Հայ-թուրքական արձանագրություններ. չնայած բողոքի ալիքին` սահմանադրական դատարանի որոշումը դրական է

Հայ-թուրքական արձանագրություններ. չնայած բողոքի ալիքին` սահմանադրական դատարանի որոշումը դրական է

13-01-2010

Մինչ երեքշաբթի` հունվարի 12-ին, բազմաթիվ մարդիկ «Ո´չ մի զիջում թուրքերին», «ՍԴ, մերժի´ր հակասահմանադրական արձանագրությունները» պաստառներով ոստիկաններով շղթայված սահմանադրական դատարանի շենքի մոտ պիկետ էին անում, վերջին ամիսներին մեծ աղմուկ բարձրացրած հայ-թուրքական հայտնի արձանագրությունները, ՍԴ որոշմամբ, ճանաչվեցին սահմանադրական:

«Ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»,- նշվեց սահմանադրական դատարանի հրապարակած որոշման մեջ, որն ուժի մեջ մտավ հայտարարության ընթերցման պահից:

Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարների` երկկողմ հարաբերությունների զարգացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 19-ին արձանագրությունները ներկայացրեց ՍԴ` երկրի Սահմանադրությանը համապատասխանության հաստատման նպատակով:

Հայաստան-Թուրքիա. դիվանագիտական խաղը շարունակվում է

Հայաստան-Թուրքիա. դիվանագիտական խաղը շարունակվում է

10-01-2010

Ամիսներ շարունակվող հավասարակշռված ելույթներից հետո տարեվերջին հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների և հայտնի արձանագրությունների շուրջ Հայաստանի նախագահի ու վարչապետի կոշտացած դիրքորոշումը, ըստ որոշ վերլուծաբանների` «դժվար ընթացքի» ազդակ է, ինչը կարող է հանգեցնել գործընթացի կասեցմանը: «Կարծում եմ` պրոցեսը կասեցված է,- «Մեդիալաբին» ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը: - Իշխանություններն ուշ ընկալեցին` ի´նչ է իրականում տեղի ունենում, բայց լավ է ուշ, քան երբեք»:

Միջազգային հանրության կողմից ջերմորեն խրախուսվող հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, որի շուրջ երկկողմանի համաձայնություն բերվեց հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայտնի արձանագրություններով, թեև երկու երկրներում էլ բողոքի ալիք բարձրացրեց, սակայն ամիսներ շարունակ «նախապայմաններով» խոսող Թուրքիայի իշխանություններին Հայաստանի կողմից հակադարձ եղավ միայն դեկտեմբերին:

Հայտնի թուրքագետ, վերլուծաբան ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ չնայած իշխանությունների կտրուկ հայտարարություններին` Հայաստանի դիրքորոշման առումով փոփոխություն տեղի չի ունեցել:

Հակակոռուպցիոն պայքար. առասպե՞լ, թե՞ իրականություն

Հակակոռուպցիոն պայքար. առասպե՞լ, թե՞ իրականություն

10-12-2009

Դեկտեմբերի 9-ին մինչ աշխուժանում են խոսակցությունները կոռուպցիայի մասին, իսկ միջազգային կազմակերպությունների հայտարարությունները հասցեագրվում են ՄԱԿ-ի հռչակած` կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան, Հայաստանում չնայած բազմաթիվ հակակոռուպցիոն ծրագրերին և իշխանությունների շարունակաբար «պատրաստակամությանն» ուղղված ուղերձներին, իրավիճակը մնում է «խիստ մտահոգիչ»:

«Առ այսօր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք չկա»,- «Մեդիալաբին» ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Լոռու մարզում հակակոռուպցիոն գործունեություն ծավալող իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Սաքունցը հավատացած է, որ կոռուպցիայի դրսևորումների դեմ նման ոչ «կոշտ» դիրքորոշմամբ հնարավոր չէ էական արդյունքների հասնել: Նա մատնանշում է կոռուպցիայի դրսևորման այն բազմաթիվ դեպքերը, որոնք իրենց գրասենյակը հայտնաբերել և ներկայացրել է համապատասխան ատյաններ, ներառյալ բարձրաստիճան պաշտոնյաների կոպիտ չարաշահումների մասին, սակայն առանց ռեալ «հետևանքների»: