«Առանց քաղաքական ենթատեքստի» համանախագահները Ղարաբաղ չմեկնեցին

«Առանց քաղաքական ենթատեքստի» համանախագահները Ղարաբաղ չմեկնեցին

11-02-2011

Չնայած բոլոր սպասումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 10-ին այդպես էլ Ղարաբաղ չեն մեկնել եւ Երեւանից ուղիղ գնացել են Բաքու:

Մեկ օր առաջ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը լրագրողներին ասել էր, թե իրենք սպասում են համանախագահների այցին:

Համանախագահների անսպասելի չմկենելը, սակայն, Ղարաբաղում քաղաքական չեն համարում, եւ նշում են, թե պատճառները զուտ տեխնիկական են:

«Մեդիալաբի» հետ զրույցում Դավիթ Բաբայանը նշեց, որ համանախագահների` ԼՂՀ չայցելելու պատճառը «ոչ թռիչքային պայմաններն են»:

Մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալվել է

Մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալվել է

10-02-2011

ՀՀ ԱԱԾ մամլո ծառայությունը փետրվարի 9-ին հայտարարել է, որ «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալված է։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի անունը կապվում էր մանկապղծության հետ: Նա  մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով` «Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը»։

Աշոտ Մելիքյան. «Դատարանի պահվածքը տարօրինակ է»

Աշոտ Մելիքյան. «Դատարանի պահվածքը տարօրինակ է»

10-02-2011

«Դատարանը հաշվի չի առել հետագայում հոդվածի վերաբերյալ տպագրած ճշտումը եւ այն, որ թերթի խմբագրությունը նախքան դատական նիստն է բացահայտել աղբյուրի անունն ու ներողություն խնդրել»,- փետրվարի 9-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է Խոսքի ազատության պաշտանության կոմիտի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Անցած տարի Հայաստանում ֆիզիկական բռնություն է գործադրվել 9 լրագրողի հանդեպ

Անցած տարի Հայաստանում ֆիզիկական բռնություն է գործադրվել 9 լրագրողի հանդեպ

10-02-2011

Խոսքի Ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով տարեկան զեկույցը նշել է, որ ացնյալ տարի ֆիզիկական բռնության է ենթարկվել 9 լրագրող, որը 2-ով պակաս է, քան 2009-ին։

ԼՂՀ վարչապետն հակադարձել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարությանը. Արցախն անվտանգ է այցելողների համար

ԼՂՀ վարչապետն հակադարձել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարությանը. Արցախն անվտանգ է այցելողների համար

10-02-2011

Օրերս Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքէջում տեղադրել է հաղորդագրություն, ըստ որի բրիտանացիներին խորհուրդ չի տրվում այցելել Լեռնային Ղարաբաղ:

Հաղորդագրությանն անրադարձել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը` հայտարարելով, որ ԼՂՀ հռչակումից ի վեր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելել Արցախ, և նրանց անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության ուշադրության կենտրոնում է գտնվում Արցախում զբոսաշրջության զարգացումը: Բարձր գնահատելով Մեծ Բրիտանիայի դիվանագիտական փորձառությունը, ինչպես նաև սեփական երկրի քաղաքացիների անվտանգության առթիվ մտահոգությունը` հարկ եմ համարում տեղեկացնել,  որ աշխարհի տարբեր երկրներից ԼՂՀ այցելողների անվտանգությունը լիովին ապահովված է»,-ասել է Հարությունյանը:

Խաչատուր Սուքիասյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է, վարչապետն էլ ծանոթ չէ որոշմանը

Խաչատուր Սուքիասյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է, վարչապետն էլ ծանոթ չէ որոշմանը

09-02-2011

Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է,հայտնում են նրա փաստաբաններ Արա Զաքարյանն ու Արթուր Գրիգորյանը` տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի հանդեպ  քրեական հետապնդումը սկսվել է 2008-ի  մարտիմեկյան հայտնի դեպքերից հետո, երբ ԱԺ պատգամավոր, «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիրը միացել էր ընդդիմությանը պայքարին ընդդեմ ընտրությունների արդյունքների:

«Այսօր` 2011 թվականի փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարից ստացել ենք մեր պաշտպանյալ` պարոն Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2010 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումը», - նշված է հաղորդագրությունում:

Վտանգավոր նախադե՞պ. դատարանը բավարարել է ԱԺ պատգամավորների հայցն ընդդեմ «Հայկական Ժամանակի»

Վտանգավոր նախադե՞պ. դատարանը բավարարել է ԱԺ պատգամավորների հայցն ընդդեմ «Հայկական Ժամանակի»

08-02-2011

Երկուշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարել է ԱԺ-ի պատգամավորների հայցն ընդդեմ «Հայկական Ժամանակ» օրաթերթի:

«Հայկական Ժամանակի» թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը սակայն «Մեդիալաբին» ասել է, որ համաձայն չեն որոշման հետ եւ, որ  բողոքարկելու են վճիռը` «տեղական դատական ատյաններից մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան» :

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Լեւոն Սարգսյանը եւ Ռուբեն Հայրապետյանը բարոյական վնասի հատուցման պահանջով հայց էին ներկայացրել դատարան` «Հայկական ժամանակ» օրաթերթից պահանջելով ընդհանուր առմամբ 7.5 մլն դրամ:

Սոցիալական լարվածություն չկա. ԱԺ նախագահը կարծում է, որ հեղափոխությունների ալիքը Հայաստան չի հասնի

Սոցիալական լարվածություն չկա. ԱԺ նախագահը կարծում է, որ հեղափոխությունների ալիքը Հայաստան չի հասնի

08-02-2011

Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ասել է, թե չի կարծում, որ հեղափոխությունների ալիքը կարող է տեղափոխվել Հայաստան: Նա նշել է, որ ներկայիս իշխանությունները, իշխող կուալիցիան ամեն ինչ անում են, որպիսի բոլոր առկա խնդիրները «շատ կազմակերպված, համերաշխ, հանդուրժողականորեն լուծվեն»։

«Եգիպտոսի ազատատենչ ժողովուրդ: Մեր հիացմունքն ու համերաշխությունն ենք հայտնում ձեզ».ակցիա ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանատան մոտ

«Եգիպտոսի ազատատենչ ժողովուրդ: Մեր հիացմունքն ու համերաշխությունն ենք հայտնում ձեզ».ակցիա ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանատան մոտ

05-02-2011

Այսօր Հայաստանում Եգիպտոսի դեսպանատան մոտ տեղի է ունեցել ակցիա` ի պաշտպանություն իրենց ազատությունների համար պայքարի ելած եգիպտացիների:

Հունվարի 25-ին Եգիպտոսում սկիզբ առած հակակառավարական ցույցերին, որոնց արդյունքում,  ըստ պաշտոնական տվյալների, զոհ են դարձել 300 եւ վիրավորվել ավելի քան չորս հազար մարդ, ցուցարարները պահանջում են նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը:

Երեւանում Եգիպտոսի դեսպանատան մոտ հավաքված երիտասարդները մի առ ժամանակ պարզել են արաբերեն եւ անգլերեն գրություններով պաստառներ ապա նաեւ նամակ հանձնել դեսպանատան անվտանգության աշխատակիցներին:

«Հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանությունը ճանաչելու մասին» նոր նախագիծ ԱԺ-ում

«Հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանությունը ճանաչելու մասին» նոր նախագիծ ԱԺ-ում

05-02-2011

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հեղինակած «1988-1994 թվականների ընթացքում հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները ցեղասպանություն ճանաչելու մասին» հայտարարության նախագծի լրամշակված տարբերակը:

Այդ մասին տեղեկացնում է «Ժառանգություն» խմբակցության տարածած հաղորդագրությունը:

Ալավերդյանի համաձայնությամբ, նախագծի քննարկումը հայտարարության տեքստին լիարժեք ծանոթանալու նպատակով,  հետաձգվել է մինչեւ 30 օրով:

© Medialab.am

ԼՂՀ նախագահը քննարկել է բանակի խնդիրները

ԼՂՀ նախագահը քննարկել է բանակի խնդիրները

05-02-2011

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 3-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ իշխանության օրենսդիր, գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են բանակի խնդիրները:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի նստավայրից, Սահակյանն իր խոսքում նշել է, թե ԼՂՀ-ի ու ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը պաշտպանության բանակն է, «որի մարտունակության բարձր մակարդակը հանդիսանում է տարածաշրջանում կայունության պահպանման եւ հարեւան պետությանը ապակառուցողական քայլերից զերծ պահելու կարեւորագույն գործոններից մեկը»:

Սերժ Սարգսյանը մեկնել է Մյունխեն

Սերժ Սարգսյանը մեկնել է Մյունխեն

05-02-2011

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը, համաժողովին նախատեսված չէ Սարգսյանի ելույթը:

Հանդիպումներ, ամենայն հանավանականությամբ կլինեն, սակայն, այս պահին Արզումանյանը հանդիպումների մասին նախընտրեց չխոսել:

© Medialab.am

«Մարդիկ վախենում են քաղցկեղ ախտորոշումից».այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

«Մարդիկ վախենում են քաղցկեղ ախտորոշումից».այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

05-02-2011

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ըստ ՀՀ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանի, Հայաստանում ամեն տարի նախորդի համեմատ արձանագրվում է հիվանդացության առնվազն երեք տոկոս աճ, հիվանդությունն էլ երիտասարդանում է` ստրեսների, ծխելու, անառողջ ապրելակերպի եւ այլ պատճառներով, ինչը  հանգեցնում է իմունիտետի թուլացմանը:

«Մարդիկ վախենում են քաղցկեղ ախտորոշումից: Պետք է հասնենք գիտակցության, որ քաղցկեղն ընդամենը ախտորոշում է, ոչ թե մահվան դատավճիռ,-այսօր լրագրողների  ասել է Գագիկ Բազիկյանը:

ՀՀ Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, ուռուցքային հիվանդություններով տառապող հիվանդների մեծամասնությունը բուժում է ստանում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:

«Հեռացման օր» Հայաստանում՝ ի պաշտպանություն Եգիպտոսի ժողովրդի

«Հեռացման օր» Հայաստանում՝ ի պաշտպանություն Եգիպտոսի ժողովրդի

04-02-2011

Փետրվարի 4-ին Հայաստանում Եգիպտոսի դեսպանատան մոտ տեղի կունենա ակցիա` ի պաշտպանություն  Եգիպտոսում իրենց ազատությունների համար փողոց դուրս եկած եգիտպացիների:

Ինչպես հայտնի է, այդ օրը Եգիպտոսում հայտարարված է «Հեռացման օր»: Մի խումբ հայ երիտասարդներ եւս որոշել են Հայաստանում որպես համերաշխության նշան կազմակերպել «Հեռացման օր»:

2 մլն դրամ` 1 մլրդ դոլարի փոխարեն. Ռուբեն Հայրապետյանը «Հայկական ժամանակից» փոխհատուցում է պահանջել

2 մլն դրամ` 1 մլրդ դոլարի փոխարեն. Ռուբեն Հայրապետյանը «Հայկական ժամանակից» փոխհատուցում է պահանջել

04-02-2011

ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մեկ միլիարդ դոլար է գնահատում իր բարի համբավին «Հայկական ժամանակ» օրաթերթի կողմից հասցված վնասը։

Այդ մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայրապետյանը:

Նա նշել է, որ օրաթերթը հոդված է տպագրել է այն մասին, թե ինքը զենքի եւ թմրանյութերի առեւտրով է զբաղվում, եւ անցնում է ՌԴ-ում հարուցված քրեական գործերով, ինչը ըստ պատգամավորի  հարինվածք է։

Հիշեցնենք, որ Հայրապետյանը եւ եւս երկու հանրապատական պատգամավորներ, (Լեւոն Սարգսյանը եւ Սամվել Ալեքսյանյանը) դատարան հայց են ներկայացրել «ՀԺ»-ի կողմից հրապարակված նյութի կապակցությամբ, որտեղ  նշվում էր, թե ՌԴ-ում հարուցված մի շարք քրեական գործերում հիշատակվում  է նաեւ այդ նրանց անունները:

Քաղաքապետարանն արգելեց ՀԱԿ-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել

Քաղաքապետարանն արգելեց ՀԱԿ-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել

04-02-2011

Քաղաքապետարանն արգելել է ՀԱԿ-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում փոխարենն առաջարկելով Մատենադարանի հարակից տարածքը:

Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրությունը:

«Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 02.02.2011թ. որոշումներով արգելվել է Ազատության  հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառման /հանրահավաք/ անցկացումը` հետևյալ հիմնավորմամբ. նշված  և դրանց հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 29.12.2010թ. և  27.01.2011թ.  որոշումներով ընդունվել են ի գիտություն »,-նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ Էկոնոմիկայի երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոնից

ՀՀ Էկոնոմիկայի երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոնից

04-02-2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Մուշեղ Թումասյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն, իսկ Վահե Դանիելյանն ազատվել է նշված նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։Այդ մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:

© Medialab.am

Նինո Կատամաձեն եւ Insight խումբը համերգով հանդես կգան Երեւանում

Նինո Կատամաձեն եւ Insight խումբը համերգով հանդես կգան Երեւանում

03-02-2011

Հայտնի վրացի ջազ  երգչուհի Նինո Կատամաձեն և Insight խումբը մարտին համերգով հանդես կգան Երևանում: Այդ մասին տեղեկացնում է «Շարմ հոլդինգի» Facebook-ի էջը:

Համերգը տեղի կունենա մարտի 22-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Տոմսերի արժեքը կտատանվի 2.000-12.500 դրամի սահմաններում:

Նինո Կատամաձեն ծնվել է 1972 թ. օգոստոսի 21-ին Վրաստանի Քոբուլեթի քաղաքում: 2000 թվականից համագործակցում է Insight խիմբի հիմնադիր Գոգա Կաչեիշվիլու հետ: Կատամաձեն բազմաթիվ ֆիլմերի սաունդտրեքերի հեղինակ է:

Կատամաձեի վերջին այցելությունը Հայաստան կայացել է 2008 թվականի սեպտեմբերին: Նա մասնակցել է  Երևանում ջազի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:

© Medialab.am

Բրայզան անհամբեր է Բաքու մեկնելու հարցում

Բրայզան անհամբեր է Բաքու մեկնելու հարցում

03-02-2011

«Դեսպանի կարգավիճակում իմ գործունեության առաջնահերթությունը հանդիսանում է՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծումը»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան։

Այդ մասին հաղորդում են  ադրբեջանական լրատվամիջոցները, ըստ որի Բրայզան այդ մասին հայտարարել է իր պատվին՝ Ամերիկա-ադրբեջանական առեւտրական պալատի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ։

Ըստ աղբյուրի, Բրայզան նշել է, թե ինքը նպատակադրված է նպաստել երկու երկրների միջեւ կապերի առաջխաղացմանը, հավելելով, թե Ադրբեջանն առաջարկում է՝ նավթագազային ոլորտի սահմաներից հեռու դուրս եկող՝ համագործակցության հնարավորությունների եւ ուղղություների լայն շրջանակ, որով երկիրն արդեն հայտնի է ողջ աշխարհում։

Քաղաքապետարանը կմերժի՞ Կոնգրեսի իրազեկումն ու կարգելի՞ երթը

Քաղաքապետարանը կմերժի՞ Կոնգրեսի իրազեկումն ու կարգելի՞ երթը

03-02-2011

Փետրվարի երկուսին Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի փետրվարի 18–ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին իրազեկմանի քննարկումը, որը կեսից լքել է կողմերից մեկը ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը։

Քննարկման ժամանակ քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը ընդդիմության ներկայացուցչին է ներկայացրել նույն հիմնավորումը, ինչ մինչ այդ գրված էր քաղաքապետարանի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ. փետրվարի 15–ից մինչեւ մարտի 15–ը Ազատության հրապարակում պետք է անցկացվեն սպորտային եւ մշակութային միջոցառումներ: