
Բրայզան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան. Օբամայի առաջադրումը մտահոգությունների տեղիք է տվել
Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի կողմից Մեթյու Բրայզայի առաջադրումը վերջապես եկավ հանգուցալուծելու հարատեւ ժամանակ այս թեմայի շուրջ տարվող կանխատեսումներն ու ասեկոսները:
Մայիսի 25-ին` Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջադրելով թեկնածուներ Ադրբեջանում` փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզային եւ Զամբիայում` Մարկ Ստորելլայի դեսպանների պաշտոնների համար, նշում է, թե նրանց հետ աշխատելու իր պատրաստակամության մասին:
«Տաղանդավոր եւ նվիրված այս անձինք իմ վարչախմբի համար արժեքավոր հավելում կլինեն: Ես անհամբերությամբ սպասում եմ նրանց հետ համատեղ աշխատանքի առաջիկա ամիսներին եւ տարիներին» - ըստ Սպիտակ տան պաշտոնական կայքի հաղորդագրության ասել է Բարաք Օբաման: