
Ֆրանկլին Գոնսալեսը, նույն ինքը ՝ Սաշիկ Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը, հայտնաբերվել է Պրահայում
Հետախուզվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը։
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը, թե չեն կարողանում գտնել հայտնի գաղտնալսման գործով հետքերը, կոտրում է այն միֆը, թե ԱԱԾ-ն ամենակարող կառույց է: Մյուս կողմից էլ՝ ԱԱԾ տնօրենի նման հայտարարությունը կարող է նշանակել, որ Հայաստանի հատուկ ծառայություններն այնքան էլ պրոֆեսիոնալ չեն: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նրա խոսքով՝ միշտ տպավորություն է եղել, թե ԱԱԾ-ն ամենատեղյակ, ամեն ինչ տեսնող ու լսող կառույց է: Եվ հասարակության մոտ միշտ սարսափ է առաջացրել այդ կառույցի գործունեությունը:
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի գործով Հատուկ քննչական ծառայության հայտարարությամբ բացահայտվում է քրեական գործ կեղծելու մեխանիզմը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Այսինքն՝ այն, որ ժողովուրդը բազմիցս կրկնում էր՝ գործ սարքեցին վրես, այդ արտահայտությունն օդից չի վերցվում: Այստեղ ես կարևորում եմ ոչ միայն փորձագետի ու քննչական խմբի ղեկավարի, այլ նաև քրեական գործը հսկող դատախազի գործունեությունը: Վերջին հաշվով, նրա մոտ պետք է հարցեր առաջանային»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է Ընտրանա օրենսգրքի փոփխությունների ընդունմանը։ Հիշեցնենք, որ քիչ առաջ նոր ԸՕ-ն կրկին չընդունվեց, մեկ ձայն չհերիքեց։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։
Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի քարոզարշավի շրջականերում հրապարակված փաստերից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է պաշտոնապես հայտարարի, որ ընտրություններում վարչական ռեսուրսների օգտագործումն արգելվում է: