Սահմանամերձ գյուղերի դպրոցներից երեխաներին տեղափոխում են. «Ծնողն իր երեխու մասին է մտածում, ո՞վ լինի, որ ապրի կրակոցի տակ»

Սահմանամերձ գյուղերի դպրոցներից երեխաներին տեղափոխում են. «Ծնողն իր երեխու մասին է մտածում, ո՞վ լինի, որ ապրի կրակոցի տակ»

02-09-2014

Լուսանկարում` սեպտեմբերի 1, Երեւանի դպրոցներից մեկում:

Սահմանային վերջին միջադեպերը պատճառ են դարձել, որպեսզիՀայաստանի սահամանամերձ բնակավայրերից բնակչության արտահոսք լինի: Նոր ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում նվազել է աշակերտների թիվը:

Ո՞վ և ի՞նչ խնդիր է լուծում Սևանի ջուրը գողանալով. Համահայկական բնապահպանական ճակատ

Ո՞վ և ի՞նչ խնդիր է լուծում Սևանի ջուրը գողանալով. Համահայկական բնապահպանական ճակատ

30-08-2014

Համահայկական բնապահպանական ճակատն (ՀԲՃ) օրեր առաջ հանրությանն էր ներկայացրել «Գողանում են Սևանի ջուրը» տեսանյութը, որից պարզ դարձավ հայ «գործարարների» կողմից Եղեգիս գետի վրա այդպիսի մեծ քանակությամբ փոքր ՀԷԿ-եր ունենալու բուռն ցանկության իրական պատճառը: Նկարահանած կադրերը հաստատեցին Վայոց Ձորի բնակիչների` մոտ երեք տարի շարունակվող պնդումներն առ այն, որ Արփա-Սևան ջրատարից գողանում են Սևանա լճին հասանելիք ջրի մի մասը և այն ուղղում Եղեգիս գետով ներքև, որպեսզի գետի սակավաջուր շրջանում ապահովեն ՓՀԷԿ-երի անխափան աշխատանքն ու դեպի որոշ մարդկանց գրպաններ գերշահույթների հոսքը:

«Բողոս Աղոյանի շնորհիվ հնարավոր եղավ փրկել ծանր վիճակում գտնվող հիվանդի կյանքը». Նախարարությունը դատապարտում է բժշկի հանդեպ բռնությունը
Ինչու են Հայաստանում բռնության ենթարկում սիրիահայերին. Պատերազմի կրակից դուրս` նոր մարտահրավերների առաջ

Ինչու են Հայաստանում բռնության ենթարկում սիրիահայերին. Պատերազմի կրակից դուրս` նոր մարտահրավերների առաջ

23-08-2014

Լուսանկարում՝ Քրիստ Բրուտյանը, «Մանանդ» տաքսի սերվիզի տիրոջ որդու և նրա ընկերների կողմից ծեծի ենթարկվելուց ժամեր անց

Չնայած բազմաթիվ սփյուռքահայերի համար Հայաստանը եւ Արարատ լեռը մշտապես եղել եւ մնում է մեծագույն երազանք` պարուրված ռոմանտիկ եւ վարդագույն մշուշով, այնուամենայնիվ շատ սիրիահայերի համար, ովքեր Սիրիայում տիրող իրավիճակի հետեւանքով հանգամանքների բերումով ապաստանել են Հայաստանում վստահեցնում են. կյանքը հեռու է ռոմանտիկայից:

Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակության մասին պաշտոնական տվյալները չեն համապատասխանում իրականությանը

Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակության մասին պաշտոնական տվյալները չեն համապատասխանում իրականությանը

23-08-2014

Վերջին տարիներին պետական համակարգը բոլոր հնարավոր և անհնար եղանակներով կասեցնում է Սևանա լճի մակարդակի բարձրացման բնականոն ընթացքը: Ինժեներ-մեխանիկ Սերգեյ Հաջինյանը տասնյակ տարիներ հետևել է Սևանի մակարդակի տատանումներին և հաշվարկների արդյունքներում պարզել, որ լճից շատ ավելի մեծ քանակությամբ է ջուր բաց թողնվում, քան իրականում ներկայացնում են պաշտոնական մարմինները…

Ստորեւ ներկայացնում ենք այդ ամենի մասին Սերգեյ Հաջինյանի հոդվածն ամբողջությամբ:

Միլիոնավոր դոլարներ` ասֆալտապատման համար. նախկին քաղաքապետը գործընթացում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում

Միլիոնավոր դոլարներ` ասֆալտապատման համար. նախկին քաղաքապետը գործընթացում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում

16-08-2014

Երևանի փողոցների ասֆալտապատման նպատակով կառավարությունն օգոստոսի 14-ին որոշեց պետբյուջեի պահուստային ֆոնդից 4 մլրդ դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին: Ըստ կառավարության հիմնավորման՝ որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է Երևանի երթևեկելի փողոցներում ունենալ 508 600 քմ նոր, բարձրորակ ասֆալտբետոնյա շերտ, շուրջ 105 535 քմ ասֆալտբետոնյա շերտ էլ՝ մայթերի հատվածներում:

Գողանում են Սևանի ջուրը. Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Գողանում են Սևանի ջուրը. Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

14-08-2014

Գրեթե 3 տարի շարունակ Վայոց Ձորի մարզի բնակիչները խոսում են այն մասին, որ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվող ջրի մի մասը բաց է թողնվում Եղեգիս գետն ու փաստացի չի հասնում լիճ:

Արցախի գույները` երկնքից. «Այնքան ուժեղ են զգացողությունները, որ մարդիկ չեն ուզում իջնել օդանավից»

Արցախի գույները` երկնքից. «Այնքան ուժեղ են զգացողությունները, որ մարդիկ չեն ուզում իջնել օդանավից»

13-08-2014

Ադրբեջանական կողմի համար բուռն քննարկումների եւ մտահոգությունների առիթ դարձած տեսահոլովակը, որը հավաստում էր Ստեփանակերտի օդանավակայանի կենսունակությունը,  զբոսաշրջիկների եւ էքստրիմի սիրահարների համար բացահայտում է Արցախի գույներն ու գեղեցկությունը՝  երկնքից:

«Չե՛ս կարա դու ինձ դեպորտ անես». Ինչու և ինչպես Ֆրանսիայից արտաքսեցին հայ ընտանիքին

«Չե՛ս կարա դու ինձ դեպորտ անես». Ինչու և ինչպես Ֆրանսիայից արտաքսեցին հայ ընտանիքին

12-08-2014

Օրերս համացանցում մեծ տարածում գտած տեսանյութում Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Նանսի քաղաքում բավականին անսովոր ու ստորացուցիչ հանգամանքներում կալանավորված այնուհետև Հայաստան արտաքսված ընտանիքի դաժան տեսարանը բուռն արձագանք ստացավ: Ականատես հարեւանի կողմից բջջային հեռախոսով նկարահանված տեսանյութը լայնորեն տարածվեց ինչպես հայկական, այնպես էլ ֆրանսիական ամենահայտնի լրատվամիջոցներում:

Գերեզմանները «խեղդում» են Երեւանը. «Այն, ինչի վերածվում է մայրաքաղաքը, ուղղակի այլանդակություն է»

Գերեզմանները «խեղդում» են Երեւանը. «Այն, ինչի վերածվում է մայրաքաղաքը, ուղղակի այլանդակություն է»

28-07-2014

Տարիներ շարունակ Հայաստանի մայրաքաղաք Երևանը, որը բանաստեղծություններում և երգերում որակվում է որպես վարդագույն քաղաք, մի քանի տասնամյակ անց հավակնություն ունի վերածվելու գերեզմանների քաղաքի տարբեր ոլորտների մասնագետների խոսքով` հայերի մեռելապաշտության և հսկայական գերեզմաններ կառուցելու մոլուցքի պատճառով:

«Արյունահոսություն, թերի վիժում, չբերությունից մինչեւ մահ». «Սայտոտեկի» ազատ վաճառքն արգելվեց

«Արյունահոսություն, թերի վիժում, չբերությունից մինչեւ մահ». «Սայտոտեկի» ազատ վաճառքն արգելվեց

19-07-2014

Առողջապահության նախարարությունը վերջապես որոշում է ընդունել, որի համաձայն, օգոսոտոսի 1-ից վիժում առաջացնող «Սայտոտեկ» դեղամիջոցը դեղատներից բաց կթողնվի միայն դեղատոմսով: Այդ մասին, ըստ պաշտոնական հաղորդագրության, նախարարությունն արդեն իսկ տեղեկացրել է դեղատնային գործունեությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին:

«Նրանց համար թունելի վերջում լույս է, մեզ համար` խավար». Վրաստանի եւ Հայաստանի ընտրած ճանապարհների եւ սպասումների մասին

«Նրանց համար թունելի վերջում լույս է, մեզ համար` խավար». Վրաստանի եւ Հայաստանի ընտրած ճանապարհների եւ սպասումների մասին

10-07-2014

Մինչ Մաքսային եւ Եվրասիական միության արանքներում անորոշության մեջ դեգերող Հայաստանի իշխանությունները չեն կարողանում հստակություն մտցնել եւ անդամակցության կոնկրետ ժամկետներ նշել, Հայաստանում շատերի համար հունիսի 27-ից հետո, երբ հարեւան Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան ԵՄ հետ ասոցացման պայմանագիր կնքեցին, լի է հակասական զգացմունքներով` նախանձից, մինչեւ անտարբերություն,  ափսոսանք եւ հիասթափություն:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. Քննարկումներ՝ իրավիճակի շուրջ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. Քննարկումներ՝ իրավիճակի շուրջ

08-07-2014

Հայաստանի Հանրապետությունում տնտեսության զարգացման ուղղված նպատակները չեն համընկնում իրականցվող սակագնային քաղաքականությանը: Մի կողմից խոսվում է մրցունակ տնտեսություն ունենալու, ավելի շատ արտահանող, քան ներկրող երկիր դառնալու  հեռանկարների մասին, մյուս կողմից իրականացվող սակագնային քաղաքականությունը կարծես հակառակ ուղղությամբ է տանում երկիրը:

Ի՞նչ է կատարվում մեր դպրոցներում. Անահիտ Բախշյան

Ի՞նչ է կատարվում մեր դպրոցներում. Անահիտ Բախշյան

04-07-2014

Մի քանի օր առաջ  Երևանի  քաղաքապետին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել թ.174 հիմնական դպրոցի տնօրենը: Ըստ լուրերի՝ պատճառը եղել է դպրոցում ինչ-որ կազմակերպության կողմից ստուգումների արդյունքում տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը, որի հետևանքով բացահայտվել են հրամանագրված անձինք, որոնք չեն աշխատել դպրոցում և աշխատավարձը յուրացվել է տնօրենի կողմից: Կրկնում եմ՝ ըստ տարածված լուրերի, որոնց մասին  քաղաքապետարանը, ինչպես իրենք են ասում, տեղյակ չէ: Ես  այս մասին արդեն հարցում եմ ուղարկել  քաղաքապետին, պատասխանի մասին նույնպես կտեղեկացնեմ հասարակությանը:

էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ. Ըստ մասնագետների, շատերը կհայտնվեն անելանելի դրության մեջ

էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ. Ըստ մասնագետների, շատերը կհայտնվեն անելանելի դրության մեջ

02-07-2014

Չնայած հանրային ընդվզմանը եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիային,  այսօրվա նիստում սպառողներին մատակարարվող մեկ կՎտ ժամ էլեկտրաէներգիայի սակագինը թանկացավ 3.85 դրամով:  Այս մասին տեղեկացնում է «Լրագիրը»: Ըստ աղբյուրի, հանձնաժողովի անդամներն այս որոշմանը միաձայն կողմ քվեարկեցին:

Մետաքսի ճանապարհ փոխարեն՝ խորտակվող «Տիտանիկ». Արվեստագետները` Հայաստանի ընտրության մասին

Մետաքսի ճանապարհ փոխարեն՝ խորտակվող «Տիտանիկ». Արվեստագետները` Հայաստանի ընտրության մասին

01-07-2014

Մինչեւ աշխարհը շարունակում է զարգանալ, Հայաստանը փակուղում է գտնվում: «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով հունիսի 27-ին Ուկրաինայի Վրաստանի  ու Մոլդովայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, նման կարծիք է հայտնում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:  Տիգրան Խզմալյանը Ռուսաստանը համեմատում է խորտակվող «Տիտանիկի» հետ եւ նշում , որ Մաքսային Միությունը հակադրված է քաղաքակիրթ աշխարհի զարգացման տրամաբանությանը:

«Ցավոք, բայց պետք է քանդվի». Ըստ Ռոբերտ Մելքոնյանի, Աֆրիկյանների շենքը «չի խոսում» հարակից «այլանդակ ոճերի հետ»

«Ցավոք, բայց պետք է քանդվի». Ըստ Ռոբերտ Մելքոնյանի, Աֆրիկյանների շենքը «չի խոսում» հարակից «այլանդակ ոճերի հետ»

28-06-2014

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն անդրադարձել է Աֆրիկյանների շենքի շուրջ ստեղծված իրավիճակին: Մելքոնյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: Հիշեցնենք, որ Երեւանի Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբի տան շուրջ վերջին օրերին իրադրությունը չափազանց լարված էր: 130-ամյա պատմություն ունեցող հին Երեւանի հայտնի շենքերից մեկը, որն ընդգրկված է Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների շարքում, կանգնած է ոչնչացման վտանգի առջեւ, շենքը քանդում են: Շենքի պահպանության եւ պաշտպանության համար օրեր շարունակ քաղաքական ակտիվիստները պայքար են տանում, «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը փորձում է փրկել հին Երեւանի բացառիկ շենքերից մեկը: Ռոբերտ Մելքոնյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Ինչի՞ց են վախենում իշխանությունները. Պայքարի ու կրակող ատրճանակների արանքում

Ինչի՞ց են վախենում իշխանությունները. Պայքարի ու կրակող ատրճանակների արանքում

27-06-2014

Հայաստանի իշխանությունները վախենում են, որ տարբեր խնդիրների լուծման նպատակով ստեղծված քաղաքացիական նախաձեռնությունները կարող են ավելի մասսայական դառնալ: Իշխանությունը վստահ չէ իր միասնականության վրա,  հետեւաբար փորձում է բիրտ ուժի կիրառմամաբ կանխարգելել այդ հնարավորությունը:  «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ոստիկանության միջեւ վերջին օրերին տեղի ունեցած բախումներին, նման կարծիք է հայտնում  «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:

Մելիքգյուղի ցավերը, գույներն ու տրամադրությունները` Գալուստ Նանյանի աչքերով

Մելիքգյուղի ցավերը, գույներն ու տրամադրությունները` Գալուստ Նանյանի աչքերով

20-06-2014

2012 թվականին բնապահպանական խնդիրներին եւ Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման հետեւանքներին տեղում ծանոթանալու համար մասնագիտական հետաքրքրությունը լրագրող, լուսանկարիչ Գալուստ Նանյանին Արագածոտնի մարզի Մելիքգյուղ բերեց, սակայն ինչպես նա է խոստովանում, այնպես կապեց տեղանքին, որ չէր էլ պատկերացնում:

Երբ ամեն ինչի համար վճարում է ժողովուրդը. Ըստ մասնագետների, թանկացումները կխթանեն արտագաղթը

Երբ ամեն ինչի համար վճարում է ժողովուրդը. Ըստ մասնագետների, թանկացումները կխթանեն արտագաղթը

18-06-2014

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը հայաստանյան յուրաքանչյուր ընտանիքի վրա ամսական կտրվածով միջինը 1000 դրամ հավելյալ ծախս կարժենա: