Սիբիրյան խոց հիվանդության համաճարակային իրավիճակը վերահսկելի է

Սիբիրյան խոց հիվանդության համաճարակային իրավիճակը վերահսկելի է

14-11-2012

Սիբիրյան խոց հիվանդության առաջին ահազանգն ստացվել է 2012 թվականի հոկտեմբերի 16-ին, երբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվել է հիվանդության մաշկային ձևի կասկածելի 1 դեպք: Նույն օրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայության կողմից ՀՀ ԱՆ տեղեկատվություն է ստացվել, որ Վարդենիսի տարածաշրջանից Երևան բերված մսեղիքում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ:

ՀՅԴ-ն Քոչարյանի մեսիջների կարիքը չունի

ՀՅԴ-ն Քոչարյանի մեսիջների կարիքը չունի

14-11-2012

«ՀՀ երկրորդ նախագահը, փաստորեն, չի հերքում, որ ինքը նախագահական կառավարման համակարգի կողմնակից է: Արձանագրում է, որ մենք եվրոպական միջավայր այդ ուղղությամբ ենք ընթանում եւ տրամաբանական է համարում դա: Նա խոսում է նաեւ հավասարակշռության խախտման մասին: Իրոք, մենք երկրում ունենք նաեւ նման խնդիր, երբ Սահմանադրությունը, օրենսդրությունը մի բան է ասում, բայց իրական կյանքում, իրական հարաբերություններում այլ վիճակ է տիրում: Ինչ-որ առումով կարելի է նաեւ ինքնախոստովանություն համարել այս գնահատականները»,- Aravot.am-ի հետ զրույցում անրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի այսօր տված հարցազրույցին, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նախկին զինդատախազը իշխանությանը մեղադրեց ոչ միայն հանցագործությունները պարտակելու մեջ

Նախկին զինդատախազը իշխանությանը մեղադրեց ոչ միայն հանցագործությունները պարտակելու մեջ

14-11-2012

2003 թվականից ԱԺ օրակարգում է, այդ թվում նաեւ քառօրյա նիստերի, Ստրասբուրգում ստորագրված` բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերի փոխհատուցման մասին կոնվենցիան վավերացնելու մասին հարցը: Այսօր այդ մասին խորհրդարանական հայտարարությունների ժամին հիշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` զարմանալով, որ մի ինչ-որ աներեւույթ ձեռք այդ վավերացումը հետաձգում է ԱԺ-ի գումարումից գումարում, նստաշրջանից նստաշրջան` արդեն տաս տարի:

Զարուհի Փոստանջյան. «ֆեոդալներ ՀՀ-ում իսկապես շատ կան, որոնցից մեկը Սյունիքի մարզպետն է, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է»
«Զինծառայողին խեղդել են, հետո` կախել, ոչ թե ինքնասպան է եղել». համոզված է մայրը (Տեսանյութ)

«Զինծառայողին խեղդել են, հետո` կախել, ոչ թե ինքնասպան է եղել». համոզված է մայրը (Տեսանյութ)

14-11-2012

«Իմ տղային սպանել են Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում, նա ինքնասպանություն չի գործել, ինչպես որ ասում են պաշտոնական վարկածով: Ես համոզված եմ, որ 2010 թվականի մարտի 15-ին ինքնասպանություն չի գործել, ես ապացույցներ ունեմ, նրան խեղդել են, հետո` կախել»,-Aravot.am-ի հետ զրույցում իր վիշտը պատմեց զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը` Նոնա Մուրադյանը:

ՀԱԿ հայտարարությունը`երիտասարդ ակտիվիստների գործով

ՀԱԿ հայտարարությունը`երիտասարդ ակտիվիստների գործով

13-11-2012

ՀԱԿ-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել` Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, այսօր՝ նոյեմբերի 12-ի դատական նիստում թույլ է տվել ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի մի շարք կոպտագույն խախտումներ։ Դատարանը մերժել է պաշտպանական կողմի բոլոր 8 միջնորդությունները եւ, ի պատասխան այդ ապօրինության դեմ բողոքի, ամբաստանյալներին հեռացրել դատարանի դահլիճից։ Դատարանն այդ քայլին գնացել է ստիպված՝ խուսափելու համար այն փաստերի քննությունից, որոնք ամբողջությամբ հիմնազուրկ են դարձնում մեղադրանքը։

Դատական նիստից հեռացված լինելու հանգամանքով ամբաստանյալները զրկվել են դատաքննությանը, դատական վիճաբանություններին մասնակցելու, իրենց դիրքորոշումները ներկայացնելու, պաշտպանական ճառի եւ վերջին խոսքի՝ օրենքով սահմանված իրավունքներից։ Մերժվել է պաշտպանական կողմի նկատմամբ հրապարակավ բացասական վերաբերմունք արտահայտած, ընդհուպ մինչև ամբաստանյալների հասցեին անպարկեշտ արտահայտություններ թույլ տված դատավորներ Ա. Դանիելյանին եւ Մ. Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով

13-11-2012

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր ընդունեցի Նախագահ Սերժ Սարգսյանին, ով ևս մեկ անգամ Ֆրանսիայում է գտնվում, և որի հետ ես խոսեցի այն ամուր կապերի մասին, որ հաստատվել են ինչպես մեր երկու երկրների, այնպես էլ երկու ժողովուրդների միջև։ Մեր երկու ժողովուրդների առումով այդ կապերը գոյություն ունեն դարեր ի վեր և ունեն երկար պատմություն. պատմություն, որ նաև ողբերգական պահեր է ունեցել։ Մեր երկրների միջև, հատկապես դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո, այսինքն 20 տարի հետևողականորեն ջանքեր ենք գործադրել, որպեսզի մեր հարաբերությունները լինեն ոչ միայն ջերմ ու փոխադարձաբար համակրանքով լի, այլև գործնական ու կոնկրետ։

Ուրախությամբ կարող եմ ասել, որ բազմակողմանի համագործակցություն է ծավալվում մշակութային, լեզվական ոլորտում, առավել զարգացման ներուժ են պարունակում մեր տնտեսական փոխհարաբերությունները: Անշուշտ, Հայաստանում Ֆրանսիան ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, ավելի քան 100 ձեռնարկություն է գործում Հայաստանում, բայց կարելի է ավելի շատ զարգացնել այս տնտեսական հարաբերությունները, և, ինչպես ես նշեցի Նախագահի հետ իմ զրույցում, Ֆրանսիական զարգացման գործակալության միջոցով այս փոխհարաբերությունները պետք է զարգանան գյուղատնտեսության, տրանսպորտի բնագավառներում:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ

Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ

13-11-2012

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ հաճույք և պատիվ է գտնվել բարեկամ Ֆրանսիայում: Ամեն անգամ ես առանձնահատուկ սիրով եմ գալիս այս հիասքանչ երկիր՝ հաշվի առնելով այն ջերմ ընդունելությունը, որ մշտապես ցուցաբերվում է և այն մթնոլորտը, որ տիրում է Ֆրանսիայի ղեկավարների հետ մեր բանակցությունների ընթացքում:

Ֆրանսիան և Հայաստանը պատմական առնչություններ են ունեցել, ինչը շատ լավ հիմք են հանդիսացել մեր միջպետական հարաբերությունների համար: 20-ամյա տարեդարձը բոլորած մեր միջպետական հարաբերություններն այսօր միանշանակորեն կարելի է բնութագրել որպես բարեկամական և եղբայրական:

Այս անգամ ես եկել եմ Ֆրանսիա, որպեսզի Ֆրանսիայի նախագահ, հայ ժողովրդի և իմ շատ լավ բարեկամ Ֆրանսուա Օլանդին ասեմ, որ Հայաստանը խորապես շահագրգռված է ընդլայնելու հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգը:

Նաիրա Զոհրաբյանը՝ ՀԱԿ-ի հետ հանդիպման մասին. «Անձերի վերաբերյալ որեւէ քննարկում չի եղել

Նաիրա Զոհրաբյանը՝ ՀԱԿ-ի հետ հանդիպման մասին. «Անձերի վերաբերյալ որեւէ քննարկում չի եղել

13-11-2012

Այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը, ասաց. «Ինչպես գիտեք, շաբաթ օրը մենք հանդիպեցինք ՀՅԴ-ի հետ, բավականին արդյունավետ քննարկումներ եղան: Կարծում ենք, հնարավոր է ձեւավորել միասնական քաղաքական այն օրակարգը, այն քաղաքական հիմնախնդիրները, որոնք կարող են բերել համակարգային փոփոխությունների:

Չորս անչափահաս երեխաների հայրը պահանջում է պատասխանատվության ենթարկել բժիշկներին

Չորս անչափահաս երեխաների հայրը պահանջում է պատասխանատվության ենթարկել բժիշկներին

13-11-2012

Զավեն Հովսեփյանի կինը զույգ երեխա էր սպասում, հղիության չորրորդ ամսում երեխաներից մեկը մահացել էր: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում հրաժարվել էին հեռացնել պտուղը` պնդելով, որ մյուսը լրիվ առողջ է և անհրաժեշտություն չկա հեռացնելու: Մինչդեռ Զավենը մտավախություն ուներ, որ մյուս երեխան հնարավոր է ծնվելուց հետո առողջական խնդիրներ ունենա:

Երեխան ծնվելուց հետո երկու բարդ վիրահատություն է տարել` 3 ամսեկանում սրտի վիրահատություն, իսկ 8 ամսեկանում `գլխի վիրահատություն: Այդ ամիսների ընթացքում վիրահատել էին նաև կնոջը:

Զավեն Հովսեփյանը պահանջում է, որ իր կնոջ հղիության ընթացքի համար պատասխանատու բոլոր բժիշկները ստանան իրենց արժանի պատիժը: Այդ պահանջով դիմել է Առողջապահության նախարարություն, սակայն ապարդյուն:

Հրազդան գետի մեջ հայտնաբերվել է դի

Հրազդան գետի մեջ հայտնաբերվել է դի

13-11-2012

Նոյեմերի 12-ի, ժամը 14.00-ին տեղեկատվություն է ստխցվել,որ Բջնիի խճուղու մոտակայքում գտնվող կամրջի տակ՝ Հրազդան գետի մեջ, հայտնաբերվել է դի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Արզական գյուղի բնակիչ 1976թ. ծնված Սերյոժա Թովմասյանի դին:

Տրանսպորտային երթուղիները սպասարկող ընկերությունները պարտավոր են սպասարկել նաև ուշ ժամերին

Տրանսպորտային երթուղիները սպասարկող ընկերությունները պարտավոր են սպասարկել նաև ուշ ժամերին

13-11-2012

«Բոլոր երթուղիներում ուղևորատար տրանսպորտը պետք է աշխատի մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցով, նաև օրվա ուշ ժամերին: Երթուղիների սպասարկումը խախտումներով իրականացնող ընկերությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան: Մեր համաքաղաքացիները պետք է ստանան որակյալ սպասարկում»,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ` համապատասխան կառույցներին հանձնարարելով մշտական հսկողություն իրականացնել այս ուղղությամբ:

Հայեցին պետության հետ սեքսն է

Հայեցին պետության հետ սեքսն է

10-11-2012

Գալա հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Իսրայելի նախկին արտգործնախարար Ցիպի Լիվնին խոստովանել է արաբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ սեքսով զբաղվելու հանգամանքը. Լիվնին ասել է, որ սեքսը եղել է Մոսադում աշխատանքի մի մասը:

Վարորդները ահազանգում են և համեստորեն լռում

Վարորդները ահազանգում են և համեստորեն լռում

10-11-2012

«Վարորդները զանգահարում են մեզ ու ասում, թե ապահովագրական ընկերություններն իրենցից պահանջում են տեխնիկական զննման կտրոնների վրա կնիքի առկայություն», «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Սակայն ըստ նրա` երբ վարորդներից ցանկանում են իմանալ, թե որ ընկերությունն է նման պահանջ ներկայացնում, վարորդներն այլևս չեն զանգահարում:

Վարդան Ղուկասյանը Գյումրիում նոր «քաղաքապետարա՞ն» է հիմնում

Վարդան Ղուկասյանը Գյումրիում նոր «քաղաքապետարա՞ն» է հիմնում

10-11-2012

Վարդան Ղուկասյանի մտերիմների հավաստմամբ, նախկին քաղաքապետը պատրաստվում է Գյումրու կենտրոնական շուկայի հարևանությամբ` «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի կողքին գտնվող դատարանի նախկին շենքում հիմնել, այսպես ասած, երկրորդ քաղաքապետարան: Այն պաշտոնապես, դե յուրե, կոչվելու է Վարդան Ղուկասյանի գրասենյակ, սակայն դե ֆակտո լինելու է քաղաքապետարան, որտեղ պարոն Ղուկասյանը նախկինի պես քաղաքացիների է ընդունելու ու ճանապարհելու, հավաքներ է կազմակերպելու, նիստեր է գումարելու:

«Հարսնաքարի» գործով ժամանակավոր հանձաժողովի հարցը PR ակցիա որակեցին ու մերժեցին

«Հարսնաքարի» գործով ժամանակավոր հանձաժողովի հարցը PR ակցիա որակեցին ու մերժեցին

10-11-2012

Այսօր ԱԺ-ում Պետական-իրավական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հարսնաքարի» միջադեպի, Պողոս Պողոսյանի եւ նմանանատիպ դեպքերի ուսումնասիրության համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ժառանգության» ներկայացրած օրինագիծը:

Գեղամյանը ձեզանից մեկն է. Արամ Աբրահամյան

Գեղամյանը ձեզանից մեկն է. Արամ Աբրահամյան

10-11-2012

Երբ քաղաքական գործիչներն ուզում են մեկնումեկին վիրավորել, նրանք հաճախ օգտագործում են «Գեղամյան» ազգանունը՝ ասելով, որ իրենց հակառակորդը վարվում է, այսպես ասած, «գեղամյանավարի»: Նկատի ունեն՝ հետեւողական եւ սկզբունքային չէ: Ինչ խոսք, պարոն Գեղամյանն իսկապես կերպարանափոխվելու տաղանդ ունի. մասնավորապես, մի քանի անգամ նախագահական ընտրարշավներում հանդես է եկել որպես ընդդիմադիր թեկնածու, որից հետո ճարպկորեն փոխել է իր դիրքորոշումը՝ դրանից քաղելով բազմաթիվ օգուտներ: Բայց ասել, որ Արտաշես Մամիկոնովիչը միակն է քաղաքական գործիչներից, որը փոխում է իր դիրքորոշումը, մեղմ ասած, չափազանցություն կլինի:

Մսի շուկայում սիբիրախտով մսի վաճառք չկա. Աբրամ Բախչագուլյան

Մսի շուկայում սիբիրախտով մսի վաճառք չկա. Աբրամ Բախչագուլյան

09-11-2012

Մսի շուկայում սիբիրախտով մսի վաճառք չկա: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սննդի անվտանգության պետական տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանը:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մեղրիի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մեղրիի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը

09-11-2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:

Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Մեղրիի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը: ՀԷԿ-ը կառուցվելու է սահմանային Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև ստորագրված և երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացված միջկառավարական համաձայնագրերի հիման վրա: Հայ-իրանական համատեղ այս ծրագրի շրջանակներում իրականացվելիք «Մեղրի» ՀԷԿ-ի շինարարությունը կավարտվի հինգ տարվա ընթացքում: Ներդրումային ծրագրի պայմանները նախատեսված են ՀՀ կառավարության և իրանական ներդրողի միջև ստորագրված Թույլտվության պայմանագրով:

Համոզեք, որ դուք ճիշտ եք. Արամ Աբրահամյան

Համոզեք, որ դուք ճիշտ եք. Արամ Աբրահամյան

09-11-2012

Ինչպե՞ս կընկալվեր, եթե ես օրը մեջ ասուլիսներ տայի եւ բողոքեի, որ բացի իմ թերթից մարդիկ կարդում են նաեւ այլ թերթեր, եւ ուղղակի կամ անուղղակի ձեւով պահանջեի պետությունից, որ բացի «Առավոտից» բոլոր մնացած թերթերն արգելվեն: Նման վարքը կհամարվեր առնվազն տարօրինակ՝ կա լրատվության, գաղափարների շուկա, բարի եղիր՝ ինքդ գտիր քո ընթերցողներին: