Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

02-09-2010

Սիրելի՛ դպրոցականներ, ուսուցիչնե՛ր և ծնողնե՛ր,

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Յուրաքանչյուր պետություն և ժողովուրդ ձգտում է ուժեղանալ:

Մեր դեպքում ուժ ասելով` առաջին հերթին պետք է հասկանալ գիտելիք:

Սերժ Սարգսյան. ուժ ասելով`պիտի հասկանանք գիտելիք

Սերժ Սարգսյան. ուժ ասելով`պիտի հասկանանք գիտելիք

02-09-2010

Գիտելիքի օրվա կապակցությամբ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով` շնորհավորանքներ հղելով դպրոցականներին, ուսուցիչներին եւ ծնողներին:

Հայ-արգենտինական տնտեսական համագործակցությունը նոր թափ է ստանում

Հայ-արգենտինական տնտեսական համագործակցությունը նոր թափ է ստանում

24-06-2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միգել Անխել Կունեոյին։ Ողջունելով դեսպանին` վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև համագործակցության բարձր մակարդակի շուրջ։

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Արգենտինայի ժողովրդին Արգենտինյան Հանրապետության անկախության 200-ամյակի առթիվ։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը։

Խուլիգանություն սրճարանում

Խուլիգանություն սրճարանում

24-06-2010

Հունիսի 22-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայում գտնվող ՙՄալիբու՚ սրճարանի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1993 թ. ծնված Շանթ Մ.-ին, 1977 թ. ծնված Արմեն Ս.-ին և 1979 թ. ծնված Սոնա Ս.-ին:

Պարզվել է, որ նրանք բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ` խախտել են հասարակական կարգը, խանգարել սրճարանի աշխատանքները, տվել հայհոյանքներ, վիճաբանել միմյանց հետ, որի ընթացքում Արմեն Ս.-ն ձեռքերով հարվածել է Շանթ Մ.-ի մարմնի տարբեր մասերին և իր մոտ եղած ՙՎոլտրան՚ տիպի գազային ատրճանակի բռնակով հարվածել նրա գլխին ու պատճառել վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Հայ-ավստրիական մշակութային համագործակցության շրջանակներում

Հայ-ավստրիական մշակութային համագործակցության շրջանակներում

24-06-2010

Հայ-ավստրիական մշակութային համագործակցության շրջանակներում ս. թ. հունիսի 25-ին <<Մոսկվա>> կինոթատրոնում կկայանա բազմաթիվ մրցանակների արժանացած <<Կեղծարարները>> ավստրիական գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը (գերմաներեն լեզվով, անգլերեն ենթագրերով):

Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ` Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միխաել Շպինդելեգգերի Հայաստան կատարած այցի առիթով:

Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի հյուրախաղերը Երևանում

Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի հյուրախաղերը Երևանում

24-06-2010

Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակներում և << ՀՀ մշակությի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության միջև 2010-2012 թթ. համագործակցության մասին>> ծրագրի շրջանակներում Հայաստանի թատերական գործիչների միության ներկայացմամբ ս. թ. հունիսի 21, 22 և 24-ին հյուրախաղերով հանդես կգա Բորիս Ալեքսանդրովիչ Պոկրովսկու անվան Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնը:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում աշխարհահռչակ օպերային ռեժիսոր Բ. Ա. Պոկրովսկու անունը կրող երաժշտական թատրոնը հունիսի 21-ին և 22-ին հայաստանյան թատերասեր հասարակայնության դատին կներկայացնի Մոցարտի <<Դոն Ժուան կամ պատժված սրտակերը>> /առաջնախաղը`1987 թ./ ուրախ դրամա երկու գործուղությամբ ներկայացումը, իսկ հունիսի 24-ին` Մոցարտի <<Կախարդական սրինգ>> / առաջնախաղը` 2004 թ./` երկու գործողությամբ օպերան:

Աշխարհի նորընծա չեմպիոնն արդեն Երևանում է

Աշխարհի նորընծա չեմպիոնն արդեն Երևանում է

24-06-2010

Երկրի մարզական ղեկավարությունը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հունիսի 21-ի ուշ երեկոյան Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է  Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանին: Հիշեցնենք, որ Բուլղարիայում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 392 կգ վերջնարդյունքով ոսկե մեդալակիր էր դարձել: Հայ դյուցազնը պոկում վարժությունում` 180, իսկ հրում վարժությունում 212 կիլոգրամ էր գրանցել:  Հիշեցնենք նաև,  որ Ռուբեն Ալեքսանյանն այս տարվա մեծահասակների Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղն էր գրավել: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ մի քանի տարի առաջ էր շեշտում, որ կգա ժամանակը և Ռուբեն Ալեքսանյանն աշխարհի ամենաուժեղ մարդը կճանաչվի: ՀԱՕԿ-ի նախագահի ցանկությունն ու կանխատեսումն արդեն իրականություն է դառնում: Նորընծա  չեմպիոնը հենց  օդանավակայանում հուզված շեշտել է, որ իր հաղթանակը նվիրում է մայրիկին, քանի որ հունիսի 21-ին նրա  ծննդյան օրն է: Հավելենք միայն, որ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանն իր թիմակիցների հետ նախապատրաստվելու է սեպտեմբերին Անթալիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի 4 աշխատակիցներ մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ չարաշահելու համար

Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի 4 աշխատակիցներ մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ չարաշահելու համար

24-06-2010

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի` թվով 4 աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Նախաքննության  օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող  դատախազը  հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ մասնավորապես պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներից, բռնություն է գործադրել ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի նկատմամբ,  որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Աննախադեպ արտահանում. ոչխարի գլխաքանակի կրճատումը` մարտահրավեր Հայաստանի եզդիական համայնքի համար

Աննախադեպ արտահանում. ոչխարի գլխաքանակի կրճատումը` մարտահրավեր Հայաստանի եզդիական համայնքի համար

11-04-2010

Ոչխարի գլխաքանակի ինտենսիվ զանգվածային արտահանումը Հայաստանից հարևան Իրանի Իսլամական Հանրապետություն, գառան մսի դեֆիցիտի և գների առնվազն կրկնակի աճի հետ զուգահեռ, դժվարին իրավիճակ է ստեղծել անասնաբուծության այս ճյուղում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը մարտի 16-ին լրագրողներին տեղեկացրել է, թե կա հրաման, որով արգելվում է Հայաստանից արտահանել էգ գառներ, որպեսզի ոչխարների վերարտադրողականությունը հնարավոր լինի պահել, և վերականգնել ոչխարների թիվը:

«Վրաստանից և Կրասնոդարից ներկրում ենք ազնվացեղ տեսակի մայրեր, նախապատրաստվում են Գերմանիայից և Ավստրիայից ներկրել հղի շիշակներ, ազնվացեղ տեսակի մայրեր»,- ասել է նախարար Ալավերդյանը` անդրադառնալով ոչխարների արտահանմանը զուգահեռ ծագած խնդիրներին: