ՀԱԿ-ը դեկտեմբերի 10-ին հանրահավաք-երթ կկազմակերպի
Մկրտիչ Մինասյան. Վերեւից նայելիս` Երեւանը սոսկալի տեսք ունի

Մկրտիչ Մինասյան. Վերեւից նայելիս` Երեւանը սոսկալի տեսք ունի

05-12-2012

«Ներկայումս Հայաստանի պարագայում չկա հստակ քաղաքաշինական մոտեցում: Յուրաքանչյուր քաղաք զարգացող օրգան է, որը ունենում է փոքրիկ շեղումներ, բայց հիմնական ուղղությունը գլխավոր հատակագիծն է` սահմանված քաղաքաշինական բոլոր նորմատիվներով: Մեր հիմնական խնդիրն է` հարազատ մնալ այդ նորմատիվներին եւ չշեղվել հիմնական ուղղություններից»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Մարինա Արեյան «Պոռնոգրաֆիկ նկարներում հենց այդ չինովնիկն է»

Մարինա Արեյան «Պոռնոգրաֆիկ նկարներում հենց այդ չինովնիկն է»

05-12-2012

Դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արեյանի մայրը` Մարինա Արեյանը եւ Կարեն Արեյանի փաստաբան Կիմա Սարյանը այսօր «Հենարան» ակումբում խոսեցին Կարենի դեմ հարուցված քրեական գործի դատավճռից: Սարյանի փոխանցմամբ՝ «Կայացվեց վճիռ, ինչի հետ բացարձակ համաձայն չենք: Նա այս արարքում մեղավոր չէ: Գործով ձեռք բերված ապացույցները չապացուցեցին Կարենի մեղքը: Խախտվել է անմեղության կանխավարկածը, որը սահմանված է սահմանադրությամբ: Մենք համաձայն չենք, չենք լռելու եւ պայքարելու ենք մինչեւ վերջ»:

Նորից՝ պոլի փետ. Արամ Աբրահամյան

Նորից՝ պոլի փետ. Արամ Աբրահամյան

05-12-2012

Հայաստանում չեն գործում ընտրական մեխանիզմները՝ դրանք հետեւողականորեն քանդվել-ոչնչացվել են 1995 թվականից: Ոչ մի մտքի տիտան, ոչ մի նախագահ, ոչ մի պատգամավոր, ոչ մի ընդդիմադիր, եթե նույնիսկ նրանք բոլորը ոտքից գլուխ բաղկացած լինեն բարի կամքից, չեն կարողանա մեկ-երկու ընտրությունների ընթացքում դրանք վերականգնել:

Ինչպես կանխել ինքնասպանությունները
Քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ
«Որովհետև գայլը ընդե ա». Լրագրողից խլում են ձայնագրիչը, հորդորում են «հելնել ստուց» (Տեսանյութ)

«Որովհետև գայլը ընդե ա». Լրագրողից խլում են ձայնագրիչը, հորդորում են «հելնել ստուց» (Տեսանյութ)

03-12-2012

Այսօր Նոր Նորքի 2-րդ զանգվածում տեղակայված ընտրատեղամասերից մեկի մոտ անհայտ անձինք խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Իրինա Հովհաննիսյանի աշխատանքը:

Գազելաջիփախառն ընտրություններ` ցնդող թանաքով, չափ տվողներով, ու աղաչանք-պաղատանքով (ֆոտոշարք)

Գազելաջիփախառն ընտրություններ` ցնդող թանաքով, չափ տվողներով, ու աղաչանք-պաղատանքով (ֆոտոշարք)

03-12-2012

Այսօր թիվ 35 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գյումրու մի քանի թաղամասեր ու Ախուրյանի շրջանի բոլոր գյուղերը, տեղի ունեցան ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պատգամավորական տեղի համար պայքարում են երկու թեկնածուներ` «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական Արման Սահակյանն ու Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը: Վերջինիս շտաբը վաղ առավոտյան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ահազանգել այն մասին, որ թվով 12 ընտրատեղամասերում դրոշմակնիքի թանաքը, անձնագրի մեջ դեռ չխփած, ցնդում է, ու ստիպված են եղել կիրառել համապատասխան միջոցներ:

Տիգրան Մուկուչյանը այցելել է թիվ 1 ընտրատարածք
«Ժողովուրդը» կդառնա՞ «քաղաքացի», Արամ Աբրահամյան

«Ժողովուրդը» կդառնա՞ «քաղաքացի», Արամ Աբրահամյան

01-12-2012

Գաբրիել Պողոսյանի՝ Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնում չհաստատելու փաստը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հասարակական շարժումները Հայաստանում հեռանկար ունեն: Նրանց ներկայացուցիչների նկատմամբ վստահությունն էապես ավելի մեծ է, քան քաղաքական միավորների հանդեպ: Մենք հակված ենք վստահելու նրանց, ովքեր որեւէ մեկի թայֆայից չեն, քաղաքական խաղերում չկան, իշխելու ցանկություն չունեն: Նրանց, ովքեր իրենց առաջ դնում են կոնկրետ, իրատեսական նպատակներ:

Մի քշեք «հայրենակիցներին»

Մի քշեք «հայրենակիցներին»

01-12-2012

Ռեգնում հրատարակչական տան տնօրեն Մոդեսթ Կոլերովը հայտարարել է, որ «արտասահմանում գտնվող ռուս հայրենակիցներին անհրաժեշտ է մոբիլիզանալ ձուլումից խուսափելու համար»:

«Հայրենակիցներ» բառը որոշ ժամանակներից ի վեր Հայաստանում ընդունվում է որպես Ռուսաստանի նեոգաղութացման հոմանիշ: Նույնանուն ծրագրի օգնությամբ Ռուսաստանը փորձում է ներգրավել հետխորհրդային պետությունների քաղաքացիներին իր ժողովրդագրական խնդիրները լուծելու և միաժամանակ այդ երկրներում ազդեցության լծակ ունենալու համար:

Ստեփան Սաֆարյանի դիմումը մերժվել է

Ստեփան Սաֆարյանի դիմումը մերժվել է

01-12-2012

Երևանի թ.1 ընտրատարածքային ընտրական հանաձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում մերժել է այս ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով դեկտեմբերի 2-ին կայանալիք լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանի դիմումը: Թեկնածուն ԸԸՀ-ին դիմել էր ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Սարգսյանի թեկնածության գրանցումը դատական կարգով վիճարկելու և ուժը կորցրած ճանաչելու պահանջով:

Քարերի սիմֆոնիայից քարեր կտրած և գողացած անձինք բացահայտված են

Քարերի սիմֆոնիայից քարեր կտրած և գողացած անձինք բացահայտված են

01-12-2012

Նոյեմբերի 29-ին մի շարք լրատվամիջոցներում հաղորդագրություն և տեսանյութ էր տարածվել, որոնցում խոսվում էր Գառնու տարածքում գտնվող «Քարերի սիմֆոնիա» համալիրի քարերը կոտրելու և գողանալու մասին: Այդ հրապարակումների հիման վրա նախապատրաստվող նյութերով նոյեմբերի 29-ին ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել Գառնիի համայնքի ղեկավարը, որից ընդունվել է հաղորդում:

Փաստաբանը կարծում է՝ մի բան էլ են ուզում սարքել Օսկանյանի գլխին. «Ասենք, ո՞ւմ է ծեծել 92-ին պարոն Օսկանյանը փողոցում»

Փաստաբանը կարծում է՝ մի բան էլ են ուզում սարքել Օսկանյանի գլխին. «Ասենք, ո՞ւմ է ծեծել 92-ին պարոն Օսկանյանը փողոցում»

01-12-2012

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ-ում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու նիստի ժամանակ վստահեցնում էր, որ իրենք «Սիվիլիթասի» շահերն են պաշտպանում, պարտավոր են դա անել, անկախ նրանից՝ բողոք կա՞, թե՞ չկա: Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Մոսկվայի Պետական Իրավաբանական Ակադեմիայի պրոֆեսոր, ՌԴ արդարադատության նախարարության եւ ՌԴ Բարձրագույն դպրոցի պատվավոր աշխատակից, պրոֆեսոր Սամվել Կոչոյիից լրագողները հետաքրքրվեցին՝ ըստ Ձեզ, չպե՞տք է բողոք լինի, որ ԱԱԾ-ն դրանով զբաղվի: Մասնագետը պատասխանեց. «Իրականում այո, փողերի հափշտակման համար պետք չէ, որ տուժողը բողոք գրի, նոր զբաղվեն: Դա այդպես է, բայց պետք է նկատի ունենալ, որ փողերի հափշտակման դեպքեր կան, որոնք ենթադրում են, որ պետք է տուժող լինի, տուժող կողմ լինի, որը այս դեպքում չկա: Այդ հանցագործությունը համարվում է կատարված, երբ կա վնաս: Օրինակ Ռուսատանում 1000 ռուբլիից պակաս փողերի հափշտակությունը հանցագործություն չէ, դրանից բարձր վնաս հասցնելը հանցագործություն է: Դա օրենքից է հետեւում: Ձեր մոտ էլ այսպես է, եթե չկա վնաս, դա հանցագործություն չէ»:

ՀՅԴ խմբակցությունը դիմել է Էթիկայի հարցերով հանձնաժողովին

ՀՅԴ խմբակցությունը դիմել է Էթիկայի հարցերով հանձնաժողովին

29-11-2012

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը նոյեմբերի 28-ին դիմել է Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին` նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ-ի արտահերթ նիստին չգրանցված պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի ա), գ), զ) կետերով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հարցը քննելու և համապատասխան որոշում կայացնելու խնդրանքով: Դիմումին կից ներկայացվել է այդ պատգամավորների ցանկը:

Ինչ գույք ու փող ունեն դատարանների նախագահները

Ինչ գույք ու փող ունեն դատարանների նախագահները

29-11-2012

Գաղտնիք չէ, որ Հայաստանում դատավորները համեմատաբար բարձր վարձատրվող անձանց շարքին են պատկանում: Սակայն, դատելով 2011թ.-ի համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից, օրինակ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահները շարժական և թանկարժեք գույք չունեն: Նրանց եկամուտների հիմնական աղբյուրն աշխատավարձն ու դրան հավասարեցված գումարներն են:

Ինչու «Եհովայի վկաները» հաղթեցին ՄԻԵԴ-ում

Ինչու «Եհովայի վկաները» հաղթեցին ՄԻԵԴ-ում

29-11-2012

Եթե Հայաստանն ունենար համապատասխան ընթացակարգեր, համաձայն որոնց` «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամները փոխհատուցում ստանային կալանավորման համար, վստահ եմ` Եվրոպական դատարանի այս վճիռը չէինք ունենա: Բայց քանի որ այդպիսի ընթացակարգեր չունենք, այդ պատճառով ունեցանք ՄԻԵԴ-ի այս վճիռը: «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը:

Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Բեյրութում հանդիպում է ունեցել Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Բեյրութում հանդիպում է ունեցել Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

29-11-2012

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Բեյրութում հանդիպում է ունեցել Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման մասնակիցներին ուղղված իր ելույթում Նախագահը նշել է, որ մշտապես հպարտանում է Լիբանանի՝ ամուր, կենսունակ ու ստեղծագործ հայկական համայնքով և մեծ ուրախությամբ ու հոգու ջերմությամբ է ամեն անգամ այցելում Լիբանան, հանդիպում այնտեղ ապրող մեր հայրենակիցներին:

Ցորենի արտում՝ ռոմանտիկա որոնելիս

Ցորենի արտում՝ ռոմանտիկա որոնելիս

29-11-2012

Հայերիս համար ցորենի արտը խորհրդանշական է, այև առատություն եւ բերքատվություն է խորհրդանշում: Իսկ ահա, օրինակ ամերիկացիների համար ցորենի արտն ընդամենը ցորենի արտ է...

-Եկեք ցորենի հասկեր հավաքենք:

«Նաիրի Հունանյանի մայրը «որդիների կանչով» է ծով գնացել».Комсомольская Правда

«Նաիրի Հունանյանի մայրը «որդիների կանչով» է ծով գնացել».Комсомольская Правда

28-11-2012

Հնարավոր է ոչ ոք չհիշեր Եվպատորիայում նոյեմբերի 23-ին խեղդված կնոջ մասին, եթե չպարզվեր, որ նա 13 տարի առաջ ՀՀ վարչապետին և խորհրդարանի նախագահին սպանած երկու հայերի մայրն է: Գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը`անդրադառնալով Նաիրի և Կարեն Հունանյանների մոր` Նաթելլա Գալստյանի մահվանը:

Այդ աղմկահարույց ահաբեկչությունից հետո Նաթելլա Գալստյանը մշտապես բնակվել է Եվպատորիայում իր երրորդ որդու` Արմենի հետ: Ղրիմի հայ համայնքը թերթին հայտնել է, որ նրանք երբեք Գալստյանին չեն կշտամբել իր որդիների կատարած հանցանքի համար: Հարևանների խոսքերով` մայիսին Նաթելլան Արմենի հետ եկել էր Հայաստան` իր որդիներին տեսնելու: Ուղևորությունը նրա համար շատ ծանր էր ստացվել, նա անընդհատ դեղեր էր ընդունում: Իսկ վերջերս նրա ականջին ձայներ էին լսվում: