Թաքնված քաղաքական գովազդի հատկանիշներ պարունակող նյութեր են հայտանաբերել

Թաքնված քաղաքական գովազդի հատկանիշներ պարունակող նյութեր են հայտանաբերել

07-04-2012

Հայկական եթերով թաքնված քաղաքական գովազդի հատկանիշներ պարունակող նյութեր են հեռարձակվում: Այդ մասին այսօր նշեց ԵՄԱ ՀԿ նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ներկայացնելով ՀՀ 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների մշտադիտարկման միջանկյալ մեկամսյա հաշվետվությունը:

«Դրանք այն նյութերն են, որտեղ նույն տեսաշարն է օգտագործվում, նույն տեսախցիկով է ամեն ինչ նկարված, շատ դեպքերում նույն ձայնն է լինում ու համարյա նույն տեքստը փոքրիկ փոփոխություններով: Ու այն մի քանի հեռուստաալիքներով է տարածվում, որը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ այն մեկ խմբի կողմից է իրականացվում ու պատվերով»:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

06-04-2012

Հանրապետության տարածքում ապրիլի 6-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին` օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում, 9-ին և 10-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:

Ադրբեջանի կողմից տարեցտարի գրանցվում է հրադադարի ռեժիմի խախտման ավելի շատ դեպքեր

Ադրբեջանի կողմից տարեցտարի գրանցվում է հրադադարի ռեժիմի խախտման ավելի շատ դեպքեր

06-04-2012

Մարտ ամսին Ադրբեջանը Ղարաբաղ- Ադրբեջան հակամարտ զորքերի շփման գծում 1400 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:

Այս տարվա սկզբից գրանցվել է 3000 խախտման դեպք, որի հետևանքով զոհվել է 2 հայ զինծառայող և վիրավորվել 4-ը:

Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ ընթացքում ադրբեջանական կողմը 500 անգամ օգտագործել է СВД, շուրջ 40 անգամ՝  ДШК, շուրջ 60 անգամ «Սև նետ»:

Դավիթ Հարությունյանը կոչ է անում անցկացնել խորհրդարանական ընտրությունների միասնական վերահսկում

Դավիթ Հարությունյանը կոչ է անում անցկացնել խորհրդարանական ընտրությունների միասնական վերահսկում

06-04-2012

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ և ՀՀԿ նախընտրական շտաբի միջազգային դիտորդների հետ աշխատանքների համակարգող Դավիթ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ ուղղված երեկվա` ԱԺ ընտրությունների հանրային վերահսկման համար միջկուսակցական ընտրական շտաբ ստեղծելու համաձայնագրին:

Այդ համաձայնագրի տակ ստորագրել էին 4 ընդդիմադիր և իշխանական դաշտի քաղաքական ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայ հեղափոխական դաշնակցությունը»։

Հարությունյանը կոչ է անում քաղաքական ուժերին չգործել առանձին խմբով, այլ միավորվել և գործել որոշակի կանոներով, որոնց նախագիծը նա առաջարկում է.

«Գաղափարն ինքնին լավն է, սակայն ցավում եմ, որ պատշաճ նախապատրաստված չլինելու պատճառով այն արդյունքում ստորագրվեց ընտրությունների մասնակցող ինը կուսակցություններից ընդամենը չորսի կողմից:

ՀԱԿ խորհրդակցություն՝առաջիկա ընտրությունների վերաբերյալ

ՀԱԿ խորհրդակցություն՝առաջիկա ընտրությունների վերաբերյալ

06-04-2012

Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի` համամասնական և մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուների, Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների և տարածքային կառույցների ղեկավարների համատեղ խորհրդակցություն, որը վարել է ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ընտրություններին նախորդող շրջանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել առաջիկա քարոզարշավին առնչվող խնդիրներին:

Որոշված է ընտրատեղամաերի նախագահների քանակն ըստ կուսակցություների

Որոշված է ընտրատեղամաերի նախագահների քանակն ըստ կուսակցություների

06-04-2012

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է գալիք խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերում նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխվածությունը:

Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 903 հանձնաժողովի նախագահ և նույնքան քարտուղար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 397 հանձնաժողովի նախագահ և քարտուղար, «Հայ հեղափոխական դաշնակցություն»՝ 351 նախագահ և քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 176 նախագահ և նույնքան քարտուղար և «Ժառանգություն» կուսակցություն 154–ական նախագահ և քարտուղար:

Կինը 4 ամսական երեխայի հետ մնացել է փողոցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կինը 4 ամսական երեխայի հետ մնացել է փողոցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06-04-2012

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանն է դիմել 34-ամյա Նելլի Սարգսյանը` պատմելով իր հետ կատարված սարսափելի դեպքի մասին. նրան, 4 ամսական երեխայի հետ միասին, դուրս են դաժանորեն դուրս են հանել ապաստարանից: Նրանք մնացել են բաց երկնքի տակ...

«Բաքվում լավ ու հանգիստ քնել եմ». Ստեփան Սաֆարյան

«Բաքվում լավ ու հանգիստ քնել եմ». Ստեփան Սաֆարյան

06-04-2012

Արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե օրերս Բաքվում «Եվրանեսթի» ԽՎ-ի լիագումար նիստին քնել է, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Facebook սոցիալական ցանցի իր անձնական էջում գրառում է կատարել:

«Դեռ Բաքվում տնեցիներից լսեցի, որ Բաքվում մի լավ «քնել եմ»: Ասեմ, որ սուտ չէ` գիշերները լավ ու հանգիստ քնել եմ, հատկապես, որ ամեն Աստծո օր ես ու իմ գործընկերները այնպիսի փայլուն ելույթներ էինք ունենում ու նեղը գցում մեր հարեւան երկրի իշխանություններին, որ դրանից հետո հաստատ խիղճներս հանգիստ քնում էինք:

Թռչնաղբ եւ կենսագազ. կառավարությունը երկարաձգել է մաքսային ռեժիմի ժամկետը

Թռչնաղբ եւ կենսագազ. կառավարությունը երկարաձգել է մաքսային ռեժիմի ժամկետը

06-04-2012

ՀՀ կառավարությունը երկարաձգել է «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը։

Նշենք, որ այս ընկերությունը վերամշակում է «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ արտադրական թափոնը` հեղուկ թռչնաղբը և ստանում կենսագազ, որից էլ` էլեկտրաէներգիա։ Սա այն եզակի բնապահպանական ծրագրերից է, որի նմանները աշխարհում մեծ կիրառություն ունեն, բայց Հայաստանում հազվադեպ է կիրառվում:

Երևանում կստեղծվեն արդիական ջերմոցներ

Երևանում կստեղծվեն արդիական ջերմոցներ

06-04-2012

Երեւանում ջերմատներ են կառուցվելու ու եղածներն էլ զարգանալու են, քանի որ առկա ջերմատները կառուցվել են տասնամյակներ առաջ և իրենց տեխնոլոգիայով և արդյունավետությամբ զիջում են ժամանակակից ջերմատներին:Այդ մասին այսօր հայտարարել են ՀՀ կառավարության նիստի ժամանակ:

Ծրագրի շրջանակներում Երևանի ջերմաէլեկտրակայանի հարակից տարածքում ջերմատների կառուցմամբ կապահովվի բուսաբուծական արտադրանքի շուրջօրյա արտադրություն, կհիմնվեն նոր աշխատատեղեր։

Արտահանման կարգը հեշտացել է

Արտահանման կարգը հեշտացել է

06-04-2012

Մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքը ՀՀ տարածքից արտահանելու դեպքում դրա ներմուծման համար գանձված ԱԱՀ գումարը ստանալու համար անձն այսուհետև դիմելու է միայն մաքսային մարմին:

ՆԱՏՕ-Հայաստան. տեղի է ունեցել ամենամյա հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

ՆԱՏՕ-Հայաստան. տեղի է ունեցել ամենամյա հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

06-04-2012

Քննարկվել են Հայաստանում պաշտպանական բարեփոխումները և պաշտպանական օրենսդրության ոլորտում վերջին նախաձեռնությունները ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած Քաղաքական և Գործընկերության կոմիտե + Հայաստան ձևաչափով ամենամյա հանդիպուման շրջանակներում:

Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, մասնավորապես, անդրադարձ է եղել զինված ուժերի նոր կարգապահական կանոնագրքի ընդունմանը, պրոֆեսիոնալ կրտսեր ենթասպայական` սերժանտական կորպուսի ձևավորման օրենսդրական փաթեթին:

Մասնավորը հետաքրքրված է Գյումրու տեխնոպարկով

Մասնավորը հետաքրքրված է Գյումրու տեխնոպարկով

06-04-2012

Գյումրու տեխնոպարկին հնարավորություն է տրվելու մասնավոր հատվածի հետ ծրագրեր իրականացնել։ Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Տեխնոպարկում արդեն աշխատում են լաբորատորիաները, մասնավոր հատվածի հետաքրքրությունը չափազանց մեծ է, և մենք ֆինանսական միջոցներ ենք հատկացնում, մայիսին կսկսենք շենքի շինարարությունը», - հայտարարել է Սարգսյանը:

Ռուսերենը ավելացել է քննությունների մեջ որպես օտար լեզու

Ռուսերենը ավելացել է քննությունների մեջ որպես օտար լեզու

06-04-2012

Այս տարվանից բուհական ընդունելության քննությունների օտար լեզուների շարքում ավելացվել է նաև ռուսաց լեզուն: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանրակրթական ուսումնական հաստատությունների ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի 2-րդ համագումարի ժամանակ:

Կամավորական հրշեջ-փրկարարների ջոկատներ` մարզերում

Կամավորական հրշեջ-փրկարարների ջոկատներ` մարզերում

06-04-2012

Այս տարվա ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է հանրապետության հեռավոր համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատներ ստեղծել: Այդ մասին հայտարարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում։

Աֆղանստանի ներկայացուցիչներին հետաքրքիր է ՀՀ օրենսդրական համակարգը

Աֆղանստանի ներկայացուցիչներին հետաքրքիր է ՀՀ օրենսդրական համակարգը

06-04-2012

Հայաստանում գտնվող Աֆղանստանի տարբեր գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբին ընդունել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը:

Խաչատուր Սուքիասյանի փաստաբանները հնարավոր է դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Խաչատուր Սուքիասյանի փաստաբանները հնարավոր է դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան

05-04-2012

2012թ. ապրիլի 4-ին ՀՀ վարչական դատարանը հինգ դատավորների կազմով մերժել է Խաչատուր Սուքիասյանի հայցն ընդդեմ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` վերջինիս որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

«Խաչատուր Սուքիասյանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանը օբյեկտիվ որոշում չի կայացրել և չի պաշտպանել իր ընտրական իրավունքը` չվերացնելով ընտրական իրավունքի խախտումները»,-նշված է Խաչատուր Սուքիասյանի մամլո պատասխանատուի տարածած հաղորդագրության մեջ:

Հեղինե Բիշարյան. «Ի դեմս Արթուր Բաղդասարյանի Օրինաց երկիր կուսակցությունում կանայք շատ են»

Հեղինե Բիշարյան. «Ի դեմս Արթուր Բաղդասարյանի Օրինաց երկիր կուսակցությունում կանայք շատ են»

05-04-2012

Նման միտք է արտահայտել ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր՝ ՕԵԿ 7-րդ համագումարի ժամանակ:

«Ի դեմս Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունում կանայք շատ են եւ գնահատում են իրենց կուսակցության ղեկավարին, ճի՞շտ եմ ասում»,- այսպես է բառացի ասել Բիշարյանը:

Նույն համագումարի ժամանակ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ կանայք կուսակցությունում 120 հազար հոգի են կազմում, իսկ տղամարդիկ՝ 170 հազար:

Կբացվի «Ժառանգության» կենտրոնական շտաբը

Կբացվի «Ժառանգության» կենտրոնական շտաբը

05-04-2012

Ինչպես տեղեկացնում է «Ժառանգության» նախընտրական շտաբը, վաղը` ապրիլի 5-ին, Մոսկովյան 31 հասցեում (Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկին հարող հատված) պաշտոնապես կբացվի խորհրդարանական ընտրությունների գնացող «Ժառանգության» կենտրոնական շտաբը, որտեղից առաջիկա մեկ ամսում ղեկավարվելու է կուսակցության նախընտրական արշավը:

«Նույնիսկ, եթե իրենց ճաշակով չի գրված» ՄԻՊ զեկույցը պետք է քննարկվի ԱԺ-ում

«Նույնիսկ, եթե իրենց ճաշակով չի գրված» ՄԻՊ զեկույցը պետք է քննարկվի ԱԺ-ում

05-04-2012

Քաղաքական գործիչները ժամանակ չեն գտնում, որ կարդան, թե ինչ է կատարվում մարդու իրավունքների խախտման բնագավառում: Այս կարծիքն արտահայտեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը այսօր կայացած 2011թ.-ի իր զեկույցի շնորհանդեսի ժամանակ: