20 տարի անց. Հաղթանակի կենտրոն Շուշին մշակույթի կենտրոն չի դառնում

20 տարի անց. Հաղթանակի կենտրոն Շուշին մշակույթի կենտրոն չի դառնում

10-05-2012

Մայիսի 9-ին լրանում է Շուշիի ազատագրման 20 ամյակը: Մինչ շատերը քննարկում են արցախյան ռազմական շքերթը, Շուշիի ապագայով մտահոգ մարդիկ մտածում են` քաղաքում դեռ անելիքներ շատ կան:

«Այն, որ Շուշին մեզ համար արժեք է, դա բավական չէ: Դու պետք է անընդհատ այդ արժեքի վրա աշխատես»,- «Մեդիալաբին» ասում է ազատամարտիկ Մկրտիչ Տոնոյանը:

Հայաստանի իշխող վարչախումբը մնալու է գողերի, կաշառակերների, մարդասպանների, տգետների նույն խաժամուժը. Լեւոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի իշխող վարչախումբը մնալու է գողերի, կաշառակերների, մարդասպանների, տգետների նույն խաժամուժը. Լեւոն Տեր-Պետրոսյան

09-05-2012

Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթը՝ այսօրվա հանրահավաքում, ուր նա գնահատում է մայիսի 6-ի ընտրությունները, ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ պարտքս եմ համարում խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են Հայ Ազգային Կոնգրեսին ու նրա մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին։ Քիչ թե շատ ժողովրդավարական պետությունների համար սովորական այդ քայլը Հայաստանի պարագայում պետք է համարել ոչ միայն քաղաքական համակրանքի, այլեւ քաղաքացիական քաջության դրսեւորում՝ նկատի ունենալով վարչական, ուժային եւ հարկային ահաբեկումների այն ահավոր մթնոլորտը, որ տիրում է մեր երկրում։

Ես չեմ ուզում խոսել անցած ընտրությունների որակի, համատարած ընտրախախտումների, կրկնաքվեարկությունների, զանգվածային ընտրակաշառքի կամ ընդհանրապես դրանք ընտրություններ կոչելու ծաղրի մասին, որովհետեւ նախ՝ այդ հարցերին հանգամանորեն անդրադարձան նախորդ հռետորները, եւ երկրորդ՝ քանի որ այս անգամ եւս, դժբախտաբար, հաստատվեց իմ այն պնդումը, որ Հայաստանում կայացած ցանկացած հաջորդ ընտրություն ավելի վատ է եղել քան նախորդը, եւ որ յուրաքանչյուր հաջորդ ընտրության ժամանակ, դիտորդների զգոնությունը բթացնելու համար, հանցավոր ռեժիմը հանճարեղ հնարամտությամբ հորինել է ընտրախախտումների նոր անսպասելի մեխանիզմներ։

Ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա. ՀՅԴ գնահատական

Ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա. ՀՅԴ գնահատական

09-05-2012

2012թ. մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, որ ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը եվ քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը, իսկ ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա։

Ընդհանուր առմամբ՝ խաղաղ, մասնավորապես՝ բազմաթիվ խախատումներով. միջազգային ու տեղական դիտորդները հրապարակել են իրենց նախնական արձանագրությունները

Ընդհանուր առմամբ՝ խաղաղ, մասնավորապես՝ բազմաթիվ խախատումներով. միջազգային ու տեղական դիտորդները հրապարակել են իրենց նախնական արձանագրությունները

09-05-2012

Միջազգային դիտորդական առաքելությունները Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բնութագրում են մրցակցային, հանգիստ ու խաղաղ, բայց միաժամանակ մտահոգիչ ընտրողների վրա գործադրված ճնշումների եւ ընտրական օրենսգրքի մի շարք խախտումների տեսանկյունից:

«Խորհրդարանական ընտրությունները մթագնված են բազմաթիվ ընտրախախտումներով». «Ժառանգության» գնահատականը

«Խորհրդարանական ընտրությունները մթագնված են բազմաթիվ ընտրախախտումներով». «Ժառանգության» գնահատականը

09-05-2012

«Ժառանգություն» կուսակցությունը նախնական գնահատական է տվել 2012 թվականի մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

««Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբն արձանագրում է, որ ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մթագնված են բազմաթիվ ընտրախախտումներով:

Ամենաարդար եւ թափանցիկ ընտրություննե ՞րը. Ըստ վերլուծաբանների կիրառվել են խախտումների կատարելագործված մեխանիզմներ

Ամենաարդար եւ թափանցիկ ընտրություննե ՞րը. Ըստ վերլուծաբանների կիրառվել են խախտումների կատարելագործված մեխանիզմներ

08-05-2012

Մինչ իշխանությունները, որոնք առաջատարի դիրք են զբաղեցրել մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններում հայտարարում է, որ տեղի ունեցածը Հայաստանում 21-րդ ամենաարդար եւ թափանցիկ ընտրություններն էին, ընդդիմությունը, տեղական դիտորդներն ու վերլուծաբանները պնդում են, որ ամեն ինչ ընթացել է «ընդունված սցենարի համաձայն»`խախտումներով, կեղծիքներով եւ տոտալ ճնշումներով:

«Հանուն հայրենիքի». Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը, Ծառուկյանը եւ այլոք՝ իրենց ակնկալիքների եւ Հայաստանի մասին

«Հանուն հայրենիքի». Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը, Ծառուկյանը եւ այլոք՝ իրենց ակնկալիքների եւ Հայաստանի մասին

07-05-2012

Առավոտյան ժամը 8-ին մեկնարկած հինգերորդ գումարման ԱԺ ընտրություններին արդեն իսկ մասնակցել եւ իրենց ընտրական պարտքն են կատարել երկրի նախագահ եւ ՀՀԿ առաջորդ Սերժ Սարգսյանը, ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդ եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ընտրություններում առանցքային դերակատարում ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ:

Մայիսի 6. Հայաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Մայիսի 6. Հայաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

06-05-2012

Այսօր առավոտյան ժամը 8-ից Հայաստանում մեկնարկել են ԱԺ ընտրությունները, որին համամասնական կարգով մասնակցում է մեկ դաշինք եւ 8 կուսակցություններ: Խորհրդարանական 131 մանդատների համար պայքարում են

Խնդիր. Հայաստանի ազգային փոքրամասնությունները բարձրաձայնում են ԱԺ-ում «հատուկ տեղ» ունենալու անհրաժեշտության մասին

Խնդիր. Հայաստանի ազգային փոքրամասնությունները բարձրաձայնում են ԱԺ-ում «հատուկ տեղ» ունենալու անհրաժեշտության մասին

06-05-2012

Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններն Ազգային ժողովում իրենց ներկայացուցիչն ունենալու խնդիրն են վեր հանում, մինչդեռ իշխանությունները պնդում են, որ նրանց խնդիրները առանց այդ էլ լուծվում են:

Փոքրամասնությունների ներկայացուցիչները որպես լուծում առաջարկում են հատուկ քվոտավորված մեկ տեղ հատկացնել իրենց, այդպիսով կպաշտպանվեն իրենց շահերը, այլ ոչ թե այն կուսակցության, որի անդամ Հայաստանում բնակվող այլազգին կարող է լինել:

ԱԺ 2012-ի ընտրություններին մեծամասնական կարգով առաջադրված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չկա, իսկ կուսակցությունների՝ համամասնական ցուցակներում ընդգրկված 7 այլազգի թեկնածուներից միայն մեկն է համեմատաբար անցողիկ տեղ զբաղեցնում՝ Հանրապետական կուսակցության անդամ, ազգությամբ հույն Էդուարդ Շարմազանովը:

Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Սլավա Ռաֆայելիդիսը նույնպես հույն է ու կարծում է, որ առաջադրված պատգամավորության բոլոր թեկնածուներից միայն համամասնական ցուցակում 14-րդ տեղում գտնվող Շարմազանովը կարող է անցնել, քանի որ անցողիկ դիրքերում է, իսկ ՀՀԿ-ն ըստ սոցհարցումների, ուժեղ դիրքեր ունի:

«Մենք, իհարկե, դեմ չենք, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը դառնա կուսակցության անդամ, բայց ուզում ենք, որ անկուսակցական ներակայացուցիչ ունենանք, որ մեր շահերը պաշտպանի ու ոչ թե՝ կուսակցության»,- ասում է Ռաֆայելիդիսը:

«Համոզված եմ, որ փուչիկները լիցքավորելու համար օգտագործվել է պրոպան-բուտան, դա երեւում է կրակի դեղնա-կարմրավուն երանգներից». մասնագետ

«Համոզված եմ, որ փուչիկները լիցքավորելու համար օգտագործվել է պրոպան-բուտան, դա երեւում է կրակի դեղնա-կարմրավուն երանգներից». մասնագետ

06-05-2012

Թեեւ ոստիկանությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ պարզվել են փուչիկները լիցքավորած և մատակարարած անձանց ինքնությունը, դրանք հրապարակ տեղափոխած անձինք եւ որ հետաքննությունը շարունակվում է, այնուամենայնիվ դեռեւս չի տրվել բոլորին հուզող այն հարցի պատասխանը, թե ինչն է եղել երեկվա դժբախտ պատահարի պատճառը. ինչո՞վ էին լիցքավորված պայթուն եւ հրդեհ առաջացրած սպիտակ փուչիկները:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 4-ին, նախընտրական քարոզարշավի պաշտոնական փակման օրը, իշխանական ՀՀԿ հանրապետության հրապարակում եզրափակիչ հանրահավաք է կազմակերպել, որին ներկա տարբեր բուհերի երիտասարդների ձեռքերին եղել են «Հավատանք, որ փոխենք» ՀՀԿ կարգախոսով սպիտակ փուչիկներ, որոնք պայթուն առաջացնելով այրվել են՝ ներկաներին տարբեր աստիճանի այրվածքներ ու վնաս հասցնելով:

Արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությամբ հերքել է մայիսի 4-ի հայտարարությունն այն մասին, որ փուչիկները լիցքավորված են եղել հելիումով:

«Պարզվել են փուչիկները լիցքավորած և մատակարարած անձանց ինքնությունը, դրանք հրապարակ տեղափոխած անձինք». ՀՀ ոստիկանություն

«Պարզվել են փուչիկները լիցքավորած և մատակարարած անձանց ինքնությունը, դրանք հրապարակ տեղափոխած անձինք». ՀՀ ոստիկանություն

06-05-2012

Երեկ հրակարակում տեղի ունեցած դժբախտ դեպքի կապակցությամբ, երբ ՀՀԿ նախընտրական եզրափակիչ հանրահավաքի ժամանակ երիտասարդների ձեռքում գտնվող փուչիկները բռնկվել եւ պայթուն են առաջացրել, որի հետեւանքով 154 հոգի հիվանդանոց է տեղափոխվել, հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: Հայտարարություն ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ:

«2012 թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային միջոցառման ընթացքում բռնկվել են գազով լցված փուչիկները, ինչի հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցներ, այդ թվում` երեխաներ, ստացել են տարբեր բնույթի այրվածքներ և տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ: Պայթյունի պատճառով այրվածքներ են ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:

«Աղոթե՛նք տուժածների համար». Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել

«Աղոթե՛նք տուժածների համար». Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել

05-05-2012

Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ ուղերձ է հղել՝ նշելով, որ Հրապարակի պատահյարը հարված էր բոլորիս համար:

Օպերատիվ խորհրդակցություն՝ ոստիկանությունում. որոշ աղբյուրներ նշում են, որ տնտեսել եւ փուչիկները հելիումով չեն լիցքավորել

Օպերատիվ խորհրդակցություն՝ ոստիկանությունում. որոշ աղբյուրներ նշում են, որ տնտեսել եւ փուչիկները հելիումով չեն լիցքավորել

05-05-2012

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրավիրել է օպերատիվ խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության, խորհրդակցությունը նվիրված էր մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպին, որից տուժել են միջոցառման մասնակիցներ:

«Ոստիկանության պետը համապատասխան ծառայությունների ղեկավարներին հրահանգեց աշխատել ամբողջ գիշեր, ստուգել բոլոր վարկածները, անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի համակողմանի և բոլոր ուղղություններով քննության, բոլոր հանգամանքներն ի հայտ բերելու և կատարվածի ամբողջական պատկերը բացահայտելու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ խորհրդակցության ընթացքում կոնկրետ հանձնարարականներ են տրվել:

«Ժողովրդի բարեկեցության, անվտանգության և հարատևության մասին պետք է հոգանք ինքներս». Սերժ Սարգսյանը, տուժողներն ու երգիչների ժպիտը

«Ժողովրդի բարեկեցության, անվտանգության և հարատևության մասին պետք է հոգանք ինքներս». Սերժ Սարգսյանը, տուժողներն ու երգիչների ժպիտը

05-05-2012
Այս պահին 144 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. ԱԻՆ ներկայացրել է տուժածների անունները

Այս պահին 144 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. ԱԻՆ ներկայացրել է տուժածների անունները

05-05-2012

Այս պահի դրությամբ, ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, հիվանդանոց Հանրապետության հրապարակից ՀՀԿ եզրափակիչ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած դժբաղտ դեպքից հետո հիվանդանոց տեղափոխվածների թիվը հասել է 144-ի:

Հիշեցնենք, որ հանրահավաքի ժամանակ բռնկվել են հանրահավաքին մասնակցող երիտասարդների ձեռքերին գտնվող փուչիկները՝ մեծ պայթյուն եւ հրդեհ առաջացնելով: Տուժել են տասնյակ մարդիկ:

 Հանրապետականի հանրահավաքի արտակարգ դեպքի հետեւանքով նախնական տվյալներով 106 տուժող կա

Հանրապետականի հանրահավաքի արտակարգ դեպքի հետեւանքով նախնական տվյալներով 106 տուժող կա

05-05-2012

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում ՀՀԿ հանրահավաքում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի հետեւանքով տասնյակ մարդիկ տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ: Նախնական տվյլաներով տուժողների թիվը հասնում է 106-ի:

Այդ մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական հաղորդագրությունը:

«Մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. Կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության և շտապօգնության հերթապահ մասերը: նախնական տվյալներով Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել՝ 30, «Արմենիա»բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան հիվանդանոց՝ 20, Հերացի թիվ 1 հիվանդանոց՝ 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 5 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա»,-տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը:

Արտակարգ պատահար ՀՀԿ-ի հանրահավաքին. այրվածքներ, տուժածներ, սարսափածներ, իսկ նախընտրական «միջոցառումը» շարունակվում է

Արտակարգ պատահար ՀՀԿ-ի հանրահավաքին. այրվածքներ, տուժածներ, սարսափածներ, իսկ նախընտրական «միջոցառումը» շարունակվում է

05-05-2012

Արտակարգ պատահար է տեղի ունեցել քիչ առաջ Հանրապետության հրակարապում, ուր ՀՀԿ-ն ԱԺ ընտրությունների նախընտրական վերջին հանրահավաքն էր կազմակերպված:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է «Մեդիալաբի» լրագրողը, ՀՀԿ-ին սատարող բազմաթիվ երիտասարդներ, որոնց ձեռքերում գազով լցված սպիտակ փուչիկներ են եղել տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել այն բանից հետո, երբ այդ փուչիկները անհասկանալի պատճառով բռնկվել են սկսվել են այրվել ու պայթել:

Լավ կյանք, աշխատանք, տնտեսություն. Ընտրությունների նախօրեին կուսակցությունները խոստումներ են շռայլում

Լավ կյանք, աշխատանք, տնտեսություն. Ընտրությունների նախօրեին կուսակցությունները խոստումներ են շռայլում

05-05-2012

Քաղաքական գործիչները խոստանում են բարելավել սոցիալական պայմանները եւ նոր աշխատատեղեր ստեղծել, սակայն պարզ չէ, թե արդյոք նրանց խոստումները կյանքի կկոչվեն ընտրություններից հետո:

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն առաջին անգամ երկարատեւ դադարից հետո,առավելապես կենտրոնանում են սոցիալական եւ տնտեսական խնդիրների վրա`արտաքին քաղաքականության փոխարեն:

Կուսակցությունների որդեգրած մոտեցումներում տեղ գտած նման փոփոխությունները զարմացրել են փորձագետներին, որոնց համար վաղուց արդեն սովորական երեւույթ է դարձել այն, որ կուսակցությունները փորձում են անընդհատ շահարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, հայոց ցեղասպանությունը եւ հարաբերությունները Թուրքիայի հետ: Սակայն վերլուծաբաններից շատերն այն կարծիքին են, որ կուսակցությունների խոստումները պոպուլիստական բնույթ են կրում եւ առավելապես ուղղված են պետական ծախքերի ավելացմանը, հստակ ֆինանսական ծրագրերի բացակայության պայմաններում:

«Այս անգամ 3-4 կուսակցություններ ընտրողներին հստակ հաշվարկներ պարունակող ծրագրեր են ներկայացրել, ես նման բան չեմ հիշում նախկին ընտրությունների ժամանակ», - ասում է «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը, - «Փաստորեն, ներկայացված ծրագրերը բազում ընդհանրություններ ունեն: Որպես կանոն, խոսքը վերաբերում է աշխատատեղեր ստեղծելու մասին խոստումներին: Միեւնույն ժամանակ, նրանք մոռանում են այն մասին, որ առջեւում խորհրդարանական ընտրություններն են, իսկ խորհրդարանը աշխատատեղեր չի ստեղծում»:

Աղմկահարույց գործով հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին

Աղմկահարույց գործով հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին

05-05-2012

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում աղմկահարույց գործարար Սիլվա Համբարձումյանը չհերքեց, որ, ճիշտ է, պատգամավոր չդարձավ, այս ընտրություններին չառաջադրվեց, բայց հնարավոր է՝ մասնակցի նախագահական ընտրություններին. «Չեմ բացառում»: Մեր հարցին` ընտրազանգված ունե՞ք` նա վստահեցրեց, որ շատ մեծ է իր ընտրազանգվածը, իրեն անընդհատ զանգում են ու պահանջում մտնել քաղաքականություն. «Ես շուտով կսկսեմ իմ ընտրազանգվածի հետ շփվել, տեսնել իրենք ինչի՞ կարիք ունեն, ինչո՞վ կարող եմ օգնել: Ես, օրինակ, մի քանի կնոջ համար վճարում եմ արել, որ իրենք վիրահատվեն, չեմ էլ ճանաչում, որ գան այստեղ կանգնեն` չեմ իմանա: Զանգահարել են, որ երեխային չեն թողնում քննությանը մասնակցի վարձի համար, վճարումն արել եմ` չեմ էլ ճանաչում: Ես ուզում եմ մարդիկ հավատան, որ չհուսախաբվեն, որ իմ ընտրազանգվածն են»: Այսինքն՝ տիկին Համբարձումյանն արդեն իսկ սկսել է աշխատել իր ընտրազանգվածի հետ: Ավելին` ընտրություններից հետո գործարարը պատրաստվում է կարեւոր հայտարարություն անել ու ասել, որ պատրաստվում է դառնալ կուսակցական: Թե որ կուսակցություն` առայժմ գաղտնիքները չի բացում, բայց այն հաստատ իշխանական չի լինելու. «Մտնելու եմ ընդդիմադիր կուսակցություն, դա անելու եմ ընտրություններից հետո, որ չմտածեն, որ ես ուզում էի տվյալ կուսակցության միջոցով մտնել Ազգային ժողով: Ես գտել եմ իմ կուսակցությունը, նրա ծրագրերն ինձ ավելի հարազատ են»:

Քարոզարշավին հետեւելով` Սիլվա Համբարձումյանը եկել է այս եզրակացության. «Անգամ Սյունիքում, որտեղ Սուրեն Խաչատրյանը դպրոցների դռները փակել էր, հիվանդանոցների դռները փակել էր, բայց «Բարգավաճին» այնքան մարդ էր հավաքվել, որ ինքը զարմացել էր, չէր պատկերացնի, որ այդքան մարդ կհավաքվի ե’ւ Գորիսում, ե’ւ Սիսիանում, Ղափանում»:

Բարսեղյանն ահազանգում է, Շարմազանովն ասում՝ օրինախախտում չկա. «Հայրենդարձություն-2012»՝ դեպի ընտրություններ

Բարսեղյանն ահազանգում է, Շարմազանովն ասում՝ օրինախախտում չկա. «Հայրենդարձություն-2012»՝ դեպի ընտրություններ

05-05-2012

Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ, ահազանգ է հնչեցրել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեվոն Բարսեղյանը: Նա հայտարարել է, թե մեծ թվով մարդիկ Վրաստանից Հայաստան են տեղափոխվում եւ որ դա կապված է «ընտրությունների հետ»:

Բարսեղյանի հաղորդմամբ, այսօր առավոտյան ժամը 12:30-ին Գյումրիից 30 կմ հեռավորության վրա գտնվող Ձորակապի դիրքի մոտ Ջավախքից Հայաստան են մտել 3 խոշոր ավտոբուս, 20 միկրոավտոբուս եվ 10-ից ավելի «ջիփեր»՝ հայկական եվ վրացական դրոշներով:

Իր ֆեյսբուքյան էջում Լեվոն Բարսեղյանն արդեն տարածել է 2 տեսանյութ «Հայրենադարձություն-2012» անվանակոչած օպերացիայից, որոնք նկարանահանել է առավոտյան:

«Դե մարդիկ կարոտել են հայրենիքը եկել են, ինչ կարող ես ասել, բայց հասկանալի է, որ միանշանակ դա կապված է ընտրությունների հետ»,- ասում է Բարսեղյանը: