«Կոչ ենք անում ձեռնպահ մնալ խնդրահարույց, խտրական և չափազանց վտանագավոր փոփոխությունները կատարելուց». Բաց նամակ` Հովիկ Աբրահամյանին

«Կոչ ենք անում ձեռնպահ մնալ խնդրահարույց, խտրական և չափազանց վտանագավոր փոփոխությունները կատարելուց». Բաց նամակ` Հովիկ Աբրահամյանին

24-10-2014

«Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնության» անդամները նամակ են հղել Հովիկ Աբրահամյանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«15-ամյա Շահեն Հարությունյանի համար 5 տարվա ազատազրկում պահանջելը արտառոց նախադեպ է». Հայտարարություն

«15-ամյա Շահեն Հարությունյանի համար 5 տարվա ազատազրկում պահանջելը արտառոց նախադեպ է». Հայտարարություն

27-09-2014

ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Շահեն Հարությունյանի (Շանթ Հարությունյանի որդու)  գործով դատավարության վերաբերյալ ներկայացնում ենք ստորեւ:

Լրատվամիջոցը չի պատրաստվում բացահայտել իր աղբյուրները. iLur.am-ը կհասնի մինչեւ ՄԻԵԴ

Լրատվամիջոցը չի պատրաստվում բացահայտել իր աղբյուրները. iLur.am-ը կհասնի մինչեւ ՄԻԵԴ

26-09-2014

Չնայած բարձրացած մեծ աղմուկին եւ քննադատություններին, նախօրեին Վերաքննիչ դատարանը մերժել է iLur.am-ի եւ «Հրապարակ» օրաթերթի բողոքը, որով լրատվամիջոցները հրաժարվում էին բացահայտել իրենց աղբյուրները: 

«Այս որոշմամբ իշխանությունները թքեցին հանրության վրա». Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման շուրջ

«Այս որոշմամբ իշխանությունները թքեցին հանրության վրա». Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման շուրջ

26-09-2014

Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում քրեաօիլգարխիկ ռեւանշի հերթական փուլն է, որը սկսվեց Հայաստանում անցյալ տարի սեպտեմբերի 3-ին` Մաքսային միություն մտնելու հայտարարությամբ, հետո մարմնավորվեց Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակամամբ: Այս կարծիքին է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նա նշում է, որ Խաչատրյանի վերանշանակմամբ մենք տեսնում ենք «հին ընկերների վերադարձը»:

Գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է օրենքների անգրագետ մեկնություններով. Օմբուդսմեն

Գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է օրենքների անգրագետ մեկնություններով. Օմբուդսմեն

26-09-2014

Երեկ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Մարդու իրավունքների պաշտպանը սահմանազանցել է սեփական լիազորությունները և «ցուցում է» տվել դատախազին: Մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանը իրավական գնահատական է տվել Դատախազության գործողություններին և առաջարկել է, այլ ոչ թե ցուցում տվել վերացնել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

Շուրջ 40 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ են սկսում. Հայտարարություն

Շուրջ 40 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ են սկսում. Հայտարարություն

23-09-2014

Հարգարժան պարոն նախագահ, մենք՝ ցմահ ազատազրկման  դատապարտվածներս, արդեն իսկ ծայրահեղ անհուսությունից դրդված, հայտարարում ենք անժամկետ հացադուլ, ինչպես նաև ձեր ներողամտությունն ենք հայցում, որ ստիպված ենք ձեր ժամանակից խլել և ուշադրությունը հրավիրել տարիներ շարունակ  պատկան մարմինների կողմից օրենքի չկատարման և ծառացած խնդիրների անտեսված ու չլուծված լինելու հանգամանքին:

ՀՀ-ն ՄԻԵԴ վճիռներով իր քաղաքացիներին շուրջ 570 000 եվրո փոխհատուցում է տվել

ՀՀ-ն ՄԻԵԴ վճիռներով իր քաղաքացիներին շուրջ 570 000 եվրո փոխհատուցում է տվել

09-09-2014

«Փաստինֆո»-Ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներով առ այսօր Հայաստանի իշխանությունները քաղաքացիներին վճարել են շուրջ 570 000 եվրոյին համարժեք դրամ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը:

«Պարտավոր ենք բարձրաձայնել լրագրողների անվտանգության, նրանց իրավունքների պաշտպանության մասին». Հովհաննես Մանուկյան

«Պարտավոր ենք բարձրաձայնել լրագրողների անվտանգության, նրանց իրավունքների պաշտպանության մասին». Հովհաննես Մանուկյան

09-09-2014

Այսօր Լրագրողների համերաշխության միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Բաժանարար գծի անվտանգության ապահովումը կլուծի՞ գերության խնդիրը. Գերեվարված եւ խոշտանգված

Բաժանարար գծի անվտանգության ապահովումը կլուծի՞ գերության խնդիրը. Գերեվարված եւ խոշտանգված

30-08-2014

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար  Արթուր Սաքունցի կարծիքով, հայ գերի Կարեն Պետրոսյանի հետ տեղի ունեցածում պատասխանատվության իր բաժինն ունի նաեւ Հայաստանի իշխանությունը, որը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը:

ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի նամակը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարին

ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի նամակը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարին

27-08-2014

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյին, որի մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակի պաշտոնական հաղարդագրությունը: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Կոչ ենք անում ՀՀ, Արցախի եւ Սփյուռքի հայրենակիցներին ցասումի ձայն բարձրացնել». «Ժառանգություն» կուսակցությունը զորակցում է Լևոն Հայրապետյանին

«Կոչ ենք անում ՀՀ, Արցախի եւ Սփյուռքի հայրենակիցներին ցասումի ձայն բարձրացնել». «Ժառանգություն» կուսակցությունը զորակցում է Լևոն Հայրապետյանին

31-07-2014

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Դունյա Միյատովիչը մտահոգված է լրատվամիջոցներին աղբյուրների բացահայտում պարտադրող որոշմամբ. «Պետք է հարգվի լրագրողների մասնագիտական իրավունքը»

Դունյա Միյատովիչը մտահոգված է լրատվամիջոցներին աղբյուրների բացահայտում պարտադրող որոշմամբ. «Պետք է հարգվի լրագրողների մասնագիտական իրավունքը»

23-07-2014

Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր մտահոգություն է հայտնել Հայաստանում դատարանի որոշման կապակցությամբ, որով լրատվամիջոցներին հարկադրվում է բացահայտել ինֆորմացիայի իրենց աղբյուրները:

ԼՂՀ ԱԺ հայտարարությունը Լևոն Հայրապետյանի ձերբակալության կապակցությամբ

ԼՂՀ ԱԺ հայտարարությունը Լևոն Հայրապետյանի ձերբակալության կապակցությամբ

23-07-2014

ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբի հայտարարությունը` ստորեւ:

Գլխավոր դատախազությունը խախտել է զոհված ազատամարտիկի այրու իրավունքը. Օմբուդսմեն

Գլխավոր դատախազությունը խախտել է զոհված ազատամարտիկի այրու իրավունքը. Օմբուդսմեն

23-07-2014

Զոհված ազատամարտիկի կինը դիմել է իրավապահներին, երբ ամուսնու եղբայրը որդուն կեղծ վկայությունների և ապացույցների միջոցով դատարանում ճանաչել է տվել որպես իր ամուսնու՝ զոհված ազատամարտիկի որդի: Արդյունքում, տղայի նոր ծննդյան վկայականում հայրանուն է նշվել ազատամարտիկի անունը, իսկ հարազատ մոր անունը մնացել է նույնը:

Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա

Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա

22-07-2014

2014 թվականի հուլիսի 19-ին, երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային և կրոնական ատելությամբ դրդված, իրականացվել է ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա:

Հրայր Մանուկյանի հանդեպ ՀՀ ԱԱԾ ապօրինի գործողությունների վերաբերյալ. ԱլԳ ՀԱՊ Հայտարարություն

Հրայր Մանուկյանի հանդեպ ՀՀ ԱԱԾ ապօրինի գործողությունների վերաբերյալ. ԱլԳ ՀԱՊ Հայտարարություն

19-07-2014

Օրերս մամուլում հրապարակվեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՀԱՊ) պատվիրակների ժողովի անդամ, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության համակարգող Հրայր Մանուկյանի հանդեպ սույն թվականի հունիսի 30-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի կողմից` հավաքագրման փորձի ընթացքում կատարվել են ապօրինի գործողություններ: Մասնավորապես,  հնչել են սպառնալիքներ Հրայրի, նրա համախոհների եւ ընտանիքի անդամների հասցեին: Այդ սպառնալիքները հնչեցվել են ի պատասխան այն բանի, որ նա ընդամենը հրաժարվել է համագործակցել այդ մարմնի հետ, ինչը հանդիսանում  է իր սահմանադրական իրավունքը: Հրայրն, ի դեպ, նաեւ AraratNews կայքի լրագրող է, իսկ վերջերս ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ:

Կրկին հոգեբուժարանների շուրջ. Օմբուդսմենի բացահայտած խախտման նոր փաստեր՝ հատուկ Առողջապահության նախարարի համար

Կրկին հոգեբուժարանների շուրջ. Օմբուդսմենի բացահայտած խախտման նոր փաստեր՝ հատուկ Առողջապահության նախարարի համար

18-07-2014

Օմբուդսմենի գրասենյակը կրկին անգամ անդրադարձել է հոգեբուժարաններում տիրող իրավիճակին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Օմբուդսմենի հնչեցրած մտահոգությունները Առողջապահության նախարարությունում միանշանակ չէր ընդունվել: Նոր հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Օմբուդսմենի ներկայացուցիչներն այսօր հերթական այցն են կատարել հոգեբուժական հաստատություններ: Սևանի հոգեբուժարանում հայտնաբերվել է 3 անուն ժամկետանց դեղ, ինչպես նաև կտրված են եղել այլ դեղերի ժամկետների նշման հատվածները: Ժամկետանց դեղորայք է հայտնաբերվել նաև Արմաշի առողջության կենտրոնում: Ահա և Օմբուդսմենից խնդրված փաստեր՝ հատուկ Նախարար Արմեն Մուրադյանի համար:

Տեղեկատվության աղբյուրի բացահայտման պարտավորեցումը` վտանգավոր նախադեպ. քննարկումներ` իրավիճակի շուրջ

Տեղեկատվության աղբյուրի բացահայտման պարտավորեցումը` վտանգավոր նախադեպ. քննարկումներ` իրավիճակի շուրջ

16-07-2014

Գյումրիում տեղի ունեցած մի միջադեպի մասին «Հրապարակ» և ilur.am կայքի հրապարակումների վերաբերյալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը վտանգավոր նախադեպ կարող է դառնալ լրատվամիջոցներին լռեցնելու, խոսքի ազատությունը սահմանափակելու համար:

«Հոգեբուժական հաստատություններում հիվանդների խնամքը դարձյալ պատշաճ չի կատարվում». Օմբուդսմեն

«Հոգեբուժական հաստատություններում հիվանդների խնամքը դարձյալ պատշաճ չի կատարվում». Օմբուդսմեն

16-07-2014

Օմբուդսմենի ներկայացուցիչների կատարած վերջին այցերի ընթացքում պարզվել է, որ հոգեբուժական հաստատություններում հիվանդների խնամքը դարձյալ պատշաճ չի կատարվում: Սանիտարահիգիենիկ պայմանները բավարար չեն. հիվանդասենյակներն ու աշխատասենյակները, խոհանոցն ու լվացքատունը անմխիթար և ոչ բարվոք վիճակում են: Հոգեբուժարաններում հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք, բացակայում են արդիական հոգեմետ դեղերը: Լինում են դեպքեր, երբ հոգեբուժարանի աշխատակիցները, հիվանդի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելով, հանգստացնող դեղ են ներարկում մյուս բոլոր հիվանդների ներկայությամբ:

Լրագրողների եւ լրատվամիջոցների կարծիքով՝ ՀՀ ամենափակ եւ բաց կառույցները

Լրագրողների եւ լրատվամիջոցների կարծիքով՝ ՀՀ ամենափակ եւ բաց կառույցները

15-07-2014

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014 թվականի հունիսին հայաստանյան ԶԼՄ-ների շրջանում անցկացրեց հարցում՝ նպատակ ունենալով պարզել լրագրողների եւ լրատվամիջոցների կարծիքով ՀՀ ամենափակ եւ բաց կառույցները։ Հարցմանը մասնակցել են երեւանյան եւ մարզային 52 լրատվամիջոցի 62 լրագրողներ եւ խմբագիրներ, ովքեր բաց եւ փակ մարմինները նշել են՝ հաշվի առնելով սեփական փորձը: