Զորակոչիկների իրավունքները (անիմացիոն տեսանյութ)

Զորակոչիկների իրավունքները (անիմացիոն տեսանյութ)

31-01-2018

Չափահաս տարիքի հասած արական սեռի Հայաստանի քաղաքացիները զինապարտ են և ենթական են զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:

Անվճար բուժօգնության իրավունքը (անիմացիոն տեսանյութ)

Անվճար բուժօգնության իրավունքը (անիմացիոն տեսանյութ)

27-01-2018

ՀՀ-ում յուրաքանչյուր ոք ունի բժշկական օգնություն ստանալու իրավունք:

Քաղաքացու իրավունքները՝ ԴԱՀԿ-ի հետ առնչվելիս (անիմացիոն տեսանյութ)

Քաղաքացու իրավունքները՝ ԴԱՀԿ-ի հետ առնչվելիս (անիմացիոն տեսանյութ)

22-01-2018

Երբ դատական որոշումները չեն կատարվում կամավոր՝ կատարվում են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:

  «Բռնությունների դիմած պաշտոնյաները չեն ենթարկվել պատասխանատվության».  «Human Rights Watch»-ը՝ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին

  «Բռնությունների դիմած պաշտոնյաները չեն ենթարկվել պատասխանատվության».  «Human Rights Watch»-ը՝ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին

18-01-2018

Հունվարի 18-ին «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպութունը հրապարակեց իր «Համաշխարհային զեկույց 2018» ամենամյա հետազոտությունը, որն ամփոփում է մարդու իրավունքների հիմնահարցերը աշխարհի 90-ից ավելի երկրներում և տարածքներում, 2016թ վերջից մինչև 2017թ նոյեմբերն ընկած ժամանակահատվածում։ Զեկույցում ընդգրկված երկրների շարքում է նաև Հայաստանը։ Մասնավորապես, զեկույցը անդրադառնում է 2017թ խորհրդարանի և ավագանու ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրախախտումներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց նկատմամբ հետապնդումներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին չարաշահումների համար պատասխանատվության չենթարկելուն, և այլն:

«Պաշտպանության նախարարն իրավունք չունի որևէ զինծառայողի բուժման համար դրամահավաք անցկացնելու կոչ անել». Արթուր Սաքունց

«Պաշտպանության նախարարն իրավունք չունի որևէ զինծառայողի բուժման համար դրամահավաք անցկացնելու կոչ անել». Արթուր Սաքունց

17-01-2018

«Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իրավունք չունի որևէ զինծառայողի բուժման համար դրամահավաք անցկացնելու կոչ անել, քանի որ դա անհամատեղելի է նախարարի պաշտոնի հետ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով վերջին օրերին բուռն քննարկումների թեմա դարձած նախաձեռնությանը:

«Մեկուկես տարի է՝ ասում ենք՝ խնդրում ենք բացատրել, ի՞նչ հանցանք է կատարել Կարո Եղնուկյանը, որպեսզի մենք պաշտպանվենք, չեն բացատրում». փաստաբան

«Մեկուկես տարի է՝ ասում ենք՝ խնդրում ենք բացատրել, ի՞նչ հանցանք է կատարել Կարո Եղնուկյանը, որպեսզի մենք պաշտպանվենք, չեն բացատրում». փաստաբան

16-01-2018

Քաղաքական հայացքների համար կալանավորված Կարո Եղնուկյանին հոգեբան չեն տրամադրում, նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանն առաջիկայում այս հարցով կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Իրավապահ համակարգը, երբ պետք է իշխանությանը, ամբողջությամբ անպատժելի է, և մենք մինչև հիմա դա ենք տեսել». իրավապաշտպան

«Իրավապահ համակարգը, երբ պետք է իշխանությանը, ամբողջությամբ անպատժելի է, և մենք մինչև հիմա դա ենք տեսել». իրավապաշտպան

12-01-2018

Հունվարի 8-ին Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոցի խաչմերուկում ողբեգական ավտովթարը ոստիկանության երկու ծառայողների՝ 28-ամյա Արեգ Դավթյանի և 33-ամյա Խաչիկ Գասպարյանի կյանքը խլեց: BMW X6-ի վարորդը, որ դեպքի վայրից դիմել էր փախուստի, Ճվճըվ Արո մականունով Արա Վարդանյանի որդին է՝ Սարգիս Վարդանյանը, ով պարբերաբար մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել, պարբերաբար իրավախախտումներ է կատարել և մնացել անպատիժ։ Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում նշել էր. «Հասարակությունում վխտացող բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է ոստիկանությունը և շարունակում է պատժել»։

Հայաստանի ոստիկանության ծառայողների և ավտոմեքենաների թիվը

Հայաստանի ոստիկանության ծառայողների և ավտոմեքենաների թիվը

09-01-2018

Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանությունը փորձում է գաղտնի պահել երկրում ոստիկանների և ոստիկանության մեքենաների թվի մասին տեղեկությունները: Թեև ոստիկանության տարբեր պաշտոնյաներ հրապարակում են թվեր, որոնց հետ պարզ թվաբանական գործողություններ իրականացնելիս կարելի է ստանալ ոստիկանության և ոստիկանության զորքերի ընհանուր թիվը: Նույն կերպ, բաց աղբյուրներից շատ հեշտ է պարզել ոստիկանության ավտոմեքենաների քանակը:

«Շատ տհաճ է տեսնել, թե ինչպես է ՊՆ նախարարը կղերականության հետ միաձուլված, սա հիշեցնում է հետամնաց միջնադարյան բարքեր». Իրավապաշտպաններ

«Շատ տհաճ է տեսնել, թե ինչպես է ՊՆ նախարարը կղերականության հետ միաձուլված, սա հիշեցնում է հետամնաց միջնադարյան բարքեր». Իրավապաշտպաններ

07-01-2018

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Սուրբ Ծննդյան պատարագի Ջրօրհնեքի խաչքավորի դերում հանդես գալը փաստում է, որ Հայաստանի իշխանությունները միջնադարյան հետամնաց քաղաքականություն են վարում։

«Սահմանային անցակետերում զինվորական գրքույկը պահանջելը ակնհայտ ապօրինություն է».Արթուր Սաքունց

«Սահմանային անցակետերում զինվորական գրքույկը պահանջելը ակնհայտ ապօրինություն է».Արթուր Սաքունց

30-12-2017

Սահմանային անցակետերում Հայաստանից մեկնելու դեպքում անձի զինվորական գրքույկը պահանջելը, դրանում նշումների կատարված կամ չկատարված լինելու հիմքով մարդուն սահմանը հատելն արգելելը ակնհայտ ապօրինություն են:

«Սերժ Սարգսյանի այդ ելույթի նպատակն սաստելն էր, որ հանկարծ մտքներովդ չանցնի ապստամբել». Ավետիք Իշխանյան

«Սերժ Սարգսյանի այդ ելույթի նպատակն սաստելն էր, որ հանկարծ մտքներովդ չանցնի ապստամբել». Ավետիք Իշխանյան

27-12-2017

Օրերս Սերժ Սարգսյանը ելույթ էր ունեցել Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ)` ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում: Իր ելույթում նա մեծ տեղ էր հատկացրել հակաահաբեկչական ոլորտում գործողություններին, նշելով, որ անհրաժեշտ է երիցս աշխուժացնել ոլորտը։

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանում խոսքի ազատության առումով իրավիճակը վատթարացել է». փորձագետներ

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանում խոսքի ազատության առումով իրավիճակը վատթարացել է». փորձագետներ

25-12-2017

Հայաստանում վերջին տարիներին խոսքի ազատության առումով հետընթաց է նկատվում, և այդ միտումը շարունակվել է նաև 2017 թվականին: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Այդուհանդերձ, նա նկատում է, որ այս տարի նոր մարտահրավերներ չեն եղել ԶԼՄ-ների համար, շարունակվել են նախորդ միտումները:

Բռնություններ, անարդարություն, ծեծ ու ջարդ. ըստ իրավապաշտպանների՝ 2017 թվականը մարդու իրավունքների խախտման տեսանկյունից մտահոգիչ տարի էր

Բռնություններ, անարդարություն, ծեծ ու ջարդ. ըստ իրավապաշտպանների՝ 2017 թվականը մարդու իրավունքների խախտման տեսանկյունից մտահոգիչ տարի էր

21-12-2017

2017 թվականին Հայաստանում մարդու իրավունքների խախտման տեսանկյունից մտահոգիչ իրավիճակ է արձանագրվել, երկրում շարունակում է համակարգային բնույթ կրել անպատժելիությունը:

«Սիմոնյանի վարքագիծն անպատվաբեր է և անհարիր բարձրագույն կրթօջախի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին և արժանի է խիստ գնահատականի». հայտարարություն

«Սիմոնյանի վարքագիծն անպատվաբեր է և անհարիր բարձրագույն կրթօջախի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին և արժանի է խիստ գնահատականի». հայտարարություն

20-12-2017

Ս․թ․ դեկտեմբերի 18-ին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը հացադուլ և դասադուլ են սկսել՝ բողոքելով ՀՀ կրթության և գիտության նախարարի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ շուրջ մեկ ամիս տևած բանակցությունների անարդյունավետությունից, քանի որ վերջիններս նրանց խոստումներ են տվել տարկետման հարցում զիջումների գնալ «Զինապարտության մասին» նոր օրենքի ընդունումից հետո, սակայն գործնական քայլեր չեն ձեռնարկել։

«Այս տարի ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքար չի իրականացվել, այլև կոռուպցիան ձևավորել է Հայաստանի հին ու նոր իշխանությունը». փորձագետներ

«Այս տարի ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքար չի իրականացվել, այլև կոռուպցիան ձևավորել է Հայաստանի հին ու նոր իշխանությունը». փորձագետներ

20-12-2017

Չնայած իշխանությունների հնչեցրած խոստումներին` 2017 թվականին Հայաստանում կոռուպցիայի դեմ առարկայական պայքար չի տարվել, միայն օրենսդրական դաշտն է բարելավվել:

«Ազատության աստիճանն ու տարածքները ՀՀ-ում հաջորդ տարվա ապրիլին զուգընթաց է՛լ ավելի են նեղանալու». Արթուր Սաքունց

«Ազատության աստիճանն ու տարածքները ՀՀ-ում հաջորդ տարվա ապրիլին զուգընթաց է՛լ ավելի են նեղանալու». Արթուր Սաքունց

16-12-2017

Ազգային անվտանգության ծառայության կողմից ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ահաբեկչություն նախապատրաստելու համար քրեական հետապնդում սկսելու հայտարարությունը փաստում է, որ Հայաստանի իշխանությունները ավտորիտարիզմից անցում են կատարում բռնապետական վարքագծի, որին հաջորդելու են երկրում խոսքի, կարծիքների արտահայտման ազատության էլ ավելի սահմանափակումը, քրեական հետապնդումները: «Մեդիալաբի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նա մի շարք հարցադրումներ է հնչեցնում՝ այս դեպքի հետ կապված։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է քրեական գործ հարուցել Սերժ Սարգսյանի նկատմամբ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է քրեական գործ հարուցել Սերժ Սարգսյանի նկատմամբ

14-12-2017

Վանաձորի գրասենյակը այսօր՝ 2017 թ. դեկտեմբերի 13-ին, փոստով հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցով՝ դեկտեմբերի 9-ին Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ընթացքում վերջինիս արած հայտարարությունների կապապցությամբ:

«Մեդիա գերազանցություն» մրցանակ՝ «Մեդիալաբին» . Հայաստանի միջազգային հանրությունը մեծարում է իրավունքների պաշտպաններին

«Մեդիա գերազանցություն» մրցանակ՝ «Մեդիալաբին» . Հայաստանի միջազգային հանրությունը մեծարում է իրավունքների պաշտպաններին

11-12-2017

Երևան, Հայաստանի Հանրապետություն.  ԱՄՆ դեսպանությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը և Եվրոպայի խորհրդի երևանյան  գրասենյակը այսօր տեղի ունեցած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց և կազմակերպություններին, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, բազմազանության, կրոնական հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների ու հավասար հնարավորությունների խթանման դիրքերից: Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը միջազգային համայնքի առաջին համատեղ նախաձեռնությունն  էր, որով 2012թ-ից  նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական և քաղաքական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

«Նախագծում տեղ գտած հաշտության ինստիտուտի ուժեղացումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել և ավարտվել ավելի լուրջ բռնությամբ». իրավապաշտպան

«Նախագծում տեղ գտած հաշտության ինստիտուտի ուժեղացումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել և ավարտվել ավելի լուրջ բռնությամբ». իրավապաշտպան

10-12-2017

Ընտանեկան բռնության զոհերի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններն աշխատանքներ են իրականացնում, որպեսզի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծում տեղ գտած հասկացությունները, նախքան Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ նախագծի ընդունումը, փոփոխությունների ենթարկվեն: «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը:

«Սարգսյանի խոսքը՝ կոռուպցիան քաղցկեղ է, ասվում է դրսի համար, մաքուր իմիտացիա է, կեղծ ու ձևական». Ժաննա Ալեքսանյան

«Սարգսյանի խոսքը՝ կոռուպցիան քաղցկեղ է, ասվում է դրսի համար, մաքուր իմիտացիա է, կեղծ ու ձևական». Ժաննա Ալեքսանյան

09-12-2017

ՄԱԿ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը հռչակվել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։ Իրավապաշտպանները նկատում են, որ Հայաստանին ԵՄ-ի կողմից տարիներ շարունակ կոռուպցիայի դեմ պայքարի համար միլիոնավոր դոլարներ են հատկացվել, սակայն որևէ արդյունք չի գրանցվել։