ՕԵԿ-ը՝ մահացած, Ժառանգությունը՝ լղոզված, իշխանությունից՝ առանց սպասելիքների. միօրինակ ու անհետաքրքիր քարոզարշավի մասին

ՕԵԿ-ը՝ մահացած, Ժառանգությունը՝ լղոզված, իշխանությունից՝ առանց սպասելիքների. միօրինակ ու անհետաքրքիր քարոզարշավի մասին

05-05-2012

Ամենուր նույն ձեռագրով ու բովանդակությամբ հանդիպումներ, քաղաքական նույն, նվազագույն թվով տեխնոլոգիաների կիրառում, ընտրազանգվածի կորցրած վստահությունը շահելու պարզունակ, սակավաթիվ մեթոդներ՝ այսպես են քաղաքագետները բնորոշում Ազգային ժողովի 2012-ի նախընտրական քարոզարշավը:

Մեկամսյա միօրինակ հանդիպումներն ու հավաքները փորձագետների գնահատմամբ ընտրողի ու ընտրվողի միջեւ համագործակցության բացակայության մասին են խոսում:

«Բոլոր քաղաքական ուժերը կիրառեցին քարոզարշավային տեխնոլոգիաների մեկ ձեւը՝ հանդիպումներ մարզերում, Երեւանի բակերում, հանրահավաքներ կամ փակ հանդիպումներ: Գովազդի տեսանկյունից նույնպես թույլ էր, քանի որ հիմնականում մի քանի թերթեր ու առցանց լրատվական կայքեր էին պարբերաբար ներկայացնում քարոզարշավը»,- ասում է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը :

Այնպիսի գործիքներ չկիրառելը, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, գիտաժողովները, լուրջ քննարկումները, ինչպես նաեւ ծրագրերի ոչ լիարժեք, պրակտիկ ներկայացումն, ըստ մեկ այլ քաղաքագետի՝ Երվանդ Բոզոյանի, խոսում է Հայաստանում քաղաքացիական հասարակության բացակայության մասին:

Ռոբերտ Քոչարյան. «Յուրաքանչյուրն ինքը գիտի` իր ապրուստը հեշտացել է, թե դժվարացել»

Ռոբերտ Քոչարյան. «Յուրաքանչյուրն ինքը գիտի` իր ապրուստը հեշտացել է, թե դժվարացել»

04-05-2012

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին:

- Կարելի՞ է համարել, որ քարոզչության նախավերջին օրը հարցազրույց տալու Ձեր համաձայնությունը խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ ցանկացաք ինչ-որ ձեւով մասնակցություն ունենալ նախընտրական արշավին:

- Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին որեւէ մասնակցություն ունենալու ցանկություն չեմ ունեցել եւ չունեմ: Ընդհանրապես, կարծում եմ, որ դա նախագահի գործը չէ (ոչ նախկին, ոչ էլ գործող): Ուղղակի նախընտրական ժամանակաշրջանում ու տարբեր համատեքստերով ինձ հետ կապված այնքան շատ հրապարակումներ եղան, որ ես չեմ կարող խուսափել որոշ պարզաբանումներ տալուց: Կաշխատեմ չվերածել այս հարցազրույցը նախընտրական քարոզչության:

Ընտրություններ. ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին ամենաշատն են գովել ու «քլնգել» մամուլում

Ընտրություններ. ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին ամենաշատն են գովել ու «քլնգել» մամուլում

04-05-2012

Այսօր «Էրեբունի պլազայում» տեղի ունեցավ «2012թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ հայկական առցանց ԶԼՄ-ների լուսաբանման մշտադիտարկում» հետազոտական նախագծի ամփոփում, միջանկյալ զեկույցի համառոտ նկարագրում, որը ներկայացրեցին «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը եւ ծրագրերի վերլուծաբան Լուիզա Իսրայելյանը:

Հետազոտության նպատակն է արձանագրել հայաստանյան առցանց ԶԼՄ-ների աշխատանքային գործընթացը ընտրություններին վերաբերող լուսաբանումների տեսանկյունից՝ նախընտրական 3 ամիսների եւ հետընտրական 1 ամսվա ընթացքում: Մշտադիտարկման մեթոդոլոգիան հիմնված է քանակական եւ որակական ցուցանիշների վերլուծության վրա: Ցուցանիշների համար հիմք են հանդիսանում դիտորդների կողմից արձանագրվող տվյալները՝ մշակված գործիքակազմին համապատասխան:

Հետազոտության հիմնական խնդիրներն էլ հետեւյալն էին՝. 1. չափել ընտրական թեմայի լուսաբանումների քանակը դիտարկվող առցանց լրատվամիջոցներում. 2. արձանագրել լուսաբանումների քանակն ըստ կուսակցությունների, 3. արձանագրել առկա լուսաբանումների երանգավորումը/չեզոք, բացասական, դրական/,4. արձանագրել լուսաբանումների երանգավորումն ըստ կուսակցությունների:

Ոսկին պետությանը, աշխատանքը քաղաքացիներին. Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հավատում է, որ այս տարի կհայտնվի Ազգային ժողովում

Ոսկին պետությանը, աշխատանքը քաղաքացիներին. Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հավատում է, որ այս տարի կհայտնվի Ազգային ժողովում

03-05-2012

72-ամյա Շուշանիկ Դավթյանն ամեն տարի մայիսի մեկին վերցնում է խորհրդային իշխանության խորհրդանիշ հին դրոշակն ու Արտաշատ քաղաքից գալիս է Երեւան՝ աշխատավորների օրվան նվիրված երթին մասնակցելու համար:

Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) 56 տարվա անդամը հպարտանում է շարքային բանվորի 45 տարիների իր աշխատանքով: Նա համոզված է՝ Հայաստանում գործազրկության խնդիրը կլուծվի միայն այն դեպքում, երբ ՀԿԿ-ն հայտնի Ազգային ժողովում:

Նախընտրական սադրանք. օգտվելով ներքաղաքական խառը իրավիճակից` ադրբեջանցիները փորձում են հայկական զորքերի զգոնությունը

Նախընտրական սադրանք. օգտվելով ներքաղաքական խառը իրավիճակից` ադրբեջանցիները փորձում են հայկական զորքերի զգոնությունը

03-05-2012

Նախորդ շաբաթվա ընթացքում ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 500 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2600-ից ավելի կրակոց: Ի հետևանք` ունենք զոհեր: Փորձագետները պնդում են` ադրբեջանական ակտիվության պատճառը նախընտրական շրջանն է:

«Հայաստանում կատարվող ցանկացած լուրջ գործընթացի ժամանակ, լինեն, ասենք, ընտրություններ թե հետընտրական զարգացումներ, ադրբեջանցիները պահը բաց չեն թողնում սադրանքների դիմելու համար: Այսինքն` օգտվելով երկրի ներսում խառը իրավիճակից, փորձում են ստուգել հայկական զորքերի զգոնությունը»,- «Մեդիալաբին» ասում է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Բանակում տեղի ունեցող անցուդարձին ակտիվորեն հետևող բլոգեր Կարեն Վրթանեսյանն էլ ավելացնում է` մի քանի օրում հրադադարի 200 խախտումը, ցավոք, սովորական երևույթ է: Պարզապես Երևանի կենտրոնում նստած շատերին թվում է, թե պատերազմը ինչ-որ շատ հեռու, վերացական բան է:

Տարո՛ն ջան, ընտրություններ են, կներես. ըստ վերլուծաբանի՝ նախագահի հրամանը՝ «ոչ գրագետ քաղաքական գովազդ»

Տարո՛ն ջան, ընտրություններ են, կներես. ըստ վերլուծաբանի՝ նախագահի հրամանը՝ «ոչ գրագետ քաղաքական գովազդ»

02-05-2012

Մինչ բնապահպանները տոնում են իրենց «մեծ հաղթանակը», քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանն այսօր ՀՀ նախագահի կողմից Մաշտոցի պուրակ այցելելն ու կրպակները ապամոնտաժելու մասին արված հայտարարությունը համարում է անհաջող նախընտրական քարոզի մի մաս, որը կարող է հենց իշխանության դեմ աշխատել:

«Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել», իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երևանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով»,-Մաշտոցի պուրակում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ կրպակներին անդրադառնալով:

Ընտրություններ. Ի՞նչ ակնկալիք ունի ՀՅԴ-ն Սաթիկ Սեյրանյանից

Ընտրություններ. Ի՞նչ ակնկալիք ունի ՀՅԴ-ն Սաթիկ Սեյրանյանից

01-05-2012

Այսօր ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն թիվ 4 ընտրատարածքում պաշտպանելու է ոչ թե ՀԱկ-ական Արամ Մանուկյանին կամ «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանին, այլ՝ «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանին: Aravot.am-ը պարոն Վարդանյանից հետաքրքրվեց՝ նրան պաշտպանելով՝ որեւէ ակնկալիք ունե՞ք նրանից: Պարոն Վարդանյանը պատասխանեց.

«Անհատին, թեկնածուին Դաշնակցությունը չի պաշտպանում նրա համար, որ որեւէ ակնկալիք ունենա: Մեր ակնկալիքը հետեւյալն է՝ որ Սաթիկ Սեյրանյանը կշարունակի մնալ անկախ, ինքնուրույն մարդ, պառլամենտում կլինի ինքնուրույն պատգամավոր, եւ այն բոլոր հարցերը, որ իր նախընտրական ծրագրերում ինքը շոշափում է եւ որոնք շոշափել է իբրեւ խմբագիր «168 ժամում», կշարունակի այդ հարցերը բարձրացնել եւ չի կորցնի իր ինքնուրույնությունը, անկախությունը, ինչը որեւէ անհատ մարդու ամենաբարձր հատկանիշն է»:

Փաշինյան. «Դու, Սերժ Սարգսյան, նայելու ես ճաղապատ պատուհանից, Ռոբերտ Քոչարյանն էլ կողքի կամերից է նայելու»

Փաշինյան. «Դու, Սերժ Սարգսյան, նայելու ես ճաղապատ պատուհանից, Ռոբերտ Քոչարյանն էլ կողքի կամերից է նայելու»

30-04-2012

Ապրիլի 29-ին Նոյեմբերյանում ՀԱԿ-ի ղեկավարները նախընտրական հանդիպում ունեցան: Այն վարող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցում հանդիպմանը, քանի որ ճնշման տատանումներ ունի: Ն. Փաշինյանի խոսքերով՝ ինքը մամուլում կարդացել է Նոյեմբերյանում Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, որ նա ասել է. « ամենալավ ապրող մարզն եք »: Այդ առթիվ Փաշինյանը հայտարարեց.

«Ժողովուրդ, ես ճիշտն ասած, անհանգստացած եմ, որ նման բան է ասել, ուրեմն ինչ-որ բան ուզում է փակել, ինչ-որ բան ձեռներիցդ ուզում է առնի»:

«Ճահիճի մեջ ենք ընկել, չգիտեմ` երբ կարանք դուրս գանք». սահմանամերձ գյուղի բնակիչները հավատ չունեն առաջիկա խորհրդարանի հանդեպ

«Ճահիճի մեջ ենք ընկել, չգիտեմ` երբ կարանք դուրս գանք». սահմանամերձ գյուղի բնակիչները հավատ չունեն առաջիկա խորհրդարանի հանդեպ

27-04-2012

Գրեթե զրոյական եկամուտ ապահովող հողատարածքներից, տարվա ընթացքում կուտակվող պարտքերից, վարկային տոկոսներից և արտագաղթից հոգնած ու ընտրություններին այս ամենը փոխելու տեսական հնարավորություն ունեցող գյուղացիները չեն հավատում ու վստահում հավատ ու վստահություն ակնկալող քաղաքական գործիչներին:

Համամասնական ցուցակների «ամենաբազմազավակ» ու «ամենաերիտասարդ» «top 10»-ը

Համամասնական ցուցակների «ամենաբազմազավակ» ու «ամենաերիտասարդ» «top 10»-ը

26-04-2012

Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ինը ուժերի համամասնական ցուցակի առաջին բազմազավակ տասնյակը գլխավորում է «Ժառանգություն» կուսակցությունը: Aravot.am-ի հարցումներով, «Ժառանգության» ցուցակի առաջին տասը տեղեր զբաղեցնող թեկնածուներն ընդհանուր հաշվով ունեն 25 երեխա: Նրան հաջորդում է ԲՀԿ-ն՝ 24 երեխա: ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի առաջին տասնյակի թեկնածուներն ունեն 22, Դեմկուսը՝ 19 եւ ՕԵԿ-ի առաջին տասնյակի թեկնածուները՝ 15 երեխա: Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել միայն ՀԿԿ-ի եւ «Միավորված հայեր» կուսակցությունների տվյալները: Այս կուսակցություններում մեր հարցին որեւէ մեկը չկարողացավ հստակ պատասխան տալ, այդ թվում՝ կուսակցությունների առաջնորդները:

Վերը նշված հինգ քաղաքական ուժերի համամասնական ցուցակի առաջին տասնյակում ամենաբազմազավակ թեկնածուն ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է. նա ունի 6 երեխա: «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու այդ ցուցակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող փորձագետ Թեւան Պողոսյանն ունեն հինգական երեխա: Չորս երեխա ունեն ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանն ու «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:

«Էստի~ համեցեք». ո՞վ է ուզում թուրքերին հրավիրել Հայաստան. թուրքական գործոնը նախընտրական պայքարում

«Էստի~ համեցեք». ո՞վ է ուզում թուրքերին հրավիրել Հայաստան. թուրքական գործոնը նախընտրական պայքարում

26-04-2012

Եթե ուզում եք, որ Հայաստանը թուրքի արոտավայր դառնա, ընտրեք Սերժ Սարգսյանին և Հանրապետականին. այդ մասին ապրիլի 21-ին հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը` Գառնիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Հանրապետականների պատասխանը չուշացավ:

«ՀԱԿ-ի առաջնորդն անցնում է կոռեկտության բոլոր սահմանները: Ստիպված եմ հիշեցնել, որ 1997-ին հենց նա էր ձգտում Հայաստանը Թուրքիայի համար արոտավայր դարձնել, սակայն, փառք Աստծո, ազգային ուժերի ճնշման ներքո Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ»,- հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Փորձագետները պնդում են` թուրքական գործոնը հայկական նախընտրական պայքարում միշտ էլ եղել է, սակայն այն հաճախ անցնում է կոռեկտության սահմանները:

«Ապրիլի 24-ը ոչ միայն մեր համազգային սգի, այլև մեր ապրելու համառության և բարոյական նկարագրի օրն է». Սերժ Սարգսյան

«Ապրիլի 24-ը ոչ միայն մեր համազգային սգի, այլև մեր ապրելու համառության և բարոյական նկարագրի օրն է». Սերժ Սարգսյան

25-04-2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որը ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք, ինչպես և շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջև: Այսօր մենք լուռ բարձրանում ենք Ծիծեռնակաբերդի բարձունք, որովհետև անպատմելի բան է կատարվել: Եվ հուշահամալիրի պատերին մենք ոչինչ չենք գրել, որովհետև ոչ մի բառ չի կարող արտահայտել այն, ինչ մենք զգում ենք:

Սիրելի՛ հայ ժողովուրդ,

Մեր պատմության հազարամյակների մատյանում ոսկեհատիկ ցորենի պես հավաքել ու ամբարել ես էջեր, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել այսօրվա ու վաղվա մեր կյանքը, մեր ազգային դիմագծի ամբողջականությունն ու առանձնահատկությունը: Ցավոք, այդ էջերը միայն հաղթանակների ու վերելքների մասին չեն:

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` սևահանդերձ ապրիլի 24-ը, ոչ միայն մեր համազգային սգի, այլև մեր ապրելու համառության և բարոյական նկարագրի օրն է: Չլիներ մեր հիշողության համառությունը, մենք ո՛չ Սարդարապատ կունենայինք 1918-ին, ո՛չ էլ ազատ ու անկախ Հայաստան ու Արցախ և մեր կողքին՝ Հայոց Սփյուռք:

Վիրտուալ զրահատեխնիկա.Վարպետ Օնիկը, Փիղը և այլք՝ նախընտրական ակամա զինվորներ

Վիրտուալ զրահատեխնիկա.Վարպետ Օնիկը, Փիղը և այլք՝ նախընտրական ակամա զինվորներ

24-04-2012

Նախընտրական քարոզի «ադաթային» տարբերակն այս տարվա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին զարգացել է ու տեղափոխվել առցանց տիրույթ:

Ցանցից ներս էլ, ինչպես և ցանցից դուրս, վաղուց մոռացված բարեկամները, անմիջական հարևաններն ու հարևան շենքերի անծանոթները միացել են նախընտրական պաստառներից խորիմաստ, բարի, հոգատար, երբեմն անգամ կրքոտ հայացքներին՝ մայիսի 6-ին թռչնակի տեսքով ձայն ստանալու ակնկալիքով:

«Ֆեյսբուք» սոցիալական կայքում, օրինակ` ակտիվացել են բոլոր 9 կուսակցությունները, իսկ հայաստանցի օգտատերերի մեծ մասի մեկնաբանություններն ու կոչերը քաղաքական են դարձել:

«Ժառանգություն» կուսակցության պաստառների վրա հայտնվել է «Ֆեյսբուքի» հավանելու՝ «like»-ի նշանը, ՀԱԿ-ը հանրահավաքների ժամանակ հայկական դրոշի հետ ծածանում է նաև «Ֆեյսբուքի» դրոշը:

«ՀավատաՑՐԻՆ ու ՓՈՂեցին». ըստ մասնագետների՝ իրար հակասող քաղաքական կարգախոսները չեն նպաստում ընտրազանգվածի կողմնորոշմանը

«ՀավատաՑՐԻՆ ու ՓՈՂեցին». ըստ մասնագետների՝ իրար հակասող քաղաքական կարգախոսները չեն նպաստում ընտրազանգվածի կողմնորոշմանը

18-04-2012

«ՀավատաՑՐԻՆ ու ՓՈՂեցին»` օրերս «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում գրել էր Երևանի բնակիչ Մեսրոպ Հարությունյանը` նախընտրական քարոզարշավի անցած մեկ շաբաթում հեռուստացույցից ու բարձրախոսներից մարդկանց տները ներխուժող կարգախոսների ու խոստումների բառախաղ անելով:

«Նրանց խոստումները որ լսես, պիտի կարծես, թե ընտրություններից հետո Հայաստանը դրախտ է դառնալու,- ասում է Երևանի մեկ այլ բնակիչ, թոշակառու Անահիտ Հարությունյանը: - Բոլորը մի բան են ասում` հավատացե´ք, բայց իրականում, հավատանք-չհավատանք, բան էլ չի փոխվելու»:

Ըստ փորձագետների` նոր խորհրդարանի տեղերի համար պայքարում 9 քաղաքական ուժերից առաջնային խաղացողները երեքն են՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) և Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ):

Տեսակետ. Արջի ծառայություն, կամ ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը ժպտում լաչառ կնանիքի ոհմակին

Տեսակետ. Արջի ծառայություն, կամ ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը ժպտում լաչառ կնանիքի ոհմակին

17-04-2012

«Խաթաբալա» ֆիլմում մի զվարճալի տեսարան կա, երբ երեք «մայեթնոց» լացող պառավներ են բերում սուտ մեռելի վրա լացելու համար:

Ինչքան զվարճալի է այդ տեսարանը, նույնքան ողբերգական է տեսնել, որ մեր օրերում դրանք իրական են դարձել, միս ու արյուն ստացել ու եկել-կանգնել են Մալաթիա-Սեբաստիա համայնքի բակերից մեկում` իբր արտահայտելու իրենց կարծիքը:

Like, comment, share. սոցցանցերը նոր գործիք են դարձել քաղաքական ուժերի նախընտրական զինադարանում

Like, comment, share. սոցցանցերը նոր գործիք են դարձել քաղաքական ուժերի նախընտրական զինադարանում

13-04-2012

Անցած տարիներին Հայաստանում հասարակական ակտիվության շարժիչ ուժ դարձած սոցցանցերը նախընտրական քարոզարշավի մեկնարկի հետ ակտիվ գործիք են դարձել առաջադրված 9 քաղաքական ուժերի ձեռքում:

Կուսակցություններն ու դաշինքները հասկացել են, որ սոցիալական ցանցերը արդյունավետ միջոց են ֆինանսական փոքր ծախսերով իրենց համակիրներին իրազեկելու և համացանցի նոր օգտատերերի գրավելու համար:

Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Մեդիալաբին» ասում է, որ 2007-ի խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ համացանցի դերն այսօր քաղաքական պայքարում շատ ավելի մեծ է:

«Ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, մենք նույնպես նախընտրական քարոզարշավ ենք անցկացնում սոցիալական ցանցերում, քանի որ հասարակության կյանքում այն մեծ դեր ունի»,- նշում է Շարմազանովը` տեղեկացնելով, որ առաջիկայում գործելու է նաև www.hhk2012.am պաշտոնական կայքը, որտեղ տեղեկատվություն կլինի կուսակցության ծրագրերի ու բոլոր հանդիպումների մասին՝ տեսանյութերով ու լուսանկարներով ներբեռնված:

Հույսը Տուվալուն է. ընտրություններից հետո կարող է մեկնարկել Արցախի միջազգային ճանաչման գործընթացը

Հույսը Տուվալուն է. ընտրություններից հետո կարող է մեկնարկել Արցախի միջազգային ճանաչման գործընթացը

11-04-2012

Տուվալուն կարող է ճանաչել Արցախի անկախությունը. այս նախադասությունը հաշված օրերի ընթացքում Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող այս փոքր պետությունը դարձրեց ամենաճանաչելի երկրներից մեկը Հայաստանում:

Ընդ որում, ճանաչման մասին աղմուկը բարձրացրեց թուրքական և ադրբեջանական մումուլը: Ասում են, որ այս հարցն անհանգստացնում է նաև Վրաստանին, քանի որ ժամանակին հենց Տուվալուն ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Պաշտոնական Երևանն այս թեման չի մեկնաբանում:

«Դա տարբերակ է: Այդպես շատ փոքր, աշխարհաքաղաքական քարտեզի վրա անտեսանելի պետությունների, որոնք խնդիրներ ունեն, կարելի է համոզել, նվիրատվություն անել, և դրա դիմաց ստանալ ճանաչումը, ինչպես որ ակնարկվում է Աբխազիայի օրինակով, ինչը կարող է նաև տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղի պարագայում»,- «Մեդիալաբին» ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Զատիկից հետո բոլորս մաքրված հոգիներով». պաշտոնական քարոզարշավի մեկնարկը որոշ կուսակցություններ կհետաձգեն

«Զատիկից հետո բոլորս մաքրված հոգիներով». պաշտոնական քարոզարշավի մեկնարկը որոշ կուսակցություններ կհետաձգեն

08-04-2012

Սուրբ Զատիկի տոնի առթիվ որոշ քաղաքական ուժեր մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը ապրիլի 8-ից հետաձգել են ապրիլի 9-ը:

ԱԺ փոխնախագահ և Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը բոլորին շնորհավորում է Հարության տոնի կապակցությամբ:

«Աստված բոլորիս պահապան և թող Զատիկից հետո բոլորս մաքրված հոգիներով և բարի քրիստոնեական շարժառիթներով իրականացնենք մեր քարոզարշավը»,-ասում է նա:

«Բոլորն էլ գիտեն, որ դա ձևական է». պաշտոնյաները մեկնում են արձակուրդ

«Բոլորն էլ գիտեն, որ դա ձևական է». պաշտոնյաները մեկնում են արձակուրդ

06-04-2012

43 պաշտոնատար անձ ՀՀ նախարարություններից ու մարզերից, համաձայն գործող օրենսդրության, արձակուրդ ձևակերպելու դիմում են ներկայացրել և մինչև մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները գտնվելու են արձակուրդում:

Ըստ 2012-ի մարտի 29-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարության` նախընտրական գործընթացներում ներգրավված հայեցողական պաշտոն զբաղեցող անձինք պետք է արձակուրդ ձևակերպելու դիմում ներկայացնեն, որպեսզի իրենց դիրքն ու հնարավորությունները չօգտագործեն նախընտրական գործընթացներում:

Ցուցակում ներգրավված են ՀՀ բոլոր մարզպետերն իրենց տեղակալների հետ, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության, էկոնոմիկայի, կրթություն և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, տրանսպորտի և կապի, տարածքային կառավարման, քաղաքաշինության և ֆինանսների նախարարների տեղակալները:

Չհավատալով` ընտրությունների չեն գնում. Ադիբեկյանը կոչ է անում չափումներ անել «նուրբ մշակման գործիքներով»

Չհավատալով` ընտրությունների չեն գնում. Ադիբեկյանը կոչ է անում չափումներ անել «նուրբ մշակման գործիքներով»

05-04-2012

Հայաստանում, ըստ սոցիոլոգիական հարցումների, ընտրողների 70 տոկոսը մտադիր է մասնակցել ընտրությունների, որից 40 տոկոսն ակնկալում է լուրջ խախտումներով ընտրություններ: