Ավարտվեց ընդդիմության «հանգրվանային» հանրահավաքն ու երթը

Ավարտվեց ընդդիմության «հանգրվանային» հանրահավաքն ու երթը

02-03-2011

Մարտի 1-ին, Մատենադրանի հարող տարածքում տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքին, որին մասնակցել է նաեւ «Ժառանգություն» խմբակցությունը կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, ըստ ընդդիմության մասնակցել է առնվազն հիսուն հազար հոգի: Ոստիկանության տվյալները գրեթե հինգ անգամ պակաս են` տաս հազար:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մարտի 1-ի հանրահավաքում

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մարտի 1-ի հանրահավաքում

02-03-2011

Սիրելի հայրենակիցներ,

Ելույթի փոխարեն ես առաջարկում եմ այսօրվա հանրահավաքի անունից ընդունել հետեւյալ հայտարարությունը.

«Արձանագրելով, որ Հայաստանի ներկա ավազակապետական վարչախումբը իշխանությունը բռնազավթել է կեղծված խորհրդարանական ու նախագահական ընտրությունների եւ 2008թ. մարտի 1-ի արյունոտ ոճրագործության միջոցով.

Որ անցած երեք տարիների ընթացքում երկիրը կառավարել է բացահայտ բռնապետական մեթոդներով՝ սիստեմատիկաբար սահմանափակելով խոսքի, մամուլի, հավաքների ազատությունն ու կոպտորեն ոտնահարելով մարդու եւ քաղաքացու իրավունքները.

Նիկոլ Փաշինյանի հաղորդագրության հիման վրա նորից գործ են հարուցել

Նիկոլ Փաշինյանի հաղորդագրության հիման վրա նորից գործ են հարուցել

02-03-2011

Հայաստանի Գլխավոր դատախազությունը մարտի մեկին հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, թե գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի որոշմամբ վերացվել է ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի` 30.12.2010թ. նյութերով քրեական գործի հարուցումր մերժելու մասին որոշումր, եւ հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով:

Ընդդիմությունն ու իշխանությունը պատրաստվում են մարտիմեկյան հանրահավաքին

Ընդդիմությունն ու իշխանությունը պատրաստվում են մարտիմեկյան հանրահավաքին

02-03-2011

Մարտմեկյան ողբերգական իրադարձությունների երրորդ տարելիցի կապակցությամբ ընդդիմադիր ՀԱԿ-ը Մատենադարանի հարող տարածքում ժամը 17-ին հրավիրել է հանրահավաք, որը ըստ ընդդիմության առաջնորդների պետք է «հանգրվանային» լինի:

Հանրահավաքից ժամեր առաջ, արդեն իսկ հաղորդվում է տարածքում եւ մայրաքաղաքի տարբեր մասերում ոստիկանական ուժերի մեծ կուտակումների մասին: Պարբերաբար հաղորդումներեն ստացվում մարզերից մայրաքաղաք տրանսպորտային խոչընդոտների մասին:

Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «երկրում աննախադեպ սրացում կա, եւ քաղաքական տրամադրություններն աննախադեպ կերպով արմատականացել են»:

ՀԱԿ. ոստիկանության բոլոր աշխատակիցներին կոչ ենք անում մնալ օրենքի ու իրենց լիազորությունների շրջանակներում

ՀԱԿ. ոստիկանության բոլոր աշխատակիցներին կոչ ենք անում մնալ օրենքի ու իրենց լիազորությունների շրջանակներում

01-03-2011

Վարչախումբը սարսափած է Հայ Ազգային Կոնգրեսի՝ փետրվարի 18-ի հանրահավաքի բազմամարդությունից եւ էներգետիկայից, ինչպես նաեւ քաղաքական ակտիվության եկած այն պոտենցիալից, որ լրացուցիչ միանում է Կոնգրեսին։

Ըստ այդմ էլ՝ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և պետական այլ մարմինների միջոցով ողջ հանրապետությունով մեկ գործի է դրվել ապօրինությունների աննախադեպ մի զինանոց. այցելում են ընդդիմության ակտիվիստների տները կամ հրավիրում ոստիկանություն` «զրուցելու» հանրահավաքին մասնակցելու «աննպատակահարմարության մասին», հավաքում են միկրոավտոբուսների վարորդների վարորդական իրավունքի վկայականները, հրահանգում են Երևանի և մարզերի տաքսի ծառայություններին՝ մարտի 1-ին չաշխատել, պետական հիմնարկներում աշխատանքային օրը երկարաձգվել է մինչև ուշ երեկո, բուհերը այդ օրը չեղյալ են հայտարարել դասերը և այլն:

Կարապետիչը բառացիորեն կարմիր քարտեր ցույց տվեց իշխանություններին

Կարապետիչը բառացիորեն կարմիր քարտեր ցույց տվեց իշխանություններին

01-03-2011

Փետրվարի 28-ին Մատենադարանին հարող տարածքում հանրահավաք է անցկացրել Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը. հանրահավաքի ընթացքում, ինչպես եւ խոստացվել էր մասնակիցները կարմիր քարտ են ցույց տվել իշխանություններին` սակայն բառացիորեն:

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Սումգայիթյան ցեղասպանության 23-րդ տարելիցի կապակցությամբ

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Սումգայիթյան ցեղասպանության 23-րդ տարելիցի կապակցությամբ

01-03-2011

Լրանում է Սումգայիթյան ցեղասպանության 23 տարին: 1988-ին, իր ինքնորոշման եւ անվտանգության համար ոտքի ելած Արցախի ժողովրդի խաղաղ ու օրինական պայքարն օգտագործելով որպես պատրվակ, ադրբեջանական խորհրդային վարչակարգը կազմակերպեց եւ իրագործեց հայազգի քաղաքացիների ֆիզիկական բնաջնջման մի սահմռկեցուցիչ գործողություն, որի հետեւանքով զոհվեցին կամ հաշմվեցին հարյուրավոր հայեր, տասնյակ հազարավորները բռնագաղթվեցին Հայաստան եւ նախկին ԽՍՀՄ այլ վայրեր:

Աջակցում են Զարուհի Փոստանջյանին

Աջակցում են Զարուհի Փոստանջյանին

01-03-2011

Հայաստանի նախկին քաղբանտարկյալները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց աջակցությունն են հայտնում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:

Փոստանջյանի եղբայրը` Տիգրան Փոստանջյանը ձերբակալվել է 100 հազար դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով: Զարուհի Փոստանջյանն արդեն հայտարարել է, որ իշխանությունների այդ քայլն ուղղված է իր գործունեության դեմ:

Նախկին քաղբանտարկյալներն իրենց հայտարարության մեծ նշել են, որ իրենք բանտերում են հայտնվել իրենց քաղաքական գործունեության եւ քաղաքական հայացքների համար, եւ կալանավայրերում գտնվելու ողջ ընթացքում զգացել ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի աջակցությունն ու հոգատարությունը:

Ավարտվել է Սարգսյան-Մեդվեդև հանդիպումը

Ավարտվել է Սարգսյան-Մեդվեդև հանդիպումը

26-02-2011

Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ավարտվել է:

ՀԱԿ. ապօրինի գործողությունների մի ամբողջ շարք` մարտիմեկյան հանրահավաքին ընդառաջ

ՀԱԿ. ապօրինի գործողությունների մի ամբողջ շարք` մարտիմեկյան հանրահավաքին ընդառաջ

25-02-2011

Այսօր երեկոյան ոստիկանների կողմից բերման ենթարկված ընդդիմության երիտասարդ ակտիվիստներին եւ մարտիմեկյան հանրահավաքի խոչընդոտների վերաբերյալ ՀԱԿ-ը քիչ առաջ հայտարարություն է տարածել` որակելով տեղի ունեցածը որպես «անհույս ջանքեր»:

ՀԱԿ հայտարարության համաձայն, Կոնգրեսի՝ մարտի 1-ին հայտարարած հանրահավաքին ընդառաջ, ոստիկանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ շարք է սկսել` ոստիկանության շրջանային բաժանմունքները «զրույցի» հրավիրելով  Ապարանում, Հրազդանում այլ տեղերում ընդդիմության նախորդ հանրահավաքին մասնակից ակտիվիստներին:

«Այսօր երեկոյան, մարտի 1-ին իրազեկված եւ քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված հանրահավաքի թռուցիկները բաժանելիս, Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել 10 երիտասարդների, որոնցից երեքը՝ աղջիկներ»,-նշված է հայտարարության մեջ ։

Ընդդիմությունը պատրաստվում է մարտիմեկյան հանրահավաքին

Ընդդիմությունը պատրաստվում է մարտիմեկյան հանրահավաքին

25-02-2011

Ընդդիմադիր ՀԱԿ պատրաստվում է մարտիմեկյան հանրահավաքին, ինչի կապակցությամբ  հայտարարությամբ է հանդես եկել «Սարդարապատ» նախաձեռնությունը` հանրահավաքին մասնակցելու կոչով:

ԱՄՆ փոխպետքարտուղարը հանդիպել է Սերժ Սարգսյանին, իսկ ԱԳ նախարարին` ոչ

ԱՄՆ փոխպետքարտուղարը հանդիպել է Սերժ Սարգսյանին, իսկ ԱԳ նախարարին` ոչ

25-02-2011

Հարավային Կովկասի երեք երկրներ, ինչպես նաեւ Ալբանիա եւ Բոսնիա կատարելիք այցի շրջանակներում փետրվարի 23-ին Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստայնբերգն ու Եվրոպայի ու Եվրասիայի գծով պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ:

Քրեական գործ. դպրոցի տնօրենը ծեծի է ենթարկել եւ եղունգներով ճանկռել աշակերտին

Քրեական գործ. դպրոցի տնօրենը ծեծի է ենթարկել եւ եղունգներով ճանկռել աշակերտին

25-02-2011

Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ  Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության կայքէջը:

Զեկույց. 2010-ին հայկական բանակում 42 զինվոր է մահացել

Զեկույց. 2010-ին հայկական բանակում 42 զինվոր է մահացել

23-02-2011

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2010 թվականին բանակում տեղի ունեցած մահացությունների վիճակագրությունը:

Ըստ զեկույցի անցած տարի Հայաստանի բանակում գրանցվել է մահվան 42 դեպք, որից միայն 9-ն է եղել հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում:

Ըստ իրավապաշտպան կազմակերպության հրապարակած տվյալների, անցած տարի բանակում 3 զինվոր մահացել է անվտանգության կանոնների խախտման հետեւանքով, 23-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման հետեւանքով, 2-ը` ինքնասպան են եղել, 2 զինվոր մահացել է դժբախտ պատահարի արդյունքում, եւ 3 զինվոր` առողջական վիճակի պատճառով:

Լեւոն Զուրաբյան. «Ցանկացած պահի, երբ նպատակահարմար համարենք, կմտնենք Ազատության հրապարակ եւ այնտեղ հանրահավաք կանենք»

Լեւոն Զուրաբյան. «Ցանկացած պահի, երբ նպատակահարմար համարենք, կմտնենք Ազատության հրապարակ եւ այնտեղ հանրահավաք կանենք»

22-02-2011

ՀԱԿ-ը  մարտի 1-ին կրկին չի կարողանա հանրահավաք անել Ազատության հրապարակում: Երեւանի քաղաքապետարանը կրկին մերժել է ընդդիմության իրազեկումը: Ընդդիմությունն իր հերթին հայտարարում է, որ նպատակահարմար լինելու դեպքում կմտնեն Ազատության հրապարակ եւ հանրհավաք կանցկացնեն:

Սերժ Սարգսյանը մեկնում է Ռուսաստան

Սերժ Սարգսյանը մեկնում է Ռուսաստան

22-02-2011

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ Պետերբուրգ:

ԲՀԿ-ն չի սատարի Ռոբերտ Քոչարյանին

ԲՀԿ-ն չի սատարի Ռոբերտ Քոչարյանին

22-02-2011

«ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի «պրոյեկտը» չէ»,- փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը` բացառելով Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու դեպքում կուսակցության`նրան սատարելը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը փետրվարի 18-ի հանրահավաքում

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը փետրվարի 18-ի հանրահավաքում

19-02-2011

Սիրելի հայրենակիցներ,

Եթե փորձելու լինենք գնահատել նախորդ հանրահավաքից հետո ընկած շուրջ եռամսյա ժամանակահատվածը, ապա հազիվ թե այն կարելի է բուռն իրադարձություններով հարուստ շրջան համարել։ Բայց միաժամանակ սխալ կլինի նաեւ դա անդորրի կամ դադարի շրջան դիտել, եթե հաշվի առնենք Հայաստանի ներքին կյանքում ընթացող խորքային երեւույթները։ Ես նկատի ունեմ սոցիալական բողոքի եւ քաղաքացիական ակտիվության այն ուշագրավ դրսեւորումները, որոնց ականատեսն ենք խնդրո առարկա ժամանակահատվածում։

Վարդան Օսկանյան. Կոալիցիոն հայտարարությունը` «իշխանության արհամարհանքը ժողովրդավարության, ընտրությունների ինստիտուտի և հասարակության կամքի հանդեպ»
ՀԱԿ. Ընդդիմությունն ազդարարեց հանրահավաքների սեզոնի մեկնարկը

ՀԱԿ. Ընդդիմությունն ազդարարեց հանրահավաքների սեզոնի մեկնարկը

19-02-2011

Մինչ Երեւանի Ազատության հրապարակում փոքրաթիվ մարդիկ ներկա էին քաղաքապետարանի կազմակերպած միջոցառմանը, Մատենադարանի հարակից տարածքում ՀԱԿ հանրահավաքով ընդդիմությունն ազդարարեց հանրահաքների սեզոնի մեկնարկը: