
Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունը թևակոխել է ավելի վտանգավոր փուլ. հայտարարություն
Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունը թևակոխել է ավելի վտանգավոր, խիստ կասկածելի փուլ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հ.Նաղդալյանի հայտարարությունը՝ Արցախի անվտանգության գոտին կազմող տարածքներն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ ոչ միայն չարժանացավ Հայաստանի քաղաքական ղեկավարության պարսավանքին, այլև գործընթացներ սկսեցին, որոնք հիմնավոր կասկածներ են առաջանում, որ Ռուսաստանի իշխանության այդ հակահայ քաղաքականությունը դարձել է Հայաստանի իշխանության գործունեության առաջնահերթ օրակարգ: