Թե մորդ անգամ մտքիցդ հանես, քո մայր լեզուն չմոռանաս: Օտարալեզու դպրոցների օրինագիծը քննադատությունների թիրախ

Թե մորդ անգամ մտքիցդ հանես, քո մայր լեզուն չմոռանաս: Օտարալեզու դպրոցների օրինագիծը քննադատությունների թիրախ

13-06-2010

Մինչ Ազգային ժողովում կշարունակվեն Կառավարության` օտարալեզու դպրոցներ հիմնելու շուրջ կիսատ մնացած թեժ քննարկումները, աղմկահարույց նախաձեռնության դեմ համախմբված հազարավոր քաղաքացիներն անընդունելի համարելով  օրենսդրական փոփոխությունները` պահանջում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականը:

«Եթե Արմեն Աշոտյանը չի կարողանում հայալեզու դպրոցի միջավայրում զարգացնել օտար լեզու, ապա պետք է հրաժարական տա»,-հայտարարել է «Մենք դե’մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ  Արամ Ապատյանը:

Մարտի 31-ին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայացրած «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծը կառավարությունում  հավանության է արժանացել:  Օրինագծով հնարավորություն է ստեղծվում վերաբացել 15 օտարալեզու դպրոց:

Էջեր «Պատերազմի Ավետարանից». Հայկական եկեղեցու հայցն ընդդեմ Ջ. Փոլ Գեթթիի թանգարանի կարող է հասարակական մեծ հնչեղություն ստանալ

Էջեր «Պատերազմի Ավետարանից». Հայկական եկեղեցու հայցն ընդդեմ Ջ. Փոլ Գեթթիի թանգարանի կարող է հասարակական մեծ հնչեղություն ստանալ

12-06-2010

Անցյալ շաբաթ` Հայ Առաքելական եկեղեցու` ԱՄՆ արեւմտյան թեմի ներկայացրած հայցն ընդդեմ  Ջ. Փոլ Գեթթի թանգարանի, ըստ վերլուծաբանների հավակնում է բարձր հնչեղություն ստանալ` կրկին անգամ աշխարհին հիշեցնելով Հայոց Ցեղասպանության եւ հայ ժողովրդի կորուստների մասին:

«Դատավարությունը կարող է իսկապես մեծ աղմուկ բարձրացնել»,-«Մեդիալաբին» ասում է վերլուծաբան, թուրքագետ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Հունիսի 1-ին, հայ առաքելական եկեղեցու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ անջատյալ Արեւմտյան թեմը hայց է ներկայացրել Լոս-Անջելեսում գտնվող  թանգարանի դեմ` պահանջելով վերադարձնել ձեռագիր մագաղաթ Զեյթունի Ավետարանի այն 7 էջերը, որոնք «կորցվել կամ գողացվել» են Հայոց ցեղասպանության ժամանակ:

Ինքնասպանությո՞ւն. Հրանտ Դինքի գործով փաստաբան Հաքան Քարադաղի մահը անպատասխան է թողել բազմաթիվ հարցեր

Ինքնասպանությո՞ւն. Հրանտ Դինքի գործով փաստաբան Հաքան Քարադաղի մահը անպատասխան է թողել բազմաթիվ հարցեր

06-06-2010

Հրանտ Դինքի սպանության գործով փաստաբաններից մեկի` ազգությամբ թուրք Հաքան Քարադաղի կասկածելի մահը անպատասխան է թողել բազմաթիվ հարցեր`առաջ քաշելով մահվան պատճառ հանդիսացած նորանոր վարկածներ: Ուրբաթ առավոտյան 40-ամյա Հասան Քարադաղի անկենդան մարմինը իրավապահները հայտնաբերել են Ստամբուլում գտնվող նրա բնակարանում:

Թեեւ դատաբժշկական փորձաքննության նախնական զեկույցի համաձայն, Հաքան Քարադաղն  ինքնասպանություն է գործել` խողովակներից կախվելու միջոցով, սակայն չի բացառվում նաեւ սպանության վարկածը:

«Այնուամենայնիվ, որպես Հրանտ Դինքի գործով փաստաբան , ոստիկանությունը չի բացառում նաեւ սպանության վարկածը,- հավաստի անանուն աղբյուրին վկայակոչելով` գրում է թուրքական «Hurriyet Daily News»:

Ազատության հրապարակ. ընդդիմության ակտիվացմանը պատասխանում են «կանխարգելիչ միջոցառումներով»

Ազատության հրապարակ. ընդդիմության ակտիվացմանը պատասխանում են «կանխարգելիչ միջոցառումներով»

05-06-2010

Մայիսի վերջին վերաբացված Երեւանի հայտնի Ազատության հրապարակը մի քանի օրում կրկին անախորժությունների առիթ է հանդիսացել ոստիկանության եւ ընդդիմության ակտիվիստների միջեւ:

Մինչ ընդդիմությանն աջակից փոքրաթիվ խմբեր փորձել են Ազատության հրապարակ մտնել` հանդիպել են ոստիկանության դիմադրությանը:

Երկուշաբթի երեկոյան բախման արդյունքում ոստիկանություն են տարվել մեկ տասնյակից ավել ակտիիվիստներ, որոնցից երեքի նկատմամբ` ներառյալ ընդդիմադիր «Հայկական Ժամանակ » օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը մեղադրանք է առաջադրվել  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանության համար:

«Սա հաշվեհարդար է,-«Մեդիալաբին» ասել է Անի Գեւորգյանի մայրը` Գայանե Գեւորգյանը, որն ականատես է եղել թե ինչպես են ոստիկանները աղջկան` ֆոտոապարատով հանդերձ մտցրել մեքենան:

Տեսակետ. «Եվրատեսիլում» դինոզավրի ձվի եւ անցյալից չքաղած դասերի մասին

Տեսակետ. «Եվրատեսիլում» դինոզավրի ձվի եւ անցյալից չքաղած դասերի մասին

02-06-2010

Չնայած մեծ ջանքերին, եվրատեսիլյան հույսերը կրկին հօդս ցնդեցին` թողնելով հիասթափվածների բանակին երկարատեւ քննարկումների հաճույքը: Առաջին հայացքից թվում էր, թե ամեն ինչ հրաշալի է, Ջիվան Գասպարյանը բեմում է,Եվա Ռիվասի բարեմասնությունները եւս, նույնիսկ աննախադեպ հրավառությունն ու կուժը ձեռքին թռվռացող «պատանին»:

Սակայն, մեզ չփրկեց ոչ ճոխ հրավառությունը, ոչ մեզոզեյան դարաշրջանի հսկա ծիրանի բուտաֆորական կորիզը, որը ավելի շատ դինոզավրի ձու էր հիշեցնում, ոչ ել մեծ վարպետի ներկայությունը բեմում:

Իհարկե հասկանալի էր որ «ստավկան» արված էր ամեն գնով Ջիվան Գասպարյանի, ծիրանի կորիզի եւ հայրենիքի կարոտի մասին երգով սփյուրքահայ ունկնդրին պահելու վրա այնպես, որ միաժամանակ չկորի եվրոպացի քվեարկողի քվեն՝ կանչելով նրան հրավառությամբ, Եվա Ռիվասի ձայնով ու  հմայքով: Սակայն այդ ամենը չտվեց սպասելի արդյունքը:

«Եվրատեսիլ – 2010». Եվա Ռիվասը զբաղեցրեց 7-րդ տեղը

«Եվրատեսիլ – 2010». Եվա Ռիվասը զբաղեցրեց 7-րդ տեղը

31-05-2010

Մայիսի 29-ին Օսլոյում կայացած «Եվրատեսիլ – 2010» երգի մրցույթում 22 ամյա Եվա Ռիվասն Apricot Stone երգով գրավեց 7-րդ հորիզոնականը: Մրցակիցների հանդեպ մեծ առավելությամբ հաղթանակ տարավ  Գերմանիայի ներկայացուցիչը` 19 ամյա դպրոցական  Լենա Մեյեր-Լենդրուտը:

Առանց բեմական ներկայացման նրա Satellite երգը գրավեց հանդիսատեսի սիրտը` հավաքելով  246 միավոր եւ գրավելով առաջին տեղը: Արդեն 55 ամյա պատմություն ունեցող «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը մասնակցում էր հինգերորդ անգամ: Մինչ այժմ Հայաստանը ներկայացրած երգիչներ Անդրեն եւ Հայկոն զբաղեցրել էին 8-րդ, Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը` 10-րդ տեղը:

Լավագույն արդյունքն առ այսօր Սիրուշոյի 4-րդ հորիզոնականն էր:

Հաղթանակ. հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանն արժանացել է եվրոպական հեղինակավոր «Բուցերիուս» հիմնադրամի մրցանակին

Հաղթանակ. հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանն արժանացել է եվրոպական հեղինակավոր «Բուցերիուս» հիմնադրամի մրցանակին

21-05-2010

Չորեքշաբթի` մայիսի 19-ին Համբուրգի քաղաքապետարանի կայսերական ոսկեգույն դահլիճում կայացած հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ «Հետք» թերթի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը ստացավ եվրոպական հեղինակավոր «Բուցերիուս» հիմնադրամի «Արևելյան Եվրոպայի մամուլի ազատություն-2010» մրցանակը:

Փողային նվագախմբի երաժշտությամբ մեկնարկած միջոցառմանը, որին ներկա էին տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ազատ խոսքի, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, «Ցայթ»-Էբելին և Գերդ Բուցերիուս»-Գերմանիա (ZEIT-Stiftung Ebelin und Gerd Bucerius) և «Խոսքի ազատություն»-Նորվեգիա (Fritt Ord Institusjonen) հիմնադրամների համատեղ մրցանակներին արժանացան Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի երեք լրագրող և չորս լրատվամիջոց:

Իններորդ արվեստ. կոմիքսները Հայաստանում ապագա ունե՞ն

Իններորդ արվեստ. կոմիքսները Հայաստանում ապագա ունե՞ն

19-05-2010

Չնայած պատկերապատման արվեստը /կոմիքսներ/ Հայաստանում թույլ է զարգացած, իսկ գրախանութներում եւ կրպակներում ի  տարբերություն շատ երկրների, դժվար է գտնել գունագեղ եւ գրավիչ սրամիտ պատմությունները, այնուամենայնիվ մասնագետները չեն կորցնում հույսը, որ իններորդ արվեստը Հայատանում եւս կարող է ապագա ունենալ:

Նման կարծիքներ հնչեցին օրեր առաջ` Նկարիչների տանը Հայաստանի Պատկերապատման զարգացման ընկերության կողմից, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ կազմապերպված թվով երկրորդ Պատկերապատման միջազգային փառատոնի ժամանակ,  որին ներկա էին ինչպես տեղական այնպես էլ արտերկրում հայտնի մասնագետներ, կոմիքսների սիրահարներ:

«Սա երկրորդ նման փառատոնն է, և այս անգամ մենք փորձեցինք ամեն ինչ ավելի  ծավալուն կազմակերպել, որպիսի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվելու այն արվեստին, որը մեծ մասսայականություն է վայելում Եվրոպայում, Ամերիկայում և ճապոնիայում, որպիսի Հայաստանում այն նույնպես զարգացում ապրի»,-«Մեդիալաբ»-ին ասաց փառատոնի կազմակերպիչներից մեկը` Իրինա Մրյանը:

Վտանգավոր մասնագիտություն. Փորձագետները պնդում են, որ Հայաստանում վաղ է մամուլի ազատության մասին խոսելը

Վտանգավոր մասնագիտություն. Փորձագետները պնդում են, որ Հայաստանում վաղ է մամուլի ազատության մասին խոսելը

04-05-2010

Մինչ ամեն անգամ լրագրողների դեմ ոտնձգություններն ավարտվում են լավագույն դեպքում իշխանությունների` մեղավորներին պատժելու պատրաստակամ, սակայն անարդյունք հայտարարություններով,  մայիսի 3-ը` Մամուլի ազատության համաշխարհային օրը, Հայաստանը կրկին անգամ դիմավորում է ազատ խոսքի մտահոգիչ ցուցիչներով:

«Ազատ լրագրողների համար այսօր դրսևորվելու դաշտ չկա։ Խոսքի ազատության ժամանակն օբյեկտիվորեն դեռ չի եկել Հայաստան,- ասում  է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` մայիսի 3-ին կազմակերպված ասուլիսի ժամանակ- «Այն պայմաններում, որում ապրում է մեր հասարակությունը առայժմ լրագրողի մասնագիտությունը պիտի լինի վտանգավոր, կամ մենք չենք ունենա լրագրություն, որպես մասնագիտություն»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2009-ի զեկույցի համաձայն Հայաստանում լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների դաշտում «իրավիճակը եւ միտումները չեն կարող տագնապ չհարուցել»:

Խոնարհում Եղեռնի զոհերի հիշատակին Ստամբուլում. բարի կամքի դրսեւորո՞ւմ, թե՞ քաղաքականություն

Խոնարհում Եղեռնի զոհերի հիշատակին Ստամբուլում. բարի կամքի դրսեւորո՞ւմ, թե՞ քաղաքականություն

01-05-2010

Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակի օրը Թուրքիայում կազմակերպված սգո եւ հարգանքի արարողությունը, որը  նաեւ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց, շատերի գնահատմամբ ոչ միայն բարի կամքի դրսևորում, այլեւ  քաղաքականություն էր:

Ապրիլի 24-ին մի խումբ թուրք մտավորականների նախաձեռնությամբ Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում կազմակերպված հիշատակի արարողության ժամանակ  մի քանի հարյուր մասնակիցներ մոմերով, ծաղիկներով եւ ցուցապաստառներով հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` «Սա մեր ցավն է, այս վիշտը բոլորինս է» կարգախոսով:

Հայ-թուրքական վիճահարույց հարաբերությունների ֆոնին, Հայաստանում, սակայն, բոլորը չեն, որ այս միջոցառման մեջ անկեղծություն են տեսնում:

Սեդրակ Մամուլյան. հայկական խոհանոցի նրբությունները եւ համեմունքներից ամենակարևորը` սեր

Սեդրակ Մամուլյան. հայկական խոհանոցի նրբությունները եւ համեմունքներից ամենակարևորը` սեր

01-05-2010

Երեկոյան երբ վառվում են լույսերը, եւ ռեստորանի ոսկեգույնի մեջ հաճախորդների թիվը գնալով մեծանում է, խոհանոցը լցվում է ուտեստների նուրբ բույրով, իսկ մարդկանց ձայները խառնվելով մեղմ երաժշտությանն տարածվում են սրահով մեկ. ընթրիքի ժամն է:

Խոհանոցում կանգնած սպիտակ գլխարկով, ժպտերես հաղթանդամ խոհարարը աչքի պոչով հետեւում է գործի ընթացքին: Հաճախորդներից ոմանք ճանաչում են նրան` բարեւում, ոմանք էլ զարմացած նայում. «կարծես ֆիլմից լինի»: Բազմամյա փորձ ունեցող հայտնի խոհարարի` Սեդրակ Մամուլյանի ճանաչումը ոչ միայն համեղ պատրաստելու եւ յուրօրինակ բաղադրատոմսերին տիրապետելու, այլեւ հայկական խոհանոցի նրբություններին տիրապետելու եւ բացահայտելու մեջ է:

Լյոխ լյավ ա. ծնունդների խրախուսման քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում տալիս է առաջին ծաղիկները

Լյոխ լյավ ա. ծնունդների խրախուսման քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում տալիս է առաջին ծաղիկները

15-04-2010

Գրեթե մեկ ու կես տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարերար Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ կազմակերպված աղմկոտ մեծ հարսանիքը, որն իր շուրջ համախմբեց գրեթե յոթ հարյուր նորապսակ զույգերի, արդեն իսկ տալիս է արդյունքները` բարձրացնելով ծնելիության մակարդակը երկրում:

Ըստ ԼՂՀ սոցապահովության նախարարության տվյալների` շնորհիվ ծնունդների խրախուսման նոր համակարգի` 2007-ի համեմատությամբ ծնելիությունը երկրում 2009-ի նախնական տվյալների համաձայն աճել է 31,5%-ով:

Ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ Լևոն Հայրապետյանը, որն արդեն տասը տարուց ավելի է` տարբեր բիզնես ծրագրեր է իրականացնում Ղարաբաղում, իր խոսքով` Արցախյան մեծ հարսանիք նախաձեռնելով` մտածել է երկիրը հզորացնելու` ժողովրդագրական բարելավման տարբերակով:

Հայ համայնքի ղեկավա՞ր. Շիրինօղլուի հայտարարությունը դժգոհությունների տեղիք է տվել պոլսահայ համայնքում

Հայ համայնքի ղեկավա՞ր. Շիրինօղլուի հայտարարությունը դժգոհությունների տեղիք է տվել պոլսահայ համայնքում

13-04-2010

Մի իսկական վեճ է սկսվել Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի և Թուրքիայի հայ համայնքի մի մասի միջև: Պատճառը մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո արած Շիրինօղլուի հայտարարությունն է:

Դեռևս մարտի 17-ին բրիտանական BBC հեռուստաընկերությանը Թուրքիայի վարչապետի տված հարցազրույցում հնչեցրած այն միտքը, թե կարող է Թուրքիայից վտարել Հայաստանից արտագաղթած 100.000 հայերին, քննադատության ենթարկվեց ոչ միայն տեղական, այլև միջազգային հանրության կողմից:

Հայտնի հայտարարությունից հաշված օրեր անց Էրդողանը հանդիպեց Պետրոս Շիրինօղլուի հետ, որին թուրքական լրատվամիջոցները ներկայացրել էին որպես «հայ համայնքի ղեկավար»:

«Թուրքիայում 100 հազար Հայաստանի քաղաքացի չկա: 20 հազար կա:

Ի՞նչ կա մտքին. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնությունների շուրջ խոսակցությունները թեժանում են

Ի՞նչ կա մտքին. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնությունների շուրջ խոսակցությունները թեժանում են

08-04-2010

Տևական լռությունից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը գործող իշխանությունների տնտեսական քաղաքականության հասցեին, ինչպես նաև վերջին ժամանակներում արտերկյա այցերի ակտիվությունը, նորովի զարկ են տվել նրա` մեծ քաղաքականություն վերադառնալու հավակնությունների մասին խոսակցություններին:

Մինչ երկրորդ նախագահի գրասենյակը հրաժարվում է որևէ մեկնաբանություն տալ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններին, քաղաքական որոշ ուժեր զգուշավորությամբ, ոմանք էլ բացահայտորեն կապ են տեսնում Քոչարյանի` հատկապես կառավարության աշխատանքները քննադատելու և նրա «քաղաքական ցանկությունների միջև»:

«Վերջին շրջանում կարելի է նկատել, որ Ռոբերտ Քոչարյանը, կարելի է ասել, վերադարձի քայլեր է անում, այցելելով Իրան և Ֆրանսիա, որոնք նախորդեցին այդ երկրներ ՀՀ նախագահի այցերին,- «Մեդիալաբին» ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

Հոգևո՞ր, թե՞ աշխարհիկ. նոր եկեղեցու շինարարությունը ի հաշիվ կինոթատրոնի բացօթյա դահլիճի մեծացնում է դժգոհության ալիքը

Հոգևո՞ր, թե՞ աշխարհիկ. նոր եկեղեցու շինարարությունը ի հաշիվ կինոթատրոնի բացօթյա դահլիճի մեծացնում է դժգոհության ալիքը

28-03-2010

Ավելի քան 23.000 մարդ է միացել ընդամենը մի քանի օր առաջ կառավարության որոշման դեմ մեկնարկած ստորագրահավաքին, որով մայրաքաղաքի բնակիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնում Երևանի կենտրոնում գտնվող հայտնի «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճի փոխարեն կառուցվելիք եկեղեցու նոր նախագածի դեմ:

«Լիքը ազատ տարածություններ կան, ինչի՞ համար են քանդում այդ սիրուն շինությունը,-«Մեդիալաբին» իր մտահոգությունն է հայտնում 60-ամյա Ասյա Եղոյանը: - Ինչո՞ւ: Պարտադի՞ր է միշտ քանդելը: Թե՞ եկեղեցի կառուցելը մեղքերին թողություն տալու մի միջոց է»:

Իր ձևով եզակի համարվող ամառային դահլիճը կառուցվել է 60-ականներին, երբ ԽՍՀՄ տարիներին քանդվել է նույն տեղում կառուցված Սբ.Պողոս-Պետրոս եկեղեցին: Կառավարության փետրվարի 25-ին որոշմամբ կարծես թե փորձ է արվում հետ վերադարձնել անցյալը:

Կամրջված փակ սահմաններ. թուրքական ֆիլմերի փառատոնը Հայաստանում

Կամրջված փակ սահմաններ. թուրքական ֆիլմերի փառատոնը Հայաստանում

27-03-2010

Հայ-թուրքական վիճահարույց հարաբերություններին և արձանագրությունների վավերացման քննարկումներին զուգահեռ` Երևանում մարտի 25-ին մեկնարկած արդեն երկրորդ թուրքական ֆիլմերի փառատոնը, ըստ կազմակերպիչների, մշակութային կամրջի դեր է կատարելու երկու հարևանների միջև:

Ի պատիվ Հրանտ Դինքի հոդվածներից մեկի «23,5» անվանումը կրող եռօրյա փառատոնը կազմակերպվել է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ջանքերով: Փառատոնի կայացմանն աջակցել է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը:

Մեղադրանքից` մրցանակ. հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ հետապնդումը դադարեցված է

Մեղադրանքից` մրցանակ. հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ հետապնդումը դադարեցված է

18-03-2010

«Քո հաղթանակը մեր հաղթանակն է», «Հպարտ ենք, որ դու կաս», «Միշտ օրինակ եղիր բոլորին», «Դու մեր պարծանքն ես»` նման բազմաթիվ գրություններով և մաղթանքներով անցյալ շաբաթվանից հեղեղվեցին սոցիալական կայքերը, լրատվամիջոցները, ինչպես նաև հայկական բլոգ ոլորտը, երբ ամիսներ տևած աղմկահարույց քրեական գործն ընդդեմ հայ հասարակական ակտիվիստ, երիտասարդ բնապահպան հայտնի Մարիամ Սուխուդյանի դեմ կարճվեց:

«Իմ մեջ շատ խոր վիրավորանք կա, և ես չեմ կարծում, թե պայքարն այս գործով ավարտված է, և նաև չեմ կիսում այն միտքը, որ սա հաղթանակ է, թեև միևնույն ժամանակ ուզում եմ իմ սրտի շնորհակալությունն ասել իմ բազմաթիվ աջակիցներին,- «Մեդիալաբին» ասում է Մարիամ Սուխուդյանը: - Գործը կարճվել է, և մենք դեռևս պիտի պատասխանատվության կանչենք այն մարդկանց, որոնց պատճառով ամիսներ շարունակ լարվածության և ստորացումների միջով անցել ենք»:

Մեղադրանքից` մրցանակ. հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ հետապնդումը դադարեցված է

Մեղադրանքից` մրցանակ. հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ հետապնդումը դադարեցված է

18-03-2010

«Քո հաղթանակը մեր հաղթանակն է», «Հպարտ ենք, որ դու կաս», «Միշտ օրինակ եղիր բոլորին», «Դու մեր պարծանքն ես»` նման բազմաթիվ գրություններով և մաղթանքներով անցյալ շաբաթվանից հեղեղվեցին սոցիալական կայքերը, լրատվամիջոցները, ինչպես նաև հայկական բլոգ ոլորտը, երբ ամիսներ տևած աղմկահարույց քրեական գործն ընդդեմ հայ հասարակական ակտիվիստ, երիտասարդ բնապահպան հայտնի Մարիամ Սուխուդյանի դեմ կարճվեց:

«Իմ մեջ շատ խոր վիրավորանք կա, և ես չեմ կարծում, թե պայքարն այս գործով ավարտված է, և նաև չեմ կիսում այն միտքը, որ սա հաղթանակ է, թեև միևնույն ժամանակ ուզում եմ իմ սրտի շնորհակալությունն ասել իմ բազմաթիվ աջակիցներին,- «Մեդիալաբին» ասում է Մարիամ Սուխուդյանը: - Գործը կարճվել է, և մենք դեռևս պիտի պատասխանատվության կանչենք այն մարդկանց, որոնց պատճառով ամիսներ շարունակ լարվածության և ստորացումների միջով անցել ենք»:

Առաջին, բայց ոչ վերջին. «Սասնա ծռեր» առաջին լիամետրաժ մուլտֆիլմը որպես այլընտրանք մանուկներին

Առաջին, բայց ոչ վերջին. «Սասնա ծռեր» առաջին լիամետրաժ մուլտֆիլմը որպես այլընտրանք մանուկներին

27-01-2010

Հայաստանի անկախությունից ի վեր նկարահանված առաջին լիամետրաժ մուլտֆիլմը` հայկական «Սասնա ծռեր» էպոսի էկրանավորումը, շատերը հավատացած են, որ լավ հակադարձ կլինի վերջին տարիներին եթերը հեղեղած տեղական արտադրության կրիմինալ սերիալներին:

Հովհաննես Թումանյանի մշակած տարբերակի հիման վրա նկարահանված մուլտֆիլմի ստեղծման վրա ստեղծագործական խումբն աշխատել է մոտավորապես ութ տարի:

Մեծ մասամբ պետական միջոցների հաշվին նկարահանված մուլտֆիլմը, ըստ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի` «ժողովրդի քաղաքակրթական մակարդակի մասին խոսող գործ է»:

Վառ կերպարներ, ուժեղ ձայն, հաջողված պատկերներ, հայկական մուլտերից խիստ տարբերվող կերպարներ. հայկական դյուցազնավեպը ներկայանում է հանդիսատեսին, շատերի համոզմամբ` «հոլիվուդյան կերպարներով»:

Կրքեր ուրանի շուրջ. մինչ բողոքի ալիքը բարձրանում է, հանքարդյունաբերողները պնդում են նախագծի «անվտանգության» մասին

Կրքեր ուրանի շուրջ. մինչ բողոքի ալիքը բարձրանում է, հանքարդյունաբերողները պնդում են նախագծի «անվտանգության» մասին

28-12-2009

Թեև անցյալ տարվանից Սյունիքում մեկնարկած ուրանի հանքաքարի որոնման հետախուզական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են և, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, դեռ մի քանի տարի կարող են տևել, սակայն մարզում ուրանի նախագծի դեմ սկսված հասարակական շարժումը հավակնում է ավելի ու ավելի լայն շրջանակներ ընդգրկել:

Այս ապրիլին Հայաստանի կառավարությունը «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ին հնգամյա թույլտվություն տրամադրեց ուրանի հանքաքարի հանքախուզության համար: Ընկերությունը հիմնվել է անցյալ տարի գարնանը` ռուսական կողմի հետ ձեռք բերված նախնական համաձայնության հիման վրա: Հայաստան-Ռուսաստան բաժնեմասերն այս դեպքում 50/50 են:

Անցյալ աշնանից` օգտվելով ԽՍՀՄ տարիներին անցկացված ուսումնասիրություններից, ընկերությունն սկսել է ուրանի պաշարների գեոֆիզիկական և գեոքիմիական հետազոտություններն ու որոնողական աշխատանքները: