Ստոկհոլմի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Արամայիս Միրզախանյանի բաց նամակն ի պաշտպանություն «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի

Ստոկհոլմի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Արամայիս Միրզախանյանի բաց նամակն ի պաշտպանություն «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի

20-11-2010

Ազատություն  խմբագիր Նիկոլ Փաշինյանին:  Միանալով Հայաստանի առաջադեմ  թերթեի խմբագիրների ու մտավորականության պահանջներին, ցանկանում եմ Նիկոլ Փաշայանին օր առաջ տեսնել ազատության մեջ: Ասելու շատ բան չկա... Լրագրողին բանտարկել ու մեկուսացնել հասարակությունից, ինքնին ամեն ինչ ասում է՝ վախենալ նրա խոսքի ու գրչի զորությունից:

Մեր հիշողության մեջ դեռ թարմ է.  երբ Չիլիի Ֆաշիստները տապալեցին երկրի օրինավոր իշխանությանը, առաջին  «անհետաձգելի»  քայլը եղավ Սանթյագո դե Չիլիի հրապարակում հրկիզել Լատինական Ամերիկայի մեծ բանաստեղծ Պաբլո Ներուդայի գրքերը: Մայրաքաղաքի ֆուտբոլի ստադիոնում ժողովրդի կողմից սիրված տրուբադուր Վիկտոր Խարայի մատները ջարդեցին,  և ապա գնդացրի կրակահերթով խլացրին նրա արդարություն պահանջող երգի ձայնը...

Փոփոխություն ԱԱԾ-ում

Փոփոխություն ԱԱԾ-ում

20-11-2010

Նախագահ Սերժ Սարգսյանն նոյեմբերի 19-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Դարբինյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գարեգին Մխիթարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

© Medialab.am

Ընդդիմադիրներն այցելել են Գյումրի

Ընդդիմադիրներն այցելել են Գյումրի

20-11-2010

Նոյեմբերի 19-ին, ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանը, Աշոտ Սարգսյանը, Վլադիմիր Կարապետյանը, ինչպես նաև ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը այցելել են Գյումրի:

Այդ մասին տեղեկացնում է ՀԱԿ մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության, այցի ժամանակ տեղի է ունեցել հանդիպում Գյումրիի եւ Շիրակի մարզի Հայ Ազգային Կոնգրեսի տարածքայի կառույցների ակտիվի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու արտաքին քաղաքականության ոլորտում տեղի ունեցող զարգացումները»,- նշված է հաղորդագրության մեջ:

© Medialab.am

Բակո Սահակյանը մեկնել է ԱՄՆ

Բակո Սահակյանը մեկնել է ԱՄՆ

20-11-2010

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Սերժ Սարգսյանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Սերժ Սարգսյանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

20-11-2010

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու նոյեմբերի 20-ին Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Նախագահական նստավայրից Սերժ Սարգսյանի այդ որոշումը պայմանավորել են գագաթնաժողովի շրջանակներում ըդնունվելիք հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման ընդհանրական ձեւակերպման հետ:

«Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձեւակերպումների անընդունելիությունը:

Խմբագիրներն ի պաշտպանություն խմբագրի

Խմբագիրներն ի պաշտպանություն խմբագրի

17-11-2010

Այսօր ժամը 15-ից Սարյանի արձանի հարակից տարածքում մեկնարկեց խմբագիրների բողոքի  ակցիան` ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, մարտիմեկյան իրադարձություններից հետո ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստ Նիկոլ Փաշինյանի:

Մաքսանենգության հետքերով. մասնագետի հավաստմանբ 87 տոկոս գերհարստացված ուրան Հայաստանում ընդհանրապես չի եղել

Մաքսանենգության հետքերով. մասնագետի հավաստմանբ 87 տոկոս գերհարստացված ուրան Հայաստանում ընդհանրապես չի եղել

17-11-2010
Այսօր անդրադառնալով  վերջերս մեծ աղմուկ բարձրացրած գերհարստացված ուրանի` Հայաստանի քաղաքացիների միջոցով մաքսանենգ ճանապարհով Վրաստան մտնելու պատմությանը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյան լրագրողներին հավատացրել է, որ 87 տոկոս հարստացված ուրան Հայաստանում ընդհանրապես չի եղել:

Լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, մասնագետն հայտարարել է, որ Հայաստանում գտնվող բոլոր միջուկային վառելիքները`սկսած Ատեմակայանում եղած վառելիքից մինչեւ տարբեր կազմակերպություններում եղած աննշան քանակությամբ նյութերը, գտվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության ներքո։

Պաշտպանություն. Սիվիլիթաս հիմնադրամում քննարկվել է բանակում տիրող իրավիճակը

Պաշտպանություն. Սիվիլիթաս հիմնադրամում քննարկվել է բանակում տիրող իրավիճակը

16-11-2010

ՀՀ Զինված ուժերում վերջերս գրանցված մահացության և բռնության դեպքերի բացահայտումը հասարակության մեջ մեծ աղմուկ բարձրացրեց: Մինչդեռ բանակում տիրող անիրավության մասին հայտարարություններին, պաշտպանության նախարարության արձագանքը բավականին մեղմ է:

Բանակում տիրող իրավիճակն էլ  նոյեմբերի  15-ին Սիվիլիթաս հիմնադրամում կազմակերպված «Բանակ և հասարակություն» քննարկման թեման էր:

Մասնակից բանախոսներից մեկը` իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը քննարկման ժամանակ հայտարարեց, որ բանակում բազում խնդիրներ կան, որոնց լուծումը հասարակությունը չի տեսնում, որը պատճառն «բանակի փակ համակարգ լինելն է»:

ՀԱԿ-ը հանդիպումներ է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ

ՀԱԿ-ը հանդիպումներ է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ

16-11-2010
Նոյեմբերի 15-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի, ԱՄՆ պետդեպարտամենտի` Եվրոպայի և Ասիայի երկրներին ԱՄՆ օժանդակության համակարգող Դեյվիդ Ռոզենբլումի, պետդեպարտամենտի` տարածաշրջանային հակամարտությունների և կովկասյան գործերի գրասենյակի փոխտնօրեն Ջոն Էսպինոզայի և ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով համակարգող Չարլզ Լոբդելի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակին, կոռուպցիային, ինչպես նաև ընտրական համակարգին առնչվող հարցեր:

Երթ եւ բողոքի ակցիա` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհ 20-ամյա Զարուհի Պետրոսյանի

Երթ եւ բողոքի ակցիա` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհ 20-ամյա Զարուհի Պետրոսյանի

13-11-2010

Նոյեմբերի 25-ին` կանանց նկատմամբ բռնության պայքարի միջազգային օրը, Երեւանում նախատեսվում է բողոքի ակցիա եւ երթ` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհ 20-ամյա Զարուհի Պետրոսյանի:

Երկկողմանի ծնողազուրկ Զարուհի Պետրոսյանը, որը մեկ ու կես տարեկան երեխայի մայր էր, մահացավ հոկտեմբերի 1-ին` ենթարկվելով դաժան ծեծի ամուսնու և սկեսրոջ կողմից:

Զարուհու մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ`Կանանց իրավունքների կենտրոնը, Հասարակություն առանց բռնության-ը, Կանանց ռեսուրսային կենտրոնը, Թուֆենկյան հիմնադրամի Կանանց աջակցության կենտրոնը, PINK Armenia-ն Զանգակատունը և Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը, նախաձեռնող խումբ են ստեղծվել, որի նպատակը այս դեպքին հասարակական հնչեղություն տալն է եւ քրեական գործի ընթացքին հետամուտ լինելը:

“STOP”.Հայաստանում Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը կրկին անգամ ձախողվել է

“STOP”.Հայաստանում Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը կրկին անգամ ձախողվել է

13-11-2010

Այսօր Երեւանում կայանալիք “STOP”  Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը կրկին անգամ ձախողվել է: Փառատոնը չի կայանա:

Միջոցառման նախաձեռնող Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը, ով գրեթե մեկ տարի է փորձում է իրականացնել Հյաստանում Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի գաղափարը, «Մեդիալաբին» ասաց, որ վերջին պահին , արդեմ 10-րդ անգամ, կրկին անգամ հրաժարվել են իրենց դահլիճ տրամադրել`  միջոցառումն անց կացնելու համար:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը բուռն բացասական արձագանքների է արժանացել, ձեռնարկի դեմ իրենց բողոքի ձայն են բարձրացրել երիտասարդական բազմաթիվ կազմակերպություններ:

ՀԱԿ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հանդեպ կատարվող բռնությունների վերաբերյալ

ՀԱԿ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հանդեպ կատարվող բռնությունների վերաբերյալ

12-11-2010

Հայ Ազգային Կոնգրեսը երկիցս պաշտոնապես ահազանգել է, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպվում են նրա կյանքին ու անվտանգությանն սպառնացող սադրանքներ եւ գործողություններ։ Նոյեմբերի լույս 11-ի գիշերը նրա վրա տեղի է ունեցել հերթական հարձակումը՝ այս անգամ արդեն քնած ժամանակ եւ դիմակավորված մարդկանց կողմից։

Ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Սերժ Սարգսյանի, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի եւ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանի վրա, որոնք պատասխան են տալու օրենքի առջեւ։

Այս անգամ օպերացիան կազմակերպվել է այնպես, որ հնարավոր լինի թաքցնել հետքերը, մասնավորապես, դա արվել է գիշերը, դիմակներով։ Արդարադատության նախարարության հայտարարությունը, որով ժխտվում է կատարվածը՝ դա համարելով կեղծ, ամոթալի խաբեություն է։

Պահանջում են կասեցնել գործընթացը. բողոքի ցույց Կապանում` ընդդեմ Սյունիքում մեկնարկած ուրանի ծրագրի

Պահանջում են կասեցնել գործընթացը. բողոքի ցույց Կապանում` ընդդեմ Սյունիքում մեկնարկած ուրանի ծրագրի

12-11-2010

Այսօր` ժամը  17:00-ին, Կապանում նախատեսված է խաղաղ եւ արտոնված հանրահավաք ընդդեմ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում սկսված ուրանի պաշարների որոնման աշխատանքների:

«Հարգելի բախտակից հայրենակիցներ, կոչ ենք անում Ձեզ հաղթահարել վախի և անտարբերության մթնոլորտը և մասնակցել 2010թ. նոյեմբերի 11-ին` ժամը 17:00-ին, Կապանի մշակույթի պալատի հարակից հրապարակում կայանալիք խաղաղ և արտոնված հանրահավաքին և ոչ ասել ուրանի ուրվականին»,-նշված է աշխատանքները համակարգող խմբի տարածած հաղորդագրության մեջ:

Ուրանի հնարավոր պաշարները ճշտելու նպատակով դեռեւս ԽՍՀՄ-ի տարիներին, Հայաստանում տարիներ շարունակ հետազոտություններ են կատարվել, սակայն նախկինում  այդպես էլ  արդյունագործական աշխատանքներ չեն սկսել:

Բնապահպանները վստահեցնում են, որ Սյունիքում մոտ երկու տարի առաջ մեկնարկած աշխատանքները կարող են առանց այն էլ բնապահպանական մեծ խնդիրներ ունեցող մարզում աղետալի իրավիճակի հանգեցնել:

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը նոյեմբերի 9-ի հանրահավաքում

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը նոյեմբերի 9-ի հանրահավաքում

10-11-2010

Սիրելի հայրենակիցներ,

Քանի որ այսօրվա հանրահավաքը հրավիրվել է «Եվրոմիություն–Հայաստան երկխոսության» շրջանակներում Երևանում ընթացող մարդու իրավունքներին նվիրված սեմինարի առիթով, բնականաբար, իմ ելույթի գլխավոր թեման կրկին լինելու է քաղբանտարկյալների հարցը։ Թերևս սա ամենահարմար առիթն է այդ հարցի առնչությամբ Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշումը համակողմանիորեն ու վերջնականապես պարզաբանելու համար։

Ոմանց թվում է, թե Կոնգրեսի ողջ ջանքերն ուղղված են եվրոչինովնիկների շուրթերից Հայաստանի ընդդիմության զնդանված ներկայացուցիչների վերաբերյալ «քաղբանտարկյալ» բառը կորզելուն։

Հարկ եմ համարում միանգամից հակադարձել, որ սա լիակատար անհեթեթություն է։ Կոնգրեսն իր առջև երբեք այդպիսի խնդիր չի դրել, քանի որ միջազգային հանրությունն իրականում վաղուց ի վեր մեր ընկերներին քաղբանտարկյալ է ճանաչել, թեպետ տերմինի փոխարեն «նրբանկատորեն» օգտագործելով նրա սահմանումը։

Առողջապահության փոխնախարարներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Առողջապահության փոխնախարարներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

10-11-2010

ՀՀ Առողջապահության փոխանախարարներ Թաթուլ Հակոբյանն ու Աբրահամ Մանուկյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հակոբյանն ու Մանուկյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։

Այս մանրամասներ չեն հաղորդվում:

© Medialab.am

Գերեվարված Մանվել Սարիբեկյանի դիակի վրա հայտնաբերվել են կտտանքների հետքեր

Գերեվարված Մանվել Սարիբեկյանի դիակի վրա հայտնաբերվել են կտտանքների հետքեր

06-11-2010

Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ առանձին դաժանությամբ դիտավորյալ սպանության  հատկանիշներով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը:

Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը (ծնված՝ 27.02.1990թ). գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերի 11-ին: Նախնական տվյալներով՝ 20-ամյա երիտասարդը մի քանի խոշոր եղջերավոր անասունների  տարել էր արոտավայր: Ժամը 17-ի սահմաններում «Քեղուտ» հանդամասում, մառախուղի հետեւանքով կորցնելով կողմնորոշումը նա հայտնվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա եւ գերեվարվել ադրբեջանցիների կողմից:

ԱԳ նախկին նախարար. «Բոլորը հերքեցին, մնացինք մենք և մեր եզրակացությունները»

ԱԳ նախկին նախարար. «Բոլորը հերքեցին, մնացինք մենք և մեր եզրակացությունները»

04-11-2010

Հայաստանի ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Աստրախանում եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը «ոչինչ չասող էր», քանի որ, ըստ Արզումանյանի՝ սկզբից էլ պարզ էր, որ աստրախանյան հանդիպման ժամանակ «ակնառու բան» չի լինելու:

«Ռուսաստանը միջազգային հանրությանը պետք է հիշեցներ, որ, լինելով հավասարազոր Մինսկի խմբի համանախագահող, այնուամենայնիվ, իրեն վերապահում է հատուկ դերակատարություն: Միևնույն ժամանակ, պատգամ է հղում միջազգային հանրությանը, որ ղարաբաղյան հիմնահարցի լուծման բանալին, այնուամենայնիվ, Մոսկվայում է»,- նշել է Արզումանյանը:

Վլադիմիր Կարապետյան. «Հերքում չի ներկայացվել»

Վլադիմիր Կարապետյան. «Հերքում չի ներկայացվել»

04-11-2010

ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու, ԱԳՆ մամլո նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Մեդիալաբի» հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հայտնի յութուբյան հայտարարության կապակցությամբ արված պարզաբանումը` նշեց, որ ամեն դեպքում հերքում չի ներկայացվել: Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը «զարմանալիորեն տեղադրված չէ դեսպանության կայքում»:

Վարչապետը հանդիպել է արտերկրից ժամանած լրագրողների հետ

Վարչապետը հանդիպել է արտերկրից ժամանած լրագրողների հետ

03-11-2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եվրոպական տարբեր երկրներից Հայաստան ժամանած մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

«Հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը պատասխանել է եվրոպացի լրագրողների հնչեցրած շուրջ մեկ տասնյակ հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ կառավարության տնտեսական և սոցիալական քաղաքականությանը, ՀՀ տնտեսության առաջնահերթություններին և զարգացման հեռանկարներին, տարբեր երկրների հետ ձևավորված երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին»,-տեղեկացնում է ՀՀ կառավարության հաղորդագրությունը:

© Medialab.am

Ակնա. Աղդամի նոր անվանումը` բնակավայրում նույնանուն հայկական գյուղի պատվին

Ակնա. Աղդամի նոր անվանումը` բնակավայրում նույնանուն հայկական գյուղի պատվին

03-11-2010

Արդեն մի քանի օր է` ինչ Աղդամը նոր անվանում ունի. Ակնա: Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ասկերան շրջկենտրոնի քաղաքապետարանի որոշմամբ Աղդամը դե ֆակտո դարձել է Ասկերանի թաղամասերից մեկը` Ակնա անվանմամբ: