Արմեն Մովսիսյան. Մեծամորի ԱԷԿ-ում անհանգստացնող որեւէ բան չկա

Արմեն Մովսիսյան. Մեծամորի ԱԷԿ-ում անհանգստացնող որեւէ բան չկա

21-05-2011

Մեծամորի ատոմակայանում որեւէ անհանգստացնող բան չկա: Այդ մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ Մեծամորի ԱԷԿ-ում մեկ շաբաթ է, ինչ ն ուսումնասիրություններ են սկսել ՄԱԳԱՏԷ-ի OSART ներկայացուցիչները` թվով տասներկու հոգի, որոնք ստրես-տեստերի միջոցով պարզում են հայկական ատոմակայանի ապահովության ու անվտանգության մակարդակը:

«Անհանգստացնող ոչինչ չկա, կայանը աշխատում է իր ամենօրյա ռիթմով: Նման ուսումնասիրությունները պարբերաբար են կատարվում, սա ինչ-որ նորություն չէ: Տարեկան մոտ 2-3 անգամ` տարբեր անվանումներով, բայց նման միջազգային ուսումնասիրություններ միշտ էլ լինում են: Եվ որեւիցե անհանգստացնող լուրջ բան չունենք, տեխնիկական վիճակը բավարար է, դա պարբերաբար է ստուգվում», - հայտարարել է նախարարը:

Համաներման առաջարկ. ընդդիմությունը դեռ հետեւում է գործընթացներին

Համաներման առաջարկ. ընդդիմությունը դեռ հետեւում է գործընթացներին

21-05-2011

Ընդդիմությունն առայժմ չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի կողմից համաներման առաջարկը:

«Մենք ուշադիր հետեւում ենք գործընթացներին, եւ անհրաժեշտության դեպքում հանդես կգանք հավելյալ մեկնաբանություններով»,-«Մեդիալաբի» հետ զրույցում նշեց ընդդիմադիր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ այսօր` մայիսի քսանի առավոտյան Սերժ Սարգսյանը համաներում հայտարարելու առաջարկով դիմել է ԱԺ-ին:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ»,- նշված է նախագահականից տարածված հայտարարության մեջ:

Ղարաբաղյան հարցի կարգավորումը` բացառապես խաղաղ ճանապարհով. Նալբանդյան-Քլինթոն հանդիպումը Վաշինգտոնում

Ղարաբաղյան հարցի կարգավորումը` բացառապես խաղաղ ճանապարհով. Նալբանդյան-Քլինթոն հանդիպումը Վաշինգտոնում

21-05-2011

Մայիսի 19-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների դրական ընթացքը, տարածաշրջանային հարցեր: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը:

Լեւոն Զուրաբյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է արտահերթ ընտրությունների հավանականության հարցը

Լեւոն Զուրաբյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է արտահերթ ընտրությունների հավանականության հարցը

20-05-2011

Մայիսի 19-ին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի դեսպանների, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ անդամ մի շարք այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ, քննարկել ներքաղաքական վիճակին առնչվող մի շարք հարցրեր:

«Հանդիպման ընթացքում քննարկման հիմնական առարկան եղել է գալիք ընտրություններին ընդառաջ ներքաղաքական իրավիճակը, Հայաստանում ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի լուծման ուղիները, երկրում օրինական, ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, ինչպես նաեւ արտահերթ համապետական ընտրությունների անցկացման հնարավորությունը»,-տեղեկացնում է ՀԱԿ հաղորդագրությունը:

Խոշոր վթարի գործով ոստիկանությունը քննություն է սկսել

Խոշոր վթարի գործով ոստիկանությունը քննություն է սկսել

19-05-2011

Տեղեկացնենք, որ մայիսի 17-ին, ժամը 21.30-ին Արցախի փողոցի թիվ 24 շենքի մոտ իրար են բախվել 24-ամյա Սերգեյ Բախշյանի վարած «Մերսեդես-Բենց Ե 320» մակնիշի և «ԳԱԶ-32213» մակնիշի թիվ 76 երթուղու երթուղային տաքսին, որի հետեւանքով տեղի ունեցել պայթյունը եւ հրդեհ: Ըստ հաղորդագրությունների, վարորդները եւ եւս երկու ուղեւոր տեղում մահացել են, իսկ ուղևորներից 9-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Medialab.am

Կիրո Մանոյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի` ՀՅԴ թեկնածուն լինելու մասին լուրերը

Կիրո Մանոյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի` ՀՅԴ թեկնածուն լինելու մասին լուրերը

14-05-2011

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե առաջիկա նախագահական ընտրություններում ՀՅԴ թեկնածուն կլինի ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ադրբեջանցու կրակից խաղաղ բնակիչ է զոհվել. ԱԳՆ-ն արձագանքել է միջադեպին

Ադրբեջանցու կրակից խաղաղ բնակիչ է զոհվել. ԱԳՆ-ն արձագանքել է միջադեպին

13-05-2011

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը այսօր` մայիսի 12-ին անդրադարձել է ԼՂՀ Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակչի` ադրբեջանական կողմի կրակոցից սպանությանը` «սադրանք» որակելով տեղի ունեցածը:

«Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել ղարաբաղյան հակամարտության գոտում՝ զինադադարի հաստատման 17-րդ տարեդարձի նախօրեին սպանելով հողագործական աշխատանքներ իրականացնող Արցախի խաղաղ բնակիչ Արայիկ Բալասանյանին», - ըստ ՀՀ ԱԳՆ կայքի հաղորդագրության հայտարարել է Բալայանը:

Լեւոն Զուրաբյան. Իշխանությունների հետ համագործակցության մասին լուրերը քարոզչական հնարք է

Լեւոն Զուրաբյան. Իշխանությունների հետ համագործակցության մասին լուրերը քարոզչական հնարք է

12-05-2011

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը քարոզչական հնարք է համարում այն լուրերը, թե իբր ընդդիմությունը համագործակցում է իշխանությունների հետ:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիեպել է Պատրիցիա Ֆլորին

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիեպել է Պատրիցիա Ֆլորին

12-05-2011

Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 11-ին հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիցիա Ֆլորի հետ:

Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին հիշեցրել է

Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին հիշեցրել է

12-05-2011

Մայիսի 11-ին , ընդդիմության առաջնորդ, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուի հետ:

Ինչպես տեղեկացնում են Հայ ազգային կոնգրեսից, «հանդիպման սկզբում Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդը նշել է, որ թեեւ եւրոպական տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, այնուամենայնիվ, այն այդքան էլ արդյունավետ չէ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության առաջ մղման առումով»:

Ալեքսան Հարությունյան. «Աջակից լինենք Էմմիին»

Ալեքսան Հարությունյան. «Աջակից լինենք Էմմիին»

12-05-2011

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը` մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել աջակից լինել երգչուհի Էմմիին:

«Մենք բոլորս պետք է այս պահին աջակից լինենք Էմմիին, որովհետև կյանքը շարունակվում է, նա պիտի շարունակի երգել, պիտի շարունակի համերգների մասնակցել, պիտի շարունակի այլ մրցույթների մասնակցել»,-ասել է նա:

Անսպասելի շրջադարձ. Էմմին դուրս մնաց «Եվրատեսիլ-2011»-ի պայքարից

Անսպասելի շրջադարձ. Էմմին դուրս մնաց «Եվրատեսիլ-2011»-ի պայքարից

11-05-2011

Քիչ առաջ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում  կայացած «Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմիին չհաջողվեց նվաճել շաբաթ օրը եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք:

Լեւոն Զուրաբյան. «Քոչարյանի հարցազրույցը համալիր ճնշումների արդյունք է»
Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

11-05-2011

- Նախորդ ամիս ՀՀ նախագահը իրավապահ մարմիններին հանձնարարեց ակտիվացնել “մարտի 1-ի” գործի հետաքննությունը: Մի շարք ընդդիմադիր գործիչներ, ինչպես նաեւ վերլուծաբաններ եւ լրագրողներ անմիջապես սկսեցին պնդել, թե այդ հանձնարարականի “սլաքները” թեքված են Ձեր դեմ: Ավելին. կարծիքներ հնչեցին, թե այս գործընթացը կչեզոքացնի “Քոչարյանի գործոնը” եւ կզրկի Ձեզ ապագայում ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից: Տեղի՞ն են արդյո՞ք այս գնահատականները եւ սպասելի՞ են արդյոք այդպիսի զարգացումներ: Եվ ինչպե՞ս եք վերաբերվում նախագահի այդ հանձնարարականին:

- Այո, նաեւ բազմաթիվ մտքեր արտահայտվեցին առ այն, թե ո՞ւմ էին ձեռնտու “մարտի 1-ի” ողբերգական իրադարձությունները: Պատասխանը շատ պարզ է. նրանց, ովքեր այսօր անընդհատ շահարկում են այդ իրադարձությունները, բայց հաստատ ոչ իշխանություններին` թե ներկայիս, թե նախորդ: Չէ՞ որ “մարտի 1-ի” իրադարձությունների ընդհանուր պատկերը բավականին պարզ է: Դրանք ծավալվել են ամբողջ երկրի աչքի առաջ: Թե ընդդիմության գործողությունները, թե իշխանության արձագանքը:

Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց. ըստ ընդդիմության` Ռոբերտ Քոչարյանը «խառնված» է

Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց. ըստ ընդդիմության` Ռոբերտ Քոչարյանը «խառնված» է

11-05-2011

Ընդդիմադիր ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը մեկնաբանելով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մայիսի տասին հրապարակված հարցազրույցը` կարծիք հայտնեց, որ Քոչարյանը «խառնված է»:

«Ռոբերտ Քոչարյանը շատ անհանգստացած է իր ճակատագրով»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց Մուսինյանը:

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

10-05-2011

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ վետերաններ,

Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:

Մենք տասնամյակներ շարունակ նշում ենք այս տոնը, որը մեր հայրերի ու պապերի սխրանքի արդյունք է: Հաղթանակ, որ բազում արհավիրքներ տեսած Հայաստանին բերեց այնքան սպասված խաղաղություն, բացեց առաջընթացի նոր դռներ, նոր՝ կիրթ ու առողջ սերունդ դաստիարակելու հորիզոն. սերունդ, որ հավատարիմ էր լինելու իր նախնիների երդմանը և կերտելու էր նոր Հայաստան:

Բին Լադենը ոչնչացված է. Հայաստանը կիսում է ահաբեկչության դեմ բոլոր պայքարողների զգացմունքները
Հազարամյակի մարտահրավեր. Սերժ Սարգսյանն ասել է, թե ծրագրերը կշարունակվեն իրագործվել «այլ միջոցներով»

Հազարամյակի մարտահրավեր. Սերժ Սարգսյանն ասել է, թե ծրագրերը կշարունակվեն իրագործվել «այլ միջոցներով»

06-05-2011

Այսօր Սերժ Սարգսյանը Հայաստան ժամանած «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է թե այն ծրագրերը, որոնք հնարավոր չեղավ իրականացնել «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի» (ՀՄԿ)  շրջանակներում,  կիրագործվեն այլ միջոցներով:

Նախագահը ներկա է գտնվել հոգեհանգստյան արարողությանը՝ ի հիշատակ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի զոհերի

Նախագահը ներկա է գտնվել հոգեհանգստյան արարողությանը՝ ի հիշատակ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի զոհերի

05-05-2011

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և օտարերկրյա դիվանագետների հետ ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարված հոգեհանգստյան արարողությանը՝ ի հիշատակ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի զոհերի:

Բացօթյա առեւտուր. բողոքի ակցիա` նախագահականի մոտ

Բացօթյա առեւտուր. բողոքի ակցիա` նախագահականի մոտ

05-05-2011

«Մեզ մի' զրկեք ապրելու իրավունքից», «Սե°րժ Սարգսյան, կասեցրեք արտագաղթը», «Քաղաքապետը մեզ զրկեց հացից», «SOS. Հայաստանը հայաթափվում է» այս ու նման կարգախոսներով պաստառները վեր պարզած այսօր շուրջ երեք տասնյակ բացօթյա առեւտրով զբաղվող առեւտրականներ բողոքի ցույցի էին դուրս եկել Նախագահի նստավայրին հարակից տարածքում: