Ժավելի բուդկայի Մանոն

Ժավելի բուդկայի Մանոն

15-02-2019

Մեր կողքի բակում ժավելի վաճառքի մի ավտոտնակ կար։ Մեր մանկության տարիներին ամեն ինչ դեֆիցիտ էր, նույնիսկ եթե արդյունաբերական քաղաք էր, ու քիմիական հսկայական գործարաններ կային, ժավելը, միևնույն է՝ դեֆիցիտ էր։ Ժավելը կանիստրներով էին վաճառում, որոնց կափարիչները վատ էին փակվում ու ամրացնելու համար մոմլաթե կտոր էին դնում կափարիչի տակ, որ փակվի։ 

Հույժ անկարևոր հարցեր

Հույժ անկարևոր հարցեր

04-02-2019

Տպավորությունն այնպիսին է, թե մեծերից տանը մարդ չկա։ Հարցը նոր դեմքերի տարիքը չէ։ Բոլորովին։ Բավական երիտասարդ տարիքում էլ են լինում խելացի։ Մենք ապրում ենք՝ քննարկելով հարցեր, որոնք որևէ կապ չունեն մեր պետության կարևոր գործերի հետ։ Քննարկում ենք բուռն, երկարատև, ինչպես միշտ՝ մեծ կիրք դնելով մեր քննադատությունների, թիրախների, իրար բնաջինջ անելու արդեն կենսական պահանջ դարձած գործունեության մեջ։ Արդյունքում՝ մենք քննարկում ենք բաներ, որոնք կարելի է առհասարակ չնկատել, չհնչեցնել, չտեսնել, չիմանալ։ Բայց դրանք են այսօրվա քաղաքական-հասարակական ակտիվություն ցույց տված ու ցույց տվող հանրության բախման նյութը, բախում, որի բեկորներից մարդիկ են վիրավորվում և՝ ընդամենը։ Թեև մարդն է գերագույն արժեքը, սակայն դա այդպես չէ։

ԱԺ նիստերի «տեսած» ունկնդիրը

ԱԺ նիստերի «տեսած» ունկնդիրը

17-01-2019

Առավոտվա կողմ, երբ ԱԺ նիստը նոր էր սկսվում, «Ֆեյսբուքում» մի նշում էի արել ընդհանրապես տրվող հարցերի մասին ու անմիջապես իմ հին ընկերներից ու միաժամանակ նոր պատգամավորներից մեկից հաղորդագրություն ստացա. «Մեկ էլ սենց ուշադիր առաջին խորհրդարանին են, չէ՞, հետևել, թե՞ սխալվում եմ»։ Ասեմ, որ պատգամավորը ամենաքսանամյաներից չէր, հակառակ դեպքում «թե՞ սխալվում եմ» հարցը չէր լինի։ Հաճելի էր նաև այն, որ մեր քննարկումը, որ կարող էր երկար տևել ու շատ երկարել, ընդհատվեց իր՝ « նիստը սկսվեց, հետո կխոսենք» ոչ անկարևոր նախադասությամբ։

«Հայաթի էլիտան». այսօր պետք է ասել՝ «չշշկռվե՛ք հանկարծ»

«Հայաթի էլիտան». այսօր պետք է ասել՝ «չշշկռվե՛ք հանկարծ»

08-01-2019

Այսօր  տեսանյութի մի դրվագով շատ պատկերավոր ցուցադրվեց մեր բանակի № երկրորդ խնդիրը հակառակորդի ու զենքի գործոնից հետո։ Այդ խնդիրը կոչվում է վայրենի, անկիրթ, անգրագետ, ամբարտավան ու վտանգավոր սերունդ, որին մենք ուղեգրում ենք բանակ։ Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սկզբում փորձում է կանգնեցնել «հայաթի էլիտան»՝ իրենց ընկերոջը «ըստ արժանվույն» հրաժեշտ տալու վեհ նպատակով։ Չի բացառվում, որ այսօր երեկոյան նրանց ծնողները հպարտությամբ մի քանի անգամ նայեն տեսանյութը՝ իրենց չստացված ժառանգներով հպարտ։

Դեկտեմբերի 28-ին, նույն տեղում, նույն ժամին

Դեկտեմբերի 28-ին, նույն տեղում, նույն ժամին

28-12-2018

Մատնահետքի նման, Նոր տարիներն էլ ոչ մեկը մյուսին նման չէին։ Նույնիսկ այն խորհրդային Նոր տարիները, երբ բոլորի տոնածառի խաղալիքը տիեզերագնաց ու կոն էր, իսկ սեղանին՝ անպայման լոբով պաշտետ ու կարմիր բազուկով աղցան, երբ իննսուն տոկոսի սեղանի ուրախությունը հմտորեն հայթաթած ու քնքշանքով պահված թարխունի լիմոնադն էր։

Իսկ մանկաբարձ գինեկոլոգը կարո՞ղ է կոնսերվատորիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինել

Իսկ մանկաբարձ գինեկոլոգը կարո՞ղ է կոնսերվատորիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինել

24-12-2018

Այն, որ բուհերում հոգաբարձուների խորհրդի նիստեր են նախատեսվում, և ընտրվելու են խորհրդի նախագահներ, ես իմացա մամուլում հրապարակված Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառումից. «Իմ առաջադրման մասին մամուլից տեղեկացա և, մեծ պատիվ համարելով, ընդունեցի։ Գիտեք՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկապետ Վահան Արծրունու ծոռն եմ և շատ խորհրդանշական եմ համարում այս զարգացումները»։

Դեկտեմբերի 7․ Մամայի կոշիկներն ու շորի բանտը

Դեկտեմբերի 7․ Մամայի կոշիկներն ու շորի բանտը

07-12-2018

Ես չեմ եղել Լենինականում դեկտեմբերի 7-ին, հետո էլ չեմ եղել, չեմ տեսել արհավիրքը։ Պատմությունները թիվ չունեն։

«Սովմինի դաչայի համախտանիշ»

«Սովմինի դաչայի համախտանիշ»

28-11-2018

80-ականների մի ամառ էր, ու ԳԱԱ ուղեգրով հանգստանում էինք ակադեմիայի Աղվերանի պանսիոնատում։ Սա մի համեստագույն պանսիոնատ էր, շատ մաքուր, բայց աննկարագրելի համեստ մի շենք։ Մեզ դուր էր գալիս՝ անտառի մեջ, լուսավոր, մաքուր, իր կիրթ կոնտինգենտով հանգստյան տուն էր, արևի տակ շողացող ճաշարանով, այստեղ հանգստացող էստոնացիներով, գիտության հետ կապ ունեցող մարդկանցով, մայրերով ու երեխաներով։

Մի ռեպորտաժ ու մի ուղիղ հեռարձակվող ասուլիս

Մի ռեպորտաժ ու մի ուղիղ հեռարձակվող ասուլիս

20-11-2018

«Սիվիլնեթի» իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի ռեպորտաժից բերդավանցիների բողոքի խոսքը լսելուց հետո համոզվեցի, որ ամենահիմնավորված, հատու, տրամաբանված դատողությունն անում են գյուղացի մարդիկ, որոնք ապրում են սահմանից հինգ հարյուր մետրի վրա և որոնք այս պահին սարսափելի դժբախտության մեջ են։ Հավանաբար, որովհետև սին բառի ժամանակ ու ցանկություն չկա։ Նաև որևէ մեկի առաջ սեթևեթելու ու որևէ մեկին գովաբանելու վիճակ չկա։ Կյանքի չոր ու անհաղորդ իրականությունն են ապրում՝ բավականին զուսպ։ Ռեպորտաժը Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչների մասին էր, որոնք փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն ու պահանջում էին գերեվարված համագյուղացի Կարեն Ղազարյանի փոխանակման վճիռը։

«Գնանք կինո»

«Գնանք կինո»

25-10-2018

Կինոթատրոնները շատ էին, ու դրանց քանակը փաստում էր ոչ միայն մշակույթի, այլև լավ տրամադրության մասին: Կինո գնացող ընտանիքները շատ էին: Մարդիկ սիրում էին կինո գնալ: Ոչ միայն նայել կինոն, այլև՝ կինո գնալ. սրանք տարբեր բաներ էին: Միասին կինո նայելը, մինչ այդ համապատասխան հագնվելն ու հարդարվելը փոխում էին կինոն ընկալելու սովորական պրոցեսը: Երբ դահլիճի լույսերն անջատվում էին, ու աշխատողը փակում էր դուռը՝ դահլիճում նստած անծանոթ ու մինչ այդ իրարից անտեղյակ մարդիկ միավորվում էին նույն զգացմունքներով, տագնապներով, հիացմունքով կամ՝ հակառակը: Մոտ երկու ժամ անծանոթ մարդիկ միասին էին ապրում զգացմունքը:

Իմ «աննշան», իմ «անարժեք», իմ թեթև Երևանը

Իմ «աննշան», իմ «անարժեք», իմ թեթև Երևանը

21-10-2018

Մենք լացեցինք բոլոր քանդված շենքերի համար ու պայքարեցինք բոլոր քանդվողների համար։ Բայց այդ արանքում աննկատ ու անհիշատակ կորան քաղաքի փոքր կարևորության կառույցները, որոնք իրենց աննշանության մեջ կարևոր հիշելիք էին պահում։

Հյուսիսային պողոտայի «բնակիչները»

Հյուսիսային պողոտայի «բնակիչները»

19-10-2018

Պողոտայի բնակիչները միայն բնակարաններում ապրողները չեն։ Պողոտան ունի իր դրսի բնակիչները՝ առանց սեփականաշնորհման վկայականների։ Նրանք միշտ պողոտայում են, համարյա միշտ և, ուրեմն, ապրում են այդտեղ՝ երբեմն ակամայից կազմելով ժամանակակից Հայաստանի տնտեսական ու աշխարհաքաղաքական խնդիրների հանրամատչելի ու պատկերավոր կենդանի ձեռնարկը։ Իրենք այդ մասին չգիտեն, իրենք սովորական օր են անցկացնում Հյուսիսային մեծ պողոտայում։