Lուսանկարչական մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացվել է
ՄԻՊ-ը դժգոհ է պետական 4 մարմինների պատասխաններից

ՄԻՊ-ը դժգոհ է պետական 4 մարմինների պատասխաններից

05-04-2012

Պատրաստ է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ինստիտուտի 2011թ.-ի ամփոփիչ զեկույցը, որի վերաբերյալ 4 պետական կառույցներ արդեն արտահայտել են քննադատական դիրքորոշումներ:

Կրթության եւ գիտության նախարարությունը ՄԻՊ-ին մեղադրել է ոչ մասնագիտացված զեկույց պատրաստելու մեջ, ՀՀ դատախազությունից օրինակներ են պահանջել, ՀՀ ոստիկանությունը եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը (ՀՀ ՏՄՊՊՀ-ն)փորձել են շրջանցել պատասխանները ու ՄԻՊ-ի հայտարարոթյունները «ոչ հավաստի» հայտարարել:

Բյուջեի եկամուտն աճել է, ծախսերը՝ եւս

Բյուջեի եկամուտն աճել է, ծախսերը՝ եւս

05-04-2012

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի եկամուտները հունվար-փետրվար ամիսներին կազմել են 119.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 115.5 մլրդ դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարութունը:

 Վայոց Ձոր. վարելահողերը քչացել են, այծերի քանակը նվազել է

Վայոց Ձոր. վարելահողերը քչացել են, այծերի քանակը նվազել է

05-04-2012

Հայաստանում վարելահողերի նպատակային օգտագործման մարզային ցուցանիշը ամենացածրը Վայոց Ձորի մարզում է՝ 27.8 տոկոս: Այդ մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վայոց Ձորի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ:

Նոր հուշագիր ՄԱԿ-ի հետ

Նոր հուշագիր ՄԱԿ-ի հետ

05-04-2012

Մայրական մահացության ցուցանիշը Հայաստանում 2000թ. համեմատությամբ վերջին տարիներին կրճատվել է 4-5 անգամ, իսկ հղիության արհեստական ընդհատումների մակարդակը մոտ 3 անգամ է կրճատվել:

Ով կլինի թամադա եւ ով ում որտեղ կդնի. Փաշինյան vs Ալեքսանյան

Ով կլինի թամադա եւ ով ում որտեղ կդնի. Փաշինյան vs Ալեքսանյան

04-04-2012

Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է yerkir.am-ին Սամվել Ալեքսանյանի ասածները: Տեղեկացնենք, որ Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, թե ընտրություններում հաղթելու է, «Փարվանայում» էլ քեֆ է անելու, ու քանի որ Նիկոլ Փաշինյանը լավ է խոսում, նրան էլ թամադա է դնելու:

ԵՊՀ-ում երկու ուսանողի են դանակահարել

ԵՊՀ-ում երկու ուսանողի են դանակահարել

04-04-2012

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 1-ին հարկում անհայտ անձը սուր կտրող գործիքով մարմնական վնասվածք է պատճառել ԵՊՀ ուսանողներ Սարգիս Նազարեթյանին և Գոռ Խաչատրյանին:

Հայաստանն այս տարի կիրականացնի Բոլոնիայի քարտուղարության գործառույթները
«Թատրոն-X» ինտերակտիվ փառատոնը սկսվել է

«Թատրոն-X» ինտերակտիվ փառատոնը սկսվել է

04-04-2012

Սկսվել է «Թատրոն-X» հանրապետական 5-րդ փառատոնը, որը ամեն տարի հյուրընկալում է Երեւանի, մարզերի եւ ԼՂՀ թատերական խմբերին: Այս թառատոնը Հայաստանում անցկացվող տասնյակ փառատոններից տարբերվում է նրանով, որ ամեն ներկայացումից հետո անցկացվում է Մշակութային միասնություն կոչվող բանավեճ ՝ ավելի ինտերակտիվ դարձնելով ներկայացումները բաց հրապարակային մասնագիտական քննարկումների միջոցով:

Աուտիզմով հիվանդների թիվը ավելացել է Հայաստանում

Աուտիզմով հիվանդների թիվը ավելացել է Հայաստանում

04-04-2012

Վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է աուտիզմով տառապող հիվանդների թվի ավելացում: Այս մասին փաստում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:

Թեղուտի հարցը քննարկվել է Օրհուսի կոմիտեում

Թեղուտի հարցը քննարկվել է Օրհուսի կոմիտեում

03-04-2012

Հայաստանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցել մարտի 30-ին Ժնեւում կայացած Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի նիստին: Այստեղ պետք է քննարկեին Թեղուտի վերաբերյալ եվրոպական կոնվենցիայի և կոմիտեի պահանջները:

Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը այցելեց Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցի

Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը այցելեց Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցի

02-04-2012

Քուվեյթում ՀՀ դեսպանության և քուվեյթահայ համայնքի ազգային կառույցների համագործակցության շրջանակում ս.թ.մարտի 29-ին Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցի այցելեց Քուվեյթի “Օրինակելի մայր” հիմնադրամի նախագահ շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը:

«Շտապ գյուղատնտեսական օգնություն» ապրիլի 8-ից

«Շտապ գյուղատնտեսական օգնություն» ապրիլի 8-ից

02-04-2012

Այս տարի էլ նախորդ տարվա պես ապրիլի 8-ից ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում գործելու է «Շտապ գյուղատնտեսական օգնություն» ծառայությունը գյուղացիներին խորհդրատվություն ապահովելու համար:

Հերթապահությունն իրականցվելու է ամեն օր, իսկ գյուղացիները կարող են իրենց հուզող հարցերը ուղղել՝ զանգելով (010) 54-19-68 հեռախոսահամարով:

Չապամոնտաժեցին, բայց ամեն օր փորձելու են ապամոնտաժել

Չապամոնտաժեցին, բայց ամեն օր փորձելու են ապամոնտաժել

02-04-2012

50 օր Մաշտոցի պուրակը առեւտրի կրպակներից ազատելու համար պայքարելուց հետո ակտիվիստները որոշել են ապամոնտաժման փորձեր իրականցնել: Սակայն, դա նրանց դեռ չի հաջողվել, քանի որ այգին շրջափակված է 100-ից ավելի զրահապատ ոստիկաններով:

«Շնորհակալություն, որ դուք ամաչում եք»,- այսպես երեկ ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ դիմելով այն ոստիկաններին, ովքեր հակառակ իրենց կամքին են հայտնվել այգում: Այսօր էլ ինչպես երեկ այգում աշխատում է մտավորականներից բաղկացած ապամոնտաժող բրիգադի հաջորդ տասնյակը, որը անըդհատ շրջում է կրպակների տարածքում՝ փորձելով ապամոտաժելու համար հարմար տեղ գտնել: ՀՀ ոստիկանության աշխատակիցները պարբերաբար այդ տարածքում բարձրախոսով հիշեցնում են որ նրանց գործողությունները կարող են դիտվել որպես սահմանված կարգի խախտում և օրենքով ամրագրված հիմքերի առկայության դեպքում հանգեցնել հարկադրանքի կիրառման իրենց կողմից:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մի քանի օր առաջ եւս հորդորել է ակտիվիստներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ մասնավոր իրավաբանական անձի պատկանող տաղավարների ապամոնտաժման գործողություններից նույն պատճառներով:

Ակտիվիստները համաձայն չեն այս երկու կառույցների հայտարարությունների հետ: Նրանք հայտարարել են, որ ուժով ոչ մի բան չեն փորձելու անել, բայց անընդհատ փորձելու են գտնել տարածք, որտեղ ոստիկան չկա փորձել կրպակները: Ամեն օր աշխատելու է մտավորակններից կազմված տաս հոգանոց բրիգադ:

© Medialab.am

ՀԱԿ հանրահավաք. Ֆեյսբուքի դրոշը՝ այլընտրանքային պայքար

ՀԱԿ հանրահավաք. Ֆեյսբուքի դրոշը՝ այլընտրանքային պայքար

31-03-2012

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները այսօր՝ մարտի երեսունի հանրահավաքի ժամանակ Հայաստանի դրոշի հետ առաջին անգամ Ազատության հրապարակում ծածանում էին նաեւ Ֆեյսբուք սոցիալական կայքը պատկերող դրոշակը:

Հոգեբուժարան, ոստիկաններ.Երվանդ Կարապետյանին բաց թողեցին

Հոգեբուժարան, ոստիկաններ.Երվանդ Կարապետյանին բաց թողեցին

31-03-2012

Մի քիչ առաջ ազատ արձակվեց ակտիվիստ Երվանդ Կարապետյանը, ում ձերբակալումը արդեմ մի քանի ժամ է, ինչ սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ էր դարձել:

Տեղեկացնենք, որ այսօր ժամը 13։50–ին ակտիվիստ Երվանդ Կարապետյանին ոստիկանները բերման էին ենթարկել Հանրային հեռուստաընկերության շենքի առջևից, երբ նա միայնակ պաստառով բողոքի ակցիա էր իրականցնում՝ բարձարձայնելով Հ1 հանրային հեռուստաալիքի ոչ ժողովրդավար լինելու մասին:

«Ալեն-Էլեն» դիսկո ակումբում ծեծել եւ դանակահարել են իրանցի քաղաքացու

«Ալեն-Էլեն» դիսկո ակումբում ծեծել եւ դանակահարել են իրանցի քաղաքացու

31-03-2012

Մարտի 29-ին, ժամը 08.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Միհրան Էլֆանին՝ հայտնելով, որ «Ալեն-Էլեն» դիսկոակումբում ծեծի է ենթարկվել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, նշված դիսկոակումբի մոտ անհայտ անձինք ծեծի են ենթարկել Մ. Էլֆանին և նրա ընկերոջը` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Իլիա Դատվարին, ու պատճառել վնասվածքներ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

Սյունիքի մարզպետը հայհոյախառն արտահայտություններ է թույլ տվել Զարուհի Փոստանջյանի հասցեին

Սյունիքի մարզպետը հայհոյախառն արտահայտություններ է թույլ տվել Զարուհի Փոստանջյանի հասցեին

31-03-2012

«Ժառանգության» շտաբի լրատվական ծառայության հաղորդմամբ, երեկ երեկոյան Սյունիքի մարզում «Ժառանգության» նախընտրական շտաբի հիմնադրման համար Գորիս մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ «Ժառանգության» Գորիսի ստորաբաժանման ակտիվիստների առջեւ Սյունիքի մարզային իշխանությունները խոչընդոտներ են հարուցել:

«Գորիսում քաղաքացիները ովքեր «Ժառանգության» շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել ինչ-ինչ իշխանական ճնշումներից հետո խնդրել են վերադարձնել իրենց տարածքի բանալիները եւ հանել շտաբի վրա փակցված «Ժառանգության» լոգոնշանը,-նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ակնհայտ է, որ բացի իշխանությունների միջամտությունից նշված քաղաքացիները որեւէ այլ պատճառ տարածքի տրամադրումից հրաժարվելու համար չէին կարող ունենալ: Զարուհի Փոստանջյանը պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել է Սյունիքի մարզպետ, ՀՀԿ ցուցակի անդամ Սուրեն Խաչատրյանին, որը, սակայն, պարզաբանումների փոխարեն իրեն հայհոյախառն արտահայտություններ է թույլ տվել ԱԺ պատգամավորի հասցեին:

«Ժառանգությունը» խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետի պահվածքը, ինչպես նաեւ ԿԸՀ եւ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում վերը նշված փաստի վրա եւ պահանջում ապահովել բոլոր քաղաքական ուժերի համար նախընտրական մրցակցային հավասար պայմաններ»:

© Medialab.am

Իրավախախտման, ընտրակաշառքի դեպքում անհապաղ ահազանգեք. Ոստիկանության կոչը

Իրավախախտման, ընտրակաշառքի դեպքում անհապաղ ահազանգեք. Ոստիկանության կոչը

30-03-2012

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անձնակազմին ցուցում է տվել ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում և հատկապես ընտրությունների օրը խիստ ու հետևողական լինել ցանկացած իրավախախտի հանդեպ և օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում կանխել ընտրական գործընթացի խոչընդոտման յուրաքանչյուր փորձ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը:

«Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական շարժումներին, բոլոր քաղաքացիներին` ընտրական գործընթացներին վերաբերող ցանկացած իրավախախտում, այդ թվում` ընտրակաշառք արձանագրելուն դեպքում անհապաղ ահազանգել ոստիկանություն,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ձեր ազնիվ և անաչառ քաղաքացիական կեցվածքի ու գործելակերպի պարագայում իրապես կկանխարգելվեն ու կբացահայտվեն ազատ և արդար ընտրություններին խոչընդոտող հանցագործությունները, և ՀՀ ոստիկանությունն իր իրավասությունների շրջանակում արդյունավետ կիրականացնի մեր երկրում ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների կայացման իր գործառույթը»:

© Medialab.am

ՀՔԱՎ.Կոչ ՀՀ ոստիկանությանը

ՀՔԱՎ.Կոչ ՀՀ ոստիկանությանը

30-03-2012

2012 թ. մարտի 27-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա բաժինների անձնակազմերի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ ոստիկանությունը պետք է օրենքի շրջանակներում հետևի, որպեսզի ընտրություններն անցնեն աննախադեպ մակարդակով: