Համանախագահները Երեւանում են

Համանախագահները Երեւանում են

27-11-2010

Դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի հաշված օրեր առաջ, Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, իսկ այսօր նրանք ժամանել են Հայաստան:

Դեռեւս սեպտեմբերին եռանախագահները հայտարարել էին, որ հույս ունեն, թե Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ կակտիվանա:

Հայաստան ժամանած Մինսկի խմբի համանախագահները  Երեւանում հանդիպել են արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության. այսօր երթ կանցկացվի ի հիշատակ բռնության զոհ Զարուհի Պետրոսյանի

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության. այսօր երթ կանցկացվի ի հիշատակ բռնության զոհ Զարուհի Պետրոսյանի

26-11-2010

Այսօր` կանանց նկատմամբ բռնության դեմ միջազգային օրը, Երեւանում ակցիա եւ բողոքի երթ կանցկացվի` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհ դարձած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի:

Հոկտեմբերի 1-ին`ենթարկվելով ընտանեկան դաժան բռնության ամուսնու եւ սկեսրոջ կողմից, Զարուհի Պետրոսյանը մահացավ հիվանդանոցում: Ծնողազուրկ Զարուհին մեկ ու կես տարեկան երեխայի մայր էր:

Դաժան միջադեպից հետո, որի մասին բարձրաձայնեց Զարուհու հարազատ քույրը`  Հասմիկ Պետրոսյանը, 7 հասարակական կազմակերպություններ նախաձեռնող խումբ ստեղծեց, որի նպատակը դեպքին հասարակական հնչեղություն տալն ու հարուցված քրեական գործի ընթացքին հետամուտ լինելն է:

ԼՂՀ նախագահը հանդիպել է Մոնթեբելոյի քաղաքապետին

ԼՂՀ նախագահը հանդիպել է Մոնթեբելոյի քաղաքապետին

24-11-2010

ԱՄՆ-ում գտնվող ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին այցելել է Մոնթեբելո քաղաք, որտեղ հադիպում է ունեցել քաղաքային խորհրդի անդամների հետ` քաղաքապետ Ուիլյամ Մալինարիի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից, հանդիպման ժամանակ Սահակյանը կարեւորել է Մոնթեբելոյի իշխանությունների հաստատակամությունը Արցախի հետ հարաբերությունների զարգացման գործում, որի լավագույն դրսեւորումներից է մայրաքաղաք Ստեփանակերտի հետ քույր-քաղաքների պայմանագրի ստորագրումը:

Հեռուստամարաթոն. ավելի քան 1 մլն եվրո` Եվրոպայից

Հեռուստամարաթոն. ավելի քան 1 մլն եվրո` Եվրոպայից

24-11-2010

Նոյեմբերի 18-21-ը Ֆրանսիայում անց է կացվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որի արդյունքում հանգանակվել է շուրջ 1 միլիոն 300 000 եվրո:

Դրամահավաքին մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւ Հունաստանի տեղական մարմինները:

1,1 միլիոն եվրո հավաքվել է Ֆրանսիայից, 70 000 եվրո` Գերմանիայից, 18 000 եվրո` Շվեյցարիայից, 46 000 եվրո` Հունաստանից եւ 21 000 եվրո` Հոլանդիայից:

Օմբուդսմենը Նիկոլ Փաշինյանի հարցով ՔԿՀ-ից բացատրություններ է պահանջել

Օմբուդսմենը Նիկոլ Փաշինյանի հարցով ՔԿՀ-ից բացատրություններ է պահանջել

24-11-2010

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է գրել Արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանին` փորձելով պարզել, թե ի՞նչ իրավական հիմքով է «Հայկական Ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը պահվում պատժախցում:

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակցի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ պետ Լ. Բաղդասարյանը հայտնել է, որ իրենք օպերատիվ տեղեկություն են ունեցել այն մասին, որ Ն. Փաշինյանին կարող է վտանգ սպառնալ, ինչի վերաբերյալ հայտնել են Ն. Փաշինյանին, եւ վերջինս բանավոր կերպով խնդրել է իրեն տեղափոխել պատժախուց»,- գրված է Օմբուդսմենի նամակում:

Նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

24-11-2010

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որտեղ մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին «պատմական փաստերը աղավաղելու, բանակցային գործընթացը խոչընդոտելու եւ ռազմական գործողություններ հրահրելու մեջ»։

ՀՀ Նախագահի շնորհակալագիր`«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանին

ՀՀ Նախագահի շնորհակալագիր`«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանին

24-11-2010
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում առաջին տեղը զբաղեցրած Վլադիմիր Արզումանյանին և նրա հետ ելույթ ունեցած պարային խմբի անդամներին: Ըստ ՀՀ նախագահի պաշտոնական կայքի, Արզումանյանն ու խմբի անդամները ներկա էին գտնվում Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական տարին եզրափակող միջոցառմանը:

« «Մանկական Եվրատեսիլ 2010»-ում Հայաստանն արժանվույն ներկայացնելու և փայլուն հաղթանակի համար Հանրապետության ղեկավարը Վլադիմիր Արզումանյանին պարգևատրել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով: Այնուհետև Սերժ Սարգսյանը նրան և պարային խմբի անդամներին հանձնել է նվերներ` մաղթելով, որպեսզի այդ առաջին հաջողությունը նրանց կյանքի վերելքի սկիզբը լինի»,-նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

© Medialab.am

ՀԱԿ հայտարարությունը բանակում տեղի ունեցած վերջի միջադեպի կապակցությամբ

ՀԱԿ հայտարարությունը բանակում տեղի ունեցած վերջի միջադեպի կապակցությամբ

23-11-2010

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ղարաբաղա-ադրբեջանական ռազմաճակատի հարավ-արեւելյան հատվածի հայկական դիրքերում տեղի է ունեցել հերթական արյունալի միջադեպը, որին զոհ են գնացել չորս եւ վիրավորել եւս չորս զինծառայող։

Տարօրինակ է, որ միջադեպի վայրում չի հիշատակվում համապատասխան սպայի պարտադիր ներկայությունը։ Վերջին շրջանում Հայկական դիրքերում սպանությամբ եւ «ինքնասպանությամբ» զոհվողների թիվը մի քանի անգամ գերազանցում են թշնամու գնդակից զոհվածների թվին՝ հիշեցնելով պատերազմական օրերի խրոնիկա։

Միակ բացատրությունը տվյալ դեպքում կարող է լինել միմիայն բանակում կանոնակարգային հարաբերությունների ամբողջական փոխարինումը կրիմինալ, գողական հարաբերություններով, ուժեղը՝ թույլին, վերադասը՝ ենթականերին անմարդկային վերաբերմուքի եւ դաժան ստորացումների ենթարկելու տարածված ախտով, ինչի սահմռկեցուցիչ կադրերից մի քանիսն այս ընթացքում պատահաբար մատչելի դարձավ ողջ հասարակությանը։

Հայ-թուրքական սահմանը խախտողները ձերբակալվել են

Հայ-թուրքական սահմանը խախտողները ձերբակալվել են

23-11-2010

Նոյեմբերի 21-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն է ստացել հայ-թուրքական պետական սահմանի ՌԴ ԴԱԾ ՍՎ-ի 13-րդ սահմանապահ ուղեկալի տեղամասում սահմանի խախտման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ը:

«Նույն օրը, ՀՀ ազգային  անվտանգության մարմինների  կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում Սուրենավան համայնքի  մոտակայքում թվով 7 հոգի  սահմանախախտները  հայտնաբերվել և ձերբակալվել են»,-նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

4 զոհ 4 վիրավոր. բանակում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, պահանջում են ԼՂՀ ՊԲ հրամանատարի հրաժարականը

4 զոհ 4 վիրավոր. բանակում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, պահանջում են ԼՂՀ ՊԲ հրամանատարի հրաժարականը

23-11-2010

Հայկական բանակում շաբաթվա վերջին արձանագրվել է հերթական միջադեպը, որի արդյունքում կրկին զոհեր եւ վիրավորներ են եղել:

Նոյեմբերի 19-ին ժամը 24։00-ի սահմաններում Ղարաբաղի Պաշտպանության Բանակի հարավային ուղղությամբ` (Հադրութի շրջան), տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի է ունեցել մահվան ելքով արտակարգ միջադեպ:

Միջադեպի արդյունքում մահացել են չորս ժամկետային զինծառայողներ. եւս չորսը վիրավորվել է: ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնից հաղորդած տվյալներով միջադեպի արդյունքում զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Հաղորդագրության մեջ չի նշվում, թե զինծառայողները որ զինկոմիսարիատներից էին զորակոչված:

Վլադիմիր Արզումանյան. «Երազում էի հաղթել»
Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2010»-ում

Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2010»-ում

21-11-2010

Քիչ առաջ Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված 8-րդ «Մանկական Եվրատեսիլ 2010 » երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը «Մամա» երգով հաղթող է ճանաչվել:

14 երկրների քվեարկության արդյունքում, Վլադիմիր Արզումանյանը ընդամենը մեկ միավորով առաջ անցնելով Ռուսաստանի ներկացուցիչներից, 120 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Երրորդ տեղում Սերբիան է, չորրորդում` Վրաստանը:

Սա Հայաստանի լավագույն ցուցանիշն է մանկական միջազգային երգի այս մրցույթում:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

20-11-2010

Վերջին օրերին մենք ականատես եղանք կրիմինալի եւ ավազակապետության համատեղ օպերացիային: Ինձանից ի՞նչ էին պահանջում` պահանջում էին, որ հոդվածներ չգրեմ եւ դրոշ չունենամ իմ գլխավերեւում: Հիմա ինձ տարել են պատժախուց, որտեղ թուղթ ու գրիչ ունենալն արգելվում է, դրոշ արգելվում է եւ որեւէ այլ առարկա արգելվում է: Այսինքն, ավազակապետությունը տեսնելով, որ կրիմինալի միջոցով չի կարողանում իր նպատակներին հասնել, գործի է դնում ՙօրենքը՚:

Ես ցանկանում եմ հայտարարել հետեւյալը. ինձ պատժախուց են տարել արդարադատության նախարարության կողմից իմ մասին անարգել ստեր տարածելու համար: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լածիրակի իմ վերաբերյալ արած բոլոր հայտարարությունները առնվազն 70 տոկոսով սուտ են:

Ստոկհոլմի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Արամայիս Միրզախանյանի բաց նամակն ի պաշտպանություն «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի

Ստոկհոլմի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Արամայիս Միրզախանյանի բաց նամակն ի պաշտպանություն «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի

20-11-2010

Ազատություն  խմբագիր Նիկոլ Փաշինյանին:  Միանալով Հայաստանի առաջադեմ  թերթեի խմբագիրների ու մտավորականության պահանջներին, ցանկանում եմ Նիկոլ Փաշայանին օր առաջ տեսնել ազատության մեջ: Ասելու շատ բան չկա... Լրագրողին բանտարկել ու մեկուսացնել հասարակությունից, ինքնին ամեն ինչ ասում է՝ վախենալ նրա խոսքի ու գրչի զորությունից:

Մեր հիշողության մեջ դեռ թարմ է.  երբ Չիլիի Ֆաշիստները տապալեցին երկրի օրինավոր իշխանությանը, առաջին  «անհետաձգելի»  քայլը եղավ Սանթյագո դե Չիլիի հրապարակում հրկիզել Լատինական Ամերիկայի մեծ բանաստեղծ Պաբլո Ներուդայի գրքերը: Մայրաքաղաքի ֆուտբոլի ստադիոնում ժողովրդի կողմից սիրված տրուբադուր Վիկտոր Խարայի մատները ջարդեցին,  և ապա գնդացրի կրակահերթով խլացրին նրա արդարություն պահանջող երգի ձայնը...

Փոփոխություն ԱԱԾ-ում

Փոփոխություն ԱԱԾ-ում

20-11-2010

Նախագահ Սերժ Սարգսյանն նոյեմբերի 19-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Դարբինյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գարեգին Մխիթարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

© Medialab.am

Ընդդիմադիրներն այցելել են Գյումրի

Ընդդիմադիրներն այցելել են Գյումրի

20-11-2010

Նոյեմբերի 19-ին, ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանը, Աշոտ Սարգսյանը, Վլադիմիր Կարապետյանը, ինչպես նաև ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը այցելել են Գյումրի:

Այդ մասին տեղեկացնում է ՀԱԿ մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության, այցի ժամանակ տեղի է ունեցել հանդիպում Գյումրիի եւ Շիրակի մարզի Հայ Ազգային Կոնգրեսի տարածքայի կառույցների ակտիվի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու արտաքին քաղաքականության ոլորտում տեղի ունեցող զարգացումները»,- նշված է հաղորդագրության մեջ:

© Medialab.am

Բակո Սահակյանը մեկնել է ԱՄՆ

Բակո Սահակյանը մեկնել է ԱՄՆ

20-11-2010

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Սերժ Սարգսյանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Սերժ Սարգսյանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

20-11-2010

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու նոյեմբերի 20-ին Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Նախագահական նստավայրից Սերժ Սարգսյանի այդ որոշումը պայմանավորել են գագաթնաժողովի շրջանակներում ըդնունվելիք հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման ընդհանրական ձեւակերպման հետ:

«Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձեւակերպումների անընդունելիությունը:

Խմբագիրներն ի պաշտպանություն խմբագրի

Խմբագիրներն ի պաշտպանություն խմբագրի

17-11-2010

Այսօր ժամը 15-ից Սարյանի արձանի հարակից տարածքում մեկնարկեց խմբագիրների բողոքի  ակցիան` ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, մարտիմեկյան իրադարձություններից հետո ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստ Նիկոլ Փաշինյանի:

Մաքսանենգության հետքերով. մասնագետի հավաստմանբ 87 տոկոս գերհարստացված ուրան Հայաստանում ընդհանրապես չի եղել

Մաքսանենգության հետքերով. մասնագետի հավաստմանբ 87 տոկոս գերհարստացված ուրան Հայաստանում ընդհանրապես չի եղել

17-11-2010
Այսօր անդրադառնալով  վերջերս մեծ աղմուկ բարձրացրած գերհարստացված ուրանի` Հայաստանի քաղաքացիների միջոցով մաքսանենգ ճանապարհով Վրաստան մտնելու պատմությանը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյան լրագրողներին հավատացրել է, որ 87 տոկոս հարստացված ուրան Հայաստանում ընդհանրապես չի եղել:

Լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, մասնագետն հայտարարել է, որ Հայաստանում գտնվող բոլոր միջուկային վառելիքները`սկսած Ատեմակայանում եղած վառելիքից մինչեւ տարբեր կազմակերպություններում եղած աննշան քանակությամբ նյութերը, գտվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության ներքո։