«Օրինապահ մարմինների թողտվությամբ է տեղի ունեցել իմ ընկերության թալանը: Չեմ զարմանա,եթե վաղը Մանգասարյանին ազատ արձակեն». Էդոմոնդ Խուդյան

«Օրինապահ մարմինների թողտվությամբ է տեղի ունեցել իմ ընկերության թալանը: Չեմ զարմանա,եթե վաղը Մանգասարյանին ազատ արձակեն». Էդոմոնդ Խուդյան

22-01-2013

Սփյուռքահայ ներդրող Էդոմոնդ Խուդյանի աղմկահարույց գործին կրկին անդրադարձել է «Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը»` հայտարարությամբ:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Հայաստանի իրավապահ համակարգն է օգնել Վլադ Մանգասարյանին թալանել սփյուռքահայ գործարարին Իսկ այսօր, երբ թալանելու բան չի մնացել, ձերբակալել են

«Ես չեմ զարմանա եթե Վլադ Մանգասարյանին վաղն էլ ազատ արձակեն».Էդմոնդ Խուդյան

«Մարդիկ, երբ տոնում էիք Սուրբ ծնունդը, հիվանդանոցում մահացավ Մանուկ Սեմերջյանը». Մհեր Ենոքյան

«Մարդիկ, երբ տոնում էիք Սուրբ ծնունդը, հիվանդանոցում մահացավ Մանուկ Սեմերջյանը». Մհեր Ենոքյան

11-01-2013

Ֆիզիկական ազատության մեջ ապրող մարդիկ, երբ տոնում էիք Նոր տարին և Սուրբ ծնունդը, հիվանդանոցում մահացավ Մանուկ Սեմերջյանը, ով 22 տարեկանում հայտնվել էր բանտում և մոտ 22 տարի անմարդկային տառապանքներ կրել անազատության մեջ: Նա մահապատժի դատապարտվածներից առաջինն էր, ով ողջ էր մնացել և հավատում էր, որ շուտով կվերադառնա կյանք, կապրի բոլորի նման, վերջապես կստեղծի իր ընտանիքը, կունենա սիրած զբաղմունք: Նրան այդ հնարավորությունը չտրվեց, թեպետ օրենքը թույլ է տալիս ցմահ դատապարտվածին 20 տարի պատիժը կրելուց հետո դիմել վաղաժամկետ ազատվելու համար: Ասեմ, որ 3 նախկին մահապարտ ևս արդեն հատել է պատժի կրման 20 տարվա շեմը, սակայն նրանց էլ ազատ չեն արձակում այս կամ այն պատճառաբանություններով:

Մահապատժի դատապարտվածները սովորաբար չեն խոսում բանտային պայմաններից, մեզ առաջին հերթին հուզում է արդարադատության իրականացումն այս երկրում: Սակայն Մանուկի մահը ստիպեց վերհիշել անկախ Հայաստանի առաջին տարիների բանտային տխուր ու դաժան համակարգը: Բայց միանգամից ասեմ՝ ոչ մի օրենք չի նախատեսում այնպիսի պատիժ, որի միջով անցանք մենք՝ զրկված մաքուր օդից, արևի լույսից, մարդավայել կերակրից: Մանուկը դարձավ 17-րդը, ում մահվան վճիռն այս կերպ իրականացվեց: Երբ մահապատիժը պետք է փոխարինվեր այլ պատժատեսակով, Մանուկը պատկերավոր ասում էր, որ դագաղի կափարիչը մի փոքր բացվել է, հույս է արթնացել, լույս երևացել: Սակայն մահապատիժը՝ գնդակահարության միջոցով փոխարինվեց ցմահ բանտարկությամբ, նույնն է թե՝ դանդաղ մահով: Ու Նոր տարվա գիշերը Մանուկի համար քարե դագաղի կափարիչը փակվեց ընդմիշտ:

«Անհապաղ դադարեցնել անմարդկային վերաբերմունքը». ՀՔԱՎ-ն ահազանգում է առողջական խնդիրներով զորակոչվող զորակոչիկների մասին

«Անհապաղ դադարեցնել անմարդկային վերաբերմունքը». ՀՔԱՎ-ն ահազանգում է առողջական խնդիրներով զորակոչվող զորակոչիկների մասին

28-12-2012

Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զորակոչիկների՝ զորակոչի հետ կապված ահազանգերը ծնողների կողմից: Զորակոչվում են քաղաքացիներ, որոնց առողջական խնդիրների վերաբերյալ մտահոգությունները չեն փարատվում բժշկական հանձնաժողովների, զորակոչային հանձնաժողովների կողմից: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ գործում է միայն մեկ մոտեցում՝ ամեն գնով անուշադրության մատնել առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը եւ բոլոր ձեւական հիմնավորումներով երիտասարդներին ճանաչել պիտանի զինծառայությանը եւ ենթարկել զորակոչի: Ակնհայտ է զինկոմիսարիատների կողմից քաղաքացիների նկատմամբ զուտ չոր եւ բյուրոկրատական, անմարդկային վերաբերմունքը, որն ուղեկցվում է սպառնալիքով եւ ճնշումներով:

Գ. Վերանյանը (ծնված 1991 թ-ին) ունի հետեւյալ հիվանդությունները. սրտի ռիթմի խանգարում՝ վերփորոքային ռիթմավարի միգրացիա, սինուսային տախիկարդիա, արտահայտված բրադիկարդիա, եզակի վերփորոքային էքստրասիստոլաներ /2 էքս/օր/ «Տախի-բրադիկարդիայի» համախտանիշ, հիսի խրձի աջ ոտիկի ոչ լրիվ պաշարում, հակում սինուսային տախիկարդիայի նկատմամբ, երկկողմանի երկայնակի հարթաթաթություն I-II աստիճանի, աջ ոտնաթաթի դիստալ հատվածի վարուսային դեֆորմացիա՝քայլքի աննշան աստիճանի խանգարումով: Եւ չնայած ծնողի մտահոգություններին՝ Գ. Վերանյանին զորակոչում են ծառայության եւ ստիպում, որպեսզի ստորագրի զորակոչման մասին ծանուցումը, հակառակ դեպքում կենթարկեն քրեական պատասխանատվության զինծառայությունից խուսափելու համար: Գ. Վերանյանը նախկինում ստացել է տարկետում, սակայն որեւէ բուժում չի ստացել այդ ընթացքում:

Ըստ էության դատավորը. Մհեր Ենոքյան

Ըստ էության դատավորը. Մհեր Ենոքյան

22-12-2012

Երբ պարապում էի Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար, ուսումնասիրում էի Հայոց պատմություն: Իմացա, որ դեռ IV-րդ դարից Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը` Հայոց կաթողիկոսը, եղել է ՄԵԾ ԴԱՏԱՎՈՐ և հետևել օրենքների արդարացի կատարմանը: Ու եթե ինձ հարցնեն՝ ինչն է այսօր մեր դատարանին պակասում, կասեմ՝ քրիստոնեական մարդասիրությունը: Քրիստոնյաներիս համար հավատի խորհրդանիշ է խաչված Հիսուսը` Աստծո Որդին, ով Աստվածաշնչում նաև Մարդու Որդի անունն ունի: Տեսնես ե՞րբ պետական օրենքները համահունչ կդառնան Աստծո օրենքներին, իսկ դատավորները Մարդուն սիրով կընդունեն ու կճանապարհեն…տեսնես ե՞րբ մեղավորները կներվեն, իսկ անմեղները Աստծո ողորմությանը կարժանանան… Համակարգիչները ծրագրերի միջոցով են խնդիրներ լուծում, դատավորները մարդկային ճակատագրեր են լուծում գրված օրենքներով: Համակարգչի աշխատանքի համար հոսանք է անհրաժեշտ, իսկ դատավորներին` մարդու նկատմամբ Սեր:

Վերնագրի ընտրության հարցում ինձ օգնեց Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը, երբ դեկտեմբերի 3-ին արտագնա /ինչ էլ բառ է/ նիստի էր եկել «Նուբարաշենի» բանտ: Ներկայացնում էի, որ իմ գործում 17 տարի անց նոր երևան եկած հանգամանքներն այդպես էլ չեն դարձել քննության նյութ դատախազության համար, 1996 թ-ին դատախազության քննիչը փաստաթղթերը կազմել է բազմաթիվ խախտումներով՝ հորինվել են իրականում գոյություն չունեցող վկաներ, անգամ դատակենսաբանական փորձաքննությունն է խախտումներով կազմվել: Մինչդեռ դատավոր Խաչատրյանը ընդհատում էր ինձ.

-Ըստ էության խոսեք...

«Հարուցեք քրեական գործ».Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը դիմել են դատախազություն

«Հարուցեք քրեական գործ».Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը դիմել են դատախազություն

19-12-2012

Օրերս աղմուկի կիզակետում հայտնված ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը, որոնց խոսակցությունն գաղտնալսվել, ձայնագրվել եւ անհայտ անձի կողմից տեղադրվել էր համացանցում, դիմել են դատախազություն:

Ինչպես տեղեկացնում է ilur.am լրատվական կայքը, Օսկանյանն ու Զուրաբյանը պաշտոնական գրություն են ներկայացրել դատախազություն, ուր մասնավորապես նշված է.

«Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման և սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ՝ հայտնաբերել և պատժել հանցագործության պատասխանատուներին: Կից ներկայացնում ենք այդ կապակցությամբ մեր կողմից արված հայտարարությունները:

ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյան, Վարդան Օսկանյան»:

«Մատաղիսի գործով» մեղադրյալներն անմեղ ճանաչվեցին. «Հուզված են բոլորը. տղաները, աջակցողները եւ նույնիսկ դատական կատարածուները»

«Մատաղիսի գործով» մեղադրյալներն անմեղ ճանաչվեցին. «Հուզված են բոլորը. տղաները, աջակցողները եւ նույնիսկ դատական կատարածուները»

19-12-2012

Հաշված րոպեներ առաջ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անմեղ է ճանաչել աղմկահարույց Մատաղիսի գործով մեղադրյալ երեք երիտասարդներին`Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին եւ Մուսա Սերոբյանին, ովքեր դատապարտվել էին ցմահ ազատազրկման:

Տեղեկացնենք, որ շուրջ 9 տարի առաջ` 2003 թվականին, ԼՂՀ Մատաղիսի զորամասում Ռոման Եղիազարյանին եւ Հովսեփ Մկրտումյանին սպանելու մեղադրանքով եռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում իրենց ծառայակիցներ Հովսեփ Մկրտումյանին եւ Ռոման Եղիազարյանին սպանելու մեղադրանքով նույն զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանն Ռազմիկ Սարգսյանը, ու Մուսա Սերոբյանը դատապարտվել էին ցմահ ազատազրկման։

Թեեւ գործից երեք տարի անց զինվորական գործերով վերաքննիչ դատարանը գործը բեկանել եւ ուղարկել էր լրացուցիչ քննության, ազատ էին արձակվել նաեւ ազատազրկման դատապարտված զինծառայողները, այնուամենայնիվ 2008-ի ամռանը նրանք կրկին նույն մեղադրանքով հայտնվել էին ամբաստանյալի աթոռին:

«Առանց հապաղելու արդյունավետ քննություն իրականացնեք». Հյուման Րայթս Ուոչի նամակը Մատաղիսի գործի վերաբերյալ

«Առանց հապաղելու արդյունավետ քննություն իրականացնեք». Հյուման Րայթս Ուոչի նամակը Մատաղիսի գործի վերաբերյալ

19-12-2012

Հյուման Րայթս Ուոչի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Րեյչլ Դենբեր նամակ աղմկահարույց Մատաղիսի գործի առնչությամբ նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

Այդ մասին տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը`հրապարակելով նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը:

Նամակն ամբոջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Հարգելի պրն. Հովսեփյան,

Գրում ենք Ձեզ՝ արտահայտելու մեր խորին մտահոգությունը 2003 թ. իրենց համածառայակիցների սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի նկատմամբ խոշտանգումների, դաժան և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ պնդումների առնչությամբ արդյունավետ քննության չիրականացնելու վերաբերյալ: Հորդորում ենք Ձեզ, որ առանց հապաղելու արդյունավետ քննություն իրականացնեք խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ արժանահավատ պնդումների առնչությամբ: Հաշվի առնելով, որ բռնությունների ներքո արված խոստովանությունը դեռևս մեղադրյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքի հիմնական ապացույցն է, մենք նաև կոչ ենք անում դատախազությանը կասեցնել մեղադրանքը, քանի դեռ այդ քննությունը չի իրականացվել:

«Հայտնում եմ իմ խորին հիասթափությունն ու մտահոգությունը». չնայած ամեն ինչին, ՄԻՊ-ը կշարունակի «ակտիվ, մարդակենտրոն և հանրօգուտ ծառայությունը»

«Հայտնում եմ իմ խորին հիասթափությունն ու մտահոգությունը». չնայած ամեն ինչին, ՄԻՊ-ը կշարունակի «ակտիվ, մարդակենտրոն և հանրօգուտ ծառայությունը»

07-12-2012

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հիասթափություն է հայտնել, որ Կառավարությունն ընդունած բյուջեում չի ներառել ՄԻՊ աշխատակազմի համար առաջարկված 11 մլն դրամի համելումը: Այս կապակցությամբ, Անդրեասյանը գրառում է կատարել` նշելով, որ չնայած կառավարության նման վերաբերմունքին շարունակելու են աշխատել:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Երեկ ընդունվեց 2013 թվականի բյուջեն, որում Կառավարությունն այդպես էլ չներառեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար առաջարկված 11 մլն դրամի հավելումը, որն անհրաժեշտ էր փակ հաստատություններում խոշտանգումների և բռնությունների կանխարգելման համար։ Այդ սիմվոլիկ հավելումը ծայրահեղ անհրաժեշտ էր թե´ միջազգային պարտավորությունների, և թե´ մեր մարդկանց առջև պարտավորությունների կատարման համար։

Ամուսինը կնոջը սպանել է բակում, որ տան ներսը «չմխտռվի». Յուրիկ Բաբայանին ազատազրկեցին 10 տարով

Ամուսինը կնոջը սպանել է բակում, որ տան ներսը «չմխտռվի». Յուրիկ Բաբայանին ազատազրկեցին 10 տարով

28-11-2012

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում Աղավնաձոր գյուղում տեղի ունեցած ընտանեկան բռնության դեպքի մասին նոր մանրամասներ: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը:

Կնոջը սպանած Աղավնաձոր գյուղի բնակիչ Յուրիկ Բաբայանին, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նախագահությամբ դատավոր Ռ. Պապոյանի, մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակեց պատիժ ազատազրկման ձևով 10 տարի ժամկետով: Արագ Արձագանքման Խումբը հիշեցնում է, որ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 3-ին, առավոտյան ժամը 9-ին, Բաբայանների սեփական տան բակում: Ամուսինը սկզբում ծեծել էր կնոջը, այնուհետեւ` սպանել: Յուրիկ Բաբայանն արարքը կատարելիս եղել էր ոգելից խմիչքի ազդեցության տակ, սակայն դատաբժշկական փորձաքննությունն աֆեկտի վիճակ չէր արձանագրել եւ Բաբայանին անմեղսունակ չէր ճանաչել: Բաբայանների հարեւանները դատաքննության ընթացքում վկայել էին ամուսինների տարիներով ձգվող անհաշտության, գրեթե ամեն օր տեղի ունեցող վիճաբանությունների մասին: Չնայած այս ամենին, ամուսինները բաժանվելու, միմյանցից անջատ ապրելու քայլին երբեւէ չէին գնացել:

Չվերջացող նախաքննություն . ԱՄՆ դեսպանը կապ է հաստատել սփյուռքահայ գործարարի հետ և տեղեկացել թալանի մանրամասներին

Չվերջացող նախաքննություն . ԱՄՆ դեսպանը կապ է հաստատել սփյուռքահայ գործարարի հետ և տեղեկացել թալանի մանրամասներին

15-11-2012

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը շարունակում է հետևողականություն ցուցաբերել Հայաստանում միլիոնավոր դալարների կորուստներ կրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի գործի ընթացքին: Դեսպան Հեֆֆերնը նախորդ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել սփյուռքահայ գործարարի հետ, որի ընթացքում դեսպանատան իրավաբանները և անձամբ դեսպանը Էդմոնդ Խուդյանից տեղեկացել են գործի վերաբերյալ բոլոր մանրամասներին և խոստացել շարունակել հետողականություն ցուցաբերել կոռուպցիոն դրսևերումներով լի այս գործին: Այն, որ դեսպան Հեֆերնը խոսել է սփյուռքահայ գործարարի հետ, հաստատում է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը` ընդգծելով, որ դեսպան Հեֆերնի համար մտահոգիչ է ցանկացած մեղադրանք կապված անօրինական ֆինանսական գործառնությունների հետ, որից տուժում են ամերիկյան քաղաքացիները:

Սփյուռքահայ գործարարին արդեն երկրորդ անգամ տուժող չճանաչեցին. Փորձաքննություն` նախաքննությունից երկու տարի անց

Սփյուռքահայ գործարարին արդեն երկրորդ անգամ տուժող չճանաչեցին. Փորձաքննություն` նախաքննությունից երկու տարի անց

09-11-2012

Հայրենիքում միլիոնավոր դոլարներ կորցնելուց հետո մինչ օրս այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում էլ մերժում ստացավ, սակայն այս անգամ գոնե մի տարբերությամբ: Դատական նիստին վերջապես ներկա գտնված գործը վերահսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը գոնե որոշ պարզաբանումներ տվեց դեռ 2 տարի առաջ սկսված և մինչ օրս չավարտվող նախաքննության ընթացքի հետ կապված: Դրանք իհարկե պարզաբանում անվանելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ դատախազի խոսքերը ոչնչով չտարբերվեցին մոտ 9 ամիս առաջ նույն դատարանում նրա կողմից ասված խոսքերից, բայց գոնե տեղեկանալը, որ կրկին ինչ-որ համալիր փորձաքննություն է նշանակված, ոչինչ չասելու համեմատ էլի ինչ-որ նորություն է:

Վերաքննիչ քրեական դատարանում սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներկայացուցիչներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Լեռնիկ Հովհաննիսյանը բողոքարկել էին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռը և պահանջում էին գործարարին տուժող ճանաչել:

Հայրենի խարդախների դեմ անզոր սփյուռքահայ գործարարը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել` դատը ԱՄՆ տեղափոխելու ուղղությամբ

Հայրենի խարդախների դեմ անզոր սփյուռքահայ գործարարը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել` դատը ԱՄՆ տեղափոխելու ուղղությամբ

27-10-2012

Ամերիկահայ Էդմոնդ Խուդյանը դիմել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին` իր գործին առընչվող դատական գործընթացը Հայաստանից ԱՄՆ տեղափոխելու եւ այլ հարցերի վերաբերյալ: Խուդոյանի նամակը ներկայացնում ենք ստորեւ, այն մեզ է տրամադրել Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը:

«Հարգարժան Պր. Ջոն Ա. Հեֆերնին

ՀՀ-ում ԱՄՆ Դեսպան

Հարգարժան Պր. Դեսպան,

Իմ Անունը Էդմոնդ Խուդյան է, ես ԱՄՆ քաղաքացի եմ, Արին Կապիտալ կորպորացիայի նախագահը Գլենդել, Կալիֆորնիա, ԱՄն-ում: Դեռևս 2010թ. նոյեմբերին դիմել եմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ պարոն Գ.Խաչատրյանին և հայտնել Հայաստանում բացառապես իմ ներդրումների հիման վրա հիմնադրված և գործունեություն իրականացնող «Արին կապիտալ» ներդրումային ընկերությանը պատկանող Մաշտոցի 33 շենքի տարածքների վաճառքի հարցում տեղի ունեցող հանցագործությունների մասին, որոնք զուգորդվում են հարկեր չվճարելով:

Մինչ Սփյուռքահայ ներդրողը բողոքում է, նրանից խլված շենքում շարունակում են բնակարաններ վաճառել

Մինչ Սփյուռքահայ ներդրողը բողոքում է, նրանից խլված շենքում շարունակում են բնակարաններ վաճառել

23-10-2012

Կրկին հայտարարությամբ հանդես է եկել «Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնությունե-ը, որը ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Քանի դեռ ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը ամենատարբեր պետական ատյաններին դիմումներ է գրում իր ներդրումների հաշվին հիմնադրված «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի կողմից պետությանը չվճարված մեկ միլիոն հինգ հարյուր հազար դոլարի հարկերի մասին, մինչ պահանջում է հարուցված քրեական գործի վրա պետական վերահսկողություն և արդեն տեղի ունեցած ապօրինությունների բացահայտում, Մաշտոցի վրա գտնվող, սփյուռքահայ ներդրողի միջոցներով կառուցված շենքում շարունակվում է բնակարանների վաճառքը:

Այն շենքը, որի բնակարանների իրացումից հարկերը պետք է վճարվեին, այսօր լցված է ամենատարբեր պաշտոնյաներով, որոնք, իհարկե, իրենց բնակարանները գրանցել են, ոչ թե սեփական` այլ ազգականների, կանանց, մորաքրոջ տղաների և անգամ վարորդների անուններով: Ամերիկահայ գործարարը բազմիցս տեղեկացրել է, որ այս անձանց մի մասն այդ բնակարանները ստացել է հենց այնպես, այս գործով հայտնի Վլադ Մանգասարյանի ակտիվ թալանչիական գործունեության արդյունքում, մյուս մասն էլ` չնչին գներով: Այնպես որ սփյուռքահայ գործարարը միայն այս կերպ է կարողանում պարզաբանել, թե ինչու են մինչ օրս ՊԵԿ-ը, դատախազությունը և դատարանները ամեն ինչ անում, որպեսզի քննություն չկատարվի: Սփյուռքահայ գործարարը պնդում է, որ այս ամենն արվում է մի միտումով` որպեսզի չբացահայտվեն այն անձանց անունները, որոնք մի քանի սովորական թալանչիների թիկունքում տիրացել են հսկայական գումարների:

Համատարած խուզարկություններ Վանաձորի «անբարեհույս» քաղաքացիների բնակարաններում. իրավապաշտպաններն ահազանգում են

Համատարած խուզարկություններ Վանաձորի «անբարեհույս» քաղաքացիների բնակարաններում. իրավապաշտպաններն ահազանգում են

05-10-2012

Վանաձորում տիրող տարօրինակ իրավիճակի մասին բարձրաձայնել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը` ՀՔԱՎ-ը` խոսելով վերջին օրերին քաղաքում սկսված «համատարած» խուզարկությունների մասին:

Ըստ գրասենյակի` «ստացած հավաստի տեղեկությունների համաձայն՝ 2012 թ. սեպտեմբերի 25-ին և 26-ին համատարած խուզարկություններ են իրականացվել Վանաձոր քաղաքի բնակիչների բնակարաններում»:

«Հերթական անգամ ոստիկանությունը կիրառում է «խուզարկություն օպերացիան» իր տեսակետից «անբարեհույս» քաղաքացիներին հետապնդելու, վախեցնելու, ահաբեկելու նպատակով: Ե’վ դատարանի, և’ ոստիկանության կողմից նման գործելաոճը չեն կարող նպաստել իրենց նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանը: Ավելին՝ հանգեցնում են իրավական համակարգի արժեզրկմանը»,-նշված է ՀՔԱՎ կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների յուրացում. Օսկանյանի գործով` դատախազի միջնորդագիրը

Առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների յուրացում. Օսկանյանի գործով` դատախազի միջնորդագիրը

01-10-2012

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Մինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելուհամաձայնություն տալու մասին

ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

Հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն օրինականացնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով.

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 2012թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել փաստելու, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Սինասի Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, այնուհետև տարաբնույթ գործողություններ կատարել հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցներն օրինականացնելու ուղղությամբ, դրանով իսկ կատարելով ծանր հանցագործություններ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ադրբեջանցու սպանության համար ցմահ դատապարտված հայ ազատամարտիկի, բանտերի ու բարեփոխումների մասին. Մհեր Ենոքյան

Ադրբեջանցու սպանության համար ցմահ դատապարտված հայ ազատամարտիկի, բանտերի ու բարեփոխումների մասին. Մհեր Ենոքյան

09-09-2012

Ստորեւ ներկայացնում ենք ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի նոր հոդվածը: Մհեր Ենոքյանին շատերը արդեն տեւական ժամանակ է ճանաչում են ի շնորհիվ «Նուբարաշենի կլոր գերեզմանոցից» գրած նրա անկեղծ, հուզիչ նամակների, իրավաշտպանների ու հասարակական գործիչների եւ հասարակ քաղաքացիների ստացած աջակցության:

«Հոդվածս բոլորովին այլ կերպ պիտի սկսեի, պիտի գրեի իմ գործի Չվերաբացման մասին: Բայց առաջնահերթությունն այսօր այլ է: Սաֆարովի հայրենիք վերադարձը ցնցեց մեզ բոլորիս վերևից ներքև կամ հակառակը` ինչպես կուզեք: Հիմա բոլորն են մտածում, գրում ու խոսում այդ մասին: Ու հարցը բոլորովին համեմատության մեջ չէ, չեմ էլ ցանկանում եզրեր գտնել: Իրականացվեց ոչ թե Արդարադատություն, այլ քաղաքականություն: Սա հնչած տեսակետներից մեկն է, համամիտ եմ: Կուզեի մերոնք էլ մեկ-մեկ գոնե քաղաքականություն իրականացնեին, երբ խոսքն իրենց քաղաքացուն է վերաբերում: Մեր բանտերը լի են քավության նոխազներով, չափազանցված ու սխալ պատիժ կրողներով, զինվորներով, ազատամարտիկներով:

«Ոչ համարժեք արձագանքը անուղղակիորեն արդարացնում և խրախուսում է մարդասպանությունը էթնիկ հողի վրա».ՄԻՊ նամակը` 100 երկրների օմբուդսմեններին

«Ոչ համարժեք արձագանքը անուղղակիորեն արդարացնում և խրախուսում է մարդասպանությունը էթնիկ հողի վրա».ՄԻՊ նամակը` 100 երկրների օմբուդսմեններին

04-09-2012

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել 100 երկրների օմբուդսմեններին և մի քանի տասնյակ միջազգային կազմակերպություններին`անդրադառնալով հաշված օրեր առաջ Հունգարիայի կողմից հայ սպա Գուգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու եւ դրա շուրջ զարգացող իրադարձություններին: Նա նշել է, որ «Ոչ համարժեք արձագանքը անուղղակիորեն արդարացնում և խրախուսում է մարդասպանությունը էթնիկ հողի վրա»

ՄԻՊ նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Դիվանագիտական զինանոցում լոլիկ, կոշիկ շպրտելուց եւ դրոշ այրելուց անդին ավելի լուրջ քայլեր կան. Լիլիթ Գալստյան

Դիվանագիտական զինանոցում լոլիկ, կոշիկ շպրտելուց եւ դրոշ այրելուց անդին ավելի լուրջ քայլեր կան. Լիլիթ Գալստյան

02-09-2012

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն անրադարձել է վերջին օրերի զարգացումներին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Դիվանագիտական հարաբերությունների խզումը միջպետական հարաբերությունների զինանոցի լրջագույն քայլերից է։ Անառարկելիորեն, այս պահին և այս զարգացումներում ՀՀ նախախագահը ադեկվատ և արժանապատիվ քաղաքական որոշում է կայացրել։ Նույնքան կոշտ և կարևոր շեշտադրումներ կային Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին ուղղված նրա խոսքում։ Ի վերջո Հունգարիան եվրամիության անդամ երկիր է և պարտավոր էր իր քայլերում հարգել միջազգային իրավունքի նորմերը, հավատարիմ լինել հայտարարված քաղաքակրթական, եվրոպական չափանիշներին։

Ադրբեջանը «հանցագործության պատասխանատվությունը վերցրել է իր վրա». Նազելի Վարդանյան

Ադրբեջանը «հանցագործության պատասխանատվությունը վերցրել է իր վրա». Նազելի Վարդանյան

01-09-2012

Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը սպասելի է համարում մարդասպան Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան տեղափոխելու եւ ներում շնորհելու տեղեկությունը։

2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության վկայությամբ` Ադրբեջան ժամանած Սաֆարովին երկրի նախագահ Իլհամ Ալիեւը արդեն իսկ ներում է շնորհել։

Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ մարդասպանին Ադրբեջան տեղափոխելու եւ արդարացնելու՝ Իլհամ Ալիեւի քայլը սպասելի էր, քանի որ Ադրբեջանի իշխանությունները շուրջ 8 տարի պայքարում են, որպեսզի արդարացնեն կամ պատասխանատվությունից ազատեն Սաֆարովին։

ԻՐԱՎՈՒՆՔ.«Վահե Ավետյան» հասարակական շարժման հայտարարությունը

ԻՐԱՎՈՒՆՔ.«Վահե Ավետյան» հասարակական շարժման հայտարարությունը

28-08-2012

«Հարսնաքար» ռեստորանում դրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի «թիկնազորի» անդամների կողմից զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի սպանության և նրա ծառայակիցներին ու ընկերներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու օրվանից անցել է երկուսուկես ամիս: Այդ ընթացքում հանցագործության բացահայտումը և մեղավորների արժանի պատիժը տեսնելու փոխարեն հասարակությունն ականատես է լինում այս անգամ արդեն իրավապահ, դատափորձաքննական ու արդարադատության մարմինների և պաշտոնատար անձանց կողմից իրականացվող մի նոր հանցագործության: Հանցագործություն, որն իրականացվում է համակարգված քաղաքականությամբ և անթաքույց ցինիզմով, օրենքի ոչ միայն ոգու այլ հենց տառի կոպիտ և բացահայտ խախտումներով: