«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ՄԻՊ հայտարարությունը` երեկվա դեպքերի կապակցությամբ

«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ՄԻՊ հայտարարությունը` երեկվա դեպքերի կապակցությամբ

10-07-2012

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հայտարարությունը երեկ «Հարսնաքարի» մոտ տեղի ունեցածի վերաբերյալ` ստորեւ:

«Հուլիսի 8-ին գրանցվել են նոր միջադեպեր Հարսնաքար ռեստորանի շրջակայքում: Պաշտպանի 116 թեժ գծին ստացված ահազանգերի համաձայն բռնություն է գործադրվել իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ: Բացի այդ, ըստ ահազանգողների, ոստիկանությունը ոչ իրավաչափ ուժ է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ: Մեր արագ արձագանքման խումբը անմիջապես մեկնել է դեպքի վայր: Վարույթ է հարուցվել, որի շրջանակներում կիրականցվի դեպքի բոլոր մանրամասների ուսումնասիրություն:

Վահե Ավետյանի ցավալի մահը և Հարսնաքարում տեղի ունեցած դաժան բռնությունը շարունակում է վրդովեցնել հանրությանը: Շատերը այդ բռնարարքը գնահատում են որպես առանձին անհատների կողմից ձևավորած անընդունելի սովորույթների և բռնության մշակույթի հետևանք:

«Իսկ ու՞ր էին այդ ոստիկանները, երբ մարդ էին սպանում». ակցիայի մասնակիցները վերադառնում են «Հարսնաքար»

«Իսկ ու՞ր էին այդ ոստիկանները, երբ մարդ էին սպանում». ակցիայի մասնակիցները վերադառնում են «Հարսնաքար»

09-07-2012

5 րոպե մեջքով ՀՀԿ դեռեւս պատգամավոր, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի «ապարանքի» մոտ Վահե Ավետյանի հիշատակին հարգանքի լռության րոպեններից հետո, բողոքի ակցիայի բազմաթիվ մասնակիցները սկսեցին միաձայն «նեմեց մարդասպան» վանկարկել:

Ինչպես տեղեկացնում են «Մեդիալաբի» լրագրողները, բազմաթիվ ոստիկանները շրջապատել էին Ռուբեն Հայրապետյանի տունը, ուղեկցնում են բողոքի երթի մասնակիցներին:

«Իսկ ու՞ր էին այս ոստիկանները, երբ մարդ էին սպանում, թփերի մեջ թաքնվա՞ծ էին»,-բարձր բոլորին դիմեց Վարդգես Գասպարին, որին կրկին հետեւեցին «նեմեց մարդասպան» վանկարկումները:

Փորձելով հանդարտեցնել խիստ լարված իրավիճակը, «Ժառանգության» նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ասաց, թե «ոստիկաները ծառայության մեջ են եւ պետք չէ նրանց մեղադրել»:

Բռնություն «Մեդիալաբի» ֆոտոլրագրողի հանդեպ. Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են Հայրապետյանի տան ուղղությամբ

Բռնություն «Մեդիալաբի» ֆոտոլրագրողի հանդեպ. Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են Հայրապետյանի տան ուղղությամբ

09-07-2012

Մասնագիտական պարտականությունները կատարելիս խոչընդոտվել է «Մեդիալաբի» լրագրող Կարապետ Սահակյանի աշխատանքը:

«Հարսնաքարում» բողքի ակցիայի մասնակիցների ճանապարհը փակած ոստիկաններն ու կարմիր բերետավորները ոչ միայն փորձել են արգելել Կարապետ Սահակյանին նկարահանումներ անել, այլեւ սեռական բնույթի հայհոյանքներով հարձակվել ու բռնություն են գործել լրագրողի հանդեպ:

Իսկ ֆոտոլրագրողի հարցին ի պատասխան, թե ինչ իրավունքով են նման գործողությունների դիմում, ուժայինները սպառնացել են, թե «Դու հլա քո հալը կտեսնես» ու ասել են, որ նա ինքն է նախահարձակ եղել:

Առանց մոմավառության. Բախումներ «Հարսնաքարում»՝ ոստիկանների եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ

Առանց մոմավառության. Բախումներ «Հարսնաքարում»՝ ոստիկանների եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ

09-07-2012

Չափազանց լարված իրավիճակ է ստեղծվել «Հարսնաքարի» շրջակայքում: Հարյուրավոր ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ քաշքշում են բողոքի ակցիայի մասնակիցներին, հրում, հարվածում եւ խոչընդոտում մոտ գալ ռեստորանային համալիրին մոմավառություն իրականացնելու համար:

Ինչպես տեղեկացնում են «Մեդիալաբի» լրագրողները դեպքի վայրից, ներկա դրությամբ ռեստորանին հարակից փողոցում ցաքուցրիվ են եղած մարդկանց բերած մոմերն ու բաժակները, որոնք մարդիկ բերել էին վառելու ի հիշատակ «Հարսնաքարում» հունիսի 17-ին վայրագ ծեծի հետեւիանքով մահացած Վահե Ավետյանի հիշատակի:

«Մարդկանց վրայով անցնում են»,-հաղորդում են «Մեդիալաբի» լրագրողները:

Օրեր,ամիսներ. Ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանին նախագահականից նոր խոստումներ են տվել
«Դա պարտադրված տեքստ է». Ըստ Հրանուշ Խառատյանի` նախագահը Հայրապետյանին երաշխիքներ է տվել

«Դա պարտադրված տեքստ է». Ըստ Հրանուշ Խառատյանի` նախագահը Հայրապետյանին երաշխիքներ է տվել

05-07-2012

«Կարելի է վստահ լինել, որ դա պարտադրված տեքստ է եւ, բնականաբար, ինքը չի գրել: Իրեն տվել են` դատելով բառամթերքից եւ հարցադրումների կերպից, որ ինքը խեղճ, տառապագին ապրումներ ունի Վահեի հետ կապված: Դա գրում է մարդը, որն այս 12-15 օրերի ընթացքում իր տառապանքի մասին գերադասեց չխոսել, չայցելել»,-հարցին` ի՞նչ տպավորություն թողեց Ձեզ վրա Ռուբեն Հայրապետյանի` մանդատից հրաժարվելու որոշումը, մանավանդ, որ հայտարարության մեջ բավականին սրտաճմլիկ նկարագրումներ կային, ասաց «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի մեղավորներին» հանրային խմբի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Տիկին Խառատյանի խոսքով, անգամ Զորի Բալայանը, ով ամեն գնով փորձում է, ջանք է թափում հասարակությանն իրազեկել եւ հասանելի դարձնել, որ իշխանությունն անտարբեր չի եղել այդ միջադեպի եւ նրան հաջորդած իրադարձությունների նկատմամբ, որ Ռիտա Սարգսյանն է այցելել, Դերենիկ Դումանյանը, ոչ մի խոսք չի գտնում ասելու, թե Հայրապետյանն ինչպե՞ս է արձագանքել:

Վաճառել «Հարսնաքարը» եւ փոխանցել գումարը Վահե Ավետյանի ընտանքին. «Չենք լռելու» (Տեսանյութ)

Վաճառել «Հարսնաքարը» եւ փոխանցել գումարը Վահե Ավետյանի ընտանքին. «Չենք լռելու» (Տեսանյութ)

03-07-2012

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով վաճառել «Հարսնաքարը» եւ փոխանցել գումարը Վահե Ավետյանի ընտանքին: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

««Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամներն այսօր մասնակցել են Վահե Ավետյանի հուղարկավորությանը` սգո և ցասման մի արարողության, որը ապացուցելու եկավ այս օրերին լրագրողներից մեկի կողմից հնչեցված միտքն այն մասին, որ «հայերի վառոդանոթում դեռ վառոդ կա»:

«Ո՞ւր կորան դաժամ ծեծի մյուս մասնակիցները». Ստեփան Սաֆարյանի տրամաբանական հարցերը
«Հանցագործները պիտի պատասխան տան մեր վրա թքելու, մեզ սպանելու, մեր մեջի մարդուն ոչնչացնելու համար». Արթուր Սաքունց

«Հանցագործները պիտի պատասխան տան մեր վրա թքելու, մեզ սպանելու, մեր մեջի մարդուն ոչնչացնելու համար». Արթուր Սաքունց

01-07-2012

Այսօր երեկոյան ժամը 21:00-ին ի հիշատակ Վահե Ավետյանի կազմակերպված մոմավառության մասնակցության կոչ է արել հայտնի իրավապաշտան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

«Իմ բոլոր ընկերներին, համախոհներին չսիրողներին ատողներին, բարեկամներին, անծանոթներին և մտերիմերին կոչ եմ անում. ԱՆՊԱՅՄԱՆ ԼԻՆԵԼ ՀԱՆՑԱՔԱՐՈՒՄ/հարսնաքար ռեստորանում/ այսօր ժամը 21:00-ին -մոմավառության ի հիշատակ այդտեղ սպանված ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ...»,-գրել է իրավապաշտպանը:

Այս հանցագործությունը կատարողները, հովանավորողները պետք է և դատարանում, և հասարակության առջև պատասխանատվություն կրեն, մեր բոլորիս վրա թքելու, մեզ սպանելու, մեր մեջի մարդուն ոչնչացնելու համար... մենք կանք, մենք ապրում ենք, մենք արժանապատիվ ենք, մենք դատապարտում ենք... տեռորը, բռնությունը չի հաղթի, չի անցնի, չի իշխի...»:

Հիշեցնենք, որ Բժիշկ Վահե Ավետյանի մահը ցասումի հասարակական ալիք է բարձրացրել. սոցիալական ցանցերը ողողված են «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի եւ մեղավորներին պատժելու, անտարբերությունից պայքարի դուրս գալու կոչերով:

«Հարսնաքարի» միջադեպ. նախաձեռնող խումբը բարձրացնում է Ռուբեն Հայրապետյանի ու Սամվել Ալեքսանյանի մանդատից զրկելու հարցը

«Հարսնաքարի» միջադեպ. նախաձեռնող խումբը բարձրացնում է Ռուբեն Հայրապետյանի ու Սամվել Ալեքսանյանի մանդատից զրկելու հարցը

27-06-2012

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում գնահատականներ են տրվում տեղի ունեցածին, թվարկում պատճառները եւ բարձրացնում իշխանական պատգամավորներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Հայտարարութունն ամբողջությամբ՝ ստորեւ:

«2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող  «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան,  Գարիկ Սողոմոնյան, գտնվում են հիվանդանոցում: Վահե Ավետյանը, բժիշկների գնահատմամբ` ծայրահեղ ծանր վիճակում է, ենթարկվել է գլխուղեղի երկու վիրահատության, սակայն մինչ օրս գիտակցության չի եկել:

Ծեծի ենթարկված քաղաքացիներից երկուսի հաղորդած տվյալների համաձայն` նրանց ծեծի է ենթարկել մոտ 15 հոգի: Հիվանդանոց տեղափոխելուց հետո պարզվել է, որ դաժան ծեծի ենթարկվածները զինվորական բժիշկներ, սպաներ են և միայն բժշկական օգնության տրամադրման փաստի հիման վրա է հայտնի դարձել բռնության փաստը:

2012 թ. հունիսի 21-ին Ազգային ժողովի մոտ «Հարսնաքարի» դեպքի վերաբերյալ իր բողոքն արտահայտող ՀՀ քաղաքացի Վադգես Գասպարիի նկատմամբ ակնհայտ ապօրինի գործողություն է իրականացրել ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր, նույն քաղաքական իշխանության մեկ այլ ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը ու իր թիկնապահներից մեկը, ինչը այլ կերպ, քան ցինիզմ ու անպատժելիություն անհնար է որակել, երբ առաջին բռնության դեպքի քննության ընթացքում ԱԺ պատգամավորը բռնության քայլ է իրականացնում բռնության փաստի դեմ բողոքող ՀՀ քաղաքացու նկատմամբ:

«Այլեւս ոչ դեղորայքով, ոչ վիրահատությամբ օգնել հնարավոր չէ». «Հարսնաքար» ռեստորանում ծեծված բժշկի վիճակը ծայրահեղ ծանր է

«Այլեւս ոչ դեղորայքով, ոչ վիրահատությամբ օգնել հնարավոր չէ». «Հարսնաքար» ռեստորանում ծեծված բժշկի վիճակը ծայրահեղ ծանր է

20-06-2012

Երկու օր առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված բժիշկ Վահե Ավետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մյուս տուժողները համեմատաբար կայուն վիճակում են, իսկ մինչ այդ իրավապահները դժվարանում են որոշել՝ որ գերատեսչությունը պիտի զբաղվի միջադեպի քննությամբ:

Պաշտպանության նախարարության Երեւանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր 33-ամյա Ավետյանին այսօր կրկին վիրահատել են: Վիրահատող բժիշկ Հակոբյանը նշում է, որ փորձել են կանխել ուղեղի շարունակվող այտուցումը, սակայն Ավետյանին այլեւս ոչ դեղորայքով, ոչ էլ վիրահատությամբ օգնել հնարավոր չէ.

«Եթե կոտրվես, դու էլ ես մահանում». մրցանակակիր իրավապաշտպանները կպայքարեն «մինչեւ վերջ»

«Եթե կոտրվես, դու էլ ես մահանում». մրցանակակիր իրավապաշտպանները կպայքարեն «մինչեւ վերջ»

07-06-2012

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ «Ազատության պաշտպան», լրագրող Ծովինար Նազարյանը՝ «Խիզախ կին», Epress.am լրատվական կայքը՝ գերազանց լրատվամիջոց, բնապահպան-ակտիվիստներ Ապրես Զոհրաբյանը, Եղիա Ներսիսյանը, Գոռ Հակոբյանը, Մարի Խաչատրյանն ու Ռուզաննա Գրիգորյանը` բնության պահպաններ:

Նրանք են մարդու համընդհանուր իրավունքների այն պաշտպանները, որոնք հունիսի 4-ին մրցանակներ ստացան Հայաստանում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանությունների, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, ԵԱՀԿ եւ ԵՄ գրասենյակների կողմից: Մրցանակների հանձնմանը ներկա էր նաեւ պաշտոնական այցով Երեւանում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի բնորոշմամբ՝ այս մրցանակով խրախուսվում, քաջալերվում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչն ամրագրված է նաեւ ՀՀ Սահմանադրությամբ, սակայն, խնդիրն այն է, որ Հայաստանում գործնականը խզում ունի Սահմանադրությունից:

«Եւ այս ամենի իմաստն այն է, որ այդ խզումը նվազեցվի»,- ասում է իրավապաշտպանը` հավելելով, որ պատահական չէ, որ մրցանակներ են հանձնվել նաեւ իշխանության ներկայացուցիչներին, ինչը ցույց է տալիս, որ երբ մի կողմից խրախուսվում են իշխանությունները, մյուս կողմից խրախուսվում է նաեւ քաղաքացիական հասարակությունը:

Իշխանության ներկայացուցչին՝ փոխոստիկանապետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին ոստիկանության բարեփոխումներում, հատկապես` ոստիկանության կրթական համակարգի դրական տեղաշարժերում ունեցած դերակատարման համար մրցանակ է հանձնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը:

Արծվիկ Մինասյան. Չփորձեք ավելորդ ճնշում գործադրել արդարադատության համակարգի նկատմամբ

Արծվիկ Մինասյան. Չփորձեք ավելորդ ճնշում գործադրել արդարադատության համակարգի նկատմամբ

16-05-2012

Երեւանում «DIY» ակումբի պայթյունի իրականացնողները գրավի դիմաց ազատ են արձակվել եվ ակումբի տնօրեն Արմինե Օգանեզովան (Ծոմակ) հայտարարում է, որ ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Դաշնակցության կողմից:

Ի պատասխան այս ամենի` Արծվիկ Մինասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ որպես ԱԺ պատգամավոր նա բազմիցս նշել է, որ Հայաստանում կալանավորումը` որպես խափանաման միջոց, պետք է կիրառվի խիստ հազվագյուտ դեպքերում, այլ ոչ թե դառնա հաճախ կիրառվող պարկտիկա:

«Այս անձնական համոզումս ժամանակին հիմք է հանդիսացել, որ անձնական երաշխավորությունը կամ գրավը որպես կալանավորման այլընտրանքային միջոց կիրառելու նախաձեռնությամբ հանդես գամ, թե օրեսդրական առաջարկների ձեվով, եւ թե մասնավոր դեպքերում»,- ասում է նա հաղորդագրության մեջ:

Second hand. ըստ մասնագետների, օգտագործված եվրոպական հագուստը կարող է մաշկաբորբի պատճառ դառնալ

Second hand. ըստ մասնագետների, օգտագործված եվրոպական հագուստը կարող է մաշկաբորբի պատճառ դառնալ

07-05-2012

Մաշկաբանները զգուշացնում են՝ արտերկրից բերված եւ արդեն օգտագործված հագուստը կարող է մաշկային հիվանդությունների պատճառ դառնալ, քանի որ հայտնի չէ, արդյոք այդ հագուստի առեւտրով զբաղվող խանութները եւ այն ներկրող ընկերություններն ու անհատները այն անհրաժեշտ մշակման ենթարկում են, թե՞ ոչ:

Ավելի քան 35 տոկոսանոց պաշտոնական աղքատության պայմաններում շատ հայաստանցիների համար փրկություն են դարձել այսպես կոչված Second hand (երկրորդ ձեռքից) եվրոպական հագուստները, որոնք թեպետ օգտագործված են, բայց նոր տեսք ունեն ու 5-10 անգամ ավելի մատչելի են, քան որակյալ նոր հագուստները, ու ավելի դիմացկուն, քան համեմատաբար էժան նորը:

Սակայն, պատկան մարմինների անուշադրության պատճառով Հայաստանի համար նորահայտ այս բիզնեսը, ըստ մաշկաբանների կարող է վտանգավոր լինել՝ անհրաժեշտ մշակման բացակայության դեպքում:

«Օգտագործված հագուստը վաճառելուց առաջ ախտահանվում է քիմիական նյութերով, որոնք կարող են կոնտակտային դերմատիտի պատճառ դառնալ, երբ մաշկը այտուցվում է, քոր է գալիս: Բացի մաշկաբորբից` միշտ կա ալերգիայի վտանգ: Հաճախ այդ քիմիական նյութերին հատուկ հավելումներ են ավելացնում, որպեսզի հետո հոտը չզգացվի, իսկ այդ հավելումները կարող են ալերգիաների պատճառ դառնալ», - ասում է մաշկաբան-վեներոլոգ Սահակ Հակոբյանը:

Ընտրություններ. Գյումրու քաղաքապետի տղան առեւանգել է «Կենտրոնի» օպերատորին

Ընտրություններ. Գյումրու քաղաքապետի տղան առեւանգել է «Կենտրոնի» օպերատորին

07-05-2012

Հերթական առտառոց դեպքն է գրանցվել այսօր՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամների մասնակցությամբ:

Քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը, որը հայտնի է պարբերաբար արտակարգ իրավիճակներ ստեղծելու իր կարողությամբ, այսօր առավոտյան առեւանգել է «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորին:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրությունը:

«2012 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 08:30-ին, ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանից եւ Նազելի Յարալյանից, որ «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում: Ըստ հաղորդման հեղինակի՝ Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետեւ տարել նաեւ օպերատոր Վարազդատ Պապիկյանին»,-նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

«Հայկական կողմի փաստերն անհերքելի են եւ հիմնավորված». միջազգային իրավագետ Ջեֆրի Ռոբերթսոնը ՝ ցեղասպանության մասին

«Հայկական կողմի փաստերն անհերքելի են եւ հիմնավորված». միջազգային իրավագետ Ջեֆրի Ռոբերթսոնը ՝ ցեղասպանության մասին

25-04-2012

«Միացյալ թագավորությունը ոչինչ չի շահի ցեղասպանության փաստը ընդունելով, բայց այդ քաղաքականությունը կառավարությանը էթիկայի տեսանկյունից խիստ քննադատական կարգավիճակում է թողնում»,- այսպես է արտահայտվել Միացյալ Թագավորության թագուհու խորհրդական, միջազգային իրավագետ Ջեֆրի Ռոբերթսոնը դեռ 1999թ.-ին Արտաքին գործերի եւ համագործակցության հարցերով զբաղվող գրասենյակի հուշագրում:

Անցել է 3 տարի եւ նույն մարդը նույն խոսքերն արդեն կրկնում է Հայաստանում, որտեղ եկել է «Լույս» հիմնադրամի հրավերով:

Ռոբերթսոնը Հայաստանի համար կարեւոր միջազգային հեղինակություն վայելող մարդ է, քանի որ պարբերաբար հանդես է գալիս իրավական վերլուծություններով, որոնցով փաստացի է ապացուցում ցեղասպանության եղելությունը: Նա համոզված է, որ Բրիտանական կառավարության՝ «ապացույցները միանշանակ չեն համոզում եղելությունը ցեղասպանություն որակելու համար» պնդումը կեղծ է:

Նախկի՞ն, թե՞ ներկա ռեկտոր. Աշոտյանը կոչ է անում «պղտոր ջրում քաղաքական ձուկ չորսալ»

Նախկի՞ն, թե՞ ներկա ռեկտոր. Աշոտյանը կոչ է անում «պղտոր ջրում քաղաքական ձուկ չորսալ»

19-04-2012

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Սուրեն Զոլյանը շարունակելու է զբաղեցնել ռեկտորի պաշտոնը, քանի որ նախարարի որոշումը, նրա համոզմամբ, չունի իրավական հիմքեր:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Աշոտյանը երեկվանից դադարեցրել է ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները, ինչն առաջ էր բերել հարյուրավոր ուսանողների դժգոհությունը:

«Զոլյան...Ազատ, անկախ Բրյուսով...» վանկարկելով՝ ուսանողները այսօր դասերից հետո շարժվեցին դեպի ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ասելով որ Աշոտյանը դադարեցնի Ֆեյսբուքում գրառում անելը եւ դրա փոխարեն գա իրենց լսի: Ուսանողները հայտարարեցին, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի իրենց շարժումը. իրենք պարզապես ուզում են վերականգնել սիրելի ռեկտորին:

Ինչու՞ Զոլյանին պաշտոնանկ արեցին. իրավապաշտպանի համոզմամբ ռեկտորը կաշառք չի վերցրել, քաղաքականությամբ էլ չի զբաղվել

Ինչու՞ Զոլյանին պաշտոնանկ արեցին. իրավապաշտպանի համոզմամբ ռեկտորը կաշառք չի վերցրել, քաղաքականությամբ էլ չի զբաղվել

18-04-2012

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ իշխանություններին դուր չի եկել, որ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը» քաղաքականացված չէ ու հնարավոր չէ օգտագործել նախըտրական շրջանում վերջինսիս ռեսուրսները: Դա է հիմնական պատճառը, իրավապաշտպանի կարծիքով, որի համար ռեկտոր Սուրեն Զոլյանին այսօր աշխատանքից ազատել են:

Անազատության երկու տարի. դատարանը չի կարողանում որոշել` ով է մեղավոր

Անազատության երկու տարի. դատարանը չի կարողանում որոշել` ով է մեղավոր

17-04-2012

60-ամյա Բենիամին Հովակիմյանն ասում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ գնալ-գալու ճանապարհին ավելի է ծերացել, քան ամբողջ կյանքում: Նա անընդհատ հարցում է ինքն իրեն` ինչու է տղան գտնվում քրեակատարողական հիմնարկում արդեն 26 ամիս, եթե նրա մեղքը դատարանի վճռով ապացուցված չէ:

2010 թ. հունվարին «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու համար մեղադրում են Հովակիմյանի որդուն՝ Ստեփան Հովակիմյանին (այժմ 30 տարեկան) և նրա ընկեր Վահրամ Քերոբյանին (այժմ 26 տարեկան): Նախնական վարկածով՝ Հովակիմյանն է Քերոբյանին ուղղորդել գողություն կատարելու, այժմ երկուսն էլ կալանավորված են:

«Սկզբում ես էլ էի կասկածում, որովհետև քննիչը շատ հաստատ էր պնդում իմ տղայի մեղքը, բայց երբ ուսումնասիրեցի գործը, տեսա, որ ոչ մի ապացույց չկա, բացի խոշտանգումների արդյունքում կորզված Ստեփանի ինքնախոստովանական ցուցմունքից: Այդ ցուցմունքում ներկայացված փաստերն էլ ոչ մի կերպ ապացուցված չեն»,- «Մեդիալաբին» ասում է Հովակիմյանի հայրը:

Բարեգործական ձու, հոգեհանգստի համար օղի ու սուրճ եւ ավելին. հանրային վերահսկման iDitord.org կայքը փորձելու են իրազեկել ընտրախախտումների մասին

Բարեգործական ձու, հոգեհանգստի համար օղի ու սուրճ եւ ավելին. հանրային վերահսկման iDitord.org կայքը փորձելու են իրազեկել ընտրախախտումների մասին

08-04-2012

«ՀՀԿ-ի կողմից Սուրբ Զատիկին ընդառաջ, որպես «բարեգործական ակցիա» Երեւանի Աջափնյակ համայնքում հավկիթներ են նվիրում», «Հայկաշեն գյուղում հոգեհանգստի ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների օղի եւ սուրճ բաժանում»:

Այս ահազանգերն ընդամենը երկուսն են արդեն հինգ տասնյակը գերազանցող ՀՀ տարբեր մարզերի քաղաքներից եւ գյուղերից ստացվող ահազանգերից, որոնց մասին խորհրդարանական ընտրությունների շեմին տեղեկացնում են հենց բնակիչները՝iDitord.org հանրային վերահսկում իրականացնող կայքի միջոցով: