գյումրու համակարգող Աշոտ Զաքարյանի տարածած հայտարարությունը այն մասին, թե դադարեցնում է ՀԱԿ-ում իր քաղաքական գործունեությունը` ելնելով Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ ՀԱԿ-ի համագործակցություն սկսելու անհաջող փորձերից, վերլուծաբանները մեկնաբանում են այն պարզապես դժգոհություն պարտված թիմի վերնախավին կամ զգացմունքայնության վրա հիմնված որոշում:

«Ավելին` գաղտնիք չէ, որ Բարգավաճ-Հայաստան կուսակցությունը համարվել եւ համարվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Եվ նպաստելով այս կուսակցության վարկանիշի բարձրացմանը, որում մենք համոզվեցինք ԱԺ ընտրությունների ժամանակ, հնարավորություն է ստեղծվում ճանապարհ հարթելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձին: Բացի այն, որ մեր պետության հիմնական դժբախտությունների պատճառը հենց նույն Ռոբերտ Քոչարյանն է, այս մարդու իշխանության տարիներին են տեղի ունեցել մեր նորօրյա պատմության ամենածանրագույն հանցագործությունները` հոկտեմբերկ 27-ը եւ մարտի 1-ը: Այս մարդու իշխանության տարիներին է, որ հիմք է դրվել քրեաօլիգարխիկ իշխանական համակարգին, որին առաջին նախագահը իրավացիորեն բնութագրեց որպես վերից վար կոռումպացված ավազակապետական համակարգ:

scroll back to top
 

Նպաստել Քոչարյան Ռոբերտի վերադարձի՞ն. որեւէ ցանկություն չունեմ. հայտարարություն

14/05/12

Ձախից` Աշոտ Զաքարյանը ՀԱԿ Գյումրու համակարգող Աշոտ Զաքարյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ դադարեցնում է ՀԱԿ-ում գործունեությունը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Ինչպես գիտեք, վերջին երկու ամիսների ընթացքում, ՀԱԿ-ի վարած քաղաքականության եւ ԱԺ ընտրությունների հետ կապված հարցերի շուրջ փորձել եմ պահպանել լռություն: Ունենալով որոշ տարաձայնություններ` այնուամենայնիվ լռությունս հետապնդել է մեկ նպատակ` ԱԺ նախըտրական շրջանում` Հայ Ազգային Կոնգրեսում, միասնակնությունը չխաթարել, միեւնույն ժամանակ, այս ողջ ընթացքում իմ գործունեությամբ հնարավորինս աջակցել եմ ՀԱԿ-ին ԱԺ ընտրություններին առավելագույն քվեներ ստանալու համար: Ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ նշել, որ դա միայն պայմանավորված է եղել ՀԱԿ-ում միասնականությունը չխաթարելու նպատակով, ինչը նաեւ հասարակական պահանջ է եղել: Եվ քանի որ ԱԺ ընտրություններն արդեն կայացած իրողություն են, խոստմանս համաձայն, այսօր հանդես եմ գալիս քաղաքական հայտարարությամբ, միեւնույն ժամանակ պատրաստակամություն հայտնում` պատասխանելու ձեր կողմից տրվող բոլոր հարցերին:

scroll back to top
 

Խաղից դուրս. Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս թողեց «Ժառանգության» ակտիվ պատգամավորներին

11/05/12

PhotolureԽորհրդարանական ընտրություններից հետո «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած թեկնածուներից մի քանիսի, մասնավորապես վերջին 5 տարում իրենց աշխատանքային գործունեությամբ աչքի ընկնող անդամների չընդգրկվելը առաջիկա ձևավորվող խորհրդարանում բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել:

Քաղաքական վերլուծաբաններն այն կապում են «Ժառանգության» կողմից հանրահայտությամբ աչքի ընկնող անդամների օգտագործման հետ, իսկ կուսակցության անդամները մատնանշում են ընտրակեղծիքներն ու խախտումները:

scroll back to top
 

Կարեն Քոչարյան. «Այն, ինչ չի կարելի գնել փողով, կարելի է գնել շատ փողով»

10/05/12

«Պրոցեդուրալ առումով ընտրությունները գրեթե մոտ էին իդեալականին, ինչը ֆիքսեցին նաեւ դիտորդները: Բայց ինչպես հայտնի ասացվածքում է՝ այն, ինչ չի կարելի գնել փողով, կարելի է գնել շատ փողով, այս ընտրություններն այսպես է բնութագրվում», – այս կարծիքին է քաղաքագետ Կարեն Քոչարյանը, ըստ որի՝ նոր խորհրդարանում կոալիցիան կմնա նույնը, կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, եւ ՕԵԿ-ը: «Ես չեմ պատկերացնում, որ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի գլխավորությումբ կարող է դառնալ ընդդիմություն»,- ասում է Քոչարյանն ու շեշտում, որ առաջիկայում պորտֆելների շուրջ իշխանական «բազար» է գալու:

Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքում, օրինակ՝ ՕԵԿ-ի հավաքած ձայներին, քաղաքագետը գտնում է, որ ՕԵԿ-ը պետք է ուրախությունից չիմանա, թե ինչ անել, քանի որ նրանց խորհրդարանում հայտնվելը անակնկալ էր:

scroll back to top
 

20 տարի անց. Հաղթանակի կենտրոն Շուշին մշակույթի կենտրոն չի դառնում

09/05/12

Մայիսի 9-ին լրանում է Շուշիի ազատագրման 20 ամյակը: Մինչ շատերը քննարկում են արցախյան ռազմական շքերթը, Շուշիի ապագայով մտահոգ մարդիկ մտածում են` քաղաքում դեռ անելիքներ շատ կան:

«Այն, որ Շուշին մեզ համար արժեք է, դա բավական չէ: Դու պետք է անընդհատ այդ արժեքի վրա աշխատես»,- «Մեդիալաբին» ասում է ազատամարտիկ Մկրտիչ Տոնոյանը:

scroll back to top
 

Շուշան Պետրոսյանը՝ ՀԱԿ-ին. «Ղալաթ եք անում»

09/05/12

Հանրապետական կուսակցության համամասնական թեկնածու Շուշան Պետրոսյանի համար ՀԱԿ-ի երեկվա հայտարարությունը, թե գալիս են Ազգային ժողով՝ «իշխանություններին աթոռից պոկելու համար», ծիծաղելի է. «Քանի տարի է՝ լսում ենք արդեն, ու ոչ թե չարեցին, որ տեսնենք, այլ լավ է, որ չեն անում, որովհետեւ ժողովուրդը մեղք է, եւ լաբորատորիայի ճագարներ չեն, պետք չէ անընդհատ մարդկանց հետ խաղալ, պետականորեն պետք է մտածել»: Aravot.am-ի հետ զրույցում Շ. Պետրոսյանը, անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե ՀԱԿ-ի հանրահավաքը սկսվեց ՀՀԿ- ի զինանշանով դրոշների ու կուսակցության պաշտոնյաների լուսանկարների այրմամբ, կարծիք հայտնեց, որ դա առնվազն ոչ կոռեկտ պահվածք էր. Կարդալ ավելին

scroll back to top
 

Հայաստանի իշխող վարչախումբը մնալու է գողերի, կաշառակերների, մարդասպանների, տգետների նույն խաժամուժը. Լեւոն Տեր-Պետրոսյան

08/05/12

Լեւոն Տեր-Պետրոսյանը /Ֆոտոլուր/Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթը՝ այսօրվա հանրահավաքում, ուր նա գնահատում է մայիսի 6-ի ընտրությունները, ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ պարտքս եմ համարում խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են Հայ Ազգային Կոնգրեսին ու նրա մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին։ Քիչ թե շատ ժողովրդավարական պետությունների համար սովորական այդ քայլը Հայաստանի պարագայում պետք է համարել ոչ միայն քաղաքական համակրանքի, այլեւ քաղաքացիական քաջության դրսեւորում՝ նկատի ունենալով վարչական, ուժային եւ հարկային ահաբեկումների այն ահավոր մթնոլորտը, որ տիրում է մեր երկրում։

Ես չեմ ուզում խոսել անցած ընտրությունների որակի, համատարած ընտրախախտումների, կրկնաքվեարկությունների, զանգվածային ընտրակաշառքի կամ ընդհանրապես դրանք ընտրություններ կոչելու ծաղրի մասին, որովհետեւ նախ՝ այդ հարցերին հանգամանորեն անդրադարձան նախորդ հռետորները, եւ երկրորդ՝ քանի որ այս անգամ եւս, դժբախտաբար, հաստատվեց իմ այն պնդումը, որ Հայաստանում կայացած ցանկացած հաջորդ ընտրություն ավելի վատ է եղել քան նախորդը, եւ որ յուրաքանչյուր հաջորդ ընտրության ժամանակ, դիտորդների զգոնությունը բթացնելու համար, հանցավոր ռեժիմը հանճարեղ հնարամտությամբ հորինել է ընտրախախտումների նոր անսպասելի մեխանիզմներ։

scroll back to top
 
ՍկիզբՆախորդ12345678910ՀաջորդՎերջ

Էջ 1 - 26
 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner