«Ամալ Քլունին Հայաստանը կներկայացնի Եվրոպական դատարանում». Հարութ Սասունյան

«Ամալ Քլունին Հայաստանը կներկայացնի Եվրոպական դատարանում». Հարութ Սասունյան

24-12-2014

Այս հոդվածում առաջին անգամ մի անսպասելի նորություն է բացահայտվում՝ հանրահայտ դերասան և մարդու իրավունքների պաշտպան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Ռամզի Ալամուդինը, հաջորդ ամիս Հայաստանը ներկայացնող փաստաբաններից մեկը կլինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):

Հայաստանում կիրականացվեն ԵՄ համագործակցության 10 մլն. եվրո բյուջե կազմող նոր ծրագրեր

Հայաստանում կիրականացվեն ԵՄ համագործակցության 10 մլն. եվրո բյուջե կազմող նոր ծրագրեր

20-12-2014

Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ԵՄ պատվիրակության կազմակերպած ստորագրման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ստորագրվեցին ԵՄ համագործակցության տասնհինգ պայմանագրեր: Ընդհանուր 10 մլն. եվրո բյուջեյով նոր գործողությունները միտված են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տեղական մարմինների, ինչպես նաև Հայաստանի կառավարության բարեփոխումների աջակցությանը:

Խորհուրդներ` հակառակ ուղղությամբ. Շահան Գանտահարյան

Խորհուրդներ` հակառակ ուղղությամբ. Շահան Գանտահարյան

20-12-2014

Որքան մոտենա Ցեղասպանության 100-ամյակը, այնքան պիտի շատանան Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականի հայտարարությունները: Եւ այս առումով, երեւույթը պետք է ընկալել օրինաչափ. ի վերջո ճիշտ չեն այն պնդումները, որ Մահչուպյանի նշանակման մեջ դեր չի ունեցել նրա հայազգի լինելը եւ թե Մահչուպյանն ընդհանրապես թուրքական հրատապ հարցերի նկատառումով է, որ նշանակվել է  վարչապետի խորհրդական:

Ադրբեջանցի հրեա շառլատանը քարեր է նետում Հայաստանի վրա ապակե տնից

Ադրբեջանցի հրեա շառլատանը քարեր է նետում Հայաստանի վրա ապակե տնից

19-12-2014

Հրեական և իսրայելական լուրերի JNS.org կայքը տեղադրել է Արյե Գուտի թունոտ, հակահայկական հոդվածն ամպագոռգոռ խորագրով՝ «Հակասեմիտիզմը Հայաստանում. հստակ և այժմեական վտանգ»:

Թուրքական շրջադարձի նախանշաննե՞ր

Թուրքական շրջադարձի նախանշաննե՞ր

12-12-2014

Եվրամիության ընդլայնման գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանը Անկարայում  հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության  բանակցությունները կարող են վերսկսվել հունվարին:

ԵՏՄ-ի ազդեցությունը գյուղատնտեսության վրա (տեսանյութ)

ԵՏՄ-ի ազդեցությունը գյուղատնտեսության վրա (տեսանյութ)

12-12-2014

Ինչպես հայտնի է, Հայաստանը մտադիր է 2015 թվականի հունվարի 1-ից անդամակցել Եվրասիական Տնտեսական Միությանը:

Համահայկական խնդիրների լուծման համար արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ. Հարութ Սասունյան

Համահայկական խնդիրների լուծման համար արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ. Հարութ Սասունյան

10-12-2014

Այս շաբաթ մխրճվում եմ մի կնճռոտ հարցի մեջ, որը մտահոգում է աշխարհասփյուռ  հայությանը. մեծ աղմուկ է առաջացել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի կողմից համացանցում տեղադրված խիստ քննադատական և կոշտ նամակից՝ ուղղված Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Թուրքիայի խորհրդարանը կթաքցնի ճշմարտությունը, եթե խափանի Ցեղասպանության օրինագիծը

Թուրքիայի խորհրդարանը կթաքցնի ճշմարտությունը, եթե խափանի Ցեղասպանության օրինագիծը

04-12-2014

Անցյալ շաբաթ թուրք պատգամավորն առաջարկ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան՝ դատապարտելու համար Հայոց ցեղասպանությունը, մի շարք այլ վայրագություններ և պետական ահաբեկչության դրվագներ:

Բոլիվիան եւ հայոց հայրենազրկումը

Բոլիվիան եւ հայոց հայրենազրկումը

03-12-2014

Բոլիվիան Հարավային Ամերիկայի երրորդ երկիրն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հետեւողի համար առաջին հարցն այն է, որ Բոլիվիան, ի տարբերություն Ուրուգվայի եւ մանավանդ Արգենտինայի, չունի հայկական գործոնի տարողունակությունը, քանակը եւ քաղաքական լծակի հանգամանքը: Չի կարելի անշուշտ բացարձակ հաստատումներ կատարել այն շարժառիթների մասին, որոնք Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները մղել են հանգելու նման բանաձեւի: Այսուհանդերձ, Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբերի հետեւողական աշխատանքը, համատեղման կարգով Արգենտինիայում ՀՀ դեսպանությունը եւ գուցե նաեւ բոլիվիահայ փոքրաթիվ համայնքի հանգամանքները իրենց ազդեցությունն են ունեցել այս բանաձեւի վրա։

Թուրք մտավորականը հաստատում է՝ Թուրքիան տանուլ է տվել ճշմարտության համար պայքարում

Թուրք մտավորականը հաստատում է՝ Թուրքիան տանուլ է տվել ճշմարտության համար պայքարում

26-11-2014

Վերջին տարիներին մեծանում են թուրք մտավորականների, գիտաշխատողների, լրագրողների և իրավապաշտպանների շարքերը, որոնք համարձակ դիրքորոշում են դրսևորում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ՝ ընդդեմ իրենց կառավարության ժխտողականության: Չնայած նրանց դեռևս փոքրաթիվ քանակին և նախագահ Էրդողանի վրա ունեցած չնչին ազդեցության՝ պայքարը հանուն ճշմարտության և արդարության պետք է իրականացնել երկու ճակատով՝ Թուրքիայի ներսում և դրսում: Հուսանք, որ ժամանակի ընթացքում նման ազատամիտ թուրքերի շարքերը կբազմանան՝ ստիպելով իրենց կառավարությանը բարեփոխումներ իրականացնել մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության:

Այո՜. վե՜րջ ադրբեջանական ֆլեշմոբերին

Այո՜. վե՜րջ ադրբեջանական ֆլեշմոբերին

25-11-2014

Նոյեմբերի 12-ին հայկական խոցված ուղղաթիռի օդաչուների դիակների` հայրենիք վերադարձի գործողությունը առանձնանում է հայկական ռազմարվեստի պատմության մեջ։ Գուցե նաեւ ոչ միայն հայկական ռազմարվեստի։

Երեւանը՝ մեկուսացվող Մոսկվայի եւ ապամեկուսացվող Թեհրանի միջեւ

Երեւանը՝ մեկուսացվող Մոսկվայի եւ ապամեկուսացվող Թեհրանի միջեւ

20-11-2014

Միջուկային թղթածրարի հարցի շուրջ միջազգային ընտանիքի 6+1 ձեւաչափով տարվող բանակցություններն այն տպավորությունն են թողնում, որ միտում կա Իրանի ապամեկուսացման: Նախադրյալները հուշում են, որ Արեւմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, ելքեր  է փնտրում Իրանի հետ հարաբերությունների նոր էջ բացելու: Միջուկայինի հետ կապված ուրանի հարստացման սահմանափակման պահանջներն ու ընդառաջումների ելեւէջները հիմնովին քաղաքական շարժառիթներ ունեն:

Ադրբեջանին զենք վաճառող երկրները նույնքան մեղավոր են Արցախի վրա հարձակումների համար. Հարութ Սասունյան

Ադրբեջանին զենք վաճառող երկրները նույնքան մեղավոր են Արցախի վրա հարձակումների համար. Հարութ Սասունյան

20-11-2014

Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը ոճրային արարք գործեցին՝ խփելով հայկական անզեն ուղղաթիռը Արցախի սահմանամերձ տարածքում և սպանելով անձնակազմի երեք սպաներին: 1994 թվականի հրադադարից ի վեր Ադրբեջանի հարձակումը հայկական օդանավի վրա աննախադեպ էր:

Միջազգային երաշխավորությամբ գործարկել Ստեփանակերտի օդանավակայանը. Շահան Գանտահարյան

Միջազգային երաշխավորությամբ գործարկել Ստեփանակերտի օդանավակայանը. Շահան Գանտահարյան

14-11-2014

Հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական ուժերի կողմից հրադադարի հերթական խախտումների շարքից դուրս է գալիս. ոչ անպայման այն իմաստով, որ սա դիպուկահարների գործողություններից կամ անդադար կրակահերթերից տարբերվում է: Այլ հատուկ քաղաքական նպատակ հետապնդող քայլ է՝ իրականացված Բաքվի իշխանությունների կողմից:

«Եթե հակառակորդը շարունակի այսպես պահել իրեն, մենք նրան խորտակիչ հարված կհասցնենք այնտեղ, որտեղ նա ամենևին չի սպասում».ԼՂՀ պաշտպանության նախարար
Խստորեն դատապարտում ենք ԼՂ ՊԲ МИ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից. ԱԳՆ հայտարարությունը

Խստորեն դատապարտում ենք ԼՂ ՊԲ МИ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից. ԱԳՆ հայտարարությունը

13-11-2014

ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ:

Հայտնի են Արցախում Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպի որոշ մանրամասներ | Ռազմ.info

Հայտնի են Արցախում Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպի որոշ մանրամասներ | Ռազմ.info

13-11-2014

Ռազմ.info-ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը որոշ մեկնաբանություններ է տվել նոյեմբերի 12-ին Արցախում խոցված հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռի վերաբերյալ։ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ «այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար կլինեն շատ ցավոտ և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»։

Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը խոչընդոտելու է հայկական շահերին

Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը խոչընդոտելու է հայկական շահերին

13-11-2014

ԱՄՆ Կոնգրեսի գրեթե բոլոր թեկնածուները, որոնք աջակցել են հայ-ամերիկյան հարցերին, հաղթանակ են տարել նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում: Արդյունքը նույնքան դրական եղավ առաջադրված մյուս թեկնածուների համար՝ նահանգային և տեղական մրցապայքարներում: Հետևաբար, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իր աջակցած թեկնածուների ավելի քան  95 տոկոսը հաջողության է հասել:

Հայ-Ռուսական հարաբերությունների մութ էջերը. ԽՍՀՄ (տեսանյութ)
Թուրքիայից երես թեքած Իրանն ու Հորդանանը ջերմորեն ընդունեցին չորս հայ ղեկավարներին

Թուրքիայից երես թեքած Իրանն ու Հորդանանը ջերմորեն ընդունեցին չորս հայ ղեկավարներին

06-11-2014

Վերջին ամսվա ընթացքում հայերն ընդլայնեցին իրենց պատմական կապերն արաբական և մահմեդական աշխարհի հետ՝ Հայաստանի նախագահի և Երուսաղեմի Հայոց պատրիարքի միաժամանակյա այցերով Հորդանանի Թագավորություն, և  Հայաստանի վարչապետի ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի այցերով Իրանի Իսլամական Հանրապետություն: