Շքերթին խոչընդոտող երիտասարդները բախվել են ոստիկանների հետ

Շքերթին խոչընդոտող երիտասարդները բախվել են ոստիկանների հետ

22-05-2012

«Երեւանում ընթացող «Բազմազանության շքերթի» ընթացքում բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ երթի ընթացքը խոչընդոտող մի խումբ երիտասարդների միջեւ: Վերջիններս Նկարիչների միության դիմաց շղթա են կազմել, թույլ չտալով երթի մասնակիցներին մուտք գործել Նկարիչների միություն, որտեղ ցուցահանդես է ընթանում:

Զարուհի Փոստանջյանը բաց նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Զարուհի Փոստանջյանը բաց նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

22-05-2012

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բաց նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որում ահազանգ է հնչեցնում արդեն 48 օր հացադուլի մեջ գտնվող զինվորի առողջության վերաբերյալ: Ներկայացնում ենք նամակը ստորև.

Եղանակը հանրապետությունում մոտակա 5 օրերին

Եղանակը հանրապետությունում մոտակա 5 օրերին

22-05-2012

Հանրապետության տարածքում`

Մայիսի 22-26-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում՝

Մայիսի 22-26-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ:

© Medialab.am

Կազմակերպիչները հերքում են խոսակցությունները, որ այսօրվա երթն իրականում գեյ-շքերթ է

Կազմակերպիչները հերքում են խոսակցությունները, որ այսօրվա երթն իրականում գեյ-շքերթ է

22-05-2012

«PinqArmenia»-ն՝ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հ/կ-ն, ինչպես նաև «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ն այսօր՝ ժամը 16:15-ին, Մշակութային բազմազանության համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում բազմազանության երթ են կազմակերպել։ Երթը մեկնարկել է «Կասկադ» համալիրից Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց երթուղով և ավարտվելու է 17:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում։

Դպրոցներում դրամահավաքի դեպքերը նվազե՞լ են

Դպրոցներում դրամահավաքի դեպքերը նվազե՞լ են

22-05-2012

Մայիսի 25-ին հայաստանյան դպրոցներում կհնչի դպրոցական վերջին դասի վերջին զանգը: Շուրջ 40.000 12-րդ դասարանցիներ ավարտելու են դպրոցը ու հանձնելու են ավարտական ու միասնական քննությունները: Epress.am-ը հայտնում է, որ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Հունիսի 1-ից կիրառության մեջ են մտնում կենսաչափական անձնագրերը

Հունիսի 1-ից կիրառության մեջ են մտնում կենսաչափական անձնագրերը

22-05-2012

«Հունիսի 1-ից Հայաստանում կիրառության մեջ է մտնում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը, սակայն դրանց կիրառումը պարտադիր չէ, հետևաբար, քաղաքացիներն այն իրենց կամքով պետք է ձեռք բերեն, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:

Իտալացի լրագրողը գիրք է գրել Հռոմի Պապի գաղտնիքների մասին

Իտալացի լրագրողը գիրք է գրել Հռոմի Պապի գաղտնիքների մասին

22-05-2012

Իտալացի լրագրող Ջանլուիջի Նուցիին Վատիկանը սպառնում է դատով: Նա Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի գաղտնիքները բացահայտող գիրք է հրատարակել: Վատիկանը գիրքը հանցավոր է անվանել:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ազատվել է աշխատանքից

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ազատվել է աշխատանքից

22-05-2012

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մայիսի 21–ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը։

Հայաստանը սկսել է դանդաղ դուրս գալ խորը տնտեսական ճգնաժամից

Հայաստանը սկսել է դանդաղ դուրս գալ խորը տնտեսական ճգնաժամից

22-05-2012

«Հայաստանը դանդաղորեն դուրս է գալիս խորը տնտեսական ճգնաժամից: Նման եզրահանգման են հանգել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) մասնագետները:

Այսօր առավոտյան Շիրակի մարզում 3 երկրաշարժ է գրանցվել

Այսօր առավոտյան Շիրակի մարզում 3 երկրաշարժ է գրանցվել

21-05-2012

Հայաստանում այսօր վաղ առավոտյան 3 երկրաշարժ է գրանցվել: ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 03.07-ին գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա է եղել: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում:

Հրդեհ՝ Գյումրիի գարեջրի գործարանում

Հրդեհ՝ Գյումրիի գարեջրի գործարանում

21-05-2012

ԱԻՆ-ը տեղեկացնում է,որ Գյումրիում, այսօր` մայիսի 21-ի գիշերը, Ջիվանի փողոցի թիվ 66 հասցեում գտնվող գարեջրի գործարանում ծխի մասին ահազանգ է ստացվել:

Երևանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը

Երևանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը

21-05-2012

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնել են մայիսի 22-ից 24-ը Երևանում տեղի կունենա Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին կմասնակցի 10 երկրի շուրջ 70 պատվիրակ:

Կեղծիքի զոհ դարձած մի խումբ բնակիչներ բաց նամակով դիմել են երկրի նախագահին

Կեղծիքի զոհ դարձած մի խումբ բնակիչներ բաց նամակով դիմել են երկրի նախագահին

21-05-2012

«Խոսքի իրավունք» միավորմանը դիմել են Երևանի Թբիլիսյան խճուղի 3/2 հանրակացարանի մի խումբ բնակիչներ, ովքեր կեղծիքի զոհ են դարձել:

ՀՀ Նախագահին ուղղված նրանց բաց նամակում ասվում է.

Իտալիայում երկրաշարժերն ավերել են պատմական հուշարձաններ

Իտալիայում երկրաշարժերն ավերել են պատմական հուշարձաններ

21-05-2012

Երեկ Իտալիայում գրանցվել է երկու երկրաշարժ, որոնց հետևանքով վնասվել են մի շարք պատմական հուշարձաններ: Որոշներն ամբողջովին են ավերվել:

Փուչիկների պայթյունից տուժածներից 4-ը պլաստիկ վիրահատության են ենթարկվել

Փուչիկների պայթյունից տուժածներից 4-ը պլաստիկ վիրահատության են ենթարկվել

21-05-2012

Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական հանդիպում–համերգի ժամանակ գազալցված փուչիկների պայթյունից տուժածներից չորսն արդեն պլաստիկ վիրահատության են ենթարկվել, իսկ 5-րդի վիրահատությունն այս պահին ընթանում է Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնում, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

«Մաքսլիբերթի». Հայերեն Վիքիպեդիան զիջում է նույնիսկ աֆրիկյան երկրներին

«Մաքսլիբերթի». Հայերեն Վիքիպեդիան զիջում է նույնիսկ աֆրիկյան երկրներին

20-05-2012

Տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանում Վիքիմեդիայի կորդինատոր Սուսաննա Մկրտչյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ցավով նշել է, որ այսօր ցանկացած ինֆորմացիա Վիքիպեդիայում ավելի դյուրին է գտնել անգլերեն, ռուսերեն, քան հայերեն լեզուներով, նույնիսկ եթե խոսքը գնում է հայ գրողների, նկարիչների ու առհասարակ Հայաստանի մասին:

«Ջոն Արքա» պիեսը ներկայացրել են Լոնդոնում

«Ջոն Արքա» պիեսը ներկայացրել են Լոնդոնում

20-05-2012

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից հայտնում են, որ մայիսի 16-ին և 17-ին Շեքսպիրի Գլոբուս թատրոնում Համաշխարհային Շեքսպիրյան փառատոնին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը հաջողությամբ հանդես է եկել Գլոբուսի բեմում` պատմության մեջ առաջին անգամ ներկայացնելով Շեքսպիրի «Ջոն Արքա» պիեսը:

Արտո Թունջբոյաջյանը հյուրընկալվել է Ուրգանտի մոտ /տեսանյութ/

Արտո Թունջբոյաջյանը հյուրընկալվել է Ուրգանտի մոտ /տեսանյութ/

20-05-2012

«Գրեմմի» և BBC world music award մրցանակակիր, Armenian Navy band-ի ղեկավար Արտո Թունջբոյաջյանը, երեկ հյուրընկալվել է ռուս հաղորդավար Իվան Ուրգանտի hայտնի «Երեկոյան Ուրգանտ» շոու ծրագրին:

Նոյան Տապանը՝ Մեծ և Փոքր Արարատների միջև գաղտնի ռեժիմային գոտու՞մ

Նոյան Տապանը՝ Մեծ և Փոքր Արարատների միջև գաղտնի ռեժիմային գոտու՞մ

20-05-2012

Ժայռամագլցող, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Վլադիմիր Շատաևը կարծում է, որ Տապանը կարող է գտնվել Մասիսի վրա, սակայն՝ միայն արգելված գոտում: Ըստ Շատաևի՝ այնտեղ գտնվում է գաղտնի ռեժիմային օբյեկտը:

Ուիլլ Սմիթի նյարդերը տեղի տվեցին. Դերասանն ապտակում է իրեն համբուրող լրագրողին /տեսանյութ/

Ուիլլ Սմիթի նյարդերը տեղի տվեցին. Դերասանն ապտակում է իրեն համբուրող լրագրողին /տեսանյութ/

20-05-2012

Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայում, ուր ժամանել էր դերասանը՝ մասնակցելու «Սևազգեստ մարդիկ-3» ֆիլմի պրեմիերային: