
«Թուրքիայի ծրագրերում միշտ եղել են Հայաստանի վրա հարձակման մեխանիզմներ. Հայաստանը պետք է էլ ավելի ամրապնդի իր անվտանգային համակարգը». Ռուբեն Մելքոնյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը» տարիներ շարունակ եղել է շահարկման առարկա հայկական քաղաքական դաշտում։ Որպես կանոն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հակառակորդները նրան մեղադրում են այդ տարբերակը Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի հետ լրջորեն քննարկելու և հավանություն տալու մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի մայիսի 8-ի մեծ ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի մասին հարցին պատասխանել էր հետևյալ կերպ. «Քոչարյանը ո՞վ ա, էն որ Մեղրին փոխանակելու ծրագի՞ր էր քննարկում»։
«Ֆրիդոմ Հաուս» (Freedom House) կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Ազատությունը աշխարհում 2019» զեկույցը։ Ըստ զեկույցի՝ թեև 2018-ը ողջ աշխարհով մեկ ժողովրդավարական անկման 13-րդ անընդմեջ տարին էր, սակայն որոշ երկրներ անցած տարի գրանցել են անսպասելի բարելավումներ։ Այդ երկրների ցանկում զեկույցը հիշատակում է նաև Հայաստանը։ Ըստ զեկույցի՝ մասսայական ոչ բռնի ցույցերը ստիպեցին Սերժ Սարգսյանին հրաժարական տալ։ Բացի այդ, արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանում իշխանության եկավ նոր ռեֆորմիստ մեծամասնություն, որը խոստացել է նպաստել երկրում թափանցիկության և հաշվետվողականության աճին՝ ընդդեմ կոռուպցիայի ու պաշտոնական դիրքի չարաշահման։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն դեկտեմբերի 14-ին, բավական ուշագրավ հաղորդագրություն է տարածել դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից 57-ամյա կնոջ սպանության վերաբերյալ:
Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքի ղեկավար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: