Արման Մուսինյան. Հանրահավաքին ներկայացվելիք մեր ռազմավարությունը կբավարարի հանրությանը

Արման Մուսինյան. Հանրահավաքին ներկայացվելիք մեր ռազմավարությունը կբավարարի հանրությանը

07-09-2011

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը խոսելով սեպտեմբերի 9-ին կայանալիք Կոնգրեսի հանրահավաքի մասին` շեշտեց, որ «Կոնգրեսը հիմա իր ողջ կառույցներով լծված է հանրահավաքի նախապատրաստաման, իրազեկման աշխատաքներին»:

«Թե ի՞նչ կլինի հանրահավաքում, կարծում եմ լավագույնս կլինի, որ քաղաքացիները գան-մասնակցեն հանրահավաքին, որտեղ կներակայացվի Կոնգրեսի առաջիկա մեկ-երկու ամիսների ռազմավարությունը, որը վստահ եմ կբավարարի հանրությանը»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց Մուսինյանը:

«Սեւազգեստ բանակի» լուռ երթ

«Սեւազգեստ բանակի» լուռ երթ

07-09-2011

Հինգշաբթի օրը ժամը 10: 30-ից մինչեւ 13-ը կառավարության նիստերի ժամին` կառավարության շենքի մոտ տեղի կուենա սեւազգեստ բանակի լուռ երթ: «Սեւազգեստ բանակի» լուռ երթ»-ւ Facebook սոցիալական ցանցում ստեղծված հերթական նախաձեռնությունն է, որը նպատակ ունի իր բարոյական աջակցությունը ցուցաբերել տարբեր տարիներին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների հարազատներին, ինչպես նաեւ պահանջել իշխանություններից վերջ տալ բանակային սպանություններին: Նախաձեռնությանը միանալու մասին արդեն իսկ հայտնել են ավելի քան 1000 օգտատերեր:

Գալուստ Սահակյան. WikiLeaks-ի հրապարակումները նպատակ ունեն «Հայաստանում փոթորիկ ստեղծել

Գալուստ Սահակյան. WikiLeaks-ի հրապարակումները նպատակ ունեն «Հայաստանում փոթորիկ ստեղծել

07-09-2011

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով WikiLeaks կայքի կողմից հրապարակված այն փաստաթղթին, որտեղ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին 2008-ի մարտին պատմել է այն մասին, թե ինչպես է ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը ճնշում գործադրում ՍԴ անդամների վրա, որպեսզի վերջիններս չբավարարեն նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հայցը, հայտարարել է, թե «դրանք լավ հայեր չեն»: Սակայն պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է ինքը մեկնաբանում իր կուսակից, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի հայտարարությունը, որտեղ վերջինս ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ զրույցում հայտարարել է, (այս փաստաթուղթը եւս հրապարակվել է WikiLeaks-ի կողմից), թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հակասություններ ունեն, Սահակյանը հայտարարել է, թե չի հավատում WikiLeaks-ին:

Իրավապաշտպան. Բանակում ծառայելն ավելի վտանգավոր է, քան պոստերում

Իրավապաշտպան. Բանակում ծառայելն ավելի վտանգավոր է, քան պոստերում

07-09-2011

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, կիրավապաշտպան Արթուր Սաքունցը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 2005-2011 թվականներին` այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ հայկական բանակում արձանագրվել է 306 մահվան դեպք, 2007-2011թթ.՝ 228 մահվան դեպք, որից միայն 32-ն է եղել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:

«Ստացվում է՝ բանակում ծառայելն ավելի վտանգավոր է, քան պոստերում և դիրքերում գտնվելը»,- հայտարարել է Սաքունցը:

Իրավապաշտպանը նաեւ պարզաբանումներ է պահանջել ՊՆ-ից բանակում արձանագրված կոռուպցիոն երևույթների վերաբերյալ, որպես օրինակ նշելով Ջողազի ջրամբարի պոմպակայանների թալանման մասին:

Իրավապաշտպան. Աղասի Աբրահամյանի գործով ամեն ինչ փակ է պահվում

Իրավապաշտպան. Աղասի Աբրահամյանի գործով ամեն ինչ փակ է պահվում

06-09-2011

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Եղնիկներ» կոչվող զորամասում Աղասի Աբրահամյանի սպանության գործով որեւէ նորություն չունի, քանի որ, նրա խոսքով, քննությունը վերցված է խիստ վերահսկողության տակ, եւ որեւէ տեղեկություն այս պահին հնարավոր չէ ստանալ: Իրավապաշտպանը նշեց, որ ինքը սպասում է գործով վերջնական եզրակացությանը, ինչից հետո ինքը կարտահայտի իր տեսակետը:

«Հայաստանը ես եմ» . մրցույթի հաղթողը Հայաստանի նախագահին կուղեկցի արտասահմանյան այցերից մեկի ընթացքում

«Հայաստանը ես եմ» . մրցույթի հաղթողը Հայաստանի նախագահին կուղեկցի արտասահմանյան այցերից մեկի ընթացքում

06-09-2011

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների պետական հանձնաժողովը եւ Մեդիամաքսը ներկայացնում են «Հայաստանը ես եմ» մրցույթը, որին կարող են մասնակցել Անկախության հռչակման եւ Անկախության հռչակագրի ընդունման տարեկիցները` 1990-91թթ. ծնված երիտասարդները:

Նախարարությունը հետեւում է, սակայն Վայքում ծնված երեխան արդեն մահացել է

Նախարարությունը հետեւում է, սակայն Վայքում ծնված երեխան արդեն մահացել է

06-09-2011

Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, Վայքի ծննդատան դեպքի վերաբերյալ առողջապահության նախարարությունն մասնագիտական ուսումնասիրություն իրականացնելու գործընթացի նկատմամբ ամենօրյա շարունակական հսկողություն է սահմանել ինչպես երեխայի բուժման, այնպես էլ դեպքի կապակցությամբ:

Վարձով բնակվել և գողացել է

Վարձով բնակվել և գողացել է

06-09-2011

Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Նորքի 9-րդ զանգվածից բերման են ենթարկել 34-ամյա մի տղամարդու. նա խոստովանել է, որ ս/թ օգոստոսի 31-ից վարձակալական հիմունքներով բնակվելով Նորքի 9-րդ զանգվածի 105 շենքի բնակարաններից մեկում` գողացել է սառնարան, ջրատաքացուցիչ, հեռուստացույցի տակդիր, 2 պահարան, հեռուստացույց՝ հենապահարանով, 2 դուռ և կենցաղային այլ իրեր` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:

«Եղնիկների» սպանությունը բացահայտվե՞լ է

«Եղնիկների» սպանությունը բացահայտվե՞լ է

03-09-2011

Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում օգոստոսի 26-ին տեղի ունեցած ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի սպանությունը բացահայտվել է: Այս մասին Tert.am-ին Լեռնային Ղարաբաղից հայտնել է ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը:

«Սպանությունը բացահայտված է, այսինքն՝ դեպքի հանգամանքների ամբողջական վերարտադրությունը մենք ունենք, սակայն մեղավորների ամբողջական ցանկը մենք դեռ չունենք»,- ասել է Կոստանյանը:

Կալանավորվել է ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության պետը

Կալանավորվել է ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության պետը

03-09-2011

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այսօր մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության ծառայության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին, և նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել կալանավորում։

Նախագահներն այցելել են ԼՂՀ առաջին նախագահի շիրիմին

Նախագահներն այցելել են ԼՂՀ առաջին նախագահի շիրիմին

03-09-2011

Այսօր Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 20-ամյակն է: Ինչպես տեղեկացնում են նախագահականից, այդ կապակցությամբ Ստեփանակերտում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ ԼՂՀ հռչակման 20-ամյա հոբելյանին մասնակցելու նպատակով Հայաստանից, արտերկրից ժամանած հյուրերի ու արցախահայության հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:

Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը` ԼՂՀ անկախության 20-ամյակի առթիվ

Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը` ԼՂՀ անկախության 20-ամյակի առթիվ

03-09-2011

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

Վաղը ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության տոնն է: Տոնն է մարդու և ազգի ազատության, տոնն է մարդու և ազգի արժանապատվության, տոնն է ոտնահարված իրավունքների վերականգնման, տոնն է պատմական արդարության հաղթանակի: 

Հայաստանը ճանաչեց Լիբիայի նոր իշխանություններին

Հայաստանը ճանաչեց Լիբիայի նոր իշխանություններին

03-09-2011

Հայաստանը ճանաչել է Լիբիայի Ազգային ժամանակավոր խորհրդին:
Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել է ԱԳՆ մամլո խոնակ Տիգրան Բալայանը:

Ոստիկանապետ. «Ամեն ոստիկանություն արժանի ա իր հասարակությանը»

Ոստիկանապետ. «Ամեն ոստիկանություն արժանի ա իր հասարակությանը»

02-09-2011

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը այսօր կառավարության նիստից հետո իրեն շրջապատած քաղաքացիներին եւ լրագրողներին հայտարարել է, թե ամեն ոստիկանություն արժանի է իր հասարակությանը: Ալիկ Սարգսյանն այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ իրեն` կառավարության շենքից դուրս գալուց հետո դիմավորել են «Ամոթ, ամոթ» վանկարկումներով:

Արդարադատության նախարարը մտահոգված է բանակի վիճակով

Արդարադատության նախարարը մտահոգված է բանակի վիճակով

02-09-2011

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` անդրադարձել է նաեւ բանակում գրանցվող միջադեպերին, որի արդյունքում խաղաղ պայմաններում զինվորներ են սպանվում:

Ակցիա` «Բանակն առանց մարդասպանների»

Ակցիա` «Բանակն առանց մարդասպանների»

02-09-2011

Այսօր կառավարության շենքի մոտ սովորականից ավելի մարդաշատ էր. Ամեն հինգշաբթի` կառավարության նիստերի օրերին այնտեղ բողոքի ակցիա անցկացնող մի քանի մարդկանց միացել էին նաեւ մի քանի տասնյակ քաղաքացիներ:

Սեւազգեստ ակցիա` բանակում սպանված զինվորի հիշատակին

Սեւազգեստ ակցիա` բանակում սպանված զինվորի հիշատակին

01-09-2011

Վաղը ժամը 11-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնելու «Բանակն առանց մարդասպանների» նախաձեռնության մասնակիցները: Նախաձեռնությունը օրերս ստեղծվել է Facebook սոցիալական ցանցում, որպես բողոքի նշան բանակում տեղի ունեցող սպանությունների, եւ մասնավորապես օրերս ԼՂՀ ՊԲ-ում սպանված զինվոր Աղասի Աբրահամյանի սպանության:

Այսօր բլոգ-ի միջազգային օրն է

Այսօր բլոգ-ի միջազգային օրն է

01-09-2011

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է բլոգի միջազգային օրը: Այդ օրը, յուրաքանչյուր օգտատեր իր մոտ հրապարակում է 5 հղում` տարբեր բլոգներից եւ տարբեր թեմաներով: Առաջին անգամ Բլոգի օրը Արեւմուտքում սկսել են նշել 2005 թվականին, հենց այդ ժամանակ էլ Google-ի ինդեքսում հայտնվեցին 30 հազար հավելյալ էջեր: 2007-ի այդ օրը մեկնարկել է լավագույն Բլոգ մրցույթը, որը իրականացնում է «Գերմանական ալիք» ամսագիրը: Մրցույթին կարող են մասնակցել բլոգեր 10 լեզուներով` անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, գերմաներեն, հոլանդերեն, պարսկերեն, պորտուգալերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն: Ի դեպ, եթե Blog բառը վերածենք թվերի, ապա կստացվի 3108, որտեղից էլ հենց որոշվել է Բլոգի միջազգային օրը: Ի դեպ, այս օրը նշում են նաեւ Հայաստանում, սակայն, երբեմն Հայաստանում Բլոգի միջազգային օրը խառնում են Բլոգերների միջազգային օրվա հետ, որը աշխարհում նշում են հունիսի 14-ին:

Դիմել են միջազգային փորձագետներին

Դիմել են միջազգային փորձագետներին

01-09-2011

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե երկու օր առաջ գլխավոր դատախազը գրություններով դիմել է ՀՀ ԱԳՆ-ին, որպեսզի վերջինս դիվանագիտական ճանապարհով տվյալ գրություններն ուղարկի եվրոպական մի շարք կառույցների՝ վերջիններիս առաջարկելով միջազգային փորձագետներ ներգրավել Youtube-ում հայտնված ոստիկանական հագուստով կրակողներին պատկերած տեսանյութը փորձաքննության ենթարկելու համար:

«Եհովայի վկաներ»-ի անդամը դատապարտվել է` եկեղեցու եւ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար

«Եհովայի վկաներ»-ի անդամը դատապարտվել է` եկեղեցու եւ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար

31-08-2011

Դատարանն ապացուցված է համարել խուլիգանություն կատարելու համար ՀՀ քաղաքացի Կարեն Սահակյանին առաջադրված մեղադրանքը, որը դրսեւորվել է հասարակության եւ եկեղեցու նկատմաբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: