Բողոք՝ Երեւան- Վանաձոր երթուղու թանկացման դեմ

Բողոք՝ Երեւան- Վանաձոր երթուղու թանկացման դեմ

20-06-2012

Այսօր՝ հունիսի 18-ին, մի քանի հարյոր դրամով թանկացել են Վանաձոր-Երեւան երթուղային տաքսիների տոմսերը:

Խնդրով մտահոգները իրենց բողոքը որոշել են արտահայտել նաեւ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Դեմ ենք Երեւան- Վանաձոր երթուղու թանկացմանը միջոցառումը կազմակերպելով, որին արդեն միացել են ավելի քան 50 օգտատեր:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին

19-06-2012

Հունիսի 18-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀԱԿ պաշտոնական հաղորդագրությունը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը:

Շփման գծում հայ զինվոր է զոհվել

Շփման գծում հայ զինվոր է զոհվել

19-06-2012

Դիրքերում հերթական զինվորի մահվան մասին է գուժում «Առաջին լրատվականը»;

«ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնել են, որ հունիսի 18-ի առավորտյան ժամը 08.25-ի սահմանում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը»,-տեղեկացնում է աղբյուրը՝ հավելելով, որ վիրավորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Մայրաքաղաքի այգիներում և պուրակներում կտեղադրվի WiFi համակարգ

Մայրաքաղաքի այգիներում և պուրակներում կտեղադրվի WiFi համակարգ

19-06-2012

Երեւանի այգիներում և պուրակներում WiFi համակարգի տեղադրման նպատակով ընտրված 25 վայրերում լայնաշերտ ինտերնետի անցկացման նպատակով բանակցություններ են ընթանում կապի օպերատորների հետ: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ամառ. Զբոսաշրջության ոլորտում տուրիստ փախցնոցի են «խաղում»

Ամառ. Զբոսաշրջության ոլորտում տուրիստ փախցնոցի են «խաղում»

16-06-2012

Չնայած ոլորտի զարգացման համար մի շարք խնդիրներ կան, բայց հայերը տարեցտարի ընդլայնում են իրենց հանգստյան աշխարհագրությունը:

Տարեցտարի հայերի հետաքրքրությունը վրացական ծովափնյա հանգստավայրերի նկատմամբ նվազում է: Պատճառն այն չէ, որ հայերի սերը ծովի նկատմամբ մարել է, պարզապես վրացական ընկերություններն իրենց սերվիսներն արդիականացնելուն զուգահեռ՝ նաեւ գներն են բարձրացրել: Ուստի մերոնք նախընտրում են մի քիչ ավելի վճարել, բայց գնալ եվրոպական երկրներ՝ անունն էլ դնել «Զոլոտիե պեսկիում» կամ Բարսելոնայում են հանգստացել: Դատելով տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ մեր զրույցից՝ եվրոպական ծովափնյա երկրներ մեկնողների թիվն ավելացել է, ընդ որում՝ գործակալություններում հերթեր են առաջանում, աշխատակիցները նույնիսկ քիթ սրբելու ժամանակ չեն ունենում:

Ցավոք, նման հերթեր չեն գոյանում ներգնա տուրիզմի համար: «Առավոտի» հետ զրույցում գործակալությունների ներկայացուցիչները վստահեցրին, որ թեեւ Մասիս սարն ու Սեւանա լիճը տեսնելու ու Հայաստանից կարոտն առնելու համար բավականին թվով սփյուռքահայեր են գալիս, սակայն սպասարկման ոլորտի ծառայությունների գներն այնքան թանկ են, որ նրանց մոտ կարոտի զգացումն ակնթարթորեն վերանում է:

Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան

Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան

16-06-2012

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ հունիսի 14-ին այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան` 2012թ. գարնանային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:

Դավթաշենում տանտերը բռնել է գողին և հանձնել ոստիկաններին

Դավթաշենում տանտերը բռնել է գողին և հանձնել ոստիկաններին

16-06-2012

Հունիսի 14-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչներից մեկից հաղորդում է ստացվել, որ իր տան 2-րդ հարկում գող է բռնել:

Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժ չի սպասվում.ԱԻՆ

Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժ չի սպասվում.ԱԻՆ

16-06-2012

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Կոչ ենք անում մարդկանց պահպանել հանգստություն և ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին:

Մայրը մկնդեղ է խմեցել երեխաներին, հետո փորձել ինքնասպանություն գործել

Մայրը մկնդեղ է խմեցել երեխաներին, հետո փորձել ինքնասպանություն գործել

15-06-2012

Օրերս Վարդենիսի Ակունք գյուղում 25-ամյա մի մայրիկ փորձել է ինքնասպանություն գործել, ինչպես նաեւ սպանել իր երկու փոքրիկ՝ երեք ու վեց տարեկան որդիներին:

Նա մկնդեղ է խմեցրել նրանց եւ քնեցրել, ինչից հետո ինքն է խմել: Սակայն երբ նրանց ինքնազգացողությունը վատացել է, նրանց մտերիմները տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը:

Վկայակոչելով գյուղում շրջանառվող լուրերը, աղբյուրը գրում է, որ «կինը ծանր հոգեվիճակում է եղել` ընտանեկան խնդիրների պատճառով»:

Ականջօղի փականն ամրացնելու պատրվակով

Ականջօղի փականն ամրացնելու պատրվակով

15-06-2012

Հունիսի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են ենթարկել 27-ամյա Գայանեին, որը խոստովանել է, որ հունիսի 2-ին 16-րդ թաղամասի թիվ 46 շենքի մոտ, ականջօղի փականն ամրացնելու պատրվակով գողացել է 9-ամյա մի երեխայի ոսկյա ականջօղերը՝ փոխարինելով պլաստմասսե ականջօղերով:

«Տրանսպորտը վերածվել է սպառնալիքի».Հայտարարություն հասարակական տրանսպորտի վերաբերյալ

«Տրանսպորտը վերածվել է սպառնալիքի».Հայտարարություն հասարակական տրանսպորտի վերաբերյալ

14-06-2012

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ մարդու արժանապատվությունը դասվում է որպես բարձրագույն արժեք: Որպես իրավական և սոցիալական պետություն` Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիների առջեւ պարտավորություն է ստանձնել ապահովելու արժանապատիվ և անվտանգ միջավայր: Սակայն տարբեր բնագավառներում դրսևորվող ապօրինությունները, ոլորտների իրավական կարգավորման նպատակային բացակայությունը, հարկատուներիս գումարներով սնվող չինովնիկների կամայակութունները բերում են ողբերգական հետևանքների:

«Հաղթելով պատերազմի դաշտում՝ կարող է պարտվենք դիվանագիտական դաշտում».Գագիկ Համբարյան

«Հաղթելով պատերազմի դաշտում՝ կարող է պարտվենք դիվանագիտական դաշտում».Գագիկ Համբարյան

14-06-2012

Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում հաճախակի տեղի ունեցող հրադադարի խախտման պատճառով հուղարկավորեցին նաեւ ծնունդով շիրակցի զինվորների: Այսօր Գյումրիում էլ ժողովրդին միակ մտահոգողը պատերազմի վերսկսման վտանգի թեման է: «Առավոտը» գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե նրա կանխատեսմամբ՝ կլինի՞ պատերազմ, եւ արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է պատերազմի: Քաղաքագետի կարծիքով՝ այն բոլոր տրանսազգային կորպորացիաները, որոնք ներդրում են կատարել Ադրբեջանի տնտեսության մեջ, թույլ չեն տա այդ երկրին պատերազմ սկսել: Բացի այդ, նրա մեկնաբանմամբ, Ադրբեջանը բազմազգ երկիր է, եւ տարբեր հատվածներում կոմպակտ բնակվող լեզգիները, թալիշները դեմ են պատերազմին, քանի որ նրանք գիտակցում են, որ առաջին գիծ ուղարկելու են հենց ազգային փոքրամասնություններին: Ըստ քաղաքագետի՝ պատահական չէ, որ վերջիններս ծառայում են ամենածանր հատվածներում՝ ադրբեջանա-ղարաբաղյան եւ հայ-ադրբեջանական սահմանների վրա: «Մի քանի ամիս առաջ թե՛ իրանական եւ թե՛ ռուսական ինտերնետ կայքերում հրապարակվեցին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հայտարարությունները, ըստ որոնց՝ իրենք կոչ են անում իրենց ազգակիցներին չմասնակցել Լեռնային Ղարաբաղում տեղի ունենալիք ռազմական գործողություններին: Սա էլ է խնդիր Ադրբեջանի համար, նրանք հասկանում են, որ առաջինը իրենք են զոհ գնալու, այլ ոչ թե Բաքվի, Գյանջայի կամ որեւէ այլ խոշոր կենտրոնի ադրբեջանցի բնակիչը»,- ասում է մեր զրուցակիցը: Նրա համոզմամբ՝ եթե Ադրբեջանը պատրաստ լիներ ռազմական գործողություններով որեւիցե բանի հասնելու, անպայման կսկսեր պատերազմը. «Բայց դրա ադեկվատ պատասխանը կլիներ նավթատարների եւ գազատարների ինֆրաստրուկտուրայի ոչնչացումը. Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պատասխանը միանգամից դա պետք է լինի, որովհետեւ Ադրբեջանը առանց այդ նավթային եւ գազային շահերի հետեւում կանգնած պետությունների համաձայնության երբեւիցե չի կարող ռազմական գործողություններ սկսել տարածաշրջանում: Եթե Ադրբեջանը սկսի, մեր պատասխանը կլինի սաստիկ եւ շատ դաժան»: Վերջինս դեմ է այն կարծիքին, որ մենք՝ հայերս, զգուշորեն պիտի արձագանքենք Ադրբեջանի սադրանքներին, որպեսզի Ադրբեջանը միջազգային հանրությանը չներկայացնի, թե հայերը ռմբահարում են ադրբեջանական գյուղերը: «Իսկ ինչպե՞ս կարելի է բացատրել, որ Ադրբեջանն առանց որեւէ միջազգային հանրության վախի ռմբահարում է Չինարին, Բերդավանը եւ այլ սահմանակից գյուղեր: Էդ իրենց կարելի՞ է կրակահերթեր ուղղել մանկապարտեզի, դպրոցի կամ դաշտում աշխատող գյուղացիների վրա, իսկ հայերին չի՞ կարելի, որովհետեւ ադրբեջանցիները կարող են ցույց տալ միջազգային հանրությանը, որ հայերը ագրեսո՞ր են»,- հարցնում է Գագիկ Համբարյանը: Ըստ քաղաքագետի՝ ռազմի դաշտում լուծվում է հարցի 40%-ը, մյուս 60%-ը լուծվում է դիվանագիտության եւ քարոզչության դաշտում:Կարդալ ավելին

Իրավապաշտպան. «ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել»

Իրավապաշտպան. «ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել»

14-06-2012

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը վաղը պատրաստվում է անձամբ այցելել «Սիվիլիթաս» հիմնադրամ՝ հասկանալու ՝ ի՞նչ հիմքերով է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննություն սկսել ու ինչ հարցադրումներ են բարձրացրել: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այս պահին հիմնադրամում տեղի են ունենում հարկային ստուգումներ, ինչպես նաեւ ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը»՝ փողերի լվացում: «Ակնհայտ է, որ դա կարող ենք միայն ու միայն կապել կուսակցության պահվածքի, իշխող կուսակցության հետ իր հարաբերությունների հետ, ուրիշ հիմքեր, մոտիվացիա չենք կարող ենթադրել: Փողերի լվացման հետ կապված հարցը նոր ծագեց, ինչու՞, եթե փողերի լվացման հետ կապված հարց կար, կարող էր լինել նաեւ 2 ամիս առաջ կամ անցած տարի, «Սիվիլիթասը» նոր չէ, էլի…»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Սաքունցը:Կարդալ ավելին

Հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ

14-06-2012

Հանրապետության տարածքում`

Հունիսի 13-ին և 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: 14-16-ը առանձին շրջաններում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում`

Հունիսի 13-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, այնուհետև առավելապես առանց տեղումների եղանակ:

© Medialab.am

Հարուցվել է քրեական գործ` փողերի լվացման եւ խարդախության դեպքերի առթիվ

Հարուցվել է քրեական գործ` փողերի լվացման եւ խարդախության դեպքերի առթիվ

14-06-2012

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) եւ խարդախության դեպքերի առթիվ:

Գրքի շնորհանդես Բուենոս-Այրեսում

Գրքի շնորհանդես Բուենոս-Այրեսում

13-06-2012

Հունիսի 7-ին Բուենոս-Այրեսի կառավարության մշակույթի նախարարության ոսկեզօծ դահլիճում կայացավ Դիանա Տեր-Կարապետյանի «Յաները արգենտինյան արվեստում» («Los ian en el arte argentine contemporaneo») գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Բուենոս-Այրեսի կառավարության մշակույթի նախարար Էրնան Լոմբարդին և Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, ինչպես նաեւ արգենտինյան իշխանությունների ներկայացուցիչներ, արգենտինահայ կառույցների ղեկավարներ և հոգևոր առաջնորդներ:

Էրնան Լոմբարդին իր ելույթում կարևորեց նման գրքի հրատարակումը, ինչպես նաև ներկաների հետ կիսեց վերջերս Հայաստան կատարած այցի տպավորությունները:

Դիանա Տեր-Կարապետյանը, ներկայացնելով գրքի ստեղծման նախապատմությունը և գաղափարը, նշեց, որ այն կյանքի է կոչվել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի Բուենոս-Այրես կատարած այցի ընթացքում:

416,5 տարի պատիժ՝ Թուրքիայում հայուհուն բռնի մարմնավաճառության դրդելու համար

416,5 տարի պատիժ՝ Թուրքիայում հայուհուն բռնի մարմնավաճառության դրդելու համար

13-06-2012

Վրաստանի հետ սահմանակից Արդահանի Թուրքգյոզուի սահմանակետով 15 օտարեկրացի կանանց Արդահան եւ Արդվին նահանգներ տեղափոխած եւ մահվան սպառնալիքի տակ մարմնավաճառության դրդած մոտ 40 հոգանոց հանցախմբի անդամները ստացել են ընդհանուր 416,5 տարի պատժաչափ։ Այս մասին տեղեկացնում է news.am լրատվական կայքը՝ հղում անելով քուրքական IHA գործակալությանը:

Ըստ գործակալության, Էրզրումի հատուկ իրավասություններով դատախազության հրահանգով 2010-ի փետրվարի 13-ին սկսված հետաքննության հայտնի է դարձել, որ Թուրքիա մտած արտասահմանցի 15 կանանց մահվան սպառնալիքի տակ ստիպում են զբաղվել մարմնավաճառությամբ։ Հետաքննության ժամանակ գաղտնալսվել եւ ապացուցվել են հանցախմբի հանցանքն ապացուցող փաստեր, որի արդյունքում հանցախմբի անդամ կամ նրան աջակցած 40 հոգու նկատմամբ դատական գործ է բացվել։

«Փաստաթղթերում նշվել է, թե Արդահանի ոստիկանության աշխատակիցներից մեկի դեմ եւս դատական գործ է հարուցվել, քանի որ այն պահին, երբ հյուրանոցում պետք է տեղի ունենար գործողություն, նա այդ պահին սեռական հարաբերության մեջ է եղել ազգությամբ հայ ոմն Էսմիրայի հետ եւ խոչընդոտել է գործողությանը։

Ցույց նախագահականի առջեւ՝ ընդդեմ բռնության ենթարկված Մարիամ Գեւորգյանի դռնփակ նիստի

Ցույց նախագահականի առջեւ՝ ընդդեմ բռնության ենթարկված Մարիամ Գեւորգյանի դռնփակ նիստի

12-06-2012

Վաղը՝ հունիսի 12-ին, ժամը 11:00-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» կազմակերպում է ցույց նախագահական նստավայրի առջև` Մարիամ Գեւորգյանի գործի առնչությամբ:

Ցույցի ժամանակ փոխանցվելու է երկու նամակ` բողոք ուղղված դատավորի գործողություններին եւ պահանջ նման դատավարությունները բաց իրականցնելու:

«Հացը լեռներում»

«Հացը լեռներում»

12-06-2012

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ ամեն տարի հունիսի 12-ին կազմակերպում է «Հացը լեռներում» տոնածիսկան կերակրատեսակների ցուցադրություն-փառատոնը: Փառատոնի անվանումը և խորհրդանիշը կազմակերպիչներն ընտրել են անվանի նկարիչ Գրիգոր Խանջյանի համանուն կտավի հիման վրա: Փառատոնի ժամանակ հայոց ազգային տոները և տոնածիսական խոհանոցը ներկայացվում են առանձին տաղավարներով:Փառատոնին ներկայացվելու են 13 տոների ծիսական-ավանդական կերակրատեսակները. Փառատոնին մասնակցելու են նաև հունական և ասորական համայնքները: Փառատոնի ժամանակ լինելու են հայկական ազգագրական պարեր, Բարեկենդանի թատերականացված ներկայացումը, բրուտագործ, որը հենց տեղում կավե տարբեր պարագաներ կպատրաստի: Փառատոնը մեկնարկելու են հունիսի 12 –ին, երեկոյան ժամը 17,00 –ից Էրբունի թանգարանի հրապարակում:

Իրավունք. Պացիենտը զրկված է առանց ցավի ապրելու իրավունքից

Իրավունք. Պացիենտը զրկված է առանց ցավի ապրելու իրավունքից

12-06-2012

2012 թ. հունիսի 11-ին պացիենտի իրավունքի պաշտպանության համար Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել մի քաղաքացի: Քաղաքացու մայրը, ով տառապում է քաղցկեղով, ցավամոքիչ դեղահաբերի՝ մասնավորապես մեթադոնի, խիստ կարիք ունի, սակայն Վանաձորի թիվ 1 հիվանդանոցը այն չի տրամադրում:Այս մասին տեղեկացնում է ՀՔԱՎ-ի հաղորդագրությունը:

Ըստ Հաղորդագրության, քաղաքացու մայրը արդեն 2 ամիս ընդգրկված է պալիատիվ բուժօգնության պիլոտային ծրագրում, որն իրականացվում է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցում: Ծրագրի շրջանակներում պացիենտը անվճար ստացել է անհրաժեշտ դեղորայքը, սակայն երբ պացիենտի հիվանդությունը սրվել է և բժշկի կողմից նշանակվել է հոգեմետ նյութ պարունակող դեղամիջոց, մասնավորապես՝ դեղահաբերով մեթադոն, վերջինս նրան չի տրամադրվել: Վերոնշյալ մեթադոնը պացիենտին նշանակված է արդեն մեկ շաբաթ, ներկա պահին նա ստանում է Տրամադոլ, որը ըստ քաղաքացու, իր մոր ցավերը չի մեղմացնում, իսկ ներարկային միջոցով դեղորայքի ընդունումը հակացուցված է: