«Նրանց համար թունելի վերջում լույս է, մեզ համար` խավար». Վրաստանի եւ Հայաստանի ընտրած ճանապարհների եւ սպասումների մասին

«Նրանց համար թունելի վերջում լույս է, մեզ համար` խավար». Վրաստանի եւ Հայաստանի ընտրած ճանապարհների եւ սպասումների մասին

10-07-2014

Մինչ Մաքսային եւ Եվրասիական միության արանքներում անորոշության մեջ դեգերող Հայաստանի իշխանությունները չեն կարողանում հստակություն մտցնել եւ անդամակցության կոնկրետ ժամկետներ նշել, Հայաստանում շատերի համար հունիսի 27-ից հետո, երբ հարեւան Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան ԵՄ հետ ասոցացման պայմանագիր կնքեցին, լի է հակասական զգացմունքներով` նախանձից, մինչեւ անտարբերություն,  ափսոսանք եւ հիասթափություն:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. Քննարկումներ՝ իրավիճակի շուրջ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. Քննարկումներ՝ իրավիճակի շուրջ

08-07-2014

Հայաստանի Հանրապետությունում տնտեսության զարգացման ուղղված նպատակները չեն համընկնում իրականցվող սակագնային քաղաքականությանը: Մի կողմից խոսվում է մրցունակ տնտեսություն ունենալու, ավելի շատ արտահանող, քան ներկրող երկիր դառնալու  հեռանկարների մասին, մյուս կողմից իրականացվող սակագնային քաղաքականությունը կարծես հակառակ ուղղությամբ է տանում երկիրը:

Ի՞նչ է կատարվում մեր դպրոցներում. Անահիտ Բախշյան

Ի՞նչ է կատարվում մեր դպրոցներում. Անահիտ Բախշյան

04-07-2014

Մի քանի օր առաջ  Երևանի  քաղաքապետին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել թ.174 հիմնական դպրոցի տնօրենը: Ըստ լուրերի՝ պատճառը եղել է դպրոցում ինչ-որ կազմակերպության կողմից ստուգումների արդյունքում տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը, որի հետևանքով բացահայտվել են հրամանագրված անձինք, որոնք չեն աշխատել դպրոցում և աշխատավարձը յուրացվել է տնօրենի կողմից: Կրկնում եմ՝ ըստ տարածված լուրերի, որոնց մասին  քաղաքապետարանը, ինչպես իրենք են ասում, տեղյակ չէ: Ես  այս մասին արդեն հարցում եմ ուղարկել  քաղաքապետին, պատասխանի մասին նույնպես կտեղեկացնեմ հասարակությանը:

էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ. Ըստ մասնագետների, շատերը կհայտնվեն անելանելի դրության մեջ

էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ. Ըստ մասնագետների, շատերը կհայտնվեն անելանելի դրության մեջ

02-07-2014

Չնայած հանրային ընդվզմանը եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիային,  այսօրվա նիստում սպառողներին մատակարարվող մեկ կՎտ ժամ էլեկտրաէներգիայի սակագինը թանկացավ 3.85 դրամով:  Այս մասին տեղեկացնում է «Լրագիրը»: Ըստ աղբյուրի, հանձնաժողովի անդամներն այս որոշմանը միաձայն կողմ քվեարկեցին:

Մետաքսի ճանապարհ փոխարեն՝ խորտակվող «Տիտանիկ». Արվեստագետները` Հայաստանի ընտրության մասին

Մետաքսի ճանապարհ փոխարեն՝ խորտակվող «Տիտանիկ». Արվեստագետները` Հայաստանի ընտրության մասին

01-07-2014

Մինչեւ աշխարհը շարունակում է զարգանալ, Հայաստանը փակուղում է գտնվում: «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով հունիսի 27-ին Ուկրաինայի Վրաստանի  ու Մոլդովայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, նման կարծիք է հայտնում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:  Տիգրան Խզմալյանը Ռուսաստանը համեմատում է խորտակվող «Տիտանիկի» հետ եւ նշում , որ Մաքսային Միությունը հակադրված է քաղաքակիրթ աշխարհի զարգացման տրամաբանությանը:

«Ցավոք, բայց պետք է քանդվի». Ըստ Ռոբերտ Մելքոնյանի, Աֆրիկյանների շենքը «չի խոսում» հարակից «այլանդակ ոճերի հետ»

«Ցավոք, բայց պետք է քանդվի». Ըստ Ռոբերտ Մելքոնյանի, Աֆրիկյանների շենքը «չի խոսում» հարակից «այլանդակ ոճերի հետ»

28-06-2014

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն անդրադարձել է Աֆրիկյանների շենքի շուրջ ստեղծված իրավիճակին: Մելքոնյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: Հիշեցնենք, որ Երեւանի Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբի տան շուրջ վերջին օրերին իրադրությունը չափազանց լարված էր: 130-ամյա պատմություն ունեցող հին Երեւանի հայտնի շենքերից մեկը, որն ընդգրկված է Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների շարքում, կանգնած է ոչնչացման վտանգի առջեւ, շենքը քանդում են: Շենքի պահպանության եւ պաշտպանության համար օրեր շարունակ քաղաքական ակտիվիստները պայքար են տանում, «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը փորձում է փրկել հին Երեւանի բացառիկ շենքերից մեկը: Ռոբերտ Մելքոնյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Ինչի՞ց են վախենում իշխանությունները. Պայքարի ու կրակող ատրճանակների արանքում

Ինչի՞ց են վախենում իշխանությունները. Պայքարի ու կրակող ատրճանակների արանքում

27-06-2014

Հայաստանի իշխանությունները վախենում են, որ տարբեր խնդիրների լուծման նպատակով ստեղծված քաղաքացիական նախաձեռնությունները կարող են ավելի մասսայական դառնալ: Իշխանությունը վստահ չէ իր միասնականության վրա,  հետեւաբար փորձում է բիրտ ուժի կիրառմամաբ կանխարգելել այդ հնարավորությունը:  «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ոստիկանության միջեւ վերջին օրերին տեղի ունեցած բախումներին, նման կարծիք է հայտնում  «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:

Մելիքգյուղի ցավերը, գույներն ու տրամադրությունները` Գալուստ Նանյանի աչքերով

Մելիքգյուղի ցավերը, գույներն ու տրամադրությունները` Գալուստ Նանյանի աչքերով

20-06-2014

2012 թվականին բնապահպանական խնդիրներին եւ Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման հետեւանքներին տեղում ծանոթանալու համար մասնագիտական հետաքրքրությունը լրագրող, լուսանկարիչ Գալուստ Նանյանին Արագածոտնի մարզի Մելիքգյուղ բերեց, սակայն ինչպես նա է խոստովանում, այնպես կապեց տեղանքին, որ չէր էլ պատկերացնում:

Երբ ամեն ինչի համար վճարում է ժողովուրդը. Ըստ մասնագետների, թանկացումները կխթանեն արտագաղթը

Երբ ամեն ինչի համար վճարում է ժողովուրդը. Ըստ մասնագետների, թանկացումները կխթանեն արտագաղթը

18-06-2014

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը հայաստանյան յուրաքանչյուր ընտանիքի վրա ամսական կտրվածով միջինը 1000 դրամ հավելյալ ծախս կարժենա:

«Կինը լեզու սովորի ու դրսում աշխատի՞». եզդի կանանց իրավունքները լռում են հանուն ավանդույթների

«Կինը լեզու սովորի ու դրսում աշխատի՞». եզդի կանանց իրավունքները լռում են հանուն ավանդույթների

16-06-2014

Ինքնատիպ ավանդույթներով առանձնացող եզդի կանայք իրենց խստաբարո ամուսինների հայացքների համաձայն ապրում են վաղ ամուսնանալու, կրթություն չստանալու և չաշխատելու քարացած կարծրատիպերով:

Տան կենցաղային խնդիրներով զբաղվելն ու երեխաներին դաստիարակելը նրանց գլխավոր առաքելությունն է:

27-ամյա Մելինե Ամարյանն ամուսնացել է 16 տարեկանում և ունի մեկ աղջիկ: Ապրում է Արզնիում ամուսնու և սկեսրոջ հետ: Ամուսինը Երևանում շինարարությամբ է զբաղվում և ամեն տարի ամռանը մեկնում է Մոսկվա` խոպան:

«8-րդ դասարանից դուրս եմ եկել դպրոցից, իսկ հետո ցանկություն էլ չունեի սովորելու: Հիմա, որ երկրորդ երեխան ունենամ, մի քիչ մեծանա, վարսավիրություն կսովորեմ ու կաշխատեմ տանը»,- ասում է Մելինեն և հավելում, որ եզդի կանայք աշխատելու համար հիմնականում արհեստ են սովորում:

Ի՞նչ է քարոզում «Հայ եկեղեցու պատմությունը» հանրակրթական դպրոցում

Ի՞նչ է քարոզում «Հայ եկեղեցու պատմությունը» հանրակրթական դպրոցում

14-06-2014

Կրթության նախարարությունը պնդում է, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան քարոզչություն չի իրականացնում և չունի անհանդուրժողականության որևիցե դրսևորում, սակայն փորձագետները համաձայն չեն այս պնդման հետ:

Ընդդեմ մոլուցքի. Խաղամոլների թվի աճին զուգահեռ, օրենսդիրները առաջարկում են վերահսկողության նոր մեխանիզմներ կիրառել

Ընդդեմ մոլուցքի. Խաղամոլների թվի աճին զուգահեռ, օրենսդիրները առաջարկում են վերահսկողության նոր մեխանիզմներ կիրառել

10-06-2014

Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասի բնակչուհի Անուշ Նազարյանը շատ լավ է հիշում տարիներ առաջ հարեւան բակում կատարված ողբերգական դեպքը, երբ երիտասարդ կինը իրեն նետեց բարձրահարկի 10-րդ հարկից, քանի որ խաղամոլ ամուսինը տանուլ տալով ամեն ինչ` խաղասեղանին էր դրել կնոջ մարմինը:

Հայաստանում տարեկան 1500 երեխա չի ծնվում՝ աղջիկ լինելու պատճառով

Հայաստանում տարեկան 1500 երեխա չի ծնվում՝ աղջիկ լինելու պատճառով

07-06-2014

Սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հետևանքով Հայաստանում տարեկան 1500 աղջիկ չի ծնվում: ՀՀ առողջապահության նախարարության հեղինակած օրինագիծը, որով մինչև 30 շաբաթական դառնալն արգելվելու է ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը, անկախ հնարավոր կոռուպցիոն ռիսկերից, խնդիր ունի հասարակության միջից հանել «տղայակենտրոն» մոտեցումը:

«16 տարեկան էի, երբ պարզեցի, որ հղի եմ». դեռահասների հղիությունը հաճախ ավարտվում է աբորտով

«16 տարեկան էի, երբ պարզեցի, որ հղի եմ». դեռահասների հղիությունը հաճախ ավարտվում է աբորտով

07-06-2014

«16 տարեկան էի, երբ պարզեցի, որ հղի եմ: Սկզբում չգիտեի՝ ի´նչ անել, չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ դա ինձ հետ է եղել, չէի կարողանում քնել, գիշեր-ցերեկ մտածում էի: Չէր հետաքրքրում՝ ի´նչ կլինի, երբ մայրս իմանա, երբ բոլորը իմանան, միայն մի բան էր պտտվում գլխումս. ես հիմա չեմ կարող երեխա ունենալ»,- հիշում է արդեն 18-ամյա Մարի Սարգսյանը:

«Մեծ հաշվով հայ ժողովրդի պատմության մասեր են Թալիաթը, Էնվերը, Աթաթուրքը…». Հրանուշ Խառատյան

«Մեծ հաշվով հայ ժողովրդի պատմության մասեր են Թալիաթը, Էնվերը, Աթաթուրքը…». Հրանուշ Խառատյան

04-06-2014

Ազգագրագետ, «Նախախորհրդարանի» անդամ Հրանուշ Խառատյանը կրկին անդրադարձել է Անաստաս Միկոյանի Երեւանում տեղադրվելիք արձանի շուրջ ծավալված քննարկումներին: Հրանուշ Խառատյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Լֆիկ Սամոյին ու Միկոյանին նույն սկզբունքներով արժևորելու դեպքում նրանց արձանները միմյանց կողքի պետք է դրվեն». Հրանուշ Խառատյան

«Լֆիկ Սամոյին ու Միկոյանին նույն սկզբունքներով արժևորելու դեպքում նրանց արձանները միմյանց կողքի պետք է դրվեն». Հրանուշ Խառատյան

03-06-2014

Ազգագրագետ, «Նախախորհրդարանի» անդամ Հրանուշ Խառատյանն անդրադարձել է վերջին օրերին Անաստաս Միկոյանի տեղադրվելիք արձանի շուրջ ծավալված քննարկումներին` պատասխանելով Միկոյանի ավագ որդու նամակին: Հիշեցնենք, որ չնայած բուռն քննարկումներին եւ հակազդեցությանը, Երեւանի ավագանին որոշմամբ, նախատեսվում է մոտակա ժամանակներում Երեւանի կենտրոնում կանգնեցնել ստալինյան ռեպրեսիաների անմիջական մասնակից, բոլշեւիկ Անաստաս Միկոյանի հուշարձանը: Քննարկումներին եւ արձագանքներին անմասն չեն մնացել Միկոյանի ընտանիքի անդամները: Միկոյանի թոռը` Ստաս Նամինը  օրերս «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին ասել էր, թե դեմ է հուշարձանի տեղադրմանը, «Առավոտ»-ին պատասխան նամակով հանդես է եկել Միկոյանի ավագ որդին` շնորհակալություն հայտնելով Երեւանու ավագանուն` նման որոշման համար: Հրանուշ Խառատյանի պատասխան նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Հանքարդյունաբերությունից այն կողմ. Լիճքի 7 ընտանիքներ կստանան մեղվափեթակներ

Հանքարդյունաբերությունից այն կողմ. Լիճքի 7 ընտանիքներ կստանան մեղվափեթակներ

30-05-2014

Հայաստանում, մասնավորապես Սյունիքում, հանքարդյունաբերությունը ահագնացող չափերի է հասնում: Պետական հովանավորության և աշխատատեղերի բացակայության պայմաններում գյուղացին օրվա հացը վաստակելու համար այլ ելք չունի, քան հանքարդյունաբերական ոլորտում աշխատելը: Սակայն հասկանալի է, որ հանքարդյունաբերությունը չի կարող լինել էկոլոգիապես անվնաս, չի կարող ապահովել երկարաժամկետ և կայուն եկամուտ: Հենց այդ պատճառով «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը ներկայացնում է գյուղացուն աջակցող նախագծեր, որոնց միջոցով հնարավոր է ստանալ կայուն եկամուտ, միաժամանակ չվնասել շրջակա միջավայրն ու առողջությունը:

«Չգիտես ումից ու որտեղից են թխել». Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկը` քննադատությունների թիրախում

«Չգիտես ումից ու որտեղից են թխել». Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկը` քննադատությունների թիրախում

29-05-2014

Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշի ընտրությունը չպետք է առանց հանրության հետ քննարկման արվեր: Այս կարծիքին է թատերագետ Լևոն Մութաֆյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում, անդրադառնալով անմոռուկը որպես Ցեղասպանության խորհդրանիշ ընտրելու հարցին, ասաց. «Անմոռուկն, անշուշտ հիշողության, չմոռանալու խորհրդանիշն է, սակայն ցավ եմ ապրում, գոյություն ունի արդեն նման առևտրային խորհրդանիշ՝ միայն մասնակի տարբերությամբ, ինչն էլ կարող է շփոթ առաջացնել, հասարակացնել մեծագույն ողբերգությունը»:

«Վերջին զանգի ժամանակ տեղի ունեցածը ստրկության հերթական դրսեւորումն է». Երբ խորհրդային կարգերը վերադառնում են

«Վերջին զանգի ժամանակ տեղի ունեցածը ստրկության հերթական դրսեւորումն է». Երբ խորհրդային կարգերը վերադառնում են

25-05-2014

Երեւանի 119 ավագ դպրոցում  Վերջին զանգի արարողություն ժամանակ տեղի ունեցածը ստրկության երեւույթի հերթական դրսեւորումն է եւ խոսում է այն մասին, որ Հայաստանում  նեոսովետիզմը վերակենդանացել է: « Մեդիալաբի» հետ զրույցում Անդրադառնալով մայիսի քսաներեքին՝ Վերջին զանգի արարողությանը դպրոցի սաներից մեկի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված բանաստեղծության շուրջ ծագած աղմուկին, կարծիք է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշետ Բլեյանը:

Միկոյանն ու Մաքսային միությունը. Ո՞ւր են շտապում իշխանությունները

Միկոյանն ու Մաքսային միությունը. Ո՞ւր են շտապում իշխանությունները

23-05-2014

Չնայած ստալինյան ռեպրեսիաների ուղղակիորեն մասնակից բոլշեւիկ Անաստաս Միկոյանի` Երեւանում տեղադրվելիք արձանի աղմկահարույց որոշման շուրջ քննադատությունները եւ բողոքները չեն դադարում, այնուամենայնիվ, Միկոյանի արձանն արդեն ձուլարանում է եւ ենթադրաբար մոտ ապագայում այն իր տեղը կզբաղեցնի Երեւանի կենտրոնում: