Ինչպես քիչ առաջ «Մեդիալաբին» տեղեկացրեց Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի գյուղապետ Գեւորգ Ներսեսյանը, 45 ամյա ինքնահրկիզված Հովհաննես Վարդանյանը ինչպես սոցիալական, այնպես էլ հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի:
«Հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող տղա է,-«Մեդիալաբին» տեղեկացրեց գյուղապետը,-ապրում է ծնողի հետ, դժվարություններով»:
Տեղեկացնենք, որ քիչ առաջ Արատակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, տեղեկացնելով, որ 15:16-ին ահազանգ են ստացել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:
«Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկեհատ գյուղի բնակիչ` 1967թ. Ծնված Հովհաննես Վարդանյանն իր տան բակում ինքնահրկիզվել է-նշված է ԱԻԾ հաղորդագրության մեջ:-Տուժածը տեղափոխվել է Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն»:
© Medialab.am