Ռուսաստանը պարտավոր է խզել Ադրբեջանի հետ զենքի մատակարարման պայմանագրերը. Քոքոբելյան

Ռուսաստանը պարտավոր է խզել Ադրբեջանի հետ զենքի մատակարարման պայմանագրերը. Քոքոբելյան

07-04-2016

Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին պահանջել Ռուսաստանից խզել ռուս-ադրբեջանական զենք-զինամթերքի մատակարարման պայմանագրերը և դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Ստորև ներկայացնում ենք Խաչատուր Քոքոբելյանի ելույթն ամբողջությամբ:

Ինչ զարգացումների կտանի Արցախի Ճանաչումը Հայաստանի կողմից. Զգուշացումներ Սերժ Սարգսյանի կողմից

Ինչ զարգացումների կտանի Արցախի Ճանաչումը Հայաստանի կողմից. Զգուշացումներ Սերժ Սարգսյանի կողմից

05-04-2016

Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը նշանակում է բանակցային գործընթացի վերջ, և դա բերելու է նրան, որ միջազգային հանրությունը և նաև Ադրբեջանը ստիպված են լինելու ուղիղ գործ ունենալ Ստեփանակերտի հետ: Այս կարծիքին է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ով նշում է, որ այս հարցում Սերժ Սարգսյանի ասելիքը հետևյալն է՝ եթե չկա ԼՂ հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթաց, հետևաբար Հայաստանն անմիաստ կհամարի քննարկել կարգավիճակի խնդիրը:

8 կորցրած դիրք, 20 զոհ. Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս

8 կորցրած դիրք, 20 զոհ. Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս

05-04-2016

«Ռազմինֆո»-Ադրբեջանի հրահրումով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի առաջնագծում սկսված մարտերը շարունակվում են մինչև այսօր՝ ապրիլի 4-ը: Մարտերում կիրառվում են մինչև 152 մմ հրանոթներ, տանկեր, համազարկային կրակի ռեակտիվ կայաններ: Հատկապես թեժ մարտեր են ընթանում Արցախի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: Օրվա թարմ լուրերի մասին ներկայացնում ենք թարմացվող լրահոսով:

«Ադրբեջանը ձախողել է իր ծրագիրը». քննարկում

«Ադրբեջանը ձախողել է իր ծրագիրը». քննարկում

05-04-2016

«Այն ծրագիրը, որը մշակել էր Ադրբեջանը, ձախողվեց»,- «Մեդիա կենտրոնում» այսօր հրավիրված «Ղարաբաղյան ճակատում մարտական գործողությունների վերսկսման պատճառներն ու հնարավոր զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Ղարաբաղյան պատերազմի միջազգային արձագանքը

Ղարաբաղյան պատերազմի միջազգային արձագանքը

05-04-2016

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գոտում սանձազերծել է լայնածավալ ռազմական գործողություններ: Հայկական կողմը, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, անցել է պաշտպանական հակահարձակ գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդին հասցվել են հսկայական մարդկային եւ նյութական կորուստներ:

Եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, ՀՀ-ն ճանաչելու է ԼՂ անկախությունը. Սերժ Սարգսյան

Եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, ՀՀ-ն ճանաչելու է ԼՂ անկախությունը. Սերժ Սարգսյան

05-04-2016

Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը: Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Պաշտոնական Բաքվի կեղծ թվաբանությունը (Տեսանյութ)

Պաշտոնական Բաքվի կեղծ թվաբանությունը (Տեսանյութ)

04-04-2016

Ըստ պաշտոնական Բաքվի՝ 21-ը հավասար է 12-ի: Բանից պարզվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը և միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12:

Վերջին ժամերի իրադարձությունների ընդհանուր պատկերի մասին. Արծրուն Հովհաննիսյան

Վերջին ժամերի իրադարձությունների ընդհանուր պատկերի մասին. Արծրուն Հովհաննիսյան

04-04-2016

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախախարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում շարունակում է նորանոր տեղեկություններ տրամադրել շփման գծում վերջին օրերին ծավալվող թեժ մարտերի մասին: Վերջին գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Ապրիլի 3, թեժ մարտերը շարունակվում են. Հայկական կողմը հետ է շպրտել թշնամուն

Ապրիլի 3, թեժ մարտերը շարունակվում են. Հայկական կողմը հետ է շպրտել թշնամուն

04-04-2016

Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ պաշտոնական հաղորդագրությունը: 

ՊԲ հակաօդայինների կողմից խոցված ադրբեջանական ՄԻ-24 ուղղաթիռը (Տեսանյութ, ֆոտո)
Ադրբեջանական զինուժը 200-ից ավելի կորուստ ունի. Հրապարակվել է առաջին պաշտոնական տեսանյութը

Ադրբեջանական զինուժը 200-ից ավելի կորուստ ունի. Հրապարակվել է առաջին պաշտոնական տեսանյութը

03-04-2016

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում էծայրաստիճան լարված:

«Իրավիճակի շեշտակի սրումը շփման գծում». Քաղաքագետները վերլուծում են (տեսանյութ)

«Իրավիճակի շեշտակի սրումը շփման գծում». Քաղաքագետները վերլուծում են (տեսանյութ)

03-04-2016

«Մեդիա կենտրոն», Ապրիլի 2, Երևան: «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ  քննարկում «Իրավիճակի շեշտակի սրումը շփման գծում» թեմայով: Քննարկման բանախոսներն էին. Աղասի Ենոքյանը (Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան), Ստեփան Գրիգորյան («Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ), Ալեքսանդր Մարգարով, քաղաքագետ

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

03-04-2016

Սույն թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետության կողմից հարձակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որի ժամանակ կիրառվել են հրետանի, օդուժ, զրահատեխնիկա, դիտարկվում է որպես Ադրբեջանի Հանրապետության կողմից միջազգային պարտավորությունների խախտում, տարածաշրջանի ապակայունացման եւ խորը ճգնաժամի մեջ ներքաշելու փորձ:

«Ներքաղաքական որեւէ խնդիր չի կարող նշանակել հայ ժողովրդի բաժանում կամ պառակտում». ՀԱԿ հայտարարությունը

«Ներքաղաքական որեւէ խնդիր չի կարող նշանակել հայ ժողովրդի բաժանում կամ պառակտում». ՀԱԿ հայտարարությունը

03-04-2016

Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետեւանքով իրավիճակը սրվել է Ղարաբաղյան հակամարտության ողջ սահմանային գծում՝ ուղեկցվելով ծանր տեխնիկայի օգտագործմամբ եւ երկուստեք մարդկային կորուստներով։ Տեւական, սակայն, միայն զինադադարի վրա հենված լինելով՝ անկայուն խաղաղությունը, այս անգամ ավելի լայնամասշտաբ ռազմական գործողություններով, կանգնած է խզման վտանգի առջեւ։

Մոտակա ժամերին Սերժ Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք կկատարի Երեւանում. մամլո խոսնակ

Մոտակա ժամերին Սերժ Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք կկատարի Երեւանում. մամլո խոսնակ

03-04-2016

Հայաստանի նախագահին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջու շփման գծում իրավիճակի լարման մասին, եւ առաջիկա ժամերին նախագահ Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք կկատարի Երեւանում: Այս մասին հաղորդում է Արմենպրեսը` հղում անելով ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանին:

ՀՀ պետական կառույցներն իրենց ողջ կարողություններով պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի. Հովիկ Աբրահամյան

ՀՀ պետական կառույցներն իրենց ողջ կարողություններով պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի. Հովիկ Աբրահամյան

03-04-2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առավոտյան խորհրդակցություն է հրավիրել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

Բաքուն գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով. ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է

Բաքուն գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով. ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է

03-04-2016

«Խստորեն դատապարտում ենք նախորդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով և Հայաստանի հետ սահմանին՝ հարձակումենրի թիրախ դարձնելով նաև քաղաքացիական օբյեկտներ ու բնակավայրեր»,-նշված է քիչ առաջ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ղարաբաղյան ուժերը շարքից հանել են 3 տանկ, 2 անօդաչու սարք և ևս մեկ ուղղաթիռ. ԼՂՀ ՊԲ

Ղարաբաղյան ուժերը շարքից հանել են 3 տանկ, 2 անօդաչու սարք և ևս մեկ ուղղաթիռ. ԼՂՀ ՊԲ

03-04-2016

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները:

Բաքուն կոպտորեն ոտնահարում է միջազգային հանրության բազմաթիվ կոչերը.ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր. ՊՆ պաշտոնական հայտարարությունը

Հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր. ՊՆ պաշտոնական հայտարարությունը

03-04-2016

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր: