Շնորհակալություն Լուսինեին

Շնորհակալություն Լուսինեին

02-03-2013

Քանի որ սոցիալական ցանցերում լինելն իմ նախապատվությունը չէ, ուր կարող ես քեզ հուզող, հետաքրքրող, անհանգստացնող հարցերի մասին քո կարճ դիտարկումն անել, որոշեցի ահա այս կերպ իմ շնորհակալությունը հայտնել «168 Ժամ» թերթի լրագրող Լուսինե Ստեփանյանին։

Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորեցին լեփ-լեցուն հրապարակում

Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորեցին լեփ-լեցուն հրապարակում

28-02-2013

Քաջարանում կայացած սակավարդ հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը այցելեց Կապան, որտեղ բազմամարդ հրապարակում հավաքված կապանցիները նրան դիմավորեցին բարձր ծափահարություններով, «Րաֆֆի», «Հաղթանակ» «Հայաստան» վանկարկումներով:

«Հիշեցե՛ք, ամենակարեւորը ժողովրդի շնորհավորանքն է ու վստահությունը»

«Հիշեցե՛ք, ամենակարեւորը ժողովրդի շնորհավորանքն է ու վստահությունը»

27-02-2013

Բաց նամակ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին` պատասխանի ակնկալիքով Հարգարժան պարոն Սերժ Սարգսյան, Մամուլում կարդացի հայազգի հանրահայտ երաժիշտ Սերժ Թանգյանի նամակը Ձեզ եւ Ձեր զգացական պատասխանը նրան:

Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը կլքի բուհը

Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը կլքի բուհը

27-02-2013

Հայկական անիմացիայի մեջ մեծ ավանդ ունեցող Նաիրա Մուրադյանը, տեսնելով, թե ինչպես այսօր փակվեցին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դռները ուսանողների առջեւ եւ չթողեցին, որ ուսանողները միանան դասադուլին, որոշեց, որ այլեւս չի դասավանդի այդ բուհում:

Սերժ Սարգսյանին շնորհավորել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն

Սերժ Սարգսյանին շնորհավորել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն

26-02-2013

Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:

Բժշկական համալսարանի ուսանողները «ցատկեցին» դարպասի վրայից եւ միացան ցուցարարներին (Տեսանյութ)

Բժշկական համալսարանի ուսանողները «ցատկեցին» դարպասի վրայից եւ միացան ցուցարարներին (Տեսանյութ)

26-02-2013

Դասադուլ հայտարարած եւ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով հանդես եկող ուսանողների հաջորդ «կանգառը» Տնտեսագիտական համալսարանն էր:

Անահիտ Բախշյանը «գաղտնազերծում է» Սերժ Սարգսյանի 3 առաջարկը

Անահիտ Բախշյանը «գաղտնազերծում է» Սերժ Սարգսյանի 3 առաջարկը

23-02-2013

«Ժառանգության» մարտավարությամբ բացառվում է որեւէ գործողություն, որի արդյունքում մի քաղաքացու գլխից մի մազ ընկնի: Այսօր Aravot.am-ի հետ զրույցոււմ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Ուզում էր օգնել ընտանիքին, ոչ թե լքել զորամասը

Ուզում էր օգնել ընտանիքին, ոչ թե լքել զորամասը

22-02-2013

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Նարեկ Մ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի ժամկետային զինժառայող, կոչումով շարքային 05.11.2011թ.` ժամը 14:00-ից զինվորական ժառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ինքնակամ թողել է զորամասի տարածքը:

Ռուբեն Հախվերդյան. Հանցագործ շղթան եւ կոռուպցիան Սերժ Սարգսյանի հետ կապ ունեն

Ռուբեն Հախվերդյան. Հանցագործ շղթան եւ կոռուպցիան Սերժ Սարգսյանի հետ կապ ունեն

22-02-2013

Aravot.am-ը սիրված արվեստագետ, հեղինակ- կատարող Ռուբեն Հախվերդյանին հարցրեց՝ ինչ կարծիքի է 2013-ի նախագահական ընտրությունների մասին:

Անդրիաս Ղուկասյանի կոչը

Անդրիաս Ղուկասյանի կոչը

22-02-2013

Փետրվարի 18-ի քվեարկությունը հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանությունը ի զորու չէ իրականացնել Հայաստանում ազատ և արդար ընտրություններ:

«Միակ արդար պահանջը՝ ի վերջո, նոր ընտրությունների պահանջն է». Բորիս Նավասարդյան

«Միակ արդար պահանջը՝ ի վերջո, նոր ընտրությունների պահանջն է». Բորիս Նավասարդյան

22-02-2013

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Եկեք իրատեսորեն գնահատենք իրավիճակը: Ս. Սարգսյանը նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում իրա

Բագրատյանը իշխանության և ընդդիմության թեկնածուներին բանակցելու կոչ է անում

Բագրատյանը իշխանության և ընդդիմության թեկնածուներին բանակցելու կոչ է անում

22-02-2013

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը,Facebook-յան իր էջում գրել է.

«Հերթական անգամ մենք ունեցաք ոչ ազատ ու ոչ արդար ընտրություններ։ Ու նորից մարդաշատ է Ազատության հրապարակը։ 1996-ի, 2003-ի, 2008-ի փորձը ցույց է տալիս, որ, ժողովուրդը, սահմանադրական (ընտրությունների) եղանակով հաջողության չհասնելու պարագայում, ըմբոստանում է։

Րաֆֆի Հովհաննիսյանը հեռանում է Ազատության հրապարակից

Րաֆֆի Հովհաննիսյանը հեռանում է Ազատության հրապարակից

21-02-2013

Փետրվարի 20-ին մեկնարկած հանրահավաքից հետո Սերժ Սարգսյանին դիմավորելու եւ իշխանության փոխանցման արարողությունը կազմակերպելու նպատակով Երեւանի Ազատության հրապարակում աջակիցների հետ մնացած նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հենց նոր հայտարարեց, որ մի քանի ժամով թողնում է Ազատության հրապարակը, քանի որ պետք է եղբորը ճանապարհի։

ԼՂՀ-ում զինծառայող է զոհվել

ԼՂՀ-ում զինծառայող է զոհվել

21-02-2013

Փետրվարի 19-ին հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում` հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (ծնվ. 1992թ.):

Րաֆֆին «խփեց» կես միլիոն եւ երկու «նապաստակ»

Րաֆֆին «խփեց» կես միլիոն եւ երկու «նապաստակ»

21-02-2013

Սերժ Սարգսյանն է ավելի համեստ, թե հնարավորություններն էին բավական սուղ, որ 68-ի փոխարեն նա որոշեց ընդամենը 58 «խփել»: Դժվար է ասել: Այդ առումով հետաքրքիր է, որ դեռեւս փետրվարի 9-ին հրապարակվեց Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության իրականացրած սոցհարցման տվյալը, որն արձանագրել էր հունվարի համեմատ Սերժ Սարգսյանի վարկանիշի անկում՝ 68 տոկոսից մինչեւ 58 տոկոս:

Այսինքն, եթե մինչ այդ Սերժ Սարգսյանին տարբեր սոցիոլոգիական հարցումներ վերագրում էին 68 եւ ավելի տոկոսներ, փետրվարի 9-ին շրջանառության մեջ դրվեց 58 տոկոսի տարբերակը, որից հետո կարծես թե այլ թվեր չեն «ներքաշվել» ընտրական գործընթաց:

«Գալա» հեռուստաընկերությունը դեռևս չի վստահում Ոստիկանությանը. ՄԻՊ

«Գալա» հեռուստաընկերությունը դեռևս չի վստահում Ոստիկանությանը. ՄԻՊ

21-02-2013

Այսօր Օմբուդսմենի Շիրակի տարածքային գրասենյակի ներկայացուցիչները այցելեցին «Գալա» հեռուստաընկերության Գյումրու գրասենյակ, որտեղ հանդիպեցին հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Վահան Խաչատրյանի հետ։

Ինչպես արդեն նշվել էր Պաշտպանի հայտարարության մեջ, ի թիվս այլ խնդիրների, Պաշտպանը մտահոգված էր ընտրությունների օրը «Գալա» հեռուստաընկերության կայքի խափանման համար։

Օմբուդսմենի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ «Գալա» հեռուստաընկերության սեփականատերը հրաժարվել է դիմում ներկայացնել Պաշտպանին՝ պատճառաբանելով, որ չի վստահում Ոստիկանությանը և կասկածում է, որ կպատժվեն այն անձինք, որոնք խափանել են լրատվամիջոցի բնականոն աշխատանքը։

Րաֆֆիին թույլ չեն տալիս հեռանալ, պահանջում են նստացույց

Րաֆֆիին թույլ չեն տալիս հեռանալ, պահանջում են նստացույց

20-02-2013

Ազատություն հրապարակում քիչ առաջ ավարտվեց բացօթյա մամուլի ասուլիսը, որը հրավիրել էր ՀՀ նախագահի ընտրություններում, ըստ ԿԸՀ տվյալների, երկրորդ տեղը՝ 36, 75 % ձայն հավաքած թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է համազգային հանրահավաքի

Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է համազգային հանրահավաքի

20-02-2013

Այսօրվա հանրահավաք-ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ վաղը՝ փետրվարի 20-ին, ժամը 17:00-ին տեղի կունենա համազգային հանրահավաք Ազատության հրապարակում:

Անդրիաս Ղուկասյանի վրանը ապամոնտաժեցին ու նրան տուն ճանապարհեցին (Տեսանյութ)
Միջազգային լրատվամիջոցները` ՀՀ նախագահի ընտրությունների մասին

Միջազգային լրատվամիջոցները` ՀՀ նախագահի ընտրությունների մասին

20-02-2013

Ըստ Panorama.am-ի, միջազգային լրատվամիջոցները անդրադարձ են կատարել Հայաստանում փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին: