Էկոլոգները դիմել են կառավարությանը՝ կոչ անելով ուսումնասիրել Ամուլսարի մասին միջազգային անկախ փորձագիտական եզրակացությունները

Էկոլոգները դիմել են կառավարությանը՝ կոչ անելով ուսումնասիրել Ամուլսարի մասին միջազգային անկախ փորձագիտական եզրակացությունները

07-08-2017

Մի շարք բնապահպանական կազմակերպություններ 2017 թվականի օգոստոսի 4-ին դիմում են ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և բնապաhպանության նախարար Արծվիկ Մինասյանին, որտեղ ներկայացվել են միջազգային անկախ փորձագետների վերջերս իրականացրած մասնագիտական հաշվետևություններն ու եզրահանգումները Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ։ Դիմումի մեջ բացահայտվել են նաև այն օրենսդրական հիմքերը, որոնք թույլ են տալիս ուժը կորցրած ճանաչել այս աղետաբեր նախագծին տրված դրական եզրակացությունը։

«Կառավարությունը համարում է, որ ժողովուրդը շատ լավ օլիգարխիայի վարկերը մարում է». Արմեն Մարտիրոսյանը՝ ՀԷՑ-ի նոր վարկի մասին

«Կառավարությունը համարում է, որ ժողովուրդը շատ լավ օլիգարխիայի վարկերը մարում է». Արմեն Մարտիրոսյանը՝ ՀԷՑ-ի նոր վարկի մասին

31-07-2017

Կառավարության համաձայնությունը` ՀԷՑ-ի 70 տոկոս բաժնետոմսերի դիմաց 160 մլն դոլար նոր վարկ վերցնելուն «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «ոչ հրապարակային» գործունեություն է համարում:

«Անցյալ տարի ձեռքներս մեկնած փող էինք հավաքում, որ առաջնագիծն ամրացնենք, հիմա հսկայական ծախսեր են անում». Արցախի կառավարության շքեղ ու անզուսպ ծախսերը

«Անցյալ տարի ձեռքներս մեկնած փող էինք հավաքում, որ առաջնագիծն ամրացնենք, հիմա հսկայական ծախսեր են անում». Արցախի կառավարության շքեղ ու անզուսպ ծախսերը

27-07-2017

Արցախի կառավարությունը 2017-ին 169 միլիոն դրամ (350 հազար դոլար) է հատկացրել ծառայողական շքեղ մեքենաներ ձեռք բերելու համար։ Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, պատգամավոր Հայկ Խանումյանը դիմել է կառավարությանը՝ պարզելու, թե ինչ մեքենաներ են ձեռք բերել։ «Մեդիալաբի» հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ծառայողական մեքենաներից ամենախոշոր գնումը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի՝ 34 միլիոն դրամանոց ծառայողական մեքենան է, որը գնվել է «գույքի գնում» հոդվածի տակ։ Մեքենաների մի մասը ձեռք է բերվել պահուստային ֆոնդի հաշվին, մյուսը` արտաբյուջեի հաշվին։

«Հակամենաշնորհային պայքար». երբ փոքր ներմուծողներն առանձնապես չեն խանգարում մոնոպոլիստներին

«Հակամենաշնորհային պայքար». երբ փոքր ներմուծողներն առանձնապես չեն խանգարում մոնոպոլիստներին

25-07-2017

Մարքեթոլոգ, «Չոր մարքեթինգ» ծրագրի հիմնադիր Վահրամ Միրաքյանն այսօր էլ շարունակում է բանան ներկրել Հայաստան: Նրան բանանի ներմուծման շուկայում այսօր էլ գերիշխող դիրք զբաղեցնող «Քեթրին գրուպը» «առանձնապես չի խանգարում»: Ճիշտ է, Վահրամ Միրաքյանը բանան է ներմուծում անհամեմատ փոքր ծավալներով, ամսական ընդամենը 2-3 մեքենա:

Հաղթահարելով սերունդների թվային անջրպետը

Հաղթահարելով սերունդների թվային անջրպետը

22-07-2017

Արմավիրի մարզի Փշատավան գյուղի նախկին փոստատարներ Սարգիսն ու Խաչիկը նախքան ինտերնետի տարածումը ստիպված էին օրական հարյուրից ավելի թերթ ու նամակ բաժանել: Բոլոր համագյուղացիների համար միշտ սպասված հյուր էին: Հիմա նրանց մասին հիշում են միայն փողոցում տեսնելիս: Այսօր փոստատարների մեծ պայուսակին փոխարինելու է եկել շատ փոքր ծրար հիշեցնող էլեկտրոնային փոստը: Իսկ նամակ տանող ճանապարհներն ուղակի անհետացել են:

«Եթե բերքը լավ աճելու համար հոգևորական են կանչում, գյուղատնտեսական գիտական կենտրոններ մեզ պետք չեն». գիտական կենտրոնի տարածքը՝ Առաքելական Եկեղեցուն

«Եթե բերքը լավ աճելու համար հոգևորական են կանչում, գյուղատնտեսական գիտական կենտրոններ մեզ պետք չեն». գիտական կենտրոնի տարածքը՝ Առաքելական Եկեղեցուն

20-07-2017

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը «Մեդիալաբի» հետ զրույցում «միջնադարյան մոտեցում» է համարում կառավարության նախագիծը, որով կառավարությունն առաջիկա նիստում գյուղնախարարության «Երկրագործության գիտական կենտրոնի» տարածքի մի հատված նվիրելու է Հայ Առաքելական Եկեղեցուն՝ ի պատասխան Ամենայն հայոց կաթողիկոսի դիմումի:

Ապրիլյան պատերազմն ու հերոսական Սերժ Սարգսյանը. Ի՞նչ է պատմում  ավագ դպրոցի Հայոց պատմություն դասագիրքը

Ապրիլյան պատերազմն ու հերոսական Սերժ Սարգսյանը. Ի՞նչ է պատմում  ավագ դպրոցի Հայոց պատմություն դասագիրքը

14-07-2017

Պատմության մասնագետներին մտահոգում է ավագ դպրոցի Հայոց պատմություն դասագրքում ներառված 2016 թվականի ապրիլյան պատերազմի դրվագը: Մասնագետներն ահազանգում են, որ դեռևս վաղ էր այդ դրվագը ներառելու պատմության դասագրքում, այն օբյեկտիվ չէ, ուռճացված է անհատի, կոնկրետ այս դեպքում` Սերժ Սարգսյանի դերը:

ՃՈ-ն և դատարանը չեն տարբերել Միհրան Պողոսյանի Զապորոժեցը Range Rover-ից

ՃՈ-ն և դատարանը չեն տարբերել Միհրան Պողոսյանի Զապորոժեցը Range Rover-ից

08-07-2017

2015 թվականի հուլիսի 15-ին ԴԱՀԿ պետին պատկանող սպիտակ գույնի ZAZ («Զապորոժեց») մակնիշի 55UL333 մեքենայի վարորդը Սևան-Երևան մայրուղում երթևեկել էր 153 կմ/ժ արագությամբ, ինչի արդյունքում տուգանվել էր 200 հազար դրամով։

Տոմս առանց հետադարձ` Հնդկաստանից Հայաստան

Տոմս առանց հետադարձ` Հնդկաստանից Հայաստան

30-06-2017

Թեև ամեն տարի տասնյակ հնդիկներ ուսանելու նպատակով այցելում են Հայաստան, սակայն նրանք մշտական բնակություն չեն հաստատում այդ երկրում եւ ուսումն ավարտելուց հետո հիմնականում վերադառնում են Հնդկաստան:

Չարվեստագետը`ստվարաթղթե կանաչ տանկով

Չարվեստագետը`ստվարաթղթե կանաչ տանկով

20-06-2017

25-ամյա Արտակ Գեւորգյանին գրավում է արվեստի եւ մշակույթի հետ կապված ամեն ինչ: Երիտասարդ ստեղծագործողն իրեն փորձում է տարբեր ուղղություններում` սթրիթ արտից մինչեւ էլեկտրոնային երաժշտություն: Համադրելով էներգիան, համարձակությունը եւ յուրօրինակությունը` նա կարողանում է ստեղծել իր անձանական ոճը բոլոր ճյուղերում եւ նոր շունչ տալիս հայաստանյան իրականությանը:

Քաղաքական «էլիտայի» անձնագրերի «գոլդ» համարները

Քաղաքական «էլիտայի» անձնագրերի «գոլդ» համարները

18-06-2017

Հայաստանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների նախասիրությունները շատ զանազան են՝ թանկարժեք տներ, մեքենաներ, մեքենայի գնին և մակնիշին համարժեք պետ․ համարանիշներ և այլն։ Որոշները նույնիսկ իրենց առանձնատան հասցեն են փոփոխում, այն ավելի «գոլդ» դարձնելու համար։

Երկու աշխարհ՝ մեկում

Երկու աշխարհ՝ մեկում

24-05-2017

Հայաստանում, ինչպես մյուս մոնոէթնիկ հասարակություններում, խառը ընտանիքների երեխաներն առանձնանում են՝ արտաքնապես, աշխարհայացքով, ավանդույթներով, խոհանոցով: Նրանք դա գիտեն: Երբեմն երկու քարի արանքում են հայտնվում, բայց ավելի հաճախ վայելում են երկու կամ ավելի աշխարհների բազմազանությունը: Ավելի՝ սկզբնաղբյուրում:

Կանգնեցնե՛նք դպրոցների առևտրայնացումը․ Ծնողների նախաձեռնության կոչը

Կանգնեցնե՛նք դպրոցների առևտրայնացումը․ Ծնողների նախաձեռնության կոչը

23-05-2017

Ապրիլի 15-ին ինքնաբուխ հավաքով ձևավորված «Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը» հաղորդագրություն է տարածել, որում կոչ է անում կանգնեցնել դպրոցների առևտրայնացումը։ Հաղորդագրությունը՝ ստորև։

«Իշխանություններն ինչքան էլ շատ ունենան, էլի ասում են՝ ещё, ещё, ещё». գյուղացիները՝ կոռուպցիայի մասին (Տեսանյութ)

«Իշխանություններն ինչքան էլ շատ ունենան, էլի ասում են՝ ещё, ещё, ещё». գյուղացիները՝ կոռուպցիայի մասին (Տեսանյութ)

01-05-2017

«Կոռոպցիան շատ վատ բան ա»,- կարճ այսպես է նկարագրում այս երևույթը Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ Գագիկ Առաքելյանը: Նրա խոսքով՝այնպես չէ, որ Հայաստանում մարդիկ ամենաանազնիվն են, երևի նաև աշխատավարձերի չափն է պաշտոնյաներին դրդել, որ գողանան բյուջեի փողերը:

Հասարակական տրանսպորտի գնի համեմատականներ՝ ի հեճուկս Երևանի քաղաքապետարանի

Հասարակական տրանսպորտի գնի համեմատականներ՝ ի հեճուկս Երևանի քաղաքապետարանի

25-04-2017

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ապրիլի 21-ին Ազատություն ռադիոկայանի եթերում ներկայացրել է իրենց կատարած և առաջիկայում կատարվելիք աշխատանքները:

Սեռական կրթություն, բռնություն՝ օֆլյան եւ օնլայն տիրույթներում, չհասկացվածություն. Նոր ծրագրի նպատակը ծնող-երեխա կապի ամրապնդումն է

Սեռական կրթություն, բռնություն՝ օֆլյան եւ օնլայն տիրույթներում, չհասկացվածություն. Նոր ծրագրի նպատակը ծնող-երեխա կապի ամրապնդումն է

20-04-2017

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Կանանց ռեսուրսային կենտրոնի (ԿՌԿՀ) ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը:

Տարոն Մարգարյանի չիրականացված խոստումներից. պուրակ Ծարավ Աղբյուրի փողոցում

Տարոն Մարգարյանի չիրականացված խոստումներից. պուրակ Ծարավ Աղբյուրի փողոցում

18-04-2017

2014 թվականին երևանյան Ծարավ Աղբյուր փողոցում նոր բազմաբնակարանային համալիրի կառուցման աշխատանքներին ծանոթանալիս՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարեց տարածքում մանկապարտեզի և պուրակի կառուցման աշխատանքներ իրականացնել:

«Ես ծնվել եմ մարմնում, որը երբեք իմը չի եղել»

«Ես ծնվել եմ մարմնում, որը երբեք իմը չի եղել»

17-04-2017

Լիլիթը, ում ծնվելիս Կարեն են անվանել, տրանսգենդեր կին է: Վիրահատություննից, հորմոնաթերապիայից և այլ բժշկական միջամտություններից հետո Լիլիթն այսօր ունի այն մարմինը, որ միշտ ուզել է: Նա վաղ մանկությունից իրեն կին է զգացել: 26-ամյա կինն անցել է խտրականության և բռնությունների երկարատև շղթայով, սակայն կարողացել է պահպանել իր ինքնությունն ու ապրել այնպես, ինչպես իր սիրտն է թելադրում:

Հայաստանի մշակույթի նախարարությունը մտադիր է հին քարանձավները վարձով տալ.Հնագետներն այդ որոշումն անհեթեթություն են համարում

Հայաստանի մշակույթի նախարարությունը մտադիր է հին քարանձավները վարձով տալ.Հնագետներն այդ որոշումն անհեթեթություն են համարում

12-04-2017

4 քարանձավ և մեկ քարանձավային համալիր դուրս են բերվել վարձակալության մրցույթի, և հաղթողին կհնաձնվեն 5 տարով: Այդպիսով Հայաստանի մշակույթի նախարարությունն մտադիր է աջակցել զբոսաշրջության զարգացմանը: Քարանձավների վարձակալության մրցույթին կարող են մասնակցել և արտասահմանյան իրավաբանական անձինք, և մասնավոր գործարարներ: Հայտարարությունում ասված է, որ համաձայնագրի պայմանների ճշգրիտ կատարման դեպքում հաղթողին հնարավորություն կտրվի երկարաձգելու վարձակալության համաձայնագրի ժամկետը ևս 20 տարով առանց կրկին մրցույթի մասնակցելու:

Անկոտրում մարզիչը՝ Էջմիածնում. Ֆելիքս Ալիեւ

Անկոտրում մարզիչը՝ Էջմիածնում. Ֆելիքս Ալիեւ

05-04-2017

78-ամյա Ֆելիքս Ալիեւը ադրբեջանցի հոր եւ հայ մոր զավակ է: Էջմիածնում բնակվող ծանրամարտի մարզիչը 50 տարվա ընթացքում կրթել է ծանրամարտիկների երեք սերունդ: