
Ազատության հրապարակ. ընդդիմության ակտիվացմանը պատասխանում են «կանխարգելիչ միջոցառումներով»
Մայիսի վերջին վերաբացված Երեւանի հայտնի Ազատության հրապարակը մի քանի օրում կրկին անախորժությունների առիթ է հանդիսացել ոստիկանության եւ ընդդիմության ակտիվիստների միջեւ:
Մինչ ընդդիմությանն աջակից փոքրաթիվ խմբեր փորձել են Ազատության հրապարակ մտնել` հանդիպել են ոստիկանության դիմադրությանը:
Երկուշաբթի երեկոյան բախման արդյունքում ոստիկանություն են տարվել մեկ տասնյակից ավել ակտիիվիստներ, որոնցից երեքի նկատմամբ` ներառյալ ընդդիմադիր «Հայկական Ժամանակ » օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանության համար:
«Սա հաշվեհարդար է,-«Մեդիալաբին» ասել է Անի Գեւորգյանի մայրը` Գայանե Գեւորգյանը, որն ականատես է եղել թե ինչպես են ոստիկանները աղջկան` ֆոտոապարատով հանդերձ մտցրել մեքենան: