Ինչո՞ւ է Տավուշի մարզը խոցելի . ըստ ռազմական փորձագետի՝ Ադրբեջանը Հայաստանին ուզում է սադրանքի տանել

Ինչո՞ւ է Տավուշի մարզը խոցելի . ըստ ռազմական փորձագետի՝ Ադրբեջանը Հայաստանին ուզում է սադրանքի տանել

07-06-2012

Ըստ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի. «Տավուշի մարզը խոցելի է այն առումով, որ ունենք սահմանամերձ գյուղեր, որոնք ադրբեջանական կրակակետից գտնվում են մեկ-երկու կիլոմետր հեռավորության վրա: Այս առումով խոցելի է նաև ադրբեջանական կողմը: Այս հանգամանքը մի յուրահատուկ բալանս է ստեղծել ու չգրված օրենքի համաձայն՝ գործել է տրամաբանությունը՝ մի կրակիր մեր գյուղի վրա, չենք կրակի ձեր գյուղի վրա: Սակայն հայկական կողմը, ուղղակի կրակելու ոչ մի ցանկություն և իրավունք չունի: Հիմա նրանք ուզում են դա չարաշահել, ուզում են մեզ սադրանքի տանել, քանի որ, եթե կրակենք իրենց գյուղի վրա, կունենան փաստարկներ աշխարհին ներկայանալու: Բայց մենք դա չենք անելու»:

Սերժ Սարգսյանը Ճապոնիայում է

Սերժ Սարգսյանը Ճապոնիայում է

06-06-2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա:Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:

Ըստ հաղորդագրության, Սենդայ քաղաքում Սարգսյանն այցելել է «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների հիշատակին, ծանոթացել է աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ապա այցելել ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները ներառող համայնք և Նատորիի վերականգնողական կենտրոնում հանդիպել բնակիչների հետ:

Նախագահն իր և պատվիրակության անունից ողջունել է աղետից տուժած Սենդայի բնակիչներին և նրանց փոխանցել հայ ժողովրդի համակրանքը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մոտ մեկ տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի լուրից Հայաստանում ցնցված էին և ուշի-ուշով հետևում ու աղոթում էին Ճապոնիայի ժողովրդի համար:

«Այդ ժամանակ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստյան պատարագ մատուցվեց: Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքներին միացան հազարավոր հայեր և աղոթեցին բոլոր զոհերի հիշատակի համար:

Մենք գիտակցում և ընկալում էինք բնության այդ արհավիրքի ողջ ծանրությունը: Դուք բազմաթիվ հարազատներ ու մտերիմներ եք կորցրել, և ես գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի առջև»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Եվ ո՛չ մի սահման՝ չարությանը.Հովհանես Թումանյան

Եվ ո՛չ մի սահման՝ չարությանը.Հովհանես Թումանյան

06-06-2012

Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։ Էսպես են ասում նրանք եւ ասում են խորը ցավով: Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկ։ Մեծ մասամբ, ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։ Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։

Նկատողություններ եւ դահլիճից վտարում՝ ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը
70-ամյա կնոջը բռնաբարելու փորձ կատարած 24-ամյա երիտասարդը դատապարտվեց 2 տարի 8 ամիս ազատազրկման
Փոփոխություններ են կատարվել ճանապարհային երթևեկության խախտումների հոդվածներում

Փոփոխություններ են կատարվել ճանապարհային երթևեկության խախտումների հոդվածներում

06-06-2012

2012 թ. փետրվարի 7-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-2-Ն) մեծ թվով փոփոխություններ են կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում, ինչպես նաև այդ իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի ընթացակարգերը սահմանող հոդվածներում, որոնք ուժի մեջ են մտնում 2012 թ. հունիսի 2-ից:

Հինգ զոհ` ադրբեջանական կողմից

Հինգ զոհ` ադրբեջանական կողմից

06-06-2012

Ս.թ հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, ԱՀ ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին անգամ խախտել ՀՀ պետական սահմանը: ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում:

Ուժի կիրառումը չի լուծի հարցը, ուստի անհրաժեշտ է բացառել դրա կիրառումը.Հիլարի Քլինթոն

Ուժի կիրառումը չի լուծի հարցը, ուստի անհրաժեշտ է բացառել դրա կիրառումը.Հիլարի Քլինթոն

05-06-2012

Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծում գոյություն չունի եւ չի կարող ունենալ: Այս մասին այսօր` հունիսի 4-ին, Երեւանում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Մենք զգոնության պակաս չունենք, մենք ունենք զգոնության ավելացման կարիք.Գեւորգ Կոստանյան

Մենք զգոնության պակաս չունենք, մենք ունենք զգոնության ավելացման կարիք.Գեւորգ Կոստանյան

05-06-2012

Այսօր առավոտյան Չինարի գյուղ է այցելել ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը` տեղում ծանոթանալու ադրբեջանական դիվերսիայից հետո տիրող իրադրությանը:

Բոլոր հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա.Էդվարդ Նալբանդյան

Բոլոր հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա.Էդվարդ Նալբանդյան

05-06-2012

ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը այսօր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև.

Տիգրան Սարգսյան. «Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եվրոպական ուղին»

Տիգրան Սարգսյան. «Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եվրոպական ուղին»

05-06-2012

Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության այցը Բելգիայի Թագավարություն: Տիգրան Սարգսյանն այցելել է Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոն (CEPS) և հանդես եկել ելույթով:

Ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների հետեւանքով՝ երեք զոհ եւ վիրավորներ

Ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների հետեւանքով՝ երեք զոհ եւ վիրավորներ

05-06-2012

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Պն-ն, հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների համաձայն թշնամու կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով հայկական կողմն 3 զոհ եւ վիրավորներ է տվել:

«Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր,-նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ»:

Ադրբեջանցիները կրակել են դաշտում աշխատող հայ գյուղացու վրա

Ադրբեջանցիները կրակել են դաշտում աշխատող հայ գյուղացու վրա

02-06-2012

Այսօր առավոտյան ժամը 07:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրակել է դաշտում աշխատող հայ գյուղացու ուղղությամբ: Այդ մասին տեղեկացնում է Razm.info-ն:

«Դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Ներքինկարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի միջև ընկած դաշտային հատվածում, որը հեռու է սահմանից 300 մետր: Ադրբեջանցիները անընդմեջ կրակել են գյուղացու ուղղությամբ. գնդակներից մեկը վնասել է 1960թ. ծնված Վաչիկ Մելքումյանի ծունկը,-նշում է աղբյուրը:

Գողը՝ տնից

Գողը՝ տնից

01-06-2012

Մայիսի 30-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող սուպերմարկետից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 22-ամյա վաճառողուհուն:

Պարզվել է, որ նա սուպերմարկետի հանդերձարանի պահարանից գողացել է աշխատանքային ընկերուհու բջջային հեռախոսը:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը: Ըստ հաղորդագրության, դեպքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն:

Ծնվել է Տարոն Մարգարյանի հինգերորդ որդին

Ծնվել է Տարոն Մարգարյանի հինգերորդ որդին

01-06-2012

Այսօր` հունիսի մեկին, երբ աշխարհում նշում են Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտանիքում համալրում է գրանցվել: Ծնվել է քաղաքապետի հինգերորդ որդին, որին կոչել են`Սմբատ:

Տեղեկացնենք, որ 34-ամյա Տարոն Մարգարյանը, որը քաղաքապետի պաշտոնը ստանձնեց անցյալ տարի նոյեմբերին, արդեն ուներ 4 որդի եւ մեկ դուստր:

Մարգար Օհանյանին դատապարտեցին 6 տարվա ազատազրկման

Մարգար Օհանյանին դատապարտեցին 6 տարվա ազատազրկման

31-05-2012

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն, այսօր` մայիսի 30-ին, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման, հաղորդում է NEWS.am-ը:

«Հանդուրժողականությունն ըստ երեխաների»

«Հանդուրժողականությունն ըստ երեխաների»

31-05-2012

Մայիսի 31-ին Կինոյի տանը տեղի կունենա «Հանդուրժողականությունը ըստ երեխաների» ֆիլմաշարի պրեմիերան: Ֆիլմաշարը բաղկացած է 10 ֆիլմից: Դրանք բազմաժանր են՝ վավերագրական ու խաղարկային, անիմացիա ու երաժշտական տեսահոլովակ, տարբեր են նաեւ տեւողությունները՝ սկսած մեկ րոպեից մինչեւ 15 րոպե, բայց բոլորի թեման նույնն է՝ հանդուժողականությունը:

Երկու մարդու մահվան պատճառ դարձած պայթյունի առթիվ քրեական գործ է հարուցվել

Երկու մարդու մահվան պատճառ դարձած պայթյունի առթիվ քրեական գործ է հարուցվել

31-05-2012

Մայիսի 29-ին, ժամը 14.30-ին Շարուրի փողոցի «Էլեկտրոն» ընկերության արտադրամասում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Մեծ Բրիտանիան Ասանժին կհանձնի Շվեդիային

Մեծ Բրիտանիան Ասանժին կհանձնի Շվեդիային

31-05-2012

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը հաստատել է «Վիկիլիքս»-ի հիմնադիր -Ջուլիան Ասանժին Շվեդիային հանձնելու որոշումը։ Դատարանի այս որոշումը վերջնական է։

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը փոխվեց

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը փոխվեց

31-05-2012

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնից ազատվելու դիմում է գրել: