Ստեղծվել է մարդու արյունով աշխատող լամպ /տեսանյութ/

Ստեղծվել է մարդու արյունով աշխատող լամպ /տեսանյութ/

30-05-2012

Դիզայներ Մայք Թոմփսոնը ստեղծել է մի լամպ, որն աշխատում է արյան շնորհիվ, գրում է UK News-ը:

Լամպի օգտագործումն այնքան էլ հարմարավետ չէ, քանի որ հոսանք ապահովելու համար անհրաժեշտ է այնտեղ արյուն լցնել, որից հետո արյունը ռեակցիայի մեջ է մտնում քիմիական նյութերի հետ և էներգիա արտադրում:

Լամպը մեկանգամյա օգտագործման համար է նախատեսված:

Ոստիկանությունը կմիանա «Մաքրենք աշխարհը» արշավին

Ոստիկանությունը կմիանա «Մաքրենք աշխարհը» արշավին

30-05-2012

Այս օրերին Եվրոպայում անցկացվում են Let's Do It! World համաշխարհային շարժման «Մաքրենք Աշխարհը 2012» (World Cleanup 2012) արշավի զանգվածային քաղաքացիական միջոցառումներ, որ մեկնարկել են 2012թ. մարտի 24-ից եւ շարունակվելու են մինչեւ սեպտեմբերի 25-ը։ Միջոցառումներին մասնակցում են 90-ից ավելի երկրներ։

Հայրիկյանը գտնում է, որ ինքը պարտավոր է մասնակցել նախագահական ընտրություններին

Հայրիկյանը գտնում է, որ ինքը պարտավոր է մասնակցել նախագահական ընտրություններին

30-05-2012

Այսօրվա ասուլիսին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտնել է, թե պարտավոր է մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ այդ պաշտոնն այսօր բարոյաքաղաքական պաշտոն է, իակ նա իր «գործունեությամբ գործել է բարոյաքաղաքական դաշտում», հաղորդում է 7or.am-ը։

«Խորհրդավոր հանդիպում «Արմենիա-Մարիոտ»-ում»

«Խորհրդավոր հանդիպում «Արմենիա-Մարիոտ»-ում»

29-05-2012

Մի շարք աղբյուրներ տեղեկություններ են տարածել այն մասին, թե «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում տեղի է ունեցել հայ տամպլիերների (տաճարականների) խորհրդակցությունը։

«Ժողովուրդ». ՀԱԿ-ը բոյկոտելու է խորհրդարանի առաջին նիստը

«Ժողովուրդ». ՀԱԿ-ը բոյկոտելու է խորհրդարանի առաջին նիստը

29-05-2012

«Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ամենայն հավանականությամբ, Հայ ազգային կոնգրեսը բոյկոտի մայիսի 31-ին կայանալիք ԱԺ առաջին հանդիսավոր նիստը:

Մոսկվայում ավազակային հարձակում հայ լրագրողի վրա

Մոսկվայում ավազակային հարձակում հայ լրագրողի վրա

29-05-2012

Մոսկվայում ավազակային հարձակում է իրականացվել «Էխո Մոսկվի» և «Մայակ» ռադիոկայանների աշխատակից Սերգեյ Ասլյանյանի վրա: Անհայտ չարագործները նրան դանակի առավել քան քսան հարված են հասցրել:

Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումը մտահոգված է

Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումը մտահոգված է

29-05-2012

Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնում Երևանի Փակ շուկայի տանիքի քանդման կապակցությամբ։

«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանը դո՞ւրս կգա Ազգային անվտանգության խորհրդի կազմից

«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանը դո՞ւրս կգա Ազգային անվտանգության խորհրդի կազմից

29-05-2012

Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, առաջիկայում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դուրս կգա Ազգային անվտանգության խորհրդի կազմից:

«Ծոմակի ահից, ընկեր ջան, գինի լից»

«Ծոմակի ահից, ընկեր ջան, գինի լից»

29-05-2012

«Ճշմարիտը էն է, որ մեր, ամբողջությունը (ժողովուրդը) տառապում է ծանր ու խոր բարոյական հիվանդություններով:… անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած»:

Գրքերի պատկերազարդումները նպաստու՞մ են ընթերցանությանը

Գրքերի պատկերազարդումները նպաստու՞մ են ընթերցանությանը

29-05-2012

Հաճախ գրական ստեղծագործությունը, գիրքը, կարիք է զգում պատկերազարդման, նկարների առկայության: Այս համադրումը` նկարչության և գրականության, հաճախ նկատելի է հատկապես մանկական գրականության մեջ: Պատճառը հավանաբար այն է, որ երեխաներին պատկերները ավելի շատ են գրավում, վառ գույները երևակայելու հնարավորություն են տալիս, ավելի տպավորիչ են դարձնում պատմությունը:

Հետևաբար շատ կարևոր է ընթերցանությունը խթանելու համար այս հանգամանքին ևս շատ ուշադրություն դարձնելը(առհասարակ գրքի կազմին, թղթի որակին):

Փողոցում` Բիլայնի խափանման պատճառով

Փողոցում` Բիլայնի խափանման պատճառով

29-05-2012

Զըընգ ...

Սպասում եմ: Պատասխան չկա:

Զըըըըըընգ ...

Էլի եմ սպասում: Էլի պատասխան չկա:

Կառեն, ընկերուհիս, սովորաբար առաջին զանգից հետո հարցնում էր. Si?

Ես էլ ասում էի. Կառե, էդ ես եմ: Դուռը բաց:

Կանգնած եմ Մադրիդի Կավա բախա ամենակենտրոնական, աշխույժ փողոցում, 33 տան մուտքի դռան առջեւ ու սպասում, որ Կառեն դուռը բացի: Այս տարվա մայիսի 17-ն է:

Զըըըըըըըըըըըըըըըըըըընգ, զընգ-զընգ-զընգ արդեն բարկացած եմ զանգում: Ու՞ր կորավ Կառեն, ախր նա ինձ տանը պետք է սպասեր:

Գիշերվա 11-ն է: Մադրիդում գիշերային կյանքը դեռ նոր-նոր է թեժանում: Այս նեղլիկ փողոցի երկայնքով 15-16-րդ դարերի բնակելի շենքեր են, որոնց առաջին հարկերում ռեստորաններ, սրճարաններ ու ակումբներ են: Այստեղ կես ժամը մեկ որեւէ մի ռեստորանից դուրս են բերում մի քանի պարկ, որոնք լի են դատարկ շշերով ու տասնյակ, շշերի միմյանց դիպչելուց առաջացած զնգզնգոցաջարդուփշուր շխկշխկոցով շուռ տալիս պարկերի պարունակությունը ապակե տարրաների համար նախատեսված մեծ աղբամաններում: Այս շխշխկոցը շարունակվում է մինչեւ առավոտյան 3-4ը:

Սանկտ Պետերբուրգում սպանվել է հայ գործարար Սարգիս Պետիկյանը

Սանկտ Պետերբուրգում սպանվել է հայ գործարար Սարգիս Պետիկյանը

29-05-2012

Մայիսի 27-ին Սանկտ Պետերբուրգի «Կամելոտ» ռեստորանում երկու մարդ է սպանվել: Ռեստորան է մտել անծանոթ տղամարդ, մոտեցել սրահում գտնվող մի տղամարդու ու կրակել, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

«Ֆլեշ-Մոբ» Հայաստանի ողջ տարածքում. «Ո´չ կոռուպցիային»

«Ֆլեշ-Մոբ» Հայաստանի ողջ տարածքում. «Ո´չ կոռուպցիային»

29-05-2012

Սույն թվականի մայիսի 29-ին, ժամը 11:00-ին ՇՊԱԿ-ների ազգային ցանցը Հայաստանի ողջ տարածքում իրականացնելու է Ֆլեշ-մոբ` «Ո´չ կոռուպցիային» խորագրով:

ՇՊԱԿ-ների ազգային ցանցում ընդգրկված են 13 գրասենյակներ, որոնք գործում են Հայաստանի բոլոր մարզերում, յուրաքանչյուր մարզում մեկ կենտրոն, իսկ Արագածոտնի մարզի Թալին և Ապարան քաղաքներում նաև հենակետային ընդունարաններ:

Շրջաններում կրկին անձրև և ամպրոպ է սպասվում

Շրջաններում կրկին անձրև և ամպրոպ է սպասվում

29-05-2012

Մայիսի 29-30-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Ես 12.000 հատ ծառ չեմ կտրի, որպեսզի խաղադաշտ կառուցեմ»

«Ես 12.000 հատ ծառ չեմ կտրի, որպեսզի խաղադաշտ կառուցեմ»

29-05-2012

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է Նորագավիթ թաղամասում ֆուտբոլի ֆեդերացիային հատկացված հողատարածքից, քանի որ այնտեղ այգիներ կան։ Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

 

Facebook-ն այս տարի կթողարկի սեփական սմարթֆոն

Facebook-ն այս տարի կթողարկի սեփական սմարթֆոն

29-05-2012

Facebook սոցիալական ցանցի աշխատակիցներն աշխատում են սեփական սմարթֆոն ստեղծելու վրա, որը կ ներկայացնեն արդեն այս տարի: Այս մասին հայտնում է New York Times-ը:

Փորձ է արվում վերականգնել այն լեզուն, որով խոսել է Հիսուսը

Փորձ է արվում վերականգնել այն լեզուն, որով խոսել է Հիսուսը

29-05-2012

Բեյթ Ջալայի և Ջիշի բնակիչները որոշել են վերականգնել արամեերենը, որով խոսել է Քրիստոսը, հաղորդում էThe Guardian-ը:

«Հայաստանում, որտեղ ժայռ կա, այնտեղ մենք կանք». ժայռամագլցման մրցարշավի վերածնունդը Հայաստանում

«Հայաստանում, որտեղ ժայռ կա, այնտեղ մենք կանք». ժայռամագլցման մրցարշավի վերածնունդը Հայաստանում

29-05-2012

50 տարվա դադարից հետո Հայաստանում կրկին անցկացվեց ժայռամագլցման դահլիճային մրցաշար, որը դարձավ վերածնունդը ժայռամագլցման նախկին ավանդույթների:

Մայիսի 25-ին «GRAND Sport» մարզահամալիրի դահլիճում հավաքվել էին ժայռամագլցման մի խումբ սիրահարներ դիտելու վերջին 50-ամյակում առաջին անգամ կազմակերպվող մրցաշարը, որին մասնակցում էին 11 տղա եւ 7 աղջիկ:

«Առեքսիմբանկ»-ի աշխատակիցը սպանել է «չենջ» անողին

«Առեքսիմբանկ»-ի աշխատակիցը սպանել է «չենջ» անողին

29-05-2012

Մայիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես Արմավիրի մարզից News.armeniatv.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի աշխատակիցները, համատեղ իրականացնելով օպերատիվ տվյալները, «Զվարթնոց» օդանավակայանից սպանություն կատարելու կասկածանքով Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ, 33-ամյա Մարատ Սարգսյանին:

Մայամիում ոստիկանը կրակել է մերկ մարդակերի վրա /տեսանյութ/

Մայամիում ոստիկանը կրակել է մերկ մարդակերի վրա /տեսանյութ/

29-05-2012

Մայամի քաղաքում ոստիկանը կրակել է մերկ տղամարդու վրա, ով մերկ պառկած փողոցում զբաղվում էր կաննիբալիզմով՝ նա ուտում էր մեկ այլ մարդու: Այս տեսարանը ֆիքսել են Մայամիի փողոցների տեսախցիկները: Ոստիկանը 12 անգամ կրակել է մարդակերի վրա, իսկ նրա զոհն այժմ գտնվում է հիվանդանոցում: Ըստ ոստիկանության տվյալների, մարդակերը գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ: