Վրաստանում հոգեկան խանգարումը խայտառակություն է համարվում

Վրաստանում հոգեկան խանգարումը խայտառակություն է համարվում

25-11-2011

Գործատուները խուսափում են աշխատանքի ընդունել բոլոր նրանց, ովքեր երբեւէ հոգեկան խնդիրներ են ունեցել:

Վրաստանում նախկինում հոգեկան խնդիրներ ունեցած անձինք մեծ դժվարությամբ են աշխատանք գտնում եւ հաճախ ստիպված են լինում դիմել խաբեության իրենց հիվանդության պատմության վերաբերյալ`անգամ ամենացածր վարձատրվող աշխատանքը ստանալու համար:

Ահմադինեժադին սպասելիս. միջուկային ծրագիրն ու պատժամիջոցները հայ-իրանական համագործակցությանը «վնաս չեն»

Ահմադինեժադին սպասելիս. միջուկային ծրագիրն ու պատժամիջոցները հայ-իրանական համագործակցությանը «վնաս չեն»

24-11-2011

Մինչ Արևմուտքում մտածում են Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին, Հայաստանում սպասում են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցին:

Իրանի նախագահի տարեվերջյան սպասվող այցը լուրջ իրադարձություն է տարածաշրջանային քաղաքականության մեջ: Արևմուտքի համար դա կարմիր լույս է, որը հուշում է` Իրանի ազդեցությունը տարածաշրջանում շարունակում է աճել: Մինչդեռ Հայաստանի համար հանդիպումը տնտեսաքաղաքական համագործակցության նոր փուլ է խոստանում:

Երկրաշարժի ալիքը Երեւանում մարդկանց խուճապահար է արել. Թուրքիայում հաղորդվում է ավերածությունների եւ զոհերի մասին

Երկրաշարժի ալիքը Երեւանում մարդկանց խուճապահար է արել. Թուրքիայում հաղորդվում է ավերածությունների եւ զոհերի մասին

24-10-2011

Ժամեր առաջ արեւելյան Թուրքիայում գրանցված 7.2 մագնիտուդով հզոր երկրաշարժը ավերածություններ եւ փլուզումներ է առաջացրել. հաղորդվում է անհետ կորածների, վիրավորների եւ զոհվածների մասին:

Ըստ թուրքական պաշտոնական աղբյուրների, ներկա պահի դրությամբ վիրավորների թիվը գերազանցում է հարյուրը: Մեծ վնասներ կրած Վան քաղաքում առնվազն հինգ տասնյակ մարդ հոսպիտալացվել է:

ԼՂՀ օդային տարածքում ադրբեջանական անօդաչու հետախուզական սարքի կործանումը փայլուն հաջողություն է գնահատվում

ԼՂՀ օդային տարածքում ադրբեջանական անօդաչու հետախուզական սարքի կործանումը փայլուն հաջողություն է գնահատվում

28-09-2011

Ադրբեջանական կողմը հերքում է, որ անօդաչու հետախուզական սարքն իրեն է պատկանում, սակայն միջադեպն ինքնին ուշադրությունը հրավիրում է սառեցված հակամարտության պայմաններում պաշտպանության համակարգերի հզորացման վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ադրբեջանական անօդաչու հետախուզական սարքի կործանումը Ղարաբաղում հակաօդային պաշտպանության փայլուն արտացոլում են դիտարկում` հայտարարելով, որ ԼՂՀ զինված ուժերի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս ետ մղել ադրբեջանական կողմից ցանկացած հարձակում:

Ալիևն ամենաշատը վախենում է Ալլահից. Ադրբեջանում թափ է առնում իսլամական շարժումը

Ալիևն ամենաշատը վախենում է Ալլահից. Ադրբեջանում թափ է առնում իսլամական շարժումը

02-09-2011

Սեպտեմբերից Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը հավանաբար կլարվի: Սպասվում է, որ ընդդիմությունը կրկին կփորձի բողոքի ակցիաներ կազմակերպել և կպահանջի երկրում ժողովրդավարության հաստատում:

Որոշ փորձագետներ, սակայն, կարծում են, որ Ադրբեջանում իշխանության հետ պայքարելու ամենամեծ հնարավորություններն ունեն երկրի իսլամամետ ուժերը: Եվ եթե խոսենք Ադրբեջանում որևէ հեղափոխության մասին, ապա ամենայն հավանականությամբ դա կլինի` իսլամական:

Վրաստանը փակում է մանկատները և մանուկներին հանձնում խնամակալ ընտանիքներին. բարեփոխումները` քննադատության թիրախում

Վրաստանը փակում է մանկատները և մանուկներին հանձնում խնամակալ ընտանիքներին. բարեփոխումները` քննադատության թիրախում

20-08-2011

Փորձագետները մտահոգված են` մանուկների խնամքի համար նախատեսված պայմանների փոփոխությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ:

Վրաստանը փակում է իր մանկատները և մանուկներին հանձնում խնամակալ ընտանիքներին: Սակայն փորձագետները մտահոգություն են հայտնում, որ դա կարող է հանգեցնել մանուկների համար ավելի վատ մի իրավիճակի:

Այս տարի Ստեփանակերտից կթռչի՞ առաջին օդանավը. օդանավակայանի չավարտվող շինարարությունը

Այս տարի Ստեփանակերտից կթռչի՞ առաջին օդանավը. օդանավակայանի չավարտվող շինարարությունը

09-08-2011

Ամենայն հավանականությամբ այս տարի արդեն Ստեփանակերտի օդանավակայանից կիրականացվի առաջին թռիչքը, որը կիրականացվի դեպի Երեւան: Այդ մասին «Մեդիալաբի» հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:

«Ներկայում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում թռիչքուղու վրա»,- նշեց Ադբաշյանը: Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին լայնացվում է թռիչքուղու լայնությունը. այն կառուցվել է 37 մետր լայնությամբ, այժմ այն դարձնում են 45 մետր` ապահովելու համար թռիչքների անվտանգությունը:

Վրաստան. անսովոր լարվածություն եկեղեցու եւ կառավարության միջեւ

Վրաստան. անսովոր լարվածություն եկեղեցու եւ կառավարության միջեւ

03-08-2011

Ուղղափառ քրիստոնյաներին բարկացրել են կրոնական փոքրամասնությունների իրավունքների բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները:

Ընդդիմադիր կուսակցությունները, օգտվելով կառավարության եւ ազդեցիկ Ուղղափառ եկեղեցու միջեւ ծագած լարվածությունից, փորձում են այս հնարավորությունն օգտագործել նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դեմ:

Հարսանիք. Ադրբեջանում պայքարում են անչափահասների ամուսնությունների դեմ

Հարսանիք. Ադրբեջանում պայքարում են անչափահասների ամուսնությունների դեմ

28-07-2011

Մինչ երկրի խորհրդարանում քննարկվում է ամուսնությունների վերաբերյալ խստացված օրենսդրությունը, դեռատի աղջիկներին շարունակում են ամուսնացնել մեծահասակ տղամարդկանց հետ:

Երկու տարի է անցել, ինչ Ադրբեջանի խորհրդարանը խոստացել է խստացնել օրենսդրությունը` անչափահասների շրջանում ամուսնությունների քանակը կրճատելու նպատակով, սակայն վերջերս միայն ոստիկանության միջամտության շնորհիվ հաջողվեց կանխել 30-ն անց տղամարդու ամուսնությունը 13-ամյա աղջկա հետ:

Լեզվի իմացությունը` անցաթուղթ. Վրաստանում բնակվող հայերը չեն կարողանում աշխատանք գտնել վրացերեն չիմանալու պատճառով

Լեզվի իմացությունը` անցաթուղթ. Վրաստանում բնակվող հայերը չեն կարողանում աշխատանք գտնել վրացերեն չիմանալու պատճառով

27-07-2011

Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները, այդ թվում և` հայերը, իրենց առաջնային խնդիրներից են համարում լեզվի, զբաղվածության ու ԶԼՄ-ների օբյեկտիվության հարցերը: Տեղի ազգային փոքրամասնությունների համար գերակա է նաև կրթության հարցը: Վերջին մեկ տարում դասագրքերը սկսել են թարգմանվել Վրաստանում, ինչը ծնողների ու աշակերտների հավաստմամբ` բավական անորակ և ոչ ճշգրիտ է արվում:

«Գարեգին Երկրորդի հոգևոր որդի Սահակաշվիլին շարունակում է պղծել Վրացական եկեղեցին». Թբիլիսիում հակահայկական տրամադրություններն աճում են

«Գարեգին Երկրորդի հոգևոր որդի Սահակաշվիլին շարունակում է պղծել Վրացական եկեղեցին». Թբիլիսիում հակահայկական տրամադրություններն աճում են

22-07-2011

Այն բանից հետո, երբ Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում իրավական կարգավիճակ ունենալու իրավունք ձեռք բերեց, Թբիլիսիում կտրուկ աճեցին հակահայկական տրամադրությւոնները: Ընդ որում ` թիֆլիսահայերի խոսքերով հայերին «բոլոր մեղքերի մեջ» մեղադրում են ոչ միայն քաղաքական գործիչներն ու մամուլը, այլ նաև երկրի հայտնի մտավորականները:

Հայաստանի տնտեսությունը` ամոթալի վիճակում . կոռուպցիան եւ հարկային պարտավորություններից խուսափելն ավելի են խորացնում անհավասարությունը

Հայաստանի տնտեսությունը` ամոթալի վիճակում . կոռուպցիան եւ հարկային պարտավորություններից խուսափելն ավելի են խորացնում անհավասարությունը

20-07-2011

Երբ իմ արտասահմանցի ծանոթներն ու ընկերները խնդրում են ինձ մի քանի բան պատմել Հայաստանի ու, մասնավորապես, մեր երկրի տնտեսության մասին, ես ամեն անգամ ցավով, բայց մի քանի իրողության մասին եմ խոսում` մեր երկիրը կոռումպացված է, մեր բիզնեսն ու իշխանությունը սերտաճած են, ու իշխանություններն ամեն անգամ ամեն հնարավորն են անում`իշխանության ղեկին մնալու ու իրենց բիզնեսը պահպանելու համար:

Իրականում մեր երկրի տնտեսությունը կենտրոնացած է մի քանի քաղաքական գործիչների ձեռքում… Թեպետ մեր գործարար պատգամավորներն ու մյուս բարձրաստիճան ու ոչ այնքան պաշտոնյաները բավական ուշիմ են, որեւէ բիզնես իրենց անունով չգրանցելու համար, այդուհանդերձ, Հայաստանում գրեթե բոլորը գիտեն, թե ում է իրականում պատկանում այս կամ այն հյուրանոցը կամ այս կամ այն գործարանը/բիզնեսը: Անգամ գործարաններում, որոնք գնել են արտասահմանցի ներդրողներ, ասում են, որոշակի մասնաբաժին ունեն մեր նախկին ու ներկա իշխանությունների ներկայացուցիչներ:

Ու այս ամենը քո երկրի տնտեսության մասին ոչ հայաստանցի քո ընկերներին ներկայացնելը այնքան էլ հաճելի չէ: Սակայն ինձ համար կրկնակի տհաճ էր կարդալ «Ֆորբս»-ի մի քանի շաբաթ առաջ հրապարակած աշխարհի` վատ վիճակում գտնվող 10 տնտեսությունների ցանկը, որի համաձայն` Հայաստանն աշխարհում երկրորդ ամենավատ տնտեսությունն ունի:

«Ֆորբս»-ը, ուսումնասիրելով 117 երկրների տնտեսությունները, նման եզրակացության է եկել` հիմք ընդունելով վերջին երեք տարիներին երկրի համախառն ներքին արդյունքի աճն ու գնաճը, ինչպես նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի` 2012 թվականի համար արված կանխատեսումները: Մյուս չափանիշներն էին` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ինդեքսը, արտաքին պարտքը եւ ներմուծման-արտահանման հարաբերակցությունը:

«Գալիք տարիներին միջակ տնտեսական աճի կանխատեսումներով, դեպի ծով ելք չունեցող հետխորհրդային այդ երկիրը, որը փաստացիորեն էներգետիկ կախվածության մեջ է գտնվում Ռուսաստանից եւ Իրանից, հնարավորինս ամեն ինչ անում է` աշխարհի մյուս երկրներից հետ չմնալու համար», - ընդգծել էր պարբերականը վերլուծության մեջ։

Այդունհանդերձ, «Ֆորբս»-ը Հայաստանին միայն Մադագասկարից է ավելի դրական դիրքերում գնահատել, ինչն այստեղ շատերին դուր չի եկել: Լրատվամիջոցների հրապարակումներից հետո արված մեկնաբանություններում «Ֆորբս»-ն անվանում են անգամ հիմար մի պարբերական կամ որն ավելի վատ է` թանկարժեք զուգարանի թուղթ:

«Ժամանակին Հայաստանը «կովկասյան վագր» էին անվանում, իսկ այժմ այն աշխարհում երկրորդ ամենավատ տնտեսությունն ունի: Հուսով եմ` հայերը հասկանում են, որ այս «հեղինակավոր» կազմակերպությունները` Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը… ասում են միայն այն, ինչ բխում է իրենց շահերից, եւ պարտադիր չէ, որպեսզի նրանց գնահատականներն արտացոլեն իրականությունը», - ԱրմենիաՆաու պարբերականի` այս թեմայով գրված անդրադարձին մեկնաբանություն էր թողել raf անունով ներկայացած ընթերցողներից մեկը:

Ես հասկանում եմ, թե ինչ են զգում զայրացած հայ ընթերցողները, որովհետեւ «Ֆորբս»-ի հոդվածն իսկապես ամոթալի էր: Սակայն, մի կողմ դնելով զգացմունքները, պետք է նշել, որ այն բոլոր չափանիշները, որ Հայաստանի դեպքում վերլուծվել են, խիստ բացասական են եղել վերջին երեք տարիներին:

Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում գներն աճել են ավելի քան 50 տոկոսով, իսկ արտաքին պարտքը հասել է ՀՆԱ-ի 40 տոկոսին ու շարունակում է աճել, մինչդեռ մինչ ճգնաժամը գրանցվող երկնիշ տնտեսական աճն անցած տարիներին անգամ բացասական արդյունքներ արձանագրեց:

Իսկ կառավարության` ամեն շաբաթ քննարկվող ու իրենց հավաստիացմամբ անմիջապես կյանքի կոչվող ծրագրերը չեն կարողանում փոխել իրավիճակը, քանի որ միայն փոքր ու միջին բիզնեսով մեծ հարցեր չես լուծի:

Հայաստանում իրականում շատերը չեն կարողանում անգամ հանապազօրյա հացի խնդիրը հոգալ: Հաճախ, մարդիկ ամիսներով չեն կարողանում միս ու պանիր գնել, իսկ դպրոցականները տարին երկու անգամ են նոր հագուստ ունենում` ուսումնական տարվա սկզբին եւ ձմռանը: Ինքս եմ ականատես եղել, թե ինչ դժվարին վիճակում են նրանք հայտնվում, երբ ծնողները չեն կարողանում անգամ ժամանակին դասագրքեր գնել նրանց համար:

Հայաստանում շատ պատգամավոր-բիզնեսմեններ, այսպես կոչված, բարեգործություն են անում, ու հասարակ մարդիկ նրանց շատ են սիրում: Այս «բարեգործները» վճարում են երիտասարդներին տեղափոխող ավտոբուսների վարձը, որեւէ սպորտային ակումբ հովանավորում: Ընտրությունների նախօրեին բարեգործությունների մասշտաբը միանգամից մեծանում է. նրանք սկսում են հազարավոր դոլարներ բաժանել հիվանդանոցներին, մշակութային կենտրոններին, առողջական կամ սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց:

Սակայն, այս մարդկանցից քչերն են, որ գիտակցում են, որ այդ գործարարները, ովքեր Հայաստանի օրենսդրությամբ անգամ բիզնեսով զբաղվելու իրավունք չունեն, քանի դեռ պատգամավոր են, որպես բարեգործություն ծախսում են այն միջոցները, որոնք անգամ չնչին տոկոս չեն կազմում այն հարկային պարտավորությունների, որոնք իրենք չեն կատարում պետության հանդեպ:

Մինչդեռ, այդ հարկերի շնորհիվ է, որ կարող է բարձրացվել 100 դոլար էլ չկազմող նվազագույն աշխատավարձը կամ 80 դոլարի հասնող միջին թոշակը:

Ժողովուրդն այստեղ այս ամենից շատ է հոգնել, սակայն ամսեամիս նոսրանում են անգամ Հայ Ազգային Կոնգրեսի` հիմնական ընդդիմության շարքերը, որոնք 2008-ի նախագահական ընտրություններին այնքան խիտ էին ու հուսավառ, որ իրենց առաջնորդի ցանկության դեպքում կարող էին իշխանափոխություն անել:

Կան մարդիկ, ովքեր միշտ էլ դեմ են եղել 90-ականներին Հայաստանը ղեկավարած ՀԱԿ-ի առաջնորդներին եւ ասում են, որ սա պարզապես հարուստ երեսպաշտների ոհմակ էր, որը, ի թիվս այլ երեւույթների, ստեղծել է նաեւ օլիգարխական համակարգը: Նույնիսկ նրանց կողմնակիցներն են այժմ երես թեքում նրանցից, քանի որ մարդկանց խոսքերով, նրանք միայն խոսում են` ոչինչ չանելով, այժմ էլ անգամ երկխոսություն են սկսել կառավարության հետ:

Նոր ուժ, նոր առաջնորդ, ում կհետեւեն նույն մոլեռանդությամբ, ինչ 2008-ին, չկա: Իսկ մինչ այդ, մարդիկ նախընտրում են պատգամավոր-բարեգործների «նաղդ տված 20-30 դոլարով» իրենց ձայնը կրկին տալ այդ «մարդասեր» մարդկանց, քանի որ այդ գումարով կարող են գոնե մի քանի օր հաց ու պանիր գնել: Հայաստանի տնտեսությունն էլ շարունակում է գունագեղ ու մեծ, բայց դատարկ փուչիկ հիշեցնել:

Սառա Խոջոյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Հոդվածում ներկայացված կարծիքները պարտադիր կերպով չեն արտացոլում IWPR-ի դիրքորոշումները:

Միջանկյալ կարգավիճակ Ղարաբաղի՞ն. հայկական կողմը որեւէ նոր բան չի տեսնում Ադրբեջանի հայտարարություններում

Միջանկյալ կարգավիճակ Ղարաբաղի՞ն. հայկական կողմը որեւէ նոր բան չի տեսնում Ադրբեջանի հայտարարություններում

14-07-2011

Ղարաբաղում լուրջ չեն ընդունում Ադրբեջանանական կողմի վերջին հայտարարությունները ԼՂ հիմնախնդրին առնչվող մադրիդյան սկզբունքների եւ Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու վերաբերյալ:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, թե ադրբեջանական կողմի եւ Ալիեւի հայտարարությունն արված է «դասական տեղկատվական քաղաքականության շրջանակներում»:

Մայր Աթոռն արձագանքել է սկանդալային տեսանյութին. այն մոնտաժվա՞ծ է եղել

Մայր Աթոռն արձագանքել է սկանդալային տեսանյութին. այն մոնտաժվա՞ծ է եղել

09-07-2011

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ` մեկնաբանելով երեկ սոցիալական կայքերում հայտնված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությամբ սկանդալային տեսանյութը, որը թեժ քննարկումների առարկա է դարձել: Մայր Աթոռն այդ տեսանյութը գնահատել է որպես վրացական կողմի «հերթական սադրանք»:

ԼՂՀ հիմնախնդրի լուծումը կրկին փակուղում. Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում են միմյանց ձախողման համար

ԼՂՀ հիմնախնդրի լուծումը կրկին փակուղում. Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում են միմյանց ձախողման համար

28-06-2011

Թեև Հայաստանում հունիսի 24-ին կայացած կազանյան հանդիպումից սպասումները, ինչպես նաև մտահոգությունները մեծ էին, սակայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման շուրջ համաձայնության չգալու համար քաղաքական ուժերն ու վերլուծաբանները կրկին մեղադրում են Ադրբեջանին «ոչ կառուցողական» վերաբերմունքի և գործընթացը փակուղի տանելու համար, և հակառակը:

 

«Կազանը բեկումնային չեղավ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը»,- ուրբաթ Կազանում նախագահների հանդիպումից հետո լրագրողներին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Եռակողմ հանդիպում. Կազանում կողմերը համաձայնության չեն եկել

Եռակողմ հանդիպում. Կազանում կողմերը համաձայնության չեն եկել

25-06-2011

Քիչ առաջ Կազանում տեղի ունեցած Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հիմնարար սկզբունքների շուրջ ավարտվել է առանց որեւէ համաձայնագրի ստորագրման: Սակայն կողմերը, ըստ «ՌԻԱ նովոստի» տեղեկատվական գործակալությանը, առաջընթաց են արձանագրել խնդրի շուրջ, որի մասին, գրեթե երեք ժամ տեւած ընդլայնված նիստով քննարկումներից հետո հիշատակել են համատեղ ընդունած հայտարարության մեջ:

Սերժ Սարգսյան. Նրանք մեզ ասում են՝ ասեք, վերջապես, «այո» կամ «ոչ», այլեւս մի հապաղեք

Սերժ Սարգսյան. Նրանք մեզ ասում են՝ ասեք, վերջապես, «այո» կամ «ոչ», այլեւս մի հապաղեք

25-06-2011

Այսօր Կազանում կայանալիք եռակողմ հանդիպումից առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հարցազրույց են տվել «Եվրանյուզ» ալիքին` ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ:

Իր հարցազրույցում խոսելով Կազանի հանդիպումից` Սերժ Սարգսյանն ասել է, թե «լավատեսությունը հրաշալի որակ է, բայց անձամբ ես նախընտրում եմ լինել կառուցողական և պետք է ասեմ, որ իմ ակնկալիքներն այնքան էլ մեծ չեն»:

Հակամարտություն. ի տարբերություն համանախագահների, Ղարաբաղում ակնկալիքներ չունեն Կազանից

Հակամարտություն. ի տարբերություն համանախագահների, Ղարաբաղում ակնկալիքներ չունեն Կազանից

10-06-2011

Չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղ կատարած իրենց այցելության ժամանակ հունիսի 8–ին հրավիրված մամլո ասուլիսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, թե ակնկալիքներ ունեն Կազանում` հունիսի 25-ին կայանալիք Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդեւ-Իլհամ Ալիեւ հանդիպումից, Ղարաբաղում այդ տեսակետը չեն կիսում:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, թե Կազանից ակնկալիքները շատ չնչին են:

«Կազանում չի կարող որեւէ բեկում լինել, կամ վերջնական որեւէ փաստաթուղթ ստորագրել, դա ընդհանուր, ընդհանրակական ինչ-որ պայմանավորվածություն կարող է լինել: Ինչի հավանականությունն էլ ըստ իս` շատ քիչ է»,- «Մեդիալաբին» ասում է Բաբայանը:

Ռիսկն ընդունելի՞ է. Մեծամորի ատոմակայանի անվտանգության շուրջ մտահոգություններ շարունակվում են

Ռիսկն ընդունելի՞ է. Մեծամորի ատոմակայանի անվտանգության շուրջ մտահոգություններ շարունակվում են

07-06-2011

Թեև Հայաստանի ատոմակայանը մնում է բնապահպանների լուրջ քննադատության թիրախ, իսկ հարևան երկրները շարունակում են ահազանգել «ամենավտանգավորներից մեկը» որակված ատոմակայանի հասցեին, գրեթե երկու շաբաթ տևած փորձագիտական ուսումնասիրությունից հետո Հայաստանում գտնվող ԱԷՄԳ-ի OSART հանձնախումբը, ամփոփելով ՀԱԷԿ-ում ստուգումների արդյունքները, ատոմակայանում շահագործման անվտանգության «ռիսկն ընդունելի» է որակել:

«Չկա արտադրական այնպիսի մի գործունեություն, որը որոշակի ռիսկ չներկայացնի, սակայն ես կարծում եմ, որ մեր ստուգման արդյունքները ցույց են տալիս, թե այդ ռիսկն ընդունելի է»,- հունիսի 2-ին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի OSART առաքելության ղեկավար Գաբոր Վամոշը:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն ասում է, որ ռիսկի ընդունելի լինելու մասին որակումն ուղղակի ծիծաղելի է: Նա պնդում է, որ ատոմակայանը բազմաթիվ չափանիշներով ռիսկային է:

 Ֆուկուշիմայից հետո. իշխանությունները պնդում են, որ Մեծամորի հնացող ատոմակայանը բավականաչափ սեյսմակայունություն ունի

Ֆուկուշիմայից հետո. իշխանությունները պնդում են, որ Մեծամորի հնացող ատոմակայանը բավականաչափ սեյսմակայունություն ունի

18-05-2011

Ճապոնիայում` Ֆուկուշիմայի ատոմակայանում տեղի ունեցած աղետը կրկին վեր հանեց Կովկասի միակ` Մեծամորի ատոմակայանի հետ կապված մտահոգությունները: Հայաստանյան բնապահպանները ահազանգում են` ատոմակայանը հին է, իսկ իրենք չունեն հստակ տեղեկություններ նրա վիճակի մասին:

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպության նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զարաֆյանն ասում է, որ իրենց մտահոգում են Հայաստանի կառավարություն այն հայտարարությունները, թե Մեծամորի ԱԷԿ-ը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ նորը չի կառուցվել:

«Աշխարհում Ճապոնիան համարվում էր երկրաշարժերին ու միջուկային աղետներին դիմագրավելու ամենաունակ երկրներից մեկը: Բայց տեսա՞ք ինչ եղավ», - հարցնում է Զարաֆյանը: