
10 միլիարդ դրամի յուրացում. ՀՀ ՊՆ-ին ապրանքներ և սպառազինություն մատակարարող ընկերությունների նկատմամբ հարուցվել է քրեական գործ
«ՀՀ վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների և տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում),-այս մասին տեղեկացնում է ԱԱԾ հաղորդագրությունը։