Պատերազմ խաղաղության մեջ. «Ոչ ոքի չեմ ատում, բայց կատեմ, եթե ինձ կայանալու դաշտ չտան միայն նրա համար, որ ձեռքեր չունեմ»

Պատերազմ խաղաղության մեջ. «Ոչ ոքի չեմ ատում, բայց կատեմ, եթե ինձ կայանալու դաշտ չտան միայն նրա համար, որ ձեռքեր չունեմ»

21-01-2013

 

«Երբեք չէի համարձակվում ասել` ինչ եմ երազում դառնալ, որովհետև մտածում էի՝ մարդիկ կծիծաղեն ու կասեն՝ դու ձեռքեր չունես, չես կարող հասնել երազանքիդ: Բայց ինչքան մեծանում` ավելի եմ համոզվում, որ մոդել դառնալու իմ երազանքը ինձ հետ մեծանում է»,- ասում է 26-ամյա Մերի Մեժլումյանը:

Մերին երազում է ֆոտոմոդել դառնալ և հարսանեկան զգեստ ցուցադրել. նույնիսկ իր ապագա մասնագիտության անունն է որոշել՝ «այլընտրանքային մոդել»:

«Առանց ձեռքերի հարսնացու չե՞ք տեսել»,- ժպտում է նա:

Կապանի տիկնիկային թատրոնում ներկայացում է. ուշադրության կենտրոնում շիկահեր տիկնիկի շիկահեր տիրուհին է: Երեխաները մոտենում են նրան, խնդրում նկարվել իրենց հետ, տնտեսագետ դերասանուհին լուսանկարվում է, ապա ասում, որ երբ կատարվի իր ամենանվիրական երազանքն, ու ինքը բեմահարթակ բարձրանա, նկարվելու հետ մեկտեղ նաև ինքնագրեր կբաժանի:

Մերի Մեժլումյանը Կապանի տիկնիկային թատրոնում մանկական ներկայացումների դերասանուհի է: Երեխաների միշտ զարմանում են, թե ինչպես է նրան հաջողվում առանց ձեռքերի տիկնիկներին խաղացնել: Սակայն, այս հարցը եւս Մերիի հնարամտության շնորհիվ գտել է իր յուրօրինակ լուծումը:

Պատերազմ խաղաղության մեջ. «Բժիշկ, դուք ո՞ղջ եք»

Պատերազմ խաղաղության մեջ. «Բժիշկ, դուք ո՞ղջ եք»

15-05-2012

Ղարաբաղյան պատերազմը հիմնովին փոխեց 60-ամյա բժշկուհի Աիդա Բադալովայի կյանքը, ընդ որում` փոխեց մի քանի անգամ:

Սկզբում` Ղարաբաղյան պատերազմի հենց նախաշեմին, նա թողեց ամեն ինչ Բաքվում (որտեղ աշխատում էր լավագույն հիվանդանոցներից մեկում, ապրում էր մեծ բնակարանում և այն տարիների համար շքեղություն համարվող ավտոմեքենա ուներ) և առանց ոչ մի բանի եկավ Ստեփանակերտ:

Պատերազմ խաղաղության մեջ. «Մենակ տունը չէր, տան հետ իմ ու եղբայրներիս երազանքներն էլ այրվեցին»

Պատերազմ խաղաղության մեջ. «Մենակ տունը չէր, տան հետ իմ ու եղբայրներիս երազանքներն էլ այրվեցին»

07-04-2012

Բագրատ Օրդյանն ու կինը՝ Սիլվան, ապրում են Գորիս քաղաքի արևմտյան լեռնալանջի բարձրադիր փեշին գտնվող իրենց երբեմնի բնակարանին կից դրված դոմիկում, որտեղ, չնայած վառարանի վրայի թեյնիկի բարալիկ գոլորշուն, ցուրտ է, ոսկորի հետ անհաշտ մարտյան ցուրտ:

Պատերազմ խաղաղության մեջ. «Լավ է կույր աչոք, քան կույր մտոք»

Պատերազմ խաղաղության մեջ. «Լավ է կույր աչոք, քան կույր մտոք»

21-03-2012

 

Ցավը, խղճահարությունը, կարծրատիպերը, ինքնասիրությունը… Արևիկ Պետրոսյանը մտածում էր` երբեք չի կարողանա դուրս գալ ճահիճից, որը կյանքը նախապատրաստել էր իր համար:

«Գիտե՞ք` սկզբից ինչքան դժվար էր: Օրինակ` իմ ծնողները սկզբում չէին ուզում, որ ես տանից դուրս գայի, որ ինձ այս վիճակում դրսում չտեսնեն,- պատմում է նա: - Նայում էին ինձ խղճահարությամբ, յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում ինձ խղճալ… հոգեբանորեն շատ դժվար էր: Եվ քեզ ստիպում ես տանդ շեմն անցնել, դուրս գալ փողոց և այնտեղ անընդհատ հանդիպել խղճահարության»:

1992-ի փետրվարն էր: Այդ օրը Ստեփանակերտը 24 ժամ ռմբակոծում էին մի քանի կողմերից: Հենց այդ օրն էլ լիովին փոխվեց երիտասարդ Արևիկի կյանքը:

«Արևոտ եղանակ էր: Մեջքով կանգնած էի դեպի դրսի պատուհանը, երբ գրադի արկը հարվածեց բակի փոքրիկ երկաթյա շինության տանիքին: Ու քանի որ այնտեղ երկաթները շատ էին, հետևաբար` նաև բեկորները շատ եղան, որոնք տարածվել էին ողջ շենքով,-հիշում է Պետրոսյանը,- ցերեկվա ժամը մեկի կողմերն էր, լավ հիշում եմ»:

Ուրախության ու տխրության մեջ. Ստեփանակերտում ապրող ադրբեջանուհի Ալմազը հուսով է, որ օրերից մի օր կհանդիպի հարազատներին

Ուրախության ու տխրության մեջ. Ստեփանակերտում ապրող ադրբեջանուհի Ալմազը հուսով է, որ օրերից մի օր կհանդիպի հարազատներին

16-03-2011

Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում ռուսաց լեզվի ուսուցչուհի Ալմազ Սաբիրի Կասումովան թեև ամուսնու ազգանունն է կրում` Անտոնովա, սակայն բոլորը նրան որպես Ալմազ Սաբիրովնա են ճանաչում: Ալմազ Սաբիրովայի կապտականաչավուն աչքերն ամեն անգամ կարոտով ու թախիծով են լցվում, երբ հիշում է ընտանիքի անդամներին:

«Մամաս հայուհի էր, պապաս` ադրբեջանցի, բայց ես ծնվել ու ապրել եմ Ստեփանակերտում, բնիկ էստեղից եմ»,- ասում է նա ու խուսափում քույրերի ու եղբայրների անունները տալուց:

58 ամյա Ալմազն ասում է, որ մանկուց երազել է ռուսաց լեզվի ուսուցչուհի դառնալ և երջանիկ է իր աշխատանքով, ընտանիքով ու թոռներով, սակայն նրա համար կյանքը բաժանվում է երկու շրջանի` մինչև հակամարտությունն ու դրանից առաջ:

Կյանք, որի մեջ շատ ցավ կա. ադրբեջանցի Թամար տատի, կարոտի ու սիրո մասին Թամար թոռան պատմությունը

Կյանք, որի մեջ շատ ցավ կա. ադրբեջանցի Թամար տատի, կարոտի ու սիրո մասին Թամար թոռան պատմությունը

03-03-2011

30-ամյա Թամարը գորիսաբնակ, ծնունդով խնձորեսկցի Լևոն Հարությունյանի և ադրբեջանուհի Թամարայի թոռն է: Նրա սկեսուրը՝ տիկին Ժենյան, երբեք չի թաքցնում հարսի նկատմամբ իր վերաբերմունքը:

«Մինչև ամուսնանալը տղայիս ասում էի՝ տե´ս, հա, մի´ ուշացնի, Թամարին մենակ դու չես տեսնում: Ասեմ, որ մինչ այդ աղջիկս՝ Սաթենիկը, արդեն այդ օջախում հարս էր: Մենք նրանց վաղուց գիտեինք: Տատը շատ ձիգ, պինդ ընտանիք պահող կին էր»,-պատմում է Ժենյան:

Իսկ երբ տիկին Ժենյան խոսեց ազգային պատկանելության մասին, խոսակցությանն արագ միացավ նաև հարսը` Թամարը:

«Իմ հայրենիքն այստեղ է». Ղարաբաղում ապրող սակավաթիվ ադրբեջանցիներն ասում են, որ իրենց ապահով են զգում

«Իմ հայրենիքն այստեղ է». Ղարաբաղում ապրող սակավաթիվ ադրբեջանցիներն ասում են, որ իրենց ապահով են զգում

22-02-2011

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում 75-ամյա փոքրամարմին, ժպտերես ադրբեջանուհի Նիզբաթին բոլորը «տյոտյա Լյուսյա» են ասում:

Մոտավորապես կես դար է, ինչ Լյուսյան ապրում է ամուսնու` Շահենի հետ, և ինչպես ինքն է ասում, նրա հետ էլ պատրաստվում է մեռնելու:

«Ինքը հայ ա, ես` ադրբեջանցի: Մի տղա ունենք, որդեգրալ ընք, Երևան ա ապրում,-ասում է 60-ականներին Բաքվի շրջանի Շամախի քաղաքից Ղարաբաղ եկած Լյուսյան: - Հիշում չըմ` պարիկամներիս վերջին անգամ հիբ ըմ տեսալ»:

Իրենց սիրո պատմությունը Շահենն ու Լյուսյան մի քիչ տարբեր կերպ են պատմում: Շահենը հիշում է, որ Լյուսյայի բարեկամները դեմ էին, որ նա հայի հետ ամուսնանա, և իրենք որոշեցին միասին փախչել: Լյուսյան էլ ամուսնու պատմության մեջ մի փոքր ուղղում է կատարում.

Ես ինձ այստեղ ազատ մարդ եմ զգում. Ղարաբաղում ապրող ադրբեջանուհին ասում է, որ հարմարվել է, տեղացիներն էլ` իրեն

Ես ինձ այստեղ ազատ մարդ եմ զգում. Ղարաբաղում ապրող ադրբեջանուհին ասում է, որ հարմարվել է, տեղացիներն էլ` իրեն

15-02-2011

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սարուշեն գյուղում է ապրում Գյուլիզար Կասըմովա Մուսա գըզըն, ում գյուղում ճանաչում են որպես Գյուլիզար Գրիգորյան. ամուսնու` Սլավիկ Գրիգորյանի ազգանունն է վերցրել:

Սարուշեն գյուղում Գյուլիզարենց տունը հեշտ է գտնել. փողոցում ում էլ հարցնես` միանգամից ցույց են տալիս ադրբեջանցի կնոջ տունը: Ավելին` իմանալով, որ իրենց գյուղ եկած հյուրն այցելում է Գյուլիզարին, հետաքրքրվում են` կարո՞ղ է դուք նրա բարեկամներից եք:

43-ամյա Գյուլիզարի հարազատները վերջակետ են դրել բոլոր տեսակի հարաբերություններին այն բանից հետո, երբ կինը, դեմ գնալով բարեկամներին, ազգությամբ հայի հետ է ամուսնացել:

Իմ տունն այստեղ է`Հայաստանում. Ֆելիքս Ալիևը երազում է, որ իր երակներում խաչասերվող երկու ազգերը գտնեն համերաշխության կամուրջը

Իմ տունն այստեղ է`Հայաստանում. Ֆելիքս Ալիևը երազում է, որ իր երակներում խաչասերվող երկու ազգերը գտնեն համերաշխության կամուրջը

04-02-2011

Ֆելիքս Ալիևն ու Ջուլիետա Ենոքյանն արդեն 40 տարի է` ապրում են նույն տանը` հաշտ ու համերաշխ, սիրով: Ֆելիքսը նայում է կնոջն ու ծիծաղելով ասում. «Երկու ազգ, որ իրար հետ համերաշխ ապրեն, պետք է իրար հարգեն, չէ՞, Ջուլի´կ: Պիտի համբերատար լինեն ու հանդուրժող»:

63-ամյա Ջուլիետան դեռատի աղջկա նման ամաչում է ու սիրահարված աչքերով նայում ամուսնուն. «Ֆելոս ի~նչ տղա էր ջահել ժամանակ, է~, ամուսնանալուց առաջ ասաց ինձ, որ ադրբեջանցի ա, ես էլ ասեցի` հա, ի՞նչ անեմ, մարդս մարդ լինի»:

Ըստ 2005-ի ուսումնասիրությունների` Հայաստանում հաշվառված ադրբեջանցիների թիվը ընդամենը 29-ն է:

Մի բուռ ադրբեջանցիներ Արցախի լեռներում. նրանք կարոտել են իրենց հարազատներին, որոնց թողել են շփման գծի այն կողմում

Մի բուռ ադրբեջանցիներ Արցախի լեռներում. նրանք կարոտել են իրենց հարազատներին, որոնց թողել են շփման գծի այն կողմում

01-02-2011

69-ամյա Թոֆիկ Ալիևը հուսահատ է: Նա այլևս չի պատկերացնում, որ կյանքի մնացած տարիներին հնարավորություն կունենա հանդիպելու իր ինը եղբայրներին ու քույրերին, որոնց չի տեսել արդեն մոտ քսան տարի: Վերջին անգամ նա հայրենի գյուղում` հայրական տանը, եղել է պատերազմից առաջ:

Նրա աչքերը թրջվեցին, երբ սկսեց մեծից փոքր թվարկել իր եղբայրներին ու քույրերին`Միրզա, Ֆազիլա, Աղամիրզա, Միրզաաղա, Հագիգաթ, Ռաֆիկ, Թահիր, Ռովշան, Ֆարհադ: Հետո սկսեց ավելի բարձր լացել, երբ հարցրեցի, թե երազում տեսնո՞ւմ է իր հարազատներին:

«Տեսնում եմ Միրզային, հորս ու մորս»,- կոկորդում խեղդելով զգացմունքները` ասաց նա` շարունակելով թեյ լցնել ապակե թափանցիկ բաժակների մեջ, որով սովորաբար թեյ խմում են մահմեդական Արևելքում: