Առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների յուրացում. Օսկանյանի գործով` դատախազի միջնորդագիրը

Առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների յուրացում. Օսկանյանի գործով` դատախազի միջնորդագիրը

01-10-2012

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Մինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելուհամաձայնություն տալու մասին

ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

Հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն օրինականացնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով.

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 2012թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել փաստելու, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Սինասի Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, այնուհետև տարաբնույթ գործողություններ կատարել հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցներն օրինականացնելու ուղղությամբ, դրանով իսկ կատարելով ծանր հանցագործություններ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ադրբեջանցու սպանության համար ցմահ դատապարտված հայ ազատամարտիկի, բանտերի ու բարեփոխումների մասին. Մհեր Ենոքյան

Ադրբեջանցու սպանության համար ցմահ դատապարտված հայ ազատամարտիկի, բանտերի ու բարեփոխումների մասին. Մհեր Ենոքյան

09-09-2012

Ստորեւ ներկայացնում ենք ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի նոր հոդվածը: Մհեր Ենոքյանին շատերը արդեն տեւական ժամանակ է ճանաչում են ի շնորհիվ «Նուբարաշենի կլոր գերեզմանոցից» գրած նրա անկեղծ, հուզիչ նամակների, իրավաշտպանների ու հասարակական գործիչների եւ հասարակ քաղաքացիների ստացած աջակցության:

«Հոդվածս բոլորովին այլ կերպ պիտի սկսեի, պիտի գրեի իմ գործի Չվերաբացման մասին: Բայց առաջնահերթությունն այսօր այլ է: Սաֆարովի հայրենիք վերադարձը ցնցեց մեզ բոլորիս վերևից ներքև կամ հակառակը` ինչպես կուզեք: Հիմա բոլորն են մտածում, գրում ու խոսում այդ մասին: Ու հարցը բոլորովին համեմատության մեջ չէ, չեմ էլ ցանկանում եզրեր գտնել: Իրականացվեց ոչ թե Արդարադատություն, այլ քաղաքականություն: Սա հնչած տեսակետներից մեկն է, համամիտ եմ: Կուզեի մերոնք էլ մեկ-մեկ գոնե քաղաքականություն իրականացնեին, երբ խոսքն իրենց քաղաքացուն է վերաբերում: Մեր բանտերը լի են քավության նոխազներով, չափազանցված ու սխալ պատիժ կրողներով, զինվորներով, ազատամարտիկներով:

«Ոչ համարժեք արձագանքը անուղղակիորեն արդարացնում և խրախուսում է մարդասպանությունը էթնիկ հողի վրա».ՄԻՊ նամակը` 100 երկրների օմբուդսմեններին

«Ոչ համարժեք արձագանքը անուղղակիորեն արդարացնում և խրախուսում է մարդասպանությունը էթնիկ հողի վրա».ՄԻՊ նամակը` 100 երկրների օմբուդսմեններին

04-09-2012

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել 100 երկրների օմբուդսմեններին և մի քանի տասնյակ միջազգային կազմակերպություններին`անդրադառնալով հաշված օրեր առաջ Հունգարիայի կողմից հայ սպա Գուգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու եւ դրա շուրջ զարգացող իրադարձություններին: Նա նշել է, որ «Ոչ համարժեք արձագանքը անուղղակիորեն արդարացնում և խրախուսում է մարդասպանությունը էթնիկ հողի վրա»

ՄԻՊ նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Դիվանագիտական զինանոցում լոլիկ, կոշիկ շպրտելուց եւ դրոշ այրելուց անդին ավելի լուրջ քայլեր կան. Լիլիթ Գալստյան

Դիվանագիտական զինանոցում լոլիկ, կոշիկ շպրտելուց եւ դրոշ այրելուց անդին ավելի լուրջ քայլեր կան. Լիլիթ Գալստյան

02-09-2012

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն անրադարձել է վերջին օրերի զարգացումներին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Դիվանագիտական հարաբերությունների խզումը միջպետական հարաբերությունների զինանոցի լրջագույն քայլերից է։ Անառարկելիորեն, այս պահին և այս զարգացումներում ՀՀ նախախագահը ադեկվատ և արժանապատիվ քաղաքական որոշում է կայացրել։ Նույնքան կոշտ և կարևոր շեշտադրումներ կային Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին ուղղված նրա խոսքում։ Ի վերջո Հունգարիան եվրամիության անդամ երկիր է և պարտավոր էր իր քայլերում հարգել միջազգային իրավունքի նորմերը, հավատարիմ լինել հայտարարված քաղաքակրթական, եվրոպական չափանիշներին։

Ադրբեջանը «հանցագործության պատասխանատվությունը վերցրել է իր վրա». Նազելի Վարդանյան

Ադրբեջանը «հանցագործության պատասխանատվությունը վերցրել է իր վրա». Նազելի Վարդանյան

01-09-2012

Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը սպասելի է համարում մարդասպան Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան տեղափոխելու եւ ներում շնորհելու տեղեկությունը։

2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության վկայությամբ` Ադրբեջան ժամանած Սաֆարովին երկրի նախագահ Իլհամ Ալիեւը արդեն իսկ ներում է շնորհել։

Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ մարդասպանին Ադրբեջան տեղափոխելու եւ արդարացնելու՝ Իլհամ Ալիեւի քայլը սպասելի էր, քանի որ Ադրբեջանի իշխանությունները շուրջ 8 տարի պայքարում են, որպեսզի արդարացնեն կամ պատասխանատվությունից ազատեն Սաֆարովին։

ԻՐԱՎՈՒՆՔ.«Վահե Ավետյան» հասարակական շարժման հայտարարությունը

ԻՐԱՎՈՒՆՔ.«Վահե Ավետյան» հասարակական շարժման հայտարարությունը

28-08-2012

«Հարսնաքար» ռեստորանում դրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի «թիկնազորի» անդամների կողմից զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի սպանության և նրա ծառայակիցներին ու ընկերներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու օրվանից անցել է երկուսուկես ամիս: Այդ ընթացքում հանցագործության բացահայտումը և մեղավորների արժանի պատիժը տեսնելու փոխարեն հասարակությունն ականատես է լինում այս անգամ արդեն իրավապահ, դատափորձաքննական ու արդարադատության մարմինների և պաշտոնատար անձանց կողմից իրականացվող մի նոր հանցագործության: Հանցագործություն, որն իրականացվում է համակարգված քաղաքականությամբ և անթաքույց ցինիզմով, օրենքի ոչ միայն ոգու այլ հենց տառի կոպիտ և բացահայտ խախտումներով:

Դատախազության մանրամասները. Վահե Ավետյանին առաջինը բռունցքով հարվածել է Ալիկ անունով մատուցողը

Դատախազության մանրամասները. Վահե Ավետյանին առաջինը բռունցքով հարվածել է Ալիկ անունով մատուցողը

24-08-2012

«6 մեղադրյալների մասով քրեական գործն ուղարկվել է դատարան» վերտառությամբ ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել` մանրամասներ ներկայացնելով Վահե Ավետյանի գործի վերաբերյալ, որը ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ:

«ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վ. Ավետյանին, Ա. Բայադյանին, Գ. Սողոմոնյանին, Է. Նիկոյանին եւ Ա. Աղաջանյանին դիտավորյալ առողջությանը մարմնական վնասվածքներ հասցնելու, որն առաջացրել է տուժողներից մեկի մահ, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի` 6 մեղադրյալների մասով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Փուչիկներ, փուչիկներ, փուչիկներ

Փուչիկներ, փուչիկներ, փուչիկներ

04-08-2012

Հայաստանի գլխավոր դատախազությունը մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական հանրահավաքում տեղի ունեցած փուչիկների պայթյունի վերաերյալ միջնորդագիր է ներկայացրել վարչապետին եւ քաղաքապետին, որում մանրամասն նկարագրվում է գործը եւ հայտնվում եզրակացություն, որ գազով լիցքավորված փուչիկների հանրային օգտագործման կարգը թերի է, կան շատ բացեր:

«Պետք է պատասխանատվության ենթարկվի նաեւ պատվիրատուն». «փուչիկների» գործով մեղադրանք է առաջադրվել միայն լիցքավորողին

«Պետք է պատասխանատվության ենթարկվի նաեւ պատվիրատուն». «փուչիկների» գործով մեղադրանք է առաջադրվել միայն լիցքավորողին

20-07-2012

Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական հանրահավաքի միջոցառման ժամանակ մեթան գազով լցված փուչիկների պայթյունի եւ հրդեհի դեպքով, 2012-ի հուլիսի 18-ին մեղադրանք է առաջադրվել փուչիկները լիցքավորած անձին՝ Սերոբ Բոզոյանին:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում այս դեպքի առընչությամբ քննվող քրեական գործով մեղադրանքը առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):

Երեկ մեղադրյալ Սերոբ Բոզոյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է ստորագրությամբ չբացակայելը:

Ինչպես հաղորդում է «Հրապարակ» թերթը՝ Սերոբ Բոզոյանը 54 տարեկան է եւ զբաղվում է փուչիկների լիցքավորմամբ: Նա կազմակերպություն չունի եւ անձամբ է ընդունում պատվերներ:

Ծովինար Նազարյան. «Տպավորություն ունեմ, որ այստեղ դատվում է Արտակ Նազարյանը եւ իր ընտանիքը»

Ծովինար Նազարյան. «Տպավորություն ունեմ, որ այստեղ դատվում է Արտակ Նազարյանը եւ իր ընտանիքը»

19-07-2012

Արտակ Նազարյանի մահվան գործով հուլիսի 18-ի դատական նիստում հրապարակվում էին քրեական գործում առկա ապացույցները : Լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը եւ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը միջնորդեցին, որ դատարանում յուրաքանչյուր ապացույցի հրապարակումից հետո կատարվի դրա հետազոտությունը, հետո անցում կատարվի այլ ապացույցների հրապարակմանը: Դատավոր Սամվել Մարդանյանն ասաց, որ այդ հարցն իր իրավասության շրջանակում է, որ ինքը որոշել է բոլոր ապացույցների հրապարակումից հետո միայն անցնել դրանց հետազոտությանը:

Դատարանում հրապարակվեց Արտակ Նազարյանի ծոցատետրից պոկված, Արտակ Նազարյանին վերագրված գրության դատական փորձաքննության եզրակացությունը: Ծոցատետրից պոկված թերթում գրված է հետեւյալը. «Այս քայլին ես դիմել եմ ստիպված, հոգնած ամեն, ամեն, ամեն ինչից, իմ ծնողների դաստիարակությունից, կյանքում տեղս չգտնելուց, երազել չկարողանալուց: Ոչ ոք մեղավոր չէ, ոչ ոք, միայն ես ու իմ ծնողները»:

Ներողություն եւ 10 դրամ. Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի հայցը վարույթ է ընդունվել

Ներողություն եւ 10 դրամ. Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի հայցը վարույթ է ընդունվել

11-07-2012

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Ափինյանի որոշմամբ՝ Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, երրորդ անձ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության՝ հրապարակայն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, պատվին և արժանապատվության պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության, հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել 2012 թ. մայիսի 26-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդումը, որտեղ հաղորդման հյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ`Ռուբեն Հայրապետյանը կատարել է հետևյալ արտահայտությունները. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գռանտները ստանում են, իրանց գռանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»:

Արման Վեզիրյանը բողոք չի ներկայացնելու, նա Ռուբեն Հայրապետյանից որևէ պահանջ չունի. Ոստիկանության

Արման Վեզիրյանը բողոք չի ներկայացնելու, նա Ռուբեն Հայրապետյանից որևէ պահանջ չունի. Ոստիկանության

10-07-2012

Երեկ «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը, որն ներկայացնում ենք ստորեւ:

«2012 թ. հուլիսի 9-ին զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» համալիրի մոտ անցկացված «մոմավառություն» միջոցառման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հարվածել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանին:

Նշված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում սկսվել է հետաքննություն: Բացատրություն տալու համար նույն բաժանմունք է հրավիրվել Արման Վեզիրյանը, ով հայտնել է, որ տեղի ունեցած միջադեպի առումով բողոք չի ներկայացնելու, իսկ Ռուբեն Հայրապետյանից որևէ պահանջ չունի: Միաժամանակ Արման Վեզիրյանը հրաժարվել է դատաբժշկի ուղեգիր ստանալուց և դատաբժշկական փորձաքննության ներկայանալուց:

«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ՄԻՊ հայտարարությունը` երեկվա դեպքերի կապակցությամբ

«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ՄԻՊ հայտարարությունը` երեկվա դեպքերի կապակցությամբ

10-07-2012

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հայտարարությունը երեկ «Հարսնաքարի» մոտ տեղի ունեցածի վերաբերյալ` ստորեւ:

«Հուլիսի 8-ին գրանցվել են նոր միջադեպեր Հարսնաքար ռեստորանի շրջակայքում: Պաշտպանի 116 թեժ գծին ստացված ահազանգերի համաձայն բռնություն է գործադրվել իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ: Բացի այդ, ըստ ահազանգողների, ոստիկանությունը ոչ իրավաչափ ուժ է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ: Մեր արագ արձագանքման խումբը անմիջապես մեկնել է դեպքի վայր: Վարույթ է հարուցվել, որի շրջանակներում կիրականցվի դեպքի բոլոր մանրամասների ուսումնասիրություն:

Վահե Ավետյանի ցավալի մահը և Հարսնաքարում տեղի ունեցած դաժան բռնությունը շարունակում է վրդովեցնել հանրությանը: Շատերը այդ բռնարարքը գնահատում են որպես առանձին անհատների կողմից ձևավորած անընդունելի սովորույթների և բռնության մշակույթի հետևանք:

«Իսկ ու՞ր էին այդ ոստիկանները, երբ մարդ էին սպանում». ակցիայի մասնակիցները վերադառնում են «Հարսնաքար»

«Իսկ ու՞ր էին այդ ոստիկանները, երբ մարդ էին սպանում». ակցիայի մասնակիցները վերադառնում են «Հարսնաքար»

09-07-2012

5 րոպե մեջքով ՀՀԿ դեռեւս պատգամավոր, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի «ապարանքի» մոտ Վահե Ավետյանի հիշատակին հարգանքի լռության րոպեններից հետո, բողոքի ակցիայի բազմաթիվ մասնակիցները սկսեցին միաձայն «նեմեց մարդասպան» վանկարկել:

Ինչպես տեղեկացնում են «Մեդիալաբի» լրագրողները, բազմաթիվ ոստիկանները շրջապատել էին Ռուբեն Հայրապետյանի տունը, ուղեկցնում են բողոքի երթի մասնակիցներին:

«Իսկ ու՞ր էին այս ոստիկանները, երբ մարդ էին սպանում, թփերի մեջ թաքնվա՞ծ էին»,-բարձր բոլորին դիմեց Վարդգես Գասպարին, որին կրկին հետեւեցին «նեմեց մարդասպան» վանկարկումները:

Փորձելով հանդարտեցնել խիստ լարված իրավիճակը, «Ժառանգության» նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ասաց, թե «ոստիկաները ծառայության մեջ են եւ պետք չէ նրանց մեղադրել»:

Բռնություն «Մեդիալաբի» ֆոտոլրագրողի հանդեպ. Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են Հայրապետյանի տան ուղղությամբ

Բռնություն «Մեդիալաբի» ֆոտոլրագրողի հանդեպ. Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են Հայրապետյանի տան ուղղությամբ

09-07-2012

Մասնագիտական պարտականությունները կատարելիս խոչընդոտվել է «Մեդիալաբի» լրագրող Կարապետ Սահակյանի աշխատանքը:

«Հարսնաքարում» բողքի ակցիայի մասնակիցների ճանապարհը փակած ոստիկաններն ու կարմիր բերետավորները ոչ միայն փորձել են արգելել Կարապետ Սահակյանին նկարահանումներ անել, այլեւ սեռական բնույթի հայհոյանքներով հարձակվել ու բռնություն են գործել լրագրողի հանդեպ:

Իսկ ֆոտոլրագրողի հարցին ի պատասխան, թե ինչ իրավունքով են նման գործողությունների դիմում, ուժայինները սպառնացել են, թե «Դու հլա քո հալը կտեսնես» ու ասել են, որ նա ինքն է նախահարձակ եղել:

Առանց մոմավառության. Բախումներ «Հարսնաքարում»՝ ոստիկանների եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ

Առանց մոմավառության. Բախումներ «Հարսնաքարում»՝ ոստիկանների եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ

09-07-2012

Չափազանց լարված իրավիճակ է ստեղծվել «Հարսնաքարի» շրջակայքում: Հարյուրավոր ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ քաշքշում են բողոքի ակցիայի մասնակիցներին, հրում, հարվածում եւ խոչընդոտում մոտ գալ ռեստորանային համալիրին մոմավառություն իրականացնելու համար:

Ինչպես տեղեկացնում են «Մեդիալաբի» լրագրողները դեպքի վայրից, ներկա դրությամբ ռեստորանին հարակից փողոցում ցաքուցրիվ են եղած մարդկանց բերած մոմերն ու բաժակները, որոնք մարդիկ բերել էին վառելու ի հիշատակ «Հարսնաքարում» հունիսի 17-ին վայրագ ծեծի հետեւիանքով մահացած Վահե Ավետյանի հիշատակի:

«Մարդկանց վրայով անցնում են»,-հաղորդում են «Մեդիալաբի» լրագրողները:

Օրեր,ամիսներ. Ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանին նախագահականից նոր խոստումներ են տվել
«Դա պարտադրված տեքստ է». Ըստ Հրանուշ Խառատյանի` նախագահը Հայրապետյանին երաշխիքներ է տվել

«Դա պարտադրված տեքստ է». Ըստ Հրանուշ Խառատյանի` նախագահը Հայրապետյանին երաշխիքներ է տվել

05-07-2012

«Կարելի է վստահ լինել, որ դա պարտադրված տեքստ է եւ, բնականաբար, ինքը չի գրել: Իրեն տվել են` դատելով բառամթերքից եւ հարցադրումների կերպից, որ ինքը խեղճ, տառապագին ապրումներ ունի Վահեի հետ կապված: Դա գրում է մարդը, որն այս 12-15 օրերի ընթացքում իր տառապանքի մասին գերադասեց չխոսել, չայցելել»,-հարցին` ի՞նչ տպավորություն թողեց Ձեզ վրա Ռուբեն Հայրապետյանի` մանդատից հրաժարվելու որոշումը, մանավանդ, որ հայտարարության մեջ բավականին սրտաճմլիկ նկարագրումներ կային, ասաց «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի մեղավորներին» հանրային խմբի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Տիկին Խառատյանի խոսքով, անգամ Զորի Բալայանը, ով ամեն գնով փորձում է, ջանք է թափում հասարակությանն իրազեկել եւ հասանելի դարձնել, որ իշխանությունն անտարբեր չի եղել այդ միջադեպի եւ նրան հաջորդած իրադարձությունների նկատմամբ, որ Ռիտա Սարգսյանն է այցելել, Դերենիկ Դումանյանը, ոչ մի խոսք չի գտնում ասելու, թե Հայրապետյանն ինչպե՞ս է արձագանքել:

Վաճառել «Հարսնաքարը» եւ փոխանցել գումարը Վահե Ավետյանի ընտանքին. «Չենք լռելու» (Տեսանյութ)

Վաճառել «Հարսնաքարը» եւ փոխանցել գումարը Վահե Ավետյանի ընտանքին. «Չենք լռելու» (Տեսանյութ)

03-07-2012

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով վաճառել «Հարսնաքարը» եւ փոխանցել գումարը Վահե Ավետյանի ընտանքին: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

««Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամներն այսօր մասնակցել են Վահե Ավետյանի հուղարկավորությանը` սգո և ցասման մի արարողության, որը ապացուցելու եկավ այս օրերին լրագրողներից մեկի կողմից հնչեցված միտքն այն մասին, որ «հայերի վառոդանոթում դեռ վառոդ կա»:

«Ո՞ւր կորան դաժամ ծեծի մյուս մասնակիցները». Ստեփան Սաֆարյանի տրամաբանական հարցերը